User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սեռական դաստիարակությունը պիտի լինի

Քվեարկողներ
57. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դպրոցում

    23 40.35%
  • Ընտանիքում

    29 50.88%
  • Ընկերներից

    1 1.75%
  • Ինտերնետից

    0 0%
  • Այլ տեղերից

    2 3.51%
  • Չպիտի լինի

    2 3.51%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Սեռական դաստիարակություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիրակություն

    Աշխարհի բոլոր անկյուներում անցել են կամ ասենք այսպես ազատ են ծնվել:հիմա Հայաստանում ազատությունը որպես ազատություն չէ նեխուժում մեր կյանք,այլ լկտիության ու գռեհկության վերջին ճիչերով:
    հիմա,եթե մի բան չարվի,Հայաստանում հաավոր դրություն կլինի,նույնիսկ Փարիզի մարմնավաճառները չեն պատկերացնի:Ուղղակի այս անցումը մեզ պետք է անցնել այնպես,որ մնանք մեր բարձունքի վրա,մեր Հայության,մեր անցյալի ու մեր ապագայի պատասխանատվության զգացումով:
    Դպրոցում երևի այս տարի առարկա մտցվի:

  2. #2
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Վա~յ… Մթոմ մյուս առարկաները կարում են սովորացնեն,մի հատ էլ սեռական դաստիարակության դասեր պիտի տան … Եթե այսօրվա 4_րդ դասարանցին ուսուցչին/հ.լ._ի/ ասում ա “դու ով էս,որ ինձ սովորացնես “ դուք ոնց եք պատկերացնում նրան մի քանի տարի հետո այդ առարկայի դասին ? …նա ինքը “ուսուցչին “ կսկսի սովորացնել …

    ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...


  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Ես էլ եմ դեմ, որ այդ առարկան դասավանդվի մեր դպրոցներում, որովհետև մեզ մոտ ցանկացած նորամուծություն աղավաղված կերպով է արվում, որի հետևանքներն այնքան ահավոր են լինում, որ ավելի լավ կլիներ, եթե այդ նորամուծությունը չարվեր:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Ամեն նոր բան ,կռվով - դավով է հասարակությնա մեջ ընդունվում,և եթե մենք վախենանք նորամուծությունների հետևանքներից,հավատացեք այդպես ավելի վատ կլինի,դեղում դոփելն էլ մի բան չէ ,իսկ առարկայի համար,նախ հատուկ դասընթացներ կտարվեն ուսուցչուհիների հետ,համենայն դեպս դրանից փախնելը լավ չի լինի :

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Ես ոչ թե հասարակության մասին եմ ասում, այլ ներմուծողների: Միշտ ճիշտը ներմուծելու փոխարեն աղավաղված ինչ-որ բաներ են ստացվում: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել:

  6. #6
    Լիարժեք անդամ Lider2006-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեր դպրոցում տենց բան արդեն անցկացվելա. Սկզբում քվեարկուտյան միջոցով գտան դասարանների լիդերներին. ամեն դասարանից2 հոգի: հետո իրանց արանձին-արանձին կանչեցին մի քանի խոսք ասեցին սպիդի ու սեքսի մասին: Հետո ել ցանկացոխները գնացին միշաբատյա դասերի իսկ ովքեր ել չուզեցին շարունակեցին իրենց սովորական դասերը.
    իմ կարցիկով տենց դասեր պիտի արավել հաչախ անցկացվի իսկ ետե ավելի չիշտ արարկա պիտի մտցնեն դպրոցում:
    Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
    Սպասել և հուսալ

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Ախր ամբողջ խնդիրն այն է, որ ՁԻԱՀ-ից ու սեքսից չպետք է սկսել ամեն ինչ:

  8. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում Bonita-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա~յ… Մթոմ մյուս առարկաները կարում են սովորացնեն,մի հատ էլ սեռական դաստիարակության դասեր պիտի տան … Եթե այսօրվա 4_րդ դասարանցին ուսուցչին/հ.լ._ի/ ասում ա “դու ով էս,որ ինձ սովորացնես “ դուք ոնց եք պատկերացնում նրան մի քանի տարի հետո այդ առարկայի դասին ? …նա ինքը “ուսուցչին “ կսկսի սովորացնել …
    Համամիտ չեմ ձեզ հետ, նախ առաջինը Դուք պետք է վերափոխվեք, իսկ չորրորդ դասարանցի երեխային, իհաևկե կբացատրվի այնպիսի մեթոդով, որ ինքը ավելի լավ կհասկանա:
    Հարցերի դեպքում խնդրեմ, պատրաստ եմ քնարկման:

  9. #9
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Այժմյա դպրոցականները ավելին գիտեն, քան մեր սերունդը նրանց տարիքում....
    Սեռական դաստիրակությունը պարզապես կնպաստի նրանց ճիշտ կողմնորոշվելուն...
    Իսկ թե որ տարիքում? իմ կարծիքով 12-ից հետո... անցումնային շրջանից հետո....
    Դա կարևոր երևույթ է, մեր հետամնաց հասարակությունն ձևավորելու հարցում և ավելի քաղաքակիրթ ու օբյեկտիվ հասարակություն հիմնելու գործում
    Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    հիշում եմ, մի հատ գիրք ունեի, անունը "սեռական կյանքի հանրագիտարան 5-7 տարեկան երեխաների համար": Մեջը մանրամասն ասված էր, որը որից հետո ա: Իսկ որ նախադպրոցական երեխեն կարդալ չիմանալու պատճառով չդժվարանա, գունավոր նկարներ կային:
    Էս ա՞ սեռական դաստիարակությունը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից Նայել գրառումը
    հիշում եմ, մի հատ գիրք ունեի, անունը "սեռական կյանքի հանրագիտարան 5-7 տարեկան երեխաների համար": Մեջը մանրամասն ասված էր, որը որից հետո ա: Իսկ որ նախադպրոցական երեխեն կարդալ չիմանալու պատճառով չդժվարանա, գունավոր նկարներ կային:
    Էս ա՞ սեռական դաստիարակությունը:
    Վայ, մենք էլ մի հատ տենց գիրք ունեինք, էլի էդ տարիքի երեխաների համար։ Բայց նկարները գունավոր չէին... Համ էլ, չգիտես ինչու, մեզ տենց էլ էդ գրքով չդաստիարակեցին...

    N.I.G.G.A., իսկ քո սեռական դաստիարակությունն այդ գրքի միջոցո՞վ է իրականացվել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #12
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Սեռական դաստիարակությունը խիստ կարևոր հարց է, և հաճախ հենց այդ հարցի, իսկ ավելի ճիշտ՝ այդ հարցի հիմքում ընկած խնդիրների նկատմամբ իր վերաբերմունքով կարելի է ճանաչել որևէ մշակույթ։ Եվ ամեն մի մշակույթ իր համար պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի իր վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ։ Այսինքն՝ սեռական դաստիրականության խնդիրը առանձին վերցրած հարց չէ, որին կարելի է միանշանակ պատասխան տալ։ Այդ հարցին պատասխանելու համար, նախ մենք պետք է մեզ պատասխանենք՝ իսկ ինչպիսի մշակույթ պետք է ունենա հայ ժողովուրդը, ինչպիսին պետք է լինի նրա կենցաղային մշակույթի ողջ համակարգը, դա որոշելուց հետո միայն կարող ենք ասել, թե ինչպես պետք է ուսուցանել սեռական կյանքի սկզբունքները։ Եթե հայ մշակույթը պետք է մնա ավանդական, կիսաքրիստոնեական, կիսամուսուլմանաական մշակույթ՝ աղջկա կուսության, նրա սեռական կյանքի հոգեբանական կողմի լիակատար անտեսման և տղայի փորձառության ու բացառապես ֆիզիկական սեքսուալության սկզբունքներին հավատարիմ, ապա ոչինչ ուսուցանել պետք չէ, պետք է պարզապես շարունակել ապրել։ Իսկ եթե հայ մշակույթը այլ մշակույթ պետք է լինի, ապա համապատասխանաբար կգտնվեն նաև այդ մշակույթին համապատասխան սեռական դաստիարակության չափանիշները։ Սեռականության խնդիրը գոյաբանական խնդիր է, և որոշում է հասարակության աշխարհայացքի հիմնական ուղղությունը, հետևաբար այն լուծելու համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին. իսկ հայ մարդը ինչպիսին է ուզում լինել՝ որպես մարդ և որպես կենցաղային մշակույթի կրող։ Ինչպիսին կա և ինչպիսին ուզում է լինել, այդպիսին էլ կա և կլինի նրա սեռականությունը ու դրա փոխանցումը սերունդներին՝ դաստիարակությունը։

  13. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից Նայել գրառումը
    հիշում եմ, մի հատ գիրք ունեի, անունը "սեռական կյանքի հանրագիտարան 5-7 տարեկան երեխաների համար":
    Ես ունեի 7-9 տարեկանների համար…

    Այս հարցում ինձ բավականին բախտավոր մարդ եմ համարում, քանի որ ինձ ո՛չ Ձմեռ Պապու հարցում են խաբել, ո՛չ էլ հեքիաթներ պատմել կտուցով երեխա բերող արագիլի, կաղամբի կամ բանջարաբոստանային կուլտուրայի այլ ներկայացուցչի միջից դուրս գալու մասին: Գուցե ե՞ս էի շատ «անշառ» երեխա ծնողներիս համար, որովհետև ինձ առանձնապես չէր տանջում «որտեղի՞ց են առաջանում երեխաները» հարցը: Մի 4 տարեկան կլինեի, երբ (չեմ էլ հիշում՝ ոնց) պարզեցի, որ երեխան մորից է «առաջանում»: Հոր՝ այդ գործում ունեցած «ներդրման» մասին չէի էլ կասկածում. գիտեի, որ աղջիկն ու տղան ամուսնանում են, եթե սիրում են միմյանց: Դե, որ ամուսնանում են, երբ ուզում են երեխա ունենալ, աղջիկը… երևի շատ հաց ա ուտում (այն ժամանակ փոր և ինձ դեռևս անծանոթ ստամոքս բառերը նույն իմաստն ունեին ինձ համար ), դրանից էլ նրա փորի մեջ երեխա ա առաջանում … Թե էդ երեխեն ոնց էր դուրս գալու լույս աշխարհ, չգիտեի: Հավանական տարբերակ էր վիրահատությունը: Կամ էլ… դե, մտածում էի, որ «կմեծանամ, կիմանամ, երևի հիմա դեռ ժամանակը չի»:

    Իսկ երբ մի քիչ մեծացա՝ արդեն 7 տարեկանում, արդեն ունեի վերոհիշյալ, ու ցավոք սրտի, բավականին տխրահռչակ գիրքը: (Հիշում եմ, թե ինչպես էին քարկոծում այդ գիրքը հրատարակողներին, ինչպիսի բողոքի ալիք էր բարձրացել… Հեռուստատեսությունն ու ռադիոն ողողված էին դրա, բնականաբար, խիստ բացասական քննադատություններով…): Ես և եղբայրս, ով այդ ժամանակ 9 տարեկան էր, միաժամանակ կարդացինք այդ գիրքը, որում բավականաչափ մանրամասն, բայց նաև պարզ լեզվով, գրված էր… ահագին շատ բան: Ու ոչ մի շոկային վիճակ էլ չառաջացավ:

    Վստահ եմ. եթե երբևէ ծնողներիս կողմից այնպիսի հեքիաթներ լսած լինեի, ինչպիսիք նմանատիպ թեմաներ շոշափելիս հաճախ լսում են երեխաները, ավելի մեծ տարիքում՝ ճշմարտությունն իմանալուց հետո, հաստատ ինչ-որ պատնեշ կստեղծվեր իմ ու ծնողներիս միջև, անվստահության ու թերահավատության պատնեշ, որը հիմա չկա :

    Ու մի բան էլ՝ «ցավալի է, բայց փաստ» շարքից. այդ (վերոնշյալ) գրքից 7 տարեկանում ես ավելի շատ բան իմացա, քան դպրոցում, ասենք, անատոմիայի դասընթացից, քանի որ սեռական օրգաններին վերաբերող թեմաները մենք, այսպես ասած, «թռանք», այսինքն այդ դասերի փոխարեն, չգիտեմ՝ ինչու, միանգամից անցանք դրանց հաջորդողները:

    Ընդհանուր առմամբ մեր վիճակը սեռական դաստիարակության առումով, մեղմ ասած, տխուր է: Ու ինչո՞ւ պիտի ես «Կանայք Հայոց» ռեսուրս կենտրոնի տրամադրած բրոշյուրներից ստանամ սեռական «դաստիարակություն» : Բրոշյուրներ, որոնք մարմնավաճառներին սեռական առողջություն են քարոզում

    Հ.Գ.
    Կներեք, բորբոքվեցի :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    սկզբում էդ գիրքը թաքուն տեղ էի պահել, հետո վառեցի: Բայց մինչև վառելը մի քանի անգամ ծերից ծեր կարդացելի էի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թեմային ավելացվել է հարցում

    Ըստ “Reproductive Health Initiative for Youth in the South Caucasus” project (RHIYC)-ի անցկացրած հարցման, Հայաստանի երիտասարդների 93.7 տոկոսը կողմ է առանձին առարկա դասավանդվի դպրոցում: http://www.foryouth.ge/en/elibrary

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեղագիտական դաստիարակություն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.10.2016, 23:21
  2. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  3. Անսեռ դաստիարակություն/asexual education
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.11.2014, 21:19
  4. Էկոլոգիական դաստիարակություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.06.2011, 18:27
  5. Գերմանական դաստիարակություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.04.2010, 10:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •