User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ընտանիքի պլանավորում, բեղմնավորում, հղիություն, երեխայի ծնունդ

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ընտանիքի պլանավորում, բեղմնավորում, հղիություն, երեխայի ծնունդ

    Թեման կրում է տեղեկատվական բնույթ և տվյալ թեմայում չեն ողջունվում քննարկումները։ Մտքերի փոխանակման, հարցեր առաջանալու դեպքում քննարկումները կարող են ընթանալ հարակից այլ թեմաներում։

    Կյանքի կնոջ շրջանները


    Կնոջ կյանքի ընթացքում տարբերում են հետևյալ շրջանները 1) մանկություն, 2) սեռահասունացման շրջան, 3) սեռահասունության շրջան, 4) կլիմակտերիկ շրջան, 5) մենոպաուզա, 6) պոստմենոպաուզալ շրջան:

    Մանկություն – կյանքի շրջանն է մինչև 8 տարեկան, որի ընթացքում չեն արտահայտվում ձվարանների սպեցիֆիկ ֆունկցիաները, թեև էստրոգեններ սինթեզվում են: Արդեն 8 տարեկանում աղջկա մոտ ձևավորված են հիպոթալամո-հիպոֆիզա-ձվարանային համակարգի բոլոր 5 մակարդակները:

    Սեռահասունացման շրջան – տևում է 8-ից մինչև 17-18 տարեկան: Այս շրջանում տեղի է ունենում ռեպրոդուկտիվ համակարգի հասունացում, ավարտվում է կնոջ օրգանիզմի զարգացումը: Սեռահասունացման շրջանի I փուլում (10-13 տարեկան) սկսվում է կրծքագեղձերի աճը (տելարխե), սեռական մազակալումը (ադրենարխե): Այս շրջանը ավարտվում է առաջին դաշտանով (մենարխե): Սեռահասունացման շրջանի II փոլում (14-17 տարեկան) ավարտվում է ռեպրոդուկտիվ համակարգի ֆունկցիան կարգավորող հիպոթալամիկ կառույցների ձևավորումը:

    Սեռահասունության շրջան (ռեպրոդուկտիվ շրջան) – տևում է 16-17-ից մինչև 45 տարեկան: Այս տարիքը առավել օպտիմալն է բեղմնավորման, հղիության և երեխայի կերակրման:

    Կլիմակտերիկ շրջան – 45-ից մինչև մենոպաուզա: Այս շրջանում կատարվում է հիպոթալամո-հիպոֆիզա-ձվարանային համակարգի ֆունկցիայի աստիճանական մարում:

    Մենոպաուզա – սա վերջին դաշտանն է, որը դիտվում է միջինը 50.8 տարեկանում:

    Պոստմենոպաուզալ շրջանը սկսվում է մենոպաուզայից հետո և տևում է մինչև կնոջ մահը:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 30.09.2009, 14:40:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (28.09.2009), Progart (27.11.2017), Safaryan (29.09.2009), Ֆոտոն (28.09.2009)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանիքի պլանավորում, բեղմնավորում, հղիություն, երեխայի ծնունդ

    Դաշտան

    Առաջին դաշտանը` արյունային արտադրությունը (որը կոչվում է մենարխե), ի հայտ է գալիս սեռական հասունացման ժամանակ։ Որպես կանոն, այն տեղի է ունենում 12-15 տարեկան հասակում, ավելի հաճախ` 12-13 տարեկանում։ Դաշտանի սկսվելը կապված է մի շարք գործոններից` աղջկա ֆիզիկական զարգացվածությունից, նրա սննդակարգից, հիվանդություններից, որոնցով հիվանդացել է աղջիկը, սոցիալ-կենսական կարգավիճակից և այլն։ Առաջին դաշտանից (մենարխեից ) մոտ 1-1.5 տարի հետո կարգավորվում է կանոնավոր դաշտանային ցիկլը, որը կարող է տատանվել 21-35 օր սահմաններում (հիմնականում - 28 օր), իսկ արյունային արտադրության ժամանակահատվածը տատանվում է 3-7 օրերի ժամանակահատվածում, արյան կորուստը միջինում լինում է 50-100 մլ։

    Հարմարավետության համար դաշտանային ցիկլը նկարագրելիս ընդունում են ցիկլի 28-օրյա տարբերակը և բոլոր հաշվարկները կատարում են դրան համապատասխան։ Սակայն սա չի նշանակում, որ յուրաքանչյուր կնոջ մոտ դաշտանային ցիկլի տևողությունը 28 օր է։ Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում որոշակի զգալի փոփոխություններ, որոնք առաջին հերթին կախված են սեռական հորմոնների քանակի պարբերական փոփոխության հետ։ Մենստրուացիայի սկզբից մի քանի օր հետո դիտվում է կանացի հորմոնների` էստրոգենների կտրուկ աճ։ Այդ ժամանակ տեղի է ունենում արգանդի ներքին մակերեսի լորձային թաղանթի` էնդոմետրիտի վերափոխում։ Այն աճում է, մեծանում է նրա ծավալը և հաստությունը։ Այդ ընթացքում ձվարանում սկսում է հասունանալ ֆոլիկուլն հերթական ձվաբջջով։

    Մենստրուացիոն ցիկլի 12-14-րդ օրը տեղի է ունենում օվուլյացիա` հասունացած ձվաբջիջը "դուրս է գալիս" ձվարանից։ Հենց այս ժամանակահատվածն է բեղմնավորման ամենանպաստավոր շրջանը։ Ձվարանում, "դուրս եկած" ձվաբջջի տեղը առաջանում է դեղին մարմինը, որը սկսում է արտադրել պրոգեստերոն` հղիության առաջին երեք ամիսների համար ամենաանհրաժեշտ հիմնական հորմոններից մեկը։

    Այնուհետև ձվաբջիջը` լիովին պատրաստ բեղմնավորմանը, արգանդափողով շարժվում է դեպի արգանդ։ Եթե ձվաբջիջն հանդիպի արական սերմնաբջջին` սպերմատոզոիդին, ապա տեղի կունենա բեղմնավորում, որը կատարվում է արգանդափողում, այնուհետև կիսվող բջիջը ընկնում է արգանդ, որտեղ, ներծծվելով նրա ներքին շերտի մեջ, սկսում է զարգանալ։

    Մեծամասամբ, բեղմնավորման բացակայության ժամանակ, դաշտանային ցիկլը չի ավարվում հղիությամբ։ Այդ իսկ պատճարով, էնդոմետրիտը, որի ֆունկցիան այդպես էլ չի իրականանում (հիշեցում` էնդոմետրիումը արգանդի ներքին մակերեսին առաջացող շերտն է, որը "ծառայում է" բեղմնավորված ձվաբջջի համար համապատասխան միջավայր ստեղծել հղիության հետագա բարեհաջող ընթացքի համար), դառնալով անպետք, օվուլյացիայից մոտ 14 օր հետո (դաշտանային ցիկլի 28-րդ օրը) կանացի հորմոնների (էստրոգեն և պրոգեստերոն) առաջացման կտրուկ անկման հետևանքով սկսում է տարանջատվել արգանդի ներքին մակերեսից։ Տեղի է ունենում դաշտանը` արյունային արտահոսքով(էնդոմետրիտի տարանջատում), որը դադարում է հորմոնների մակարդակի անկման 5-7-րդ օրը։ Կորցրած արյան քանակը կազմում է 50-100 մլ։
    Այնուհետ ցիկլը կրկվնում է։

    Դաշտանային ցիկլը շարունակվում է մինչև կնոջ կյանքի 45-58 տարեկան հասակը, որից հետո սկսվում է դաշտանադադարը` կլիմաքսը։


    Հ․Գ․ Հարգելի աղջիկներ ու կանայք, մի ամաչեք նրանից, որ ձեզ մոտ գոյություն ունի դաշտանային ցիկլը։ Դա գալիս է ապացուցելու, որ դուք ունեք առողջ օրգանիզմ ու պատրաստ եք սերունդների շարունակման կարևորագույն գործընթացին։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (01.05.2013), Ֆոտոն (30.09.2009)

  5. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանիքի պլանավորում, բեղմնավորում, հղիություն, երեխայի ծնունդ

    Մինչ հղիության խնամք


    Մինչ հղիության խնամքը միջամտությունների մի շարք է, որի նպատակն է կանխարգելման ու վերահսկման միջոցով հայտնաբերել և վերացնել կանանց առողջությանն ու հղիությանը սպառնացող կենսաբժշկական վարքագծային և սոցիալական վտանգները:
    Մինչ հղիության խնամքի նպատակն է` բարելավել վերարտադրողական տարիքի կանանց առողջությունը մինչև հղիանալը, այսպիսով բարելավելով հղիության արդյունքները ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:
    Մինչ հղիության խնամքի անքակտելի մասն է կազմում սեռավարակների վաղ հայտնաբերումը և բուժումը:
    Գոյություն ունեն սեռական ճանապարհով փոխանցվող ավելի քան 30 բակտերիաներ, վիրուսներ և պարազիտներ:

    Սեռավարակները կարող են բերել սուր ախտանիշների դրսևորման, խրոնիկ վարակների և այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք են` անպտղությունը, հղիության կրելախախտը, արտաարգանդային հղիությունը, արգանդի պարանոցի քաղցկեղը, պտղի և նորածինների մահը, զարգացման արատները:
    Մինչ հղիության խնամքի շրջանակներում սեռավարակների վաղ հայտնաբերումը և բուժումը կկանխի վերոհիշյալ բացասական հետևանքները:

    Սիֆիլիսով հիվանդ հղի կանանց մոտ հղիությունների 25%-ն ավարտվում է մեռելածնությամբ, 14%-ը` նորածնի մահով, այսինքն` ընդհանուր շուրջծննդաբերական մահացությունը կազմում է շուրջ 40%: Գոնոռեայով հիվանդ կանանց հղիությունների 35%-ն ավարտվում է ինքնաբեր վիժումով և վաղաժամ ծննդաբերությամբ, 10%-ը` նորածինների մահով: Կանխարգելման բացակայության դեպքում գոնոռեայով հիվանդ մայրերից ծնված նորածինների 30-50%-ի, իսկ խլամիդիոզով հիվանդ մայրերից ծնված նորածինների 30%-ի մոտ զարգանում է բլենոռեա, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող է հանգեցնել կուրության: Ամբողջ աշխարհում այդ հիվանդությունից ամեն տարի կուրանում է 1000-ից մինչև 4000 նորածին:

    Սեռավարակների առկայությունը շուրջ 10 անգամ մեծացնում է ՄԻԱՎ-ի ձեռքբերման և փոխանցման ռիսկը:

    Տղամարդու հետազոտությունը


    Մինչ հղիության առողջության և խնամքի շրջանակներում խիստ կարևորվում է նաև սեռական զուգընկերոջ հետազոտությունը և անհրաժեշտության դեպքում բուժումը: Առողջ երեխա բեղմնավորելու համար ապագա հոր առողջությունը ոչ նվազ կարևոր է, քան մոր առողջությունը:

    Սերմը կարող է պահպանել բեղմնավորելու ունակությունը, միաժամանակ հիանալի սննդամիջավայր լինելով ախտածին օրգանիզմների, այդ թվում և վիրուսների համար: Տղամարդը կարող է չիմանալ իր մոտ խրոնիկ բորբոքային գործընթացի առկայության մասին, քանզի վերջինս կլինիկորեն կարող է չդրսևորվել: Ժամանակակից տղամարդու կենսակերպը (ստրես, քնի անբավարարություն, ալկոհոլի, ծխախոտի չարաշահում, սխալ սնուցում, սակավաշարժություն, սեռավարակներ) ինքնին կարող է ռիսկի գործոն հանդիսանալ վերարտադրողական առողջության համար: Ցածր ֆիզիկական ակտիվությունը, նստակյաց աշխատանքը, մարմնի հավելյալ զանգվածը, աթերոսկլերոզը հանգեցնում են թթվածնաքաղցի, վերջինս բարենպաստ ֆոն է բորբոքման զարգացման համար (այսպես կոչված ՙկանգային՚ պրոստատիտներ):

    Նյութափոխանակության վնասակար արգասիքների կուտակման և գերտաքացման հետ է կապված նաև վարիկոցելեն` սերմնածորանի երակների լայնացումը: Բնական պայմաններում ջերմաստիճանն ամորձապարկում (որտեղ տեղակայված են ամորձիները) մի քանի աստիճանով ցածր է մարմնի ջերմաստիճանից: Ուստի հաճախակի տաք վաննաները, վարորդի նստատեղի էլեկտրատաքացուցիչի մշտական օգտագործումը և նեղ շալվարները բացասաբար են անդրադառնում սերմի որակի վրա: Ապացուցվել է, որ մարմնի բարձր ջերմաստիճանի պայմաններում սերմի որակը վատանում է և դա պահպանվում է 3 ամիս:

    Տղամարդուն հետազոտում է բժիշկ-անդրոլոգը կամ ուրոլոգը: Բացի սեռավարակների հետազոտությունից, տղամարդուն խորհուրդ է տրվում հաձնել նաև սերմի քննություն, որը հնարավորություն կտա գնահատել նրա բեղմնունակությունը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (30.09.2009)

  7. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանիքի պլանավորում, բեղմնավորում, հղիություն, երեխայի ծնունդ

    Բեղմնավորում

    Կինը ծնվում է երկու ձվարաններով, որոնցից յուրաքանչյուրում պարունակվում են մոտ երկու հարյուր հազար չհասունացած ձվաբջիջներ։ Սեռական հասունացման ժամանակ դրանց քանակը հասնում է 400-500 ձվաբջիջների։

    Վերարտադրողական տարիքի կնոջ մոտ, ամիսը մեկ անգամ տեղի է ունենում օվոլյացիա։ Ձվաբջիջը, դուրս գալով ձվարանից, ընկնում է կոնքի խոռոչ, որտեղ, աղվամազիկների օգնությամբ հասնում է արգանդափողերին։ Հենց արգանդափողերում էլ ձվաբջիջն հանդիպում է տղամարդու սերմնաբջջի՝ սպերմատոզոիդի հետ։

    Բեղմնավորման գործընթացին մասնակցում է միայն մեկ սերմնաբջիջ, որի կորիզը միաձուլվում է ձվաբջջի կորիզի հետ և բեղմնավորման հենց այդ պահից սկսում է հղիությունը։
    Բեղմնավորված ձվաբջջի շարժը արգանդափողերում տեղի է ունենում նրա թարթիչավոր էպիթելի շարժումների օգնությամբ։ Բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում է։ Բեղմնավորման պահից 7-8 օր հետո ձվաբջիջը հայտնվում է արգանդում, որտեղ, ընկղմվելով նրա լորձաթաղանթի մեջ, ստանում է բոլոր այն սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են պտղի հետագա զարգացման համար։

    Բեղմնավորման համար լավագույն ժամանակահատվածը դաշտանային ցիկլի միջին հատվածն է՝ օվուլյացիայի (ձվազատման) ժամանակը։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (30.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղիություն
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 74
    Վերջինը: 27.11.2019, 21:11
  2. Արտամարմնային բեղմնավորում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.03.2017, 07:02
  3. Երեխայի քառասունք
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 09.06.2011, 12:46
  4. Երեխայի կերակրումը կրծքի կաթով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.11.2009, 15:47
  5. Եթե ընտանիքի անդամը վտանգ է ներկայացնում ընտանիքի համար
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 25.11.2008, 19:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •