Էս թեժ գծի համարն էլ ունեմԼեգնա-ի խոսքերից
![]()
53-67-17
53-07-71
համ ասում եմ երիտասարդությունը տեղեկացված չի,համ էլ երիտասարդության մի մասը կազմելով հանդերձ,լավ էլ տեղեկացված եմ![]()
Դպրոցում
Ընտանիքում
Ընկերներից
Ինտերնետից
Այլ տեղերից
Չպիտի լինի
Էս թեժ գծի համարն էլ ունեմԼեգնա-ի խոսքերից
![]()
53-67-17
53-07-71
համ ասում եմ երիտասարդությունը տեղեկացված չի,համ էլ երիտասարդության մի մասը կազմելով հանդերձ,լավ էլ տեղեկացված եմ![]()

Ինձ թվում է՝ առաջին հերթին ծնողներին պետք է կրթել: Դպրոցում երեխան արդեն պետք է պատրաստ լինի համապատասխան դասընթացն անցնել, այլապես ամեն ինչ կխառնվի իրար:
Ի դեպ, մեր բուհը «Առողջ ապրելակերպ» քարոզարշավ էր կազմակերպում, որը ներառում էր նաև սեռական դաստիարակությանը վերաբերող հարցեր: Բայց հետո այդ հարցերը հանեցին: Ճիշտն ասած, չիմացա, թե ինչու էր այդպես: Եթե ինչ-որ մեկը գիտի, խնդրում եմ, թող ասի:
Ես Բյուրակնի հետ կհամաձայնվեմ, որ մինչև երեխաներին սեռական կթութություն ստանալը՝ հարկավոր է ու ավելի կարևոր է այն առաջին հերթին՝ ծնողներին:
Սկսել այն պետք է շատ տարրականից՝ մինչև Տանտրա և Սուբլիմացիա, որոնք պարունակում են և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական հասկացողություններ:
Հայաստանում սեռական դաստիարակություն չեն ստանում ու արդյունքում՝սեքսը դառնում է ոչ այլ ինչ՝ քան ուղղակի ամուսնական պարտականություն կամ՝ փորձի ձեռքբերում:
Սեռական դաստիարակությունը՝ ամուսնական կյանքի առողջ ու ամուր, շատ կարևոր հիմնադրույթներից մեկն է:
«Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են» - Տուրնիե
Նախ ի՞նչ ասել է սեռական դաստիարակություն և ինչո՞ւ է դա առանձնացվում և ընդգծվում ընդանուր դաստիարակությունից : Սեռականը այն է, ինչը ելնում է սեռերի հակադրությունից, հաճույք ստանալուց, կապված է սերնդի շարունակման հետ ...բայց , բարոյական տեսանկյունից դա համարվում է անպարկեշտ ու թաքուն պահվող երևույթ: Երեխայի սեռական հետաքրքրությունը սկզբում ավելի շուտ վերաբերում է այն հարցին, թե որտեղից են հայտնվում երեխաները: Մանկական սենյակում տրվող պատասխանը, թե իբր երխաներին արագիլն է բերում, ավելի հաճախ հանդիպում է փոքրիկ երեխայի անվստահությանը: Մեծահասկաների կողմից խաբված լինելու զգացումը նպաստում է երեխայի ինքնամեկուսացմանը և նրա ինքնուրույնության զարգացմանը: Բայց երեխան իր սեփակն միջոցներով ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը: Երբ այդ կերպ հետաքրքրասեր երեխան մոտենում է սեռական կյանքի փաստերի իմացությանը կամ իր անգրագիտությունից շփոթված , անցնում է դրանց կողքով մինչև որ , ավելի հաճախ սեռական հասունացմանը նախորդող շրջանում ստանում է սովորաբար վիրավորական ու թերի բացատրություններ, որոնք բավականին հաճախ խեղաթյուրող ազդեցություն են թողնում: Ինչպես տեսնում եք երեխայի դաստիարակության հարցում առանձնացնել սեռական կամ ոչ սեռական չի կարելի: Առաջին հարցերը սկսվում են սովորաբար 3 տարեկանից: Փաստորեն եթե այդ տարիքից սկսած երեխան տանը չի ստանում ճիշտ դաստիարակություն , ուրեմն սեռական դաստիարակության դասընթացները պետք է ստանան դեռևս մանկապարտեզո՞ւմ : Դասընթացների կարիքներ ունեն ծնողները, որոնք դաստիարակել չգիտեն !!!!
Ինքս դեմ եմ, որպեսզի հայկական դպրոցներում մտցվեն արևմտյան ( եվրոպական) սիստեմի սեռական դաստիարկության դասընթացների փորձերը: Քանի որ արևմտյան դպրոցներում բարոյական տեսանկյունը ոչ թե երկրորդ պլան է մղվում...այլ ընդհանրապես անտեսվում է : Նույնիսկ դպրոցների միջանցքում կոկա-կոլայի ավտոմատենրի կողքին կան նաև հակաբեղմնավորիչների ավտոմատներ, բայց դա չխանգարեց որպեսզի Հոլանդիայի, Գերմանիայի և այլ երկրների կառավարությունները մտահոգվեն իրենց երիտասարդության ( սկսած 12 տարեկանից ...դեռ խակ երեխա) այլասեռվածության, հոմոսեքսուալիզմի , ազատ անբարոյականության, հաշիշամոլության, սեռական վարաքների... կտրուկ աճի համար: Իրենք կրակն ընկան դպրոցներում այդ առարկան մտցնելով, այժմ էլ ելք չեն տեսնում...շատ ուշ է , սեքսը ելել իրենց ուտում է ( կներեք)
Շատ չերկարացնեմ...ասածս այն է , որ այո´ , մեր հասարակությունը պետք է վերադաստիարակվի այդ հարցում: Բայց երբեք , ոչ մի վայրկյան չպետք է մոռացվի մեր հայկական մենտալիտետի մասին , առարկան պետք է ներառի իր մեջ հայ ընտանիքի բարոյահոգեբանական սկբունքներն ու ավանդական փոխահարաբերությունները , և անպայման պետք է դասավանդեն մանկավարժ հոգեբանները : Այլապես մեր ( ինչպես դուք եք ասում ...անտեղյակ) հասարակության աչքերը միանագմից և ուրիշ ձև կբացվեն , որը հաստատ լավ արդյունքի չի հանգեցնի:
Չգիտեմ...սա շատ լուրջ հարց է , որը նուրբ մոտեցում է պահանջում
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 02.07.2006, 01:14:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
E-la Via (16.01.2010)
Աշխարհի բոլոր անկյուներում անցել են կամ ասենք այսպես ազատ են ծնվել:հիմա Հայաստանում ազատությունը որպես ազատություն չէ նեխուժում մեր կյանք,այլ լկտիության ու գռեհկության վերջին ճիչերով:
հիմա,եթե մի բան չարվի,Հայաստանում հաավոր դրություն կլինի,նույնիսկ Փարիզի մարմնավաճառները չեն պատկերացնի:Ուղղակի այս անցումը մեզ պետք է անցնել այնպես,որ մնանք մեր բարձունքի վրա,մեր Հայության,մեր անցյալի ու մեր ապագայի պատասխանատվության զգացումով:
Դպրոցում երևի այս տարի առարկա մտցվի:
Վա~յ… Մթոմ մյուս առարկաները կարում են սովորացնեն,մի հատ էլ սեռական դաստիարակության դասեր պիտի տան… Եթե այսօրվա 4_րդ դասարանցին ուսուցչին/հ.լ._ի/ ասում ա “դու ով էս,որ ինձ սովորացնես “ դուք ոնց եք պատկերացնում նրան մի քանի տարի հետո այդ առարկայի դասին ?
…նա ինքը “ուսուցչին “ կսկսի սովորացնել …
![]()
ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է...

Ես էլ եմ դեմ, որ այդ առարկան դասավանդվի մեր դպրոցներում, որովհետև մեզ մոտ ցանկացած նորամուծություն աղավաղված կերպով է արվում, որի հետևանքներն այնքան ահավոր են լինում, որ ավելի լավ կլիներ, եթե այդ նորամուծությունը չարվեր:
Թեմային ավելացվել է հարցում
Ըստ “Reproductive Health Initiative for Youth in the South Caucasus” project (RHIYC)-ի անցկացրած հարցման, Հայաստանի երիտասարդների 93.7 տոկոսը կողմ է առանձին առարկա դասավանդվի դպրոցում: http://www.foryouth.ge/en/elibrary
չիշտա բայց իրանք սկզբից հարցնում եին սեքսի ու սպիդի մասին, տե դարնցից գախապար ունենք տե չե ունենք տե չե. Չիշտասաց ես միշաբատյա դասերին չմասնակցեցի. ուխակի չուզեցի.
Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
Սպասել և հուսալ
Բյուր ջան,հո ամեն ինչ բուխտուբրախտի չի,ասենք հիմա պատահում է,Հայոց Պատմության ուսուցչուհի,բայ վ գաղափար չունի,Հայկը ինչու էր Բելի հետ վատ...
այնպես որ,կապ չունի նորություն է, թե չէ,երաշխիք չենք կարող տալ ,որ լավ դասավանդողներ կունենաք,սկզբում,բայց հուսանք:
Ահա,իհարկե նախ պետք է դրա հետեևանքերից խոսեն,հիվանդություններից,նոր...
Իմ կարծիքով սեռական դաստիարակությունը դա ինդիվիդուալ, ինքնուրույն դաստիարակությունը է, և այդ դաստիարակության մեջ երկրորդ անձի միջամտությունը կարող է բացասական ազդեցություններ ունենալ
Այսի՞նքն,GEV85-ի խոսքերից
չե՞ս մանրամասնի պատասխանդ
Եթե դա դաստիարակություն է, էլ ինչպե՞ս կարող է բացասական ազդեցություն թողնել
Կամ էտ ինչպե՞ս ես պատկերացնում ինդիվիդուալ ու այն էլ ինքնուրույն սեռական դաստիարակությունը
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
GEV85-ի խոսքերից
գուցե բացասական ազդեցություն ունենա,բայց երբ տվյալ անձը իր ինքնուրույն փորձարկումներով մի օր հայտնվի սեռավարակների կողքը,երևի ուշ լինի երկրորդ անձի միջամտությունը:
Ողջույն...
Հետաքրքիր և օգտակար թեմա եք ընտրել… բավականին երիտասարդներ կան, որոնցից կւզենայի խորհուրդ հարցնել. ինչ եք կարծում, տասը տարեկան երեխայի հետ ինչպես խոսել սեռական կյանքի մասին ընդհանրապես. ձեզանից յուրաքանչյուրը ինչ և ինչպես կւզենար լսել իր ծնողից...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ