Բեղմնավորում
Կինը ծնվում է երկու ձվարաններով, որոնցից յուրաքանչյուրում պարունակվում են մոտ երկու հարյուր հազար չհասունացած ձվաբջիջներ։ Սեռական հասունացման ժամանակ դրանց քանակը հասնում է 400-500 ձվաբջիջների։
Վերարտադրողական տարիքի կնոջ մոտ, ամիսը մեկ անգամ տեղի է ունենում օվոլյացիա։ Ձվաբջիջը, դուրս գալով ձվարանից, ընկնում է կոնքի խոռոչ, որտեղ, աղվամազիկների օգնությամբ հասնում է արգանդափողերին։ Հենց արգանդափողերում էլ ձվաբջիջն հանդիպում է տղամարդու սերմնաբջջի՝ սպերմատոզոիդի հետ։
Բեղմնավորման գործընթացին մասնակցում է միայն մեկ սերմնաբջիջ, որի կորիզը միաձուլվում է ձվաբջջի կորիզի հետ և բեղմնավորման հենց այդ պահից սկսում է հղիությունը։
Բեղմնավորված ձվաբջջի շարժը արգանդափողերում տեղի է ունենում նրա թարթիչավոր էպիթելի շարժումների օգնությամբ։ Բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում է։ Բեղմնավորման պահից 7-8 օր հետո ձվաբջիջը հայտնվում է արգանդում, որտեղ, ընկղմվելով նրա լորձաթաղանթի մեջ, ստանում է բոլոր այն սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են պտղի հետագա զարգացման համար։
Բեղմնավորման համար լավագույն ժամանակահատվածը դաշտանային ցիկլի միջին հատվածն է՝ օվուլյացիայի (ձվազատման) ժամանակը։




Մեջբերել

Էջանիշներ