Մեջբերում Vahagn_IV-ի խոսքերից Նայել գրառումը
Դե խորամանկ Ահմեդը(Տրդատը) շատ խորամանկ խորամանկություն հնարեց` քրիստոնեության միջոցով ժողովրդի աջակցությունը ստանալ ու նրա ձեռքով վերցնել Սասանյանների իշխանությունը: Բայց դրա համար պետք է, նախ, ինքը դառնար քրիստոնյաների ապավեն: Մեծ խաղ էր, որտեղ խաղաթուղթը ժողովուրդն էր: Հաղթելու դեպքում նա ստանում էր մի հսկայական պետություն , պարտվելու դեպքում` քարուքանդ եղած Հայաստան: Նա պարտվեց բնությանը: Ըստ երևույթի, նա հաշվի չառավ մահկանացուի կյանքի տևողությունը: Նա մահացավ, այդպես էլ չավարտելով իր գործը:
Սկսենք նրանից որ մի տեղ Տրդատին խորամանկ մի տեղ անհաշվենկատ ես անվանում։ Քո խոսքերում արդեն շփոթմունք ու անճշտություն է նկատվում։
Ես մի քանի հարց կտամ քեզ, ինքդ քեզ պատասխանիր։
Այդ տեղեկությունները ով է հասցրել մեզ և դու ումից ես վերցրել այն։ Ես արդեն սկսում եմ մտածել, որ մի 100 տարի հետո մեր պատմությունը կվերցնեն ադրբեջանի կամ թուրքիայի արխիվներից։ Ցավալի է։ Ավելացնեմ միայն այն որ դրսի մարդը չի կարող իմանալ թե ինչ է կատարվում քո խոհանոցում, իսկ հոգևորի մասին խոսալ ուրիշ աղբյուրներից ամենաքիչը կստացվի այսօրվա աղավաղված պատմությունները։
Ինչպես մի քարոզիչ է ասել հայերի այսքան ժամանակ գոյատևելու գաղտնիքը նրա պապերի նաև Գրիգորի 13 տարվա աղոթքների արդյունքն են երբ նա աղոթում էր մեր ազգի համար։
Է ինչ իմանաք մինչև էտ օտար ուսմունքները մի կողմ չդնեք։