User Tag List

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի

  1. #46
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հարցազրույցը Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Վրաստան կատարած այցի շուրջ.


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (18.06.2011), հովարս (18.06.2011)

  3. #47
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամփոփվեց Վեհափառի այցը Վրաստան. մամլո ասուլիս Մայր Աթոռում


  4. #48
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վրաստանի խորհրդարանը Հայ Առաքելական Եկեղեցուն իրավական կարգավիճակ է շնորհել


    Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի հինգ կրոնական միավորման շնորհվում է իրավաբանական անձի կարգավիճակ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

    Իրավաբանական անձի կարգավիճակ է տրվում Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական եւ հրեական համայնքներին, Բապտիստական եկեղեցուն:

    Օրինագծին դեմ է հանդես եկել ընդդիմադիր «Քրիստենեա-դեմոկրատական» խմբակցությունը:
    «Վրաց եկեղեցին նույնատիպ կարգավիճակ չունի... Մենք պետք է հասկանանք` արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են նման կարգավիճակ շնորհել Վրաց եկեղեցուն, որպեսզի սա չլինի միակողմանի պարզված ձեռք»,-հայտարարել է խմբակացության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին:

    Վրաստանի իշխանությունները սակայն պնդում են, որ դրանով Վրաստանի ուղղափառ եկեղեցու դերը չի թուլանում: «Իրավական կարգավիճակի շնորհումը հատուկ իրավունքների ստացում չի նախատեսում, եւ Վրաց եկեղեցին պահպանում է բարձրագույն կարգավիճակը»,-- ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցի` ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին:

    Իրավաբանական անձի կարգավիճակը կազմակերպությանը թույլ է տալիս իրականացնել քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային եւ հանրային այլ գործունեություն` անկախ պետական վերահսկողությունից:
    Նյուզ.ամ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (02.07.2011)

  6. #49
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եպիսկոպոսի հէկերը
    Քրիստինե Աղալարյան

    12:50, 5 հուլիսի, 2012
    Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-6

    Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղ մտնելիս առաջինը, որ ուշադրություն է գրավում, աջ կողմում ջրավազանի նմանվող տարածությունն է: Փոքր հիդրոէլեկտրակայանի` տեղացիների լեզվով ասած «պլատինան» է: Այստեղ հերմոնցի երիտասարդը ձուկ էր բռնում: Ձկնորսն էլ կայանի պահակ Տարոնն էր: Տարոնը ժամանակ առ ժամանակ կարմրախայտ ձուկ է որսում գետից, բայց միայն վերևի հատվածից, որտեղից ներքև արդեն հէկի պատվարն է: Այդտեղից էլ սկիզբ է առնում էլեկտրաէներգիա արտադրող կայանը սնուցող խողովակաշարը: Ձկնուղուն նմանեցնող մի ուղի կա, որտեղով պետք է անցնի ձուկը, բայց ներքևում Տարոնը ձուկ հազվադեպ է որսում, քիչ է:

    Երբ Տարոնին հարցրինք, թե ում է պատկանում հէկը, անվարան պատասխանեց` Սրբազանին: Սրբազանը Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանն է: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով 2010-ի դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել էր Վայոց թեմը, և Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության էր կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, որը զբաղեցնում էր 1993-ից:

    Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանն էլ ավելի ուշ մեզ հետ զրույցում նույնը հաստատեց՝ ավելացնելով, որ Հերմոնում ոչ թե երկու, այլ երեք փոքր հէկ կա, երեքն էլ Սրբազանինն են:

    Տարոնին ասացինք, որ ուզում ենք հէկի պատասխանատուի կամ տնօրենի հետ խոսել, ասաց` Մայիսն է տնօրենը: Մայիսն էլ «գառաժում է լինում», որտեղ մյուս երկու հէկերն են գործում:


    Ամենահետաքրքիրը սկսվում է այստեղից

    Հերմոնը փոքր գյուղ է, մարզկենտրոն Եղեգնաձորից 16 կմ է հեռու: 250 բնակիչ ունի: 90-ականների կեսերին այս գյուղում ամերիկահայ բարերարներ Մայք եւ Սոնա Օհանյանների միջոցներով կառուցվել էին 4 երկհարկանի քարե տներ, որոնցում բնակեցվել էին ծնողազուրկ եւ ազատամարտիկների երեխաների 7 ընտանիք: Ամեն մի շենքի կառուցման համար ծախսվել էր 12.000 ԱՄՆ դոլար:

    Երկհարկանի տներից յուրաքանչյուրը նախատեսված էր երկու ընտանիքի համար` յուրաքանչյուրի համար առանձին մուտքով, հողամասով, անասունների համար կից շինություններով: Ընտրվել էր Հերմոնը, որովհետև այն փոքր էր, և բնակչության թիվն ավելացնելու խնդիր կար:

    Ծրագիրը ձախողվեց. այսօր այդ 7 ընտանիքներից Հերմոնում միայն մեկն է մնացել` Արմինեի ընտանիքը, որը, սակայն, այլևս ծրագրով նախատեսված տանը չի ապրում: Մանկատան երեխաների համար նախատեսված տները հանգստյան գոտի են դարձել: Բնակիչներն ասում են` էլի Սրբազանինն է: Տարոնը մեզ ուղեկցեց հենց այդ տների մոտ, որտեղ բուռն կերպով շինարարական աշխատանքներ էին ընթանում, սպորտային համալիներ կառուցվում հանգստացողների համար: Հանգստյան գոտու հարեւանությամբ էլ երկու հէկերն էին աշխատում:


    Եվ այսպես` Հերմոն գյուղում Սրբազանը 3 փոքր հէկ ունի: «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ով գործում են 2 հէկերը` «Եղեգիսը» և «Հերմոնը», որոնց լիցենզիան ստացել են դեռևս 2003-ին և 2006-ին: «Հերմոնը» Այսաս վտակի վրա է, «Եղեգիսը»` Եղեգիս գետի վրա: Երրորդ փոքր հէկը Եղեգիս գետի Կարակայա վտակի վրա է, գրանցված է «Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ-ի անունով, լիցենզիա է ստացել 2009-ին, գործում է մեկ տարի:

    Որպես «էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ի սեփականատեր-մասնակից պետռեգիստրի էլեկտրոնային համակարգում գրանցված էր Սյունիքի հասարակական բարեգործական կազմակերպությունը, որի տնօրենը Մայիս Մկրտչյանն է` Սրբազանի եղբայրը: Մասիս Մկրտչյանն էր բարեգործների անունից պայմանագիր կնքել մանկատան 7 ընտանիքների հետ, որպեսզի վերջիններս ապրեին Հերմոնում:

    Հիմա պետռեգիստրը «էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ին վերաբերող տեղեկությունները փակել է: Իսկ 2007-ին գրանցված «Սանռայզ էլեկտրիկը» փակ բաժնետիրական ընկերություն է, որի մասին տվյալները նույնպես փակ են:

    Տնօրեն Մայիս Մկրտչյանը մեր այցելության օրը տեղում չէր: «Ասում են Սրբազանինն է, դաժե ասում են` տերտերի գես, բայց կարող է ինքը էնտեղ դակումենտներով ուրիշին է ձևակերպել, ես չգիտեմ»,-անկեղծացավ հերթափոխի պետ Ալեքսան Ալեքսանյանը, ով երեք տարի աշխատում է փհէկում:

    Ալեքսան Ալեքսանյանը պատմեց, որ չնայած փհէկի դրվածքային հզորությունը (նախատեսված հնարավոր հզորությունը) 1 մգվտ/ժ է, բայց փհէկներն այդքան չեն արտադրում, մեկն արտադրում է 520 մգվտ, երկրորդը, որը նույնպես նույն դրվածքային հզորության է, ավելի շատ է արտադրում, քան առաջինը:

    Երկու հէկերը միասին 16 աշխատատեղ են ապահովում Հերմոնի եւ հարևան գյուղերի համար (չնայած Ալեքսան Ալեքսանյանն ու իր գործընկերը Եղեգնաձորից են գալիս Հերմոն` փհէկում աշխատելու):



    Գայ Օհանյանը 6 տարի է` գյուղապետ է: Ասում է` հէկերը ոռոգմանը չեն խանգարում, հէկերի թույլտվությունը տալիս պայման են դրել, որ չխանգարեն, հակառակը, դրանք պետք է համայնքին օգուտ տային: «Օգուտը չեմ կարող ասել, որ տենց օգուտ է տալիս, բայց աշխատատեղեր, հա, կան, գյուղի ջահելների մեծ մասն այնտեղ աշխատում է»,- ասում է գյուղապետը:

    Իսկ համայնքի բյուջե հէկերից չնչին գումարներ են փոխանցվում: 2005 թ.՝ Կառավարության որոշումից հետո, երբ խրախուսվեց հէկերի կառուցումը, համայնքի բյուջեին վճարվող գումարները կտրուկ նվազեցին. եթե մինչև 2005 թվականը հէկը Հերմոնի համայնքային բյուջե վճարում էր տարեկան 170 հազար դրամ, ապա հիմա գույքահարկը կազմում է տարեկան 3750 դրամ:

    Սրբազանի հետ մեր հեռախոսազրույցը կարճ տևեց, հարցին` իրե՞նց են պատկանում հէկերը, պատասխանեց.

    -Չէ, մերը չեն, բայց ես օգնել եմ, որ դրանք կայանան:

    -Իսկ ո՞ւմն է, և ինչո՞ւ եք Դուք օգնել:

    -Էս տարածքում ինչ էլ որ տեսնեք, փորձել եմ օգտակար լինել: Մոսկվայից է, մոսկվայաբնակ անձնավորություն է, հայ, վաղուց էնտեղ տեղափոխված:

    -Իսկ ո՞վ է, եթե գաղտնիք չէ:

    -Չե, չեմ ուզում տենց բաներով լուրեր տալ և թերթում գրել` Սրբազանն ասեց, չասեց, դա ինձ հեչ չի հետաքրքրում, փորձեք հետապնդել, գտնել էդ մարդուն:

    -Սյունիքի հասարակական բարեգործական կազմակերպության հետ Դուք որևէ առնչություն ունե՞ք:

    -Փակվել է կազմակերպությունը:

    -Ե՞րբ:

    -Էսօր:

    «Ինչո՞ւ է փակվել» հարցն անպատասխան մնաց. «Գրեք՝ ինչ ուզում եք»,- ասաց Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանն ու ընդհատեց զրույցը:

    Աղբյուր
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (21.07.2012), Malxas (10.07.2012), Quyr Qery (10.07.2012), Varzor (10.07.2012), Արէա (09.07.2012), Տրիբուն (12.07.2012)

  8. #50
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եպիսկոպոսի հէկերը
    Քրիստինե Աղալարյան

    12:50, 5 հուլիսի, 2012
    Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-6
    Չեմ հիշում, գրել եմ էս մասին Ակումբում, թե չէ: Եթե գրել եմ, ներողամիտ եղեք մոլորյալիս նկատմամբ:

    Մի տատուս թաղմանը, Աստված հոգին լուսավորի, տերտերը սարկավագ օգնական ուներ: Ինձ հարցրեց թե ինչ եմ աշխատում, ասեցի տնտեսագետ եմ, ասեց, ախպերս կոլեգաներ ենք, ես էլ հարկայինում եմ աշխատում

    Մյուս տատուս թաղմանը, Աստված հոգին լուսավորի, մի 7-8 տարի առաջ էր, նոր մեքենա էի գնել, տերտերն էլ մեր ընտանիքի հետ վաղուց ծանոթ ա էլի, հարցերց.
    - որդյակ, էս նոր ես գնել մեքենադ ?
    - հա, տեր հայր
    - ինչքան տվեցիր ?
    - 8000 ...... խոսքի էլի, տոշնի չեմ հիշում
    - Բա ինչի ինձ չասեցիր շուտ ? Մեր տեր Հարությունը (խոսքի էլի, անունը չեմ հիշում), գնաց իրա խոդով Գերմանիյաից քո ավտոյից թարմ BMW բերեց, վրեն 6000 նստեց, կասեինք մի հատ էլ քո համար կբերեր

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (21.07.2012), Malxas (13.07.2012), Mephistopheles (17.07.2012), Varzor (13.07.2012), Արէա (13.07.2012), Ռուֆուս (13.07.2012)

  10. #51
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա քո բողոքը որնա? Էն որ քո տնտեսագետ կոլեգաները կողքից կրոնական ասպարեզում էլ են փող բռնում, թե որ էժան ավտո չկարացար բերել տաս
    Բայց գիտես, իմ կարծիքով շատ էլ ճիշտա` թող հոգևորականն իր եկամուտները փնտրի եկեղեցուց դուրս
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (21.07.2012)

  12. #52
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա քո բողոքը որնա? Էն որ քո տնտեսագետ կոլեգաները կողքից կրոնական ասպարեզում էլ են փող բռնում, թե որ էժան ավտո չկարացար բերել տաս
    Որ 8000 անոց մեքենա ա քշում:Դե մի հազար էլ էսյան էնյան կարելի ա չհիշել:

  13. #53
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.07.2012)

  15. #54
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս էն ստամբուլցյանն ա, որ ասում էր ջերմուկն ու աղը կծախենք ու Հասյատանի պես հարուստ երկիր չի լինի

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.07.2012)

  17. #55
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադիր չի նայել, չի տեսել, որ մազերի մեջ էլ վեցեր կան:



    Բլթ №1՝ «...սատանայապաշտները կամ մասոնները»
    Բլթ №2`«...ջնջել Աստծո պատկերի վրայից»

    :jhudmasonilluminant

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.12.2012), Varzor (17.07.2012)

  19. #56
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադիր չի նայել, չի տեսել, որ մազերի մեջ էլ վեցեր կան:



    Բլթ №1՝ «...սատանայապաշտները կամ մասոնները»
    Բլթ №2`«...ջնջել Աստծո պատկերի վրայից»

    :jhudmasonilluminant
    Մուն, էդ նկարը ո՛չ ես եմ ուսումնասիրել, ո՛չ էլ` կարծում եմ, դու:
    Եթե հավատանք Ստամբոլցյանին, ինքը տեսել ա, որ էդ նշանները ավելի ուշ են ավելացված, քանի որ ներկը հին ներկի ճաքերի արանքներում էլ ա եղել: Եթե կոնկրետ էդ փաստին չհավատալու պատճառ կա, ասա:

    Ինչ վերաբերում ա «սատանայապաշտները կամ մասոնները»-ին, բլթ չեմ տեսնում. ո՛չ սատանայապաշտները, ո՛չ էլ մասոնները ինչ-որ օդից հորինած, ֆանտաստիկ, առասպելական էակներ չեն:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.07.2012), Աթեիստ (16.07.2012)

  21. #57
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուն, էդ նկարը ո՛չ ես եմ ուսումնասիրել, ո՛չ էլ` կարծում եմ, դու:
    Ինչի՞ն հավատամ: Նույնիսկ իր ասած խոշոր պիքսելայնության լուսանկարն իմ աչքով չեմ տեսել՝ չնայած վիդեոբլոգ բացելու չափ ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթ մարդու համար դժվարություն չէր ներկայացնի դրա հղումը կցել տեսանյութին (հլը մի կողմ, որ լուսանկարը արվեստ գործերի ուսումնասիրման լավագույն մեթոդը չի, Ստամբոլցյանն էլ նման գնահատականներ տալու լավագույն թեկնածուն չի):
    Լուրջ չի:

    Ու հիշելով սոցքարտերի շուրջ նույն պարոնի բարձրացրած վայնասունը, ԻՀԿ, գործ ունենք ոչ այլ ինչի, քան Հեքսակոսիոյհեքսեկոնտահեքսաֆոբիայի կլինիկական դրսևորման հետ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.07.2012), keyboard (16.07.2012), Varzor (17.07.2012)

  23. #58
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ն հավատամ: Նույնիսկ իր ասած խոշոր պիքսելայնության լուսանկարն իմ աչքով չեմ տեսել՝ չնայած վիդեոբլոգ բացելու չափ ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթ մարդու համար դժվարություն չէր ներկայացնի դրա հղումը կցել տեսանյութին (հլը մի կողմ, որ լուսանկարը արվեստ գործերի ուսումնասիրման լավագույն մեթոդը չի, Ստամբոլցյանն էլ նման գնահատականներ տալու լավագույն թեկնածուն չի):
    Լուրջ չի:

    Ու հիշելով սոցքարտերի շուրջ նույն պարոնի բարձրացրած վայնասունը, ԻՀԿ, գործ ունենք ոչ այլ ինչի, քան Հեքսակոսիոյհեքսեկոնտահեքսաֆոբիայի կլինիկական դրսևորման հետ:
    Մուն ջան, չգիտեմ` ինչաֆոբիա ունի Ստամբոլցյանը, ինձ չեն էլ հետաքրքրում իրա ֆոբիաները, ինձ միայն փաստերն են հետաքրքրում:
    Բարձր որակի նկար չտեղադրելը դեռ չի նշանակում, որ իրա ասածը հերյուրանք ա: Տենց նկար տեղադրելու կարիք էլ չկա, քանի որ նման ուսումնասիրությունը հանրության գործը չի, այլ` մասնագետների:

    Եթե գործը արդեն հասել ա նրան, որ հեռուստացույցով են հաղորդում, որ Էջմիածնում սրբապատկերի վրա 666 կա, ապա Եկեղեցին ուղղակի պարտավոր ա մասնագետներ խառնել էդ լուրը հերքելու կամ հաստատելու ու ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.07.2012), Աթեիստ (16.07.2012)

  25. #59
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուն ջան, չգիտեմ` ինչաֆոբիա ունի Ստամբոլցյանը, ինձ չեն էլ հետաքրքրում իրա ֆոբիաները, ինձ միայն փաստերն են հետաքրքրում:
    Բարձր որակի նկար չտեղադրելը դեռ չի նշանակում, որ իրա ասածը հերյուրանք ա: Տենց նկար տեղադրելու կարիք էլ չկա, քանի որ նման ուսումնասիրությունը հանրության գործը չի, այլ` մասնագետների:

    Եթե գործը արդեն հասել ա նրան, որ հեռուստացույցով են հաղորդում, որ Էջմիածնում սրբապատկերի վրա 666 կա, ապա Եկեղեցին ուղղակի պարտավոր ա մասնագետներ խառնել էդ լուրը հերքելու կամ հաստատելու ու ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար:
    Ռամշ, բայց եկեղեցու ներկայացուցիչը ասաց, որ ըտեղ ոչ մի 666 չկա, էլ հերքելը ոնց ա լինում: Տենց լինի, օրը մեկս մի բան կհայտարարենք, հեռուստացույցներին էլ` ջան, կայֆ թեմա ա, ու եկեղեցին էլ հա պիտի մասնագետներ խառնի, որ ինչ-որ բան ապացուցի:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (16.07.2012), Varzor (17.07.2012)

  27. #60
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս հարցում կարող են օգտակար լինել միմիայն հայ հեթանոսները
    Ըստ էության էդ այսպես կոչված 6-երն ընդամենը սպիրալներ են` խոյի պոզերի տեսքով, որը հին հայերի մոտ արևի և հավերժության խորհրդանիշ է եղել` շատ ավելի վաղ, քան սկսել է կիրառվել այսպես կոչված արաբական գիրը:
    Ու ըստ այդմ Էջմիածնում ոչ թե սատանապյապաշտներ կան, այլ հեթանոսներ` Միհր աստծու վերջին և ծպտված քրմերը, որոնք գաղտնի կեպրով հեթանոսացնում են բոլրին` մասոնների ինադու
    Կեցցե Վահագնը, որ իր անհաղթահարելի ուժով փշրում է ՀԱԵ-ն և այդ ամենն էլ գցում սատանայապաշտների և մասոնների վրա` թող իրար ուտեն

    ստամբոլցյանը Նաիրիտը փակեց, հիմա էլ ուզումա Էջմիածինը փակեն? Պապին գլխից կխփի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (17.07.2012)

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապղծության դեպքեր Հայ Առաքելական Եկեղեցում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.03.2016, 11:23
  2. Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 16.02.2012, 15:30
  3. Քրիստոնեություն vs հեթանոսություն
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Կրոն
    Գրառումներ: 134
    Վերջինը: 14.08.2011, 14:13
  4. Քրիստոնեություն
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Կրոն
    Գրառումներ: 155
    Վերջինը: 05.06.2011, 18:35
  5. Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.04.2010, 18:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •