Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում, ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն:
Ինչի են հայ առջիկները փողոցով քայլելիս իրար ձեռք բռնում, ավանդույթ է թե ուղղակի վատ սովորություն:
Ավանդույթ-սովորույթ-ապահովույթ-ընկերույթ, իսկ կողքից ոչ մի տգեղույթՁեռք ձեռքի փողոցով քայլող աղջիկներ![]()
Life (28.09.2009)
Kita (28.09.2009)
Ընդունում եմ, որ աննորմալ բան չի, բայց ինձ դուր չի գալիս: Միայն փողոցն անցնելիս եմ բռնում ընկերուհուս ձեռքը, որ մեքենայի տակ չընկներնք կամ ինքը չընկնի: Մեքենայի տակ ընկնելու հավանականությունն էլ, ինչպես գիտեք, մանավանդ եթե մենակ չես, շատ մեծ է:
Պատճառն էլ կասեմ, բայց ո՛չ բոլորի մոտ է երևի դա:
Կարծում եմ հայկական ավանդական մտածելակերպի համաձայն, որ թեկուզ դպրոցում խուսափում են տղա-աղջիկ շփումներից, շփման նախընտրությունը անցնում է աղջիկ-աղջիկ տարբերակին: Վերջինի մասին հասարակությունը հետաքրքրություն չունի, բամբասելու թեմա չի, աղջկա վարկը չի ընկնի դրանից: Էդպես էլ հասնելով սեռահասուն տարիքի էդ սովորությունը շարունակվում է: Կարծում եմ՝ սեռական անբավարարվածության հետևանք է:
Շատ սովորությունների հիմքում է այս պակասը, ու անընդհատ իրեն զգալ է տալիս շփումներում: Երևի ժամանակը կբուժի:
Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 28.09.2009, 00:16:
One_Way_Ticket (28.09.2009), Հարդ (28.09.2009)
Երբեք չեմ բռնել, բայց խոսք չեմ տալիս, որ չեմ բռնի
Այս երևույթը ինձ մոտ նույն տպավորություննէ գործում, ինչ տղաների՝ բարևելուց համբուրվելը![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Մի անգամ ինձ մեկը ասում էր (չգիտեմ ինչքանով է ճիշտ), որ Հնդկաստանում տղաներն են ձեռք-ձեռքի բռնած քայլում:
Իսկ բուն թեմայի վերաբերյալ համաձայն եմ Ֆոտոնի հետ: Նույն պատճառն ունի նաև հարևան թեմայում քննարկվող տղաների պաչվելու սովորությունը: Որ աղջիկներին չեն կարող համբուրել, ստիպված իրար են համբուրում![]()
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 28.09.2009, 00:22:
Շատ նորմալ է, իսկ թե ինչ են մտածում արտասահմանցիները, թող մերոնց չհուզի, ինչպես ասում են՝ ամենքը իրենց փչացածության չափով է դատում, արտասահմանում, եթե երկու հոգի այնպիսի ընկերություն անեն, ինչպես հայ տղաներն են անում, կամ հայ աղջիկները, թերևս էլի կմտածեն, որ նրանք համասեռական են… Մարդիկ ավելի քի՞չ են շփվում, որ կողքից ուրիշ աչքով չնայեն… Արաբական աշխարհում օրինակ տղաներն էլ են իրար ձեռք բռնած քայլում, մեր աչքին անսովոր է, ու մենք ուրիշ աչքով էնք նայում: Արաբները երևի ավելի քիչ են ենթարկվել գնալով ահագնացող համասեռական մշակույթի ազդեցությանը, քան հայերը: Իսկ մենք լավ կլինի, որ մնանք այնպիսի, ինչպիսին կանք: Հերիք է՝ նայենք, թե ինչ կասեն արտասահմանցիները, Եվրոխորհուրդը, արաբները կամ Մեդվեդևը: Հայի խասյաթ է՝ սկսած քաղաքականությունից, այսպես որ անենք, Ռուսաստանին դուր չի գա, Եվրախորհուրդը չի ողջունի, վերջացրած աղջիկների իրար ձեռք բռնելուց՝ արտասահմանցիները լեսբի կհամարեն, գլուխները քարը, թող համարեն, եթե իհարկե այդ աղջիկները չեն որոշել այդ արտասահմանցիներից մեկին կպցնել ու հաջող ամուսնանան հետը: Այդ դեպքում, խոսք չունեմ, պետք է հաշվի առնեն, թե նրանք ինչ կմտածեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ