User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սեռական դաստիարակությունը պիտի լինի

Քվեարկողներ
57. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դպրոցում

    23 40.35%
  • Ընտանիքում

    29 50.88%
  • Ընկերներից

    1 1.75%
  • Ինտերնետից

    0 0%
  • Այլ տեղերից

    2 3.51%
  • Չպիտի լինի

    2 3.51%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Սեռական դաստիարակություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման իր ակտիվությամբ ինձ ստիպեց արդեն այլ՝ հակառակ ծայրահեղ ուղղությամբ մտածել։ Ի՞նչ ա նշանակում սեռական դաստիարակություն, անձամբ ես դեմ եմ ցանկացած դաստիարակության՝ հատուկ միջոցներով, տակտիկաներով և մեթոդներով համեմված։ Ամեն դեպքում մեր ընտանիքում մեզ էդպես են մեծացրել, ոչինչ չի արվել հատուկ, պարզապես ինչ տեսել ենք, էն էլ սովորել ենք։ Օրինակ էն, որ պապան ու մաման մեր ներկայությամբ միշտ փաթաթվել են, իրար պաչել են (էստեղ համբուրել բառը մի տեսակ չի սազում ), էդ էլ ա չէ երևի ինչ որ տեղ սեռական դաստիարակության մի մաս, որ տեսնում ես, որ սերը ինչքան կարևոր ա ընտանիքի ամրության ու առողջ մթնոլորտի համար։ Կամ ինձ փոքր ժամանակվանից 2-3 տարեկանից միշտ մի փոքր, եթե ուզել եմ, թույլ են տվել ալկոհոլ, էն ժամանակ՝ իմ փոքր ժամանակ, բանկայով չեխական գարեջուրը դելիկատես էր և դեֆիցիտ, ու որ տանը լինում էր, շատ էի սիրում, ու պապիկս միշտ մի քիչ տալիս էր, ասում էր աղջիկը պետք ա սովոր լինի խմելուն էլ, որ հետո հանկարծ մի կում չխմես ու ապուշանաս, հետդ ինչ ուզենան անեն, հիմա մտածում եմ, որ դա էլ ա միգուցե սեռական դաստիարակության շարքից Էլ ինչ ասեմ, հա, դաշտանի մասին մաման ա ասել, ասեց, որ լինի չվախենաս, ուրեմն առողջ ես, իսկ որ չլինի էրեխա չես կարողանա ունենալ, էդ հարցն էլ տենց լուծվեց։ Ճիշտն ասած մնացածը չեմ հիշում, ոնց եմ իմացել, բայց ամեն դեպքում 6 տարեկան էի, որ մամաս հղի էր, ու գիտեի, որ փորի մեջ ա էրեխեն, գոնե չէին ասում, որ արագիլի հույսին են։
    Հա, մեկ էլ, ինչ մեղքս թաքցնեմ, մի բանն էր ինձ ահավոր շփոթության մատնում, ուրեմն մեր մոտիկ հարևանի աղջիկը նշանված էր, ամբողջ օրը իրար հետ էին, գիշերը 10-ին, 11-ին տուն էր գալիս, ու մեկ–մեկ մեծերը, աղջկա մոր մասնակցությամբ, խոսում էին, թե շուտ ամուսնանան քանի համը դուրս չի եկել D: Ու ես չէի հասկանում, մտածում էի՝ կարող ա, որ շատ են համբուրվում, ամեն դեպքում կուսությունը կորցնում են, որ սրանք էսքան անհանգստանում են, թե չէ համը դուրս գալը որն ա, եթե սեքսը մեկ ա ամուսնանալուց հետո են անելու։ Էդ ժամանակ արդեն շատ մեծ էի, երևի 9–10 տարեկան, մամային հարցրեցի վերջը, չդիմացա, ասեց՝ չէ, ուղղակի կարող ա մինչև ամուսնանալը չդիմանան, հետո էլ ավել պակաս խոսեն տղայի ծնողները Ես էդ ժամանակ դեռ չէի հասկանում ինչ է ՆՍՀ–ն, որ դրանց գլխին մի լավ դասախոսություն կարդայի, թե ինչ տարբերություն մինչև թե հետո, էն էլ եթե մեկ ա իրար հետ են ամուսնանալու,մեկ ա, որ սպանեք էլ, ես դա չեմ հասկանա (էս էլ էրեկվա մեր ամենաակտիվ թեմայի շարքից ):
    Իմ երեխայի համար հաստատ կառնեմ սեռական հանրագիտարան 3 տարեկանում, ինքը բոլոր նկարները անգիր կանի ու կկշտանա էդ ամեն ինչից, որ մերկ մարմին տեսնելուց չտեսի պես վրա չտա։ Իսկ մնացած բաները կարծում եմ ամեն ինչն էլ կպատմեմ ու կասեմ, նույնիսկ ՆՍՀ–ի մասին կպատմեմ ։ՃՃՃՃ Բայց մեկ ա, էդ ամեն ինչը չեմ կոչի սեռական դաստիարակություն, որտև ես էդ բառից պարզապես ներվայնանում եմ
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 21.06.2011, 19:05:
    When life gives you lemons, make lemonade

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.06.2011), impression (21.06.2011), Kita (21.06.2011), Lem (21.06.2011), Tig (22.06.2011), Արևհատիկ (21.06.2011), Լուսաբեր (21.06.2011), Մանուլ (23.06.2011), Նաիրուհի (21.06.2011), ՆանՍ (22.06.2011), Ռուֆուս (22.06.2011), Ֆոտոն (22.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեղագիտական դաստիարակություն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.10.2016, 23:21
  2. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  3. Անսեռ դաստիարակություն/asexual education
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.11.2014, 21:19
  4. Էկոլոգիական դաստիարակություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.06.2011, 18:27
  5. Գերմանական դաստիարակություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.04.2010, 10:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •