Ես սկսել եմ բավական հեռվից, որպեսզի կարողանամ լրիվ փախանցեմ այն, ինչ ես եմ հասկանում: Թե ինչպես ստացվեցէ դատեք ինքներդ: Հասանք այն պահին, երբ ես կարող եմ պատմել ձեզ այն տեսությունը, որի մասին խոսում էի:
Ընդհանուր ուրվագծեմ վարկածը. մանրամասնությունների մասին կարող ենք անվերջ վիճել:
Ուրեմն հասկացանք, որ Սասանյանները գիտակցում էին, որ մեր արքայատոհմը մնացել էր պարսից թագի(և ոչ միայն պարսից) թագաժառանգը: Այդ մասին գիտակցում էին նաև մերոնք և Հռոմը: Պատերազմն իրեն երկար սպասել չտվեց: Պարսկաստանը կռվում էր հայերի հետ, իսկ Հռոմը օգնում էր Հայաստանին: Դե Հռոմի համար Պարսկաստանը լուրջ մրցակից էր, իսկ, հետևաբար, Հայաստանը` ընկեր:
Այն ժամանակ զենքի ուժով վերցնել Պարսկաստանը անհնարին էր Հայաստանի համար: Բայց այդպիդի հսկայական տարածքի տիրակալ դառնալու միտքը ցանկացած ոգ կհրապուրեր:
Այս պատմածիս զուգահեռ, արդեն 3 դար քրիստոնեական քարոզիչները կպած քարոզում էին: Բնականաբար ստեղծվել էր ինչ-որ խլրտոց: Այն այնպիսին չէր, որ ընդուներ համատարած բնույթ, բայց դրա մասին վերևներում տեղյակ էին: Հեթանոսությունն ու զրադաշտը` պարսից և հայ ժողովրդի դավանած կրոնները, արդեն շատ վաղուց կային և պարսիկին համոզել պաշտել Արամազդին, համաձայնվեք, դժվար գործ է. որ համոզվելու լիներ, հեն ա, մինչև էդ կհամաձայնվեր:
Դե խորամանկ Ահմեդը(Տրդատը) շատ խորամանկ խորամանկություն հնարեց` քրիստոնեության միջոցով ժողովրդի աջակցությունը ստանալ ու նրա ձեռքով վերցնել Սասանյանների իշխանությունը: Բայց դրա համար պետք է, նախ, ինքը դառնար քրիստոնյաների ապավեն: Մեծ խաղ էր, որտեղ խաղաթուղթը ժողովուրդն էր: Հաղթելու դեպքում նա ստանում էր մի հսկայական պետություն , պարտվելու դեպքում` քարուքանդ եղած Հայաստան: Նա պարտվեց բնությանը: Ըստ երևույթի, նա հաշվի չառավ մահկանացուի կյանքի տևողությունը: Նա մահացավ, այդպես էլ չավարտելով իր գործը: Հեթանոսությունը այնպես էր արմատացել ժողովրդի մեջ, որ ոչ թե մի մարդու կյանք, հազարամյակ չհերիքեց այն արմատախիլ անելու համար: Ցանկանու՞մ էր, արդյոք, ժողովուրդը ընդունել քրիստոնեությունը: Այնպես էր ցանկանում, որ մինչ այժմ` 1700 տարի անց, մենք տոնում ենք հեթանոսական համարյա բոլոր տոները:
Այնքան էր ցանկանում, որ մինչ այժմ մատաղ ենք անում, բայց չենք գիտկցում, որ դա հեթանոսական զոհաբերության արարողություն է:
Ես համոզված եմ, որ այստեղ Հռոմի մատը խառը պիտի լինի: Իսկ Լուսավորչին ի՞նչ տեղ է հատկացված այս պատմության մեջ: Նա կարող էր վրիժառու լիներ` հիշեցնեմ որ նրա հայրն ու ողջ ընտանիքը կոտորվել էր Տրդատի կողմից ու նա սկզբու դավանում էր քրիստոնեություն` հակապետական կրոն: Կարող էր լիներ Հռոմի լրտեսը: Իսկ 13 տարի նա ոչ թե նստած էր, այլ փախած: ( Այն ժամանակվա Բեն Լադենն էր ) Լավագույն դեպքում մի խենթ: Մի հսկայական տերության թագավորի կողքին լինել կաթողիկոս ամենախենթին էլ կբուժի, ամենահավատարիմ լրտեսին էլ կգնի ու ամենավրիժառուին էլ կստիպի ներել:
Էջանիշներ