Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե Եկեղեցին հոգևոր հովիվներն են, ապա միայն մի քանի արժանիները կան, բայց ես էլի լրիվ ուրիշ բան էի ասում։



Իհարկե մեր եկեղեցու պատերը ներծծված են մեր հոգևոր երաժշտությամբ, իհարկե մեր Կոմիտասից կամ Եկմալյանից լավը՝ մեր ականջի համար ՝ չի կարող լինել, բայց էդ չի նշանակում, որ Եկեղեցի կառույցը ՝ հասարակական կամ պետական ՝ չի կարող ինովացիայի դիմել ՝ ավելի լայն մասշտաբներին հասանելի ու հասկանալի լինելու համար։ Նույնն է հենց արևմտա-արևելա-հայերեն ծիսակարգերը։
Որպեսզի հոգեւորը դառնա առավել հասանելի, պետք է հաճախակի առնչվել հոգեւորին, պետք է հաճախակի այցելել եկեղեցի, հոգեւոր երաժշտություն շատ լսել, ուրիշ ճանապարհ չկա: Մի 3-4 տարի առաջ որ գնում էի եկեղեցի 5 րեպեից ավել չէի կարողանում մնալ, էներգետիկան ինձ համար անսովոր էր: Հետո որոշեցի ավելի հաճախակի առնչվել հոգեւորի հետ, հիմա գնում եմ ու կարող եմ ժամերով վայելել հոգեւոր էներգիան:
Դայանա ջան, ես չեմ ասել, որ Կոմիտասը ամենալավն ա, ինձ համար Բախը եւ հայ հոգեւոր երաժշտությունը գտնվում են նույն հարթության վրա, հավասարապես երկուսն էլ պաշտում եմ: Բայց ամեն ինչ ունի իր տեղն ու ժամանակը: Բախը պիտի իր տեղում լինի, հայ հոգուերը իր տեղում: Իսկ ամերիկացիները ինչպես միշտ իրանց թարս ուղեղով ամեն ինչ ուզում են համբուրգեր սարքեն:

Ես պաշտում եմ Բախի երաժշտությունը, բայց հայկական եկեղեցում այն երբեք չեմ լսի, դա իմ ներսում առաջացնում ա ուժեղ դիսոնանս: Հավանաբար էն պատճառով, որ Էնտեղի աուրան արդեն գտնվում ա որոշակի հաճախականության վրա, հայերեն լեզուն, հայերեն երաժշտությունը, հայկական աղոթքը ստեղծում են որոշաքի էներգետիկ տատանումներ, որոնք ներդաշնակ են իմ ներսի էներգետիկ տատանումներին, քանի որ ես նույնպես հայ եմ: Ու երբ որ էտ ամենին խառնվում ա այլ էներգետիկ հաճախականության վրա գտնվող տատանումներ առաջանում ա ուժեղ դիսսոնան: Ես հասկանում եմ ամերիկացիներին, էտ դիսոնանս ա իրանց համար նորմալ, իրանք չգիտեն թո ով են, ինչ են, իրանք չունեն կոնկրետ տեսակ: