Անկասկած պետք սեռական դաստիարակություն, թեկուզև սեփական փորձից կարամ ասեմ: Ես համարյա չեմ ստացել «սեռական դաստիարակություն» ասվածը ու իմ մոտ սկզբանական շրջանում շատ թյուր պատկերացումներ լցվել են փողոցից, որոնք հետագայում ահագին բարդությունների հետ կապվեցին...
Բայց առաջին հերթին, մեր հասարակության մեջ պետք է սերմանել սեռական դաստիարակություն ասվածը՝ որպես սահմանում, մտցնել դրա հատուկ կանոններ, որովհետև գործ ես ունենում դեռևս չձևավորված մի անհատի հետ, որի նկատմամբ ցանկացած փոքրիկ սխալից կարող են առաջանալ բավականին տխուր հետևանքներ:
Իմ կարծիքով, էս երևույթը 1-2 ամսվա բան չի, այն պետք կազմակերպվի երեխայի ընտանիքում ու դպրոցում համատեղ ու ամենակարևորը՝ աստիճանաբար: Կոնկրետ օրինակի ինքս եմ ականատես եղել, երբ դպրոցում՝ 7-րդ դասարանում, հանկարծ որտեղից որտեղ որոշեցին ՁԻԱՀ-ին նվիրված կինոնկար մատուցեն աշակերտներին: Դե պատկերացրեք, երեխաների, որոնց հետ ոչ մի օր լրջորեն չի խոսվել նման թեմաների մասին, բերում ու մատուցում են կիսաէրոտիկ սցենարներով հագեցած ֆիլմ... Շարունակությունը չպատմեմ,թե ինչ տեղի ունեցավ...
Ճիշտ մոտեցման դեպքում, կարելի է հասնել ցանկալի արդյունքների ըստ ինձ, համենայն դեպս բավականին մարդկանց փորձը դա է ցույց տալիս
Ինչքան նկատել եմ, ճիշտ մոտեցման դեպքում շատանում է նաև երեխայի ինքնավստահությունը ու երեխան ավելի շուտ է հաստատվում![]()
Էջանիշներ