User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սեռական դաստիարակությունը պիտի լինի

Քվեարկողներ
57. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դպրոցում

    23 40.35%
  • Ընտանիքում

    29 50.88%
  • Ընկերներից

    1 1.75%
  • Ինտերնետից

    0 0%
  • Այլ տեղերից

    2 3.51%
  • Չպիտի լինի

    2 3.51%
Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Սեռական դաստիարակություն

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    Ինչ վերաբերում է հարցին, ապա իմ կարծիքով, 10 տարեկան երեխայի հետ դեռ վաղ է խոսել սեռական կյանքի մասին...չնայած երեխաները հիմա բավականին շուտ են մեծանում ու մեզ հետ համեմատած շատ ավելի ինֆորմացված են, բայց այնուամենայնիվ, իմ կարծիքով էդ տարիքում դեռ շուտ է...կարելի է սկասել ասենք տղա աղջիկ հարաբերություններից, եթե տղա է , ջենտլմենություն սերմանելով, իսկ եթե աղջիկ ՝ կանացիություն, ու հարգանք սեփական անձի հանդեպ, ու տղաների հետ խոսելու կուլտուրա...այ տղաներին վատ չէր լինի այդ տարիքից աղջիկներին հարգել սովորեցնեը, նրան հետ վարվելը, բացատրել որ տղաները սիում են ասենք աղջիկներին, ու ամուսնանում, ընտանիք կաղմում...առանց մանրուքների մեջ խորանալու...այսինքն, սկսել տղա-աղջիկ պարզ ու մաքուր հարաբերություններից, ապա նոր աստիճանաբար տարիքի հետ անցնել սեռականին ...սա իմ կարծիքն է, հնարավոր է և սխալվում են...
    Կիկի ջան, ասածներիդ հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ, բայց դու հաշվի չես առել մի հնարավոր դեպք. իսկ ի՞նչ է պետք անել, եթե երեխան 10 տարեկանում արդեն ուրիշներից ինչ-որ բաներ լսել է այդ թեմայով, ինչ-որ կցկտուր, գուցեև ոչ ճշգրիտ ու, հնարավոր է, որոշ չափով նաև աղավաղված ինֆորմացիա է ստացել սեռական կյանքի վերաբերյալ: Այս դեպքում արդեն երեխայի հետ այդ թեմայով խոսելն ու նրան որոշ բաներ բացատրելն ուղղակի անխուսափելի է դառնում, որովհետև հակառակ դեպքում կարող են լուրջ հետևանքներ լինել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.08.2006, 11:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.12.2009), Դեկադա (03.12.2009)

  3. #32
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Չգիտեմ, գուցե և սխալ եմ, բայց կարծում եմ, որ որոշ բաների մասին երեխաները պետք է սովորեն դպրոցում մինչև սեռական հասունացման տարիքին հասնելը, բայց դա պետք է մատուցվի ճիշտ եղանակով։ Այդ տարիքում երեխաների մոտ դա կնկալվի ուղղակի որպես սովորական գիտելիք, ուրիշ մտքեր չեն առաջանա։ Իսկ արդեն սեռական հասունացման տարիքի ժամանակ պետք է դպրոցում մի քանի պարտադիր այցելությամբ դասախոսություններ լինեն, որոնք միայն շոշափեն սեռական հարաբերությունների բարոյական կողմը, օրինական կողմն էլ երևի։
    Ամեն դեպքում, այս հարցին պետք է շատ լուրջ մոտենալ, կարևոր է նաև գիտականորեն մոտենալ, գիտական հետազոտություններ անել, և այդ որոշումը թողնել մասնագետներին։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (01.12.2009)

  5. #33
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Չգիտեմ, գուցե և սխալ եմ, բայց կարծում եմ, որ որոշ բաների մասին երեխաները պետք է սովորեն դպրոցում մինչև սեռական հասունացման տարիքին հասնելը, բայց դա պետք է մատուցվի ճիշտ եղանակով։ Այդ տարիքում երեխաների մոտ դա կնկալվի ուղղակի որպես սովորական գիտելիք, ուրիշ մտքեր չեն առաջանա։ Իսկ արդեն սեռական հասունացման տարիքի ժամանակ պետք է դպրոցում մի քանի պարտադիր այցելությամբ դասախոսություններ լինեն, որոնք միայն շոշափեն սեռական հարաբերությունների բարոյական կողմը, օրինական կողմն էլ երևի։
    Ամեն դեպքում, այս հարցին պետք է շատ լուրջ մոտենալ, կարևոր է նաև գիտականորեն մոտենալ, գիտական հետազոտություններ անել, և այդ որոշումը թողնել մասնագետներին։
    Բայց պատկերացնում ե՞ս ասենք 7-8 դասարաանցուն սեռական դաստիրակության դասեր մատուցելու արդյունքը: Բավական է մեկ սխալ քայլ, մեկ սխալ մոտեցում, ու երեխայի մոտ ցանկություն կառաջանա չէ սովորածը պրակտիկ յուրացնելու
    Ու էդ դեպքում ոչինչ փոխել չի ստացվի արդեն....
    Ամեն դեպքում, ճիշտ ես , հարցը մասնագետները պիտի լուծեն...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  6. #34
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Բայց պատկերացնում ե՞ս ասենք 7-8 դասարաանցուն սեռական դաստիրակության դասեր մատուցելու արդյունքը: Բավական է մեկ սխալ քայլ, մեկ սխալ մոտեցում, ու երեխայի մոտ ցանկություն կառաջանա չէ սովորածը պրակտիկ յուրացնելու
    իսկ առանց սովորելու ցանկություն չի առաջանում սովորածը պրակտիկ յուրացնելու?
    Դա բնազդ է, ու դրան հաստատ չես կարող դեմ գնալ: Այնպես , որ ավելի լավ չի գոնե գրագետ լինեն?

    ամեն ինչ հարաբերական է...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (01.12.2009)

  8. #35
    Սկսնակ անդամ kristal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2006
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Ըստ իս սեռական դաստիրակությունը պետք է սկսվի աղջկա և տղայի հասունացման տարիքրց…
    Երբ փայլում են աչքերը մարդու…

  9. #36
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում Bonita-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա~յ… Մթոմ մյուս առարկաները կարում են սովորացնեն,մի հատ էլ սեռական դաստիարակության դասեր պիտի տան … Եթե այսօրվա 4_րդ դասարանցին ուսուցչին/հ.լ._ի/ ասում ա “դու ով էս,որ ինձ սովորացնես “ դուք ոնց եք պատկերացնում նրան մի քանի տարի հետո այդ առարկայի դասին ? …նա ինքը “ուսուցչին “ կսկսի սովորացնել …
    Համամիտ չեմ ձեզ հետ, նախ առաջինը Դուք պետք է վերափոխվեք, իսկ չորրորդ դասարանցի երեխային, իհաևկե կբացատրվի այնպիսի մեթոդով, որ ինքը ավելի լավ կհասկանա:
    Հարցերի դեպքում խնդրեմ, պատրաստ եմ քնարկման:

  10. #37
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Այժմյա դպրոցականները ավելին գիտեն, քան մեր սերունդը նրանց տարիքում....
    Սեռական դաստիրակությունը պարզապես կնպաստի նրանց ճիշտ կողմնորոշվելուն...
    Իսկ թե որ տարիքում? իմ կարծիքով 12-ից հետո... անցումնային շրջանից հետո....
    Դա կարևոր երևույթ է, մեր հետամնաց հասարակությունն ձևավորելու հարցում և ավելի քաղաքակիրթ ու օբյեկտիվ հասարակություն հիմնելու գործում
    Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...

  11. #38
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    հիշում եմ, մի հատ գիրք ունեի, անունը "սեռական կյանքի հանրագիտարան 5-7 տարեկան երեխաների համար": Մեջը մանրամասն ասված էր, որը որից հետո ա: Իսկ որ նախադպրոցական երեխեն կարդալ չիմանալու պատճառով չդժվարանա, գունավոր նկարներ կային:
    Էս ա՞ սեռական դաստիարակությունը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #39
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից Նայել գրառումը
    հիշում եմ, մի հատ գիրք ունեի, անունը "սեռական կյանքի հանրագիտարան 5-7 տարեկան երեխաների համար": Մեջը մանրամասն ասված էր, որը որից հետո ա: Իսկ որ նախադպրոցական երեխեն կարդալ չիմանալու պատճառով չդժվարանա, գունավոր նկարներ կային:
    Էս ա՞ սեռական դաստիարակությունը:
    Վայ, մենք էլ մի հատ տենց գիրք ունեինք, էլի էդ տարիքի երեխաների համար։ Բայց նկարները գունավոր չէին... Համ էլ, չգիտես ինչու, մեզ տենց էլ էդ գրքով չդաստիարակեցին...

    N.I.G.G.A., իսկ քո սեռական դաստիարակությունն այդ գրքի միջոցո՞վ է իրականացվել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #40
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Սեռական դաստիարակությունը խիստ կարևոր հարց է, և հաճախ հենց այդ հարցի, իսկ ավելի ճիշտ՝ այդ հարցի հիմքում ընկած խնդիրների նկատմամբ իր վերաբերմունքով կարելի է ճանաչել որևէ մշակույթ։ Եվ ամեն մի մշակույթ իր համար պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի իր վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ։ Այսինքն՝ սեռական դաստիրականության խնդիրը առանձին վերցրած հարց չէ, որին կարելի է միանշանակ պատասխան տալ։ Այդ հարցին պատասխանելու համար, նախ մենք պետք է մեզ պատասխանենք՝ իսկ ինչպիսի մշակույթ պետք է ունենա հայ ժողովուրդը, ինչպիսին պետք է լինի նրա կենցաղային մշակույթի ողջ համակարգը, դա որոշելուց հետո միայն կարող ենք ասել, թե ինչպես պետք է ուսուցանել սեռական կյանքի սկզբունքները։ Եթե հայ մշակույթը պետք է մնա ավանդական, կիսաքրիստոնեական, կիսամուսուլմանաական մշակույթ՝ աղջկա կուսության, նրա սեռական կյանքի հոգեբանական կողմի լիակատար անտեսման և տղայի փորձառության ու բացառապես ֆիզիկական սեքսուալության սկզբունքներին հավատարիմ, ապա ոչինչ ուսուցանել պետք չէ, պետք է պարզապես շարունակել ապրել։ Իսկ եթե հայ մշակույթը այլ մշակույթ պետք է լինի, ապա համապատասխանաբար կգտնվեն նաև այդ մշակույթին համապատասխան սեռական դաստիարակության չափանիշները։ Սեռականության խնդիրը գոյաբանական խնդիր է, և որոշում է հասարակության աշխարհայացքի հիմնական ուղղությունը, հետևաբար այն լուծելու համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին. իսկ հայ մարդը ինչպիսին է ուզում լինել՝ որպես մարդ և որպես կենցաղային մշակույթի կրող։ Ինչպիսին կա և ինչպիսին ուզում է լինել, այդպիսին էլ կա և կլինի նրա սեռականությունը ու դրա փոխանցումը սերունդներին՝ դաստիարակությունը։

  14. #41
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից Նայել գրառումը
    հիշում եմ, մի հատ գիրք ունեի, անունը "սեռական կյանքի հանրագիտարան 5-7 տարեկան երեխաների համար":
    Ես ունեի 7-9 տարեկանների համար…

    Այս հարցում ինձ բավականին բախտավոր մարդ եմ համարում, քանի որ ինձ ո՛չ Ձմեռ Պապու հարցում են խաբել, ո՛չ էլ հեքիաթներ պատմել կտուցով երեխա բերող արագիլի, կաղամբի կամ բանջարաբոստանային կուլտուրայի այլ ներկայացուցչի միջից դուրս գալու մասին: Գուցե ե՞ս էի շատ «անշառ» երեխա ծնողներիս համար, որովհետև ինձ առանձնապես չէր տանջում «որտեղի՞ց են առաջանում երեխաները» հարցը: Մի 4 տարեկան կլինեի, երբ (չեմ էլ հիշում՝ ոնց) պարզեցի, որ երեխան մորից է «առաջանում»: Հոր՝ այդ գործում ունեցած «ներդրման» մասին չէի էլ կասկածում. գիտեի, որ աղջիկն ու տղան ամուսնանում են, եթե սիրում են միմյանց: Դե, որ ամուսնանում են, երբ ուզում են երեխա ունենալ, աղջիկը… երևի շատ հաց ա ուտում (այն ժամանակ փոր և ինձ դեռևս անծանոթ ստամոքս բառերը նույն իմաստն ունեին ինձ համար ), դրանից էլ նրա փորի մեջ երեխա ա առաջանում … Թե էդ երեխեն ոնց էր դուրս գալու լույս աշխարհ, չգիտեի: Հավանական տարբերակ էր վիրահատությունը: Կամ էլ… դե, մտածում էի, որ «կմեծանամ, կիմանամ, երևի հիմա դեռ ժամանակը չի»:

    Իսկ երբ մի քիչ մեծացա՝ արդեն 7 տարեկանում, արդեն ունեի վերոհիշյալ, ու ցավոք սրտի, բավականին տխրահռչակ գիրքը: (Հիշում եմ, թե ինչպես էին քարկոծում այդ գիրքը հրատարակողներին, ինչպիսի բողոքի ալիք էր բարձրացել… Հեռուստատեսությունն ու ռադիոն ողողված էին դրա, բնականաբար, խիստ բացասական քննադատություններով…): Ես և եղբայրս, ով այդ ժամանակ 9 տարեկան էր, միաժամանակ կարդացինք այդ գիրքը, որում բավականաչափ մանրամասն, բայց նաև պարզ լեզվով, գրված էր… ահագին շատ բան: Ու ոչ մի շոկային վիճակ էլ չառաջացավ:

    Վստահ եմ. եթե երբևէ ծնողներիս կողմից այնպիսի հեքիաթներ լսած լինեի, ինչպիսիք նմանատիպ թեմաներ շոշափելիս հաճախ լսում են երեխաները, ավելի մեծ տարիքում՝ ճշմարտությունն իմանալուց հետո, հաստատ ինչ-որ պատնեշ կստեղծվեր իմ ու ծնողներիս միջև, անվստահության ու թերահավատության պատնեշ, որը հիմա չկա :

    Ու մի բան էլ՝ «ցավալի է, բայց փաստ» շարքից. այդ (վերոնշյալ) գրքից 7 տարեկանում ես ավելի շատ բան իմացա, քան դպրոցում, ասենք, անատոմիայի դասընթացից, քանի որ սեռական օրգաններին վերաբերող թեմաները մենք, այսպես ասած, «թռանք», այսինքն այդ դասերի փոխարեն, չգիտեմ՝ ինչու, միանգամից անցանք դրանց հաջորդողները:

    Ընդհանուր առմամբ մեր վիճակը սեռական դաստիարակության առումով, մեղմ ասած, տխուր է: Ու ինչո՞ւ պիտի ես «Կանայք Հայոց» ռեսուրս կենտրոնի տրամադրած բրոշյուրներից ստանամ սեռական «դաստիարակություն» : Բրոշյուրներ, որոնք մարմնավաճառներին սեռական առողջություն են քարոզում

    Հ.Գ.
    Կներեք, բորբոքվեցի :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. #42
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    սկզբում էդ գիրքը թաքուն տեղ էի պահել, հետո վառեցի: Բայց մինչև վառելը մի քանի անգամ ծերից ծեր կարդացելի էի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #43
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական դաստիարակություն

    Նախ կցանկանայի մի անեկդոտ պատմել, որ շատ լավ տալիս է հարցի պատասխանը, հետո կասեմ իմ կարծիքը:
    Թոռը տատին հարցնում է.
    _Տատ, պապան որտեղի՞ց է:
    _Դե բալես, արագիլն է բերել:
    -Իսկ մամա՞ն:
    -Նրան էլ գետից ենք գտել:
    -Իսկ ե՞ս:
    -Դու էլ կաղամբից ես:
    _Այ տատ, էս մեր տանը մի բնակա ծնունդ չկա՞:
    Այնպես որ, անկախ նրանից տանը կասեն թե ոչ, մեկ է, նրանք դա իմանալու են:Բայց այստեղ հարց է, թե ումից և ինչպես:Ես հիշում եմ ինձ հանդիպած մի դեպք, երբ մի աղջիկ ինձ ասած, որ երբ իմացավ, թե ինչ է սեքսը, ու պատկերացրեց, որ դրանով զբաղվում են նաև իր ծնողները, ինքը ուղղակի զզվում էր նրանցից:
    Այնպես որ դրա մասին անհրաժեշտ է երեխաներին իրազեկել, և դրա հարմար տեղը դպրոցն է: Բայց պետք է, որ դա լինի ոչ թե սովորական դասաժամ, որ հետո կարողանա դասավանդել պատահական մասնագիտության տեր ուսուցիչ որպես դրույքի լրացում, այլ դա կատարի իսկական մասնագետը:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  17. #44
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սեռական դաստիարակություն

    Մեջբերում իրական զրույցից այն մարդկանց համար, ովքեր վախենում են իրենց երեխաներին սեռական դաստիարակություն տալ։
    -Դու քո երեխաների հետ խոսո՞ւմ ես սեքսի մասին։
    -Ո՛չ, իսկ դո՞ւ։
    -Այո։ Ես այնքա՜ն նոր բաներ եմ սովորում։

    Երեխային անհրաժեշտ է տալ սեռական դաստիարակություն։ Դա ծնողների ամենակարևոր պարտականությունն է։

    Պատկերացնո՞ւմ եք ինչ սթրես կարող է տանել աղջիկը, ում մոտ առաջին անգամ սկսվում է դաշտան։ Թեև շատ հազվագյուտ, բայց այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ շփոթվածությունից աղջիկը կարող է ստանալ հոգեկան շեղումներ։ Ինչպե՞ս կարելի է երեխային նախօրոք չպատրաստել այդ օրվան։ Ոչ մեկի չեմ ցանկանում վիրավորել, բայց իմ կարծիքով այսպիսի մտածելակերպը հետամնացություն է։

    Երեխաները իրենց սեռական պատկանելիությունը հասկանում են մինչև մեկ տարեկան դառնալը։ Ուստի անհրաժեշտ է հենց մանկուց աստիճանաբար տալ երեխային սեռական դաստիարակություն։

    Իսկ ովքեր դեմ են սեռական դաստիարակությանը, նրանց մի հարց։ Եթե չտաք սեռական դաստիարակություն, ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել ձեր երեխաներին պեդոֆիլներից և այլ չար նպատակներ ունեցող մարդկանցից։ Սեռական դաստիարակությունը պաշտպանություն է։

    Հետո եթե ինչ որ մեկին հետաքրքիր, ավելի մանրամասն կարող եմ գրել, թե ինչպես կարելի է տալ նման դաստիարակությունը։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.06.2011), Ungrateful (01.12.2009), Ռուֆուս (01.12.2009)

  19. #45
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սեռական դաստիարակություն

    Եսիմ, ես` ոչ մի սեռական դաստիարակություն չեմ ստացել.... ավելի ճիշտ ստացել եմ, բայց սենց ասած "փողոցից" ժուրնալներից, ու նման ձևերով:
    Հիմա, նորմալ սեռական կյանքով ապրող մարդ եմ, ու չեմ կարող ասել` ճիշտ է տալ դաստիարակություն, թե ոչ: Կարծում եմ, որ դա ինդեվիդուալ հարց է, ցանկալի է, իհարկե... բայց պարտադիր չի / կախված է մի շարք հանգամանքներից/:

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեղագիտական դաստիարակություն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.10.2016, 23:21
  2. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  3. Անսեռ դաստիարակություն/asexual education
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.11.2014, 21:19
  4. Էկոլոգիական դաստիարակություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.06.2011, 18:27
  5. Գերմանական դաստիարակություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.04.2010, 10:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •