User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սեռական դաստիարակությունը պիտի լինի

Քվեարկողներ
57. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դպրոցում

    23 40.35%
  • Ընտանիքում

    29 50.88%
  • Ընկերներից

    1 1.75%
  • Ինտերնետից

    0 0%
  • Այլ տեղերից

    2 3.51%
  • Չպիտի լինի

    2 3.51%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Սեռական դաստիարակություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում սեռական դաստիարակության հետ առնչվող դպրոցական առարկա մտցնելը պիտի զգույշ արվի... Սեռական դաստիարակության մեջ մենակ էն չի մտնում, թե բացատրել ոնց ու ինչ է իրականում լինում՝ արագիլի կամ կաղամբի փոխարեն, այլ նաև սովորեցնել պատասխանատու լինել սեռական վարքի ու դրանց հետևանքների համար: Ինչը ներառում է հակաբեղմանվորման միջոցների մասին խոսելը, ինչու չէ, նաև դեռահասներին պահպանակներ բաժանելը: Համենայնդեպս այլ երկրներում դա էդպես է. դասի ժամանակ թե սովորում են պահպանակ հագցնել մանեկենի վրա, թե հետո ստանում են սեփական պահպանակները: Որովհետև մարդիկ հասկանում են, որ դեռահասներից շատերը սկսում են սեռական կյանք վարել և կարող են տարբեր տեսակի սեռավարակների կամ անցանկալի հղիության առաջ կանգնել:

    Հիմա պատկերացրեք էդ ամենը Հայաստանում... Տասներեք տարեկան աղջիկը տուն է գալիս ու պատմում, որ ինքը պահպանակ հագցնել է սովորել ու բեռ պայուսակում էլ մի քանիսը կան:
    Պիտի մի քիչ զգույշ լինել էդ հարցերում: Չի կարելի արտասահմանյան մեթոդներն ու դասագրքերը ուղղակիորեն բերել ու մտցնել հայկական իրականություն: Պետք է ամենը ադապտացնել մեր հասարակությանը և դրա արժեհամակարգին, այլապես վնասն ավելի շատ կլինի, քան օգուտը: Իսկ սեռական դաստիորակություն սկսելն իհարկե կարելի է և անհրաժեշտ է դպրոցում, բայց ինչպես ասեցի՝ զգույշ ու դանդաղ քայլերով...

    Օրինակ՝ ես դպրոցում «Էթիկա» առարկա էի անցնում ավագ դասարաններում: Էնտեղ մի շրջան մենք խոսում էինք սեռական հարաբերությունների, դրանց հնարավոր ֆիզիակական ու հոգեբանական հետևանքների մասին: Ուսուցչուհին շատ զգույշ էր մոտենում հարցին ու լավ խորհուրդներ էր տալիս, որոնք տեղին էին էդ միջավայրում և էդ տարիքի հայ դեռահասների համար:

    Ի դեպ, հետաքրքիր է, որ արդեն քանի տարի է՝ ապրում եմ Եվրոպայում, բայց դեռ իմ մոտ էլ էդ հարցերի հանդեպ առաջին ռեակցիան լրիվ «հայկական» է լինում, ուր մնաց, թե հայաստանաբնակ մարդկանց մոտ էդպիսին չլինի:
    Մի քանի օր առաջ խանութում կանգնած էի հերթի, մեկ էլ տեսնեմ մի 14-15 տարեկան տղա՝ դեռ բոյն էլ լրիվ չառած, համարյա մանկական երեսով, պահպանակ է գնում: Միանգամից մոտս բացասական ռեակցիա առաջացավ. թե տես էս լակոտը էս տարիքից արդեն ինչերով է զբաղված... Հետո միայն սկսեցի նորմալ մտածել, որ ախր լավ բան է անում՝ մտել է խանութ պահպանակ է գնում, ոչ թե թաքուն մեկի ծոցն է մտնելու ու հետո գլուխը պահած փախչի իր թողած հետևանքներից:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.06.2011), Artgeo (21.06.2011), Aurora (16.10.2012), Cassiopeia (21.06.2011), Kita (21.06.2011), Lion (21.06.2011), Lionne_en_Chasse (21.06.2011), murmushka (21.06.2011), Tig (22.06.2011), VisTolog (21.06.2011), Արևհատիկ (21.06.2011), Գեա (21.06.2011), Հարդ (21.06.2011), Նաիրուհի (21.06.2011), ՆանՍ (22.06.2011), Ռուֆուս (21.06.2011), Ֆոտոն (22.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեղագիտական դաստիարակություն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.10.2016, 23:21
  2. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  3. Անսեռ դաստիարակություն/asexual education
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.11.2014, 21:19
  4. Էկոլոգիական դաստիարակություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.06.2011, 18:27
  5. Գերմանական դաստիարակություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.04.2010, 10:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •