Շինարար-ի խոսքերից
Ռամշ, տերտեր էր, սովորական հոգևորական, չգիտեմ, եղբայր, չեմ ուզում վիճել, չեմ էլ սիրում առանձնապես վիճել, ոչ էլ թեման եմ արժանի համարում: Ես սենց եմ համարում, եթե մեկը հայտարարում ա, որ Սիրուշը կամ Սողոմոնը կույս չեն, արդյո՞ք Սիրուշը կամ Սողոմոնը պետք ա մասնագետներ հրավիրեն ու ապացուցեն, որ չէ, իրանք կույս են: Գուցե անհաջող օրինակ եմ բերում, «ժամն է անարդար» (կարծեմ՝ Շելլի), բայց մի խոսքով ասելս էն ա, որ ով ինչում մեղադրի, ճարներս կտրած պետք ա դիմե՞նք մասնագետների, եսիմ, ես տենց չեմ կարծում, էդ ինչ աղմուկ ա որ, լրագրողներ են, նյութ ա կպել, արել են էլի: Բայց գուցե ես սխալ եմ, ինձ համար որպես հավատացյալի էդ 666-ը քիչ ա անհանգստացնում, գուցե արվեստաբանի համար դա զուտ վանդալիզմ որպես անթույլատրելի ա ու նկարները պետք ա փրկել, բայց սենց թե նենց դրանք ժամանակ առ ժամանակ պետք ա ռեստավրացվեն չէ՞: Էդ հարցն էլ էդ ժամանակ կլուծվի, եթե իրոք կա:
Էջանիշներ