Այս թեմայում անցկացնում ենք քննարկումներ կապված Հայ Առաքելական Եկեղեցու հետ։

Մոդերատորական: Թեմայի հեղինակը հստակ չի նշել թեմայի նպատակը։ Հաշվի առնելով, որ նա Ակումբում վերջին անգամ ակտիվ է եղել մի քանի տարի առաջ, թեմայի նպատակը (մոդերատորականի վերևի նախադասությունը) հարկադրված ավելացվում է մոդերատորի կողմից։

Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ շատ հետաքրքրեց անպայման գրի։

Հ.Գ. Մոդերատորներ տեղափոխեք էս վերջին գրառումները համապատասխան բաժին
Սկսեմ հեռվից: Նախ հիշեցնեմ, որ 3-րդ դարում Արշակյանների արքայատոհմը տիրում էր մի հսկայական տարածքի` Հնդկաստանից արևելքում, մինչև Հայաստանը արևմուտքում:
http://en.wikipedia.org/wiki/Indo-Parthian_Kingdom
Այս հղման մեջ, կարող եք կարդալ Հնդապարսկական կայսրության մասին, բայց նույնիսկ դրա փլուզումից հետո, այդ տարածքներից շատերում շարունակում էին իշխել Արշակունիների տոհմի ենթատոհմեր: Մեր Տրդատը, ինչպես գիտեք, նույնպես Արշակունի էր:
3-րդ դարի սկզբում Պարսկաստանում իշխանության եկավ Արդաշիր I-ը: Կոտորելով Արշակունիների ավագ տոհմը, որն իշխում էր Պարսկաստանում, նա հիմնադրեց Սասանյանների արքայատոհմը:
Ի ապացույց խոսքերիս`
http://en.wikipedia.org/wiki/Sassanid_Empire
Ո՞վ դարձավ պարսից գահի օրինական ժառանգը: Ճիշտ է` Հայոց թագավոր Տրդատ II-ը` Տրդատ III-ի բարեկամը:
Շարունակությունը իմ քնննությունից հետո.....