Քրիստոնեությունը ընդունվել է 301 թվ. Հայաստանում: Հայաստանը համարում են կամ ենք բիբլիական երկիր <<Նոյյան տապանը Արարատի գլխին կանգնեց մի քանի շաբաթ հորդառատ անձրևներից հետո>> : Սիրում ենք նշել այս ամենը , ամեն անգամ առիթ բաց չենք թողնում: Բայց , կա մի մեծ բայց, եկեղեցիներում վխտում է անառակությունը , խոսքս վերաբերվում է քահանաներին և նմանատիպ կեղծավոր տիտղոսներ կրողներին: Մենք կնքվում ենք , կամ կնքում ենք մեր երեխային ինչ որ մի անառակ քահանայի մոտ , որը իր գումարը գրպաննն է մտցնում և թեթևաբարո կանանց , իսկ որոշները <<տղամարդկանց >> վրա ծախսում: Ես իմ աչքով եմ տեսել քահանան իր մեքենայով անբարոյական կանանց հետ <<կայֆաֆատ >> լինելիս կամ հոգեմեդ դեղերի ազդեցության տակ: Համաձայն եմ ամեն մեկը իր անձնկան կյանքը ունի , բայց Հիսուսի պատվիրաններից է <<Մի շնացի'ր>> : Իսկ նման բան ես դեռ չեմ լսել մահմեդական կրոնավորների մասին, նրանք այնքան զգուշությամբ և հպարտությամբ ու անկեխծությամբ են արտահայտվում իրենց մեչետների մասին, ինչը չես ասի մեր եկեղեցիների մասին:
Մի հանգամանք ևս մոմը եկեղեցում կրկնակի թանկ է վաճառվում քան դրսում: Իսկ Հիսուսն ասել է <<Իմ հոր տունը շուկա չէ >> , ինչ ասեմ , նույնիսկ Էջմիածնի վանքի տոմսերի գներն են զարմացնում:
Ես օրինակ ընդհանրապես եկեղեցավորներին չեմ հարգում , հավատում եմ Հիսուսին , ինձ համարում եմ չափավոր, ո'չ կեղծավոր հավատացյալ , ինչպես ասում են ամեն մեկիս Աստվածը իր խիղճն է :
Ինչ կարծիքի ե°ք..
Էջանիշներ