Ես դրա համար էլ տվել էի այդ հարցը
Որովհետև ուզում էի պատմեի իմ իմացած մյուս, ու իմ կարծիքով ավելի իրականությանը մոտ տարբերակը
երրորդ դարի վերջերում Հայաստանը գտնվում էր շատ աննախանձ դրությունում,մի կողմից պարսիկներն էին նեղում (չնայած որ Տրդատը պարսիկներից եր սերվել) մյուս կողմից էլ Հռոմը:Այդ նեղ դրությունում,պարսիկները ստիպում էին հայերին ընդունել կրակապաշտություն (իրենց կրոնը) և Տրդատը կհամաձայներ,եթե Հռոմեացիների կողմից չստանար զգուշացում այն մասին,որ "ով կընդունի իրենց թշնամու կրոնը կդառնա իրենց թշնամին":Քանի,որ Հռոմեացիները այդ ժամանակ հեթանոս էին ինչպես մենք,պարսիկները մեզ համարում էին թշնամի (ինչպես հիմա մուսուլմանական երկրների մեծ մասը քրիստոնեականներին):Այդ ժամանակ հավաքվում են հայ իշխաններն ու խոհեմ մարդիկ,խելք խելքի տալիս և գալիս այն կարծիքին,որ պետք է ընդունել մի կրոն,որը լինի ոչ կրակապաշտ,ոչ էլ հեթանոսական, և քանի որ այն ժամանակ որպես աղանդ մեծ տարածում էր գտել քրիստոնեությունը հենց դա էլ ընտրում են,նամանավանդ,որ "ձեռքի տակ" արդեն ունեին քարոզչին`Գրիգորին:
Մեր մեծամեծերը հոյակապ գիտակցում էին,թե ընդունելուց ինչ վնասներ ենք կրելու ու արգելքների բախվելու մինչ այն ստիպեին ընդունել:Բայց դա ավելի գերադասելի եր քան Հռումի կամ Պարսկաստանի հետ ընդհարումը:
Ինձ թվում է,որ բոլորդ էլ հասկանում եք,որ եկեղեցին այս մասին ԵՐԲԵՔ չի պատմել ու չի էլ պատմի ոչ ոքի!!!!
Իսկ,թե իբր 13 տարի մութ խցում սոված բանտարկյալը կարող է անբուժելի հիվանդություն բուզել (եթե չեմ սխալվում Տրդատի հիվանդությունը "բորոտություն էր") դա իմ կարծիքով եկեղեցու հերթական "հորինվածքն է":