User Tag List

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի

  1. #31
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թվով 20 գրառում տեղափոխվել է «Գիտություն և հավատք» թեմայից:

  2. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vahagn_IV-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս բոլոր տեսությունները, ասես մտածված հիմարություններ լինեն:
    Իսկ այժմ դիմում եմ քեզ` ով բանական ընթերցող:
    1) Քեզ զարմանալի չի՞ թվում, որ հենց Գրիգորը` սպանված ընտանիքի զավակը դարձավ, սկզբնական պահին հակապետական, կրոնական շարժման առաջնորդը: Ճիշտ է, նա դաստիարակվել է Հռոմում, ինչպես Տրդատը, բայց, եթե նա լիներ Տրդատի կողմնակից, նա հեթանոս կլիներ ու 13 տարի չէր նստի:
    2) Քեզ չի՞ զարմացնում այն փաստը, որ Տրդատը հանդուգն քրիստոնյաին, իր հորը սպանողի որդուն չի ուղղրկում դրախտ, փոխարենը գցում է Խոր վիրապը: Էկեք ռեալ նայենք` դրան առնվազն պետք էր կերակրել ու , գոնե օրը մեկ անգամ, հանել չիշիկացնելու: Ո՞րն էր իմաստը դրան պահելու:
    3) Ըստ բոլոր պատմիչների նորմալ` հոգեկան առողջ թագավորը, ամբողջ կյանքը քրիստոնյաներին հալածելուց հետո, մի պահ ուշքի է գալիս, զղջում է իր արարքների համար, ընդունում է քրիստոնեությունը` մարդասիրական կրոնը ու սկսում, շատ մարդասիրականորեն, կոտորել իր ազգն ու երկիրը, հրի ու սրի է առնում իր սեփական պետությունն այնպես, որ հիմա մեր ծագման մասին անգամ հստակ պատկերացում չունենք, որովհետև Տրդատը գթորեն ոչնճացրել է բոլոր սեպագրերն ու այլ պատմական աղբյուրները: Ոչի՞նչ:
    4) Ինչու՞ էր Վահագնը գլուխ հարթուկում իր Արշակունիներով, Սասանյաններով ու թագաժառանգներով:
    Իսկ քեզ զարմանալի չի թվում, որ անհեթեթություններ ես դուրս տալիս և ինչպես դու ես ասում, գլուխ հարդուկում:
    1) Ինչու՞ պիտի հավատամ քո վարկածներին, եթե ժամանակագիր պատմաբանները արդե ասել են եղելությունը, որովհետև ինչ որ մի սուտ գրված է վիքիպեդիայու՞մ, այնտեղ ես էլ կարող եմ տեղադրել ի՜նչ քեֆս տա: Կամ
    2) ինչու՞ պիտի հավատամ այսօրվա պատմագետներին, որոնք իրենց վաստակի համար կարող են ազգը վաճառել:
    3) Ինչու՞ եք այդքան վստհ մի բանի համար, որը ինչպես դուք եք ասում հիմնովին վերացվել է(եթե վերացվել է որտեղի՞ց գիտեք)

    անունը` Հռիփսիմե: Տրդատը նրանց բռնում բերում է ու պարտադրում իր հետ ամուսնանալ: Դե Հռիփսիմեն էլ Տրդատի իմացած աղջիկներից չէր` մերժեց: Տրդատն էլ, ինչպես ցանկացած իրեն հարգող բռնապետ, բոլորին տանջամահ է անում
    4) Լավա չասեցիր, որ թագավորը այդ կույսերից AIDSով է վարագվում:

    հ.գ.
    ազգայնամոլությունը վտանգաոր բան է հենց ազգի համար:

  3. #33
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ ուրեմն սենց
    1. Քրիստոնեության տարածումը նախնական շրջանում կարող էր կանխել Հռոմը, բայց դա չարեց` պետք էր որ տարածվեր, որովհետև հնարավոր չէր մեկ պետության շրջանակներում հանգիստ պահել անընդհատ աբստամբող տարբեր ազգերին: Պետք էր նրանց բոլորին միավորել մեկ և շատ հանդուրժող գաղափարի շուջ` Քրիստոնեություն: Բնական է դրան դեմ էր քրմական ազդեցիկ դասը, այստեղից էլ հակասություններն ու հալածանքները: Չնայած մի քանի դար հետո քրիստոնյաները սկսեցին հալածել հեթանոսներին և մյուսներին
    Թողնում եմ ձեր դատին Քրիստոնեության առաջացման 2 վարկածները` եկեղեցու տարբերակը և այդ ուսմունքի արհեստական ստեղծումը հռոմեական իշխանության կողմից:
    2. 3-րդ դարում Հայաստանում քրիստոնյաների քանակն անհամեմատ քիչ էր, և դրա համար էլ անընդհատ քարոզիչներ էին գալիս` "խոպան" հողը մշակելու համար:
    Նույնիսկ պատմիչների կողմից չկա էրիստոնյաների զանգվածային հալածանքի փաստեր, որովհետև այդպիսի զանգվածներ ուղղակի չկային:

    Շարունակելի ...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (06.06.2011), յոգի (07.06.2011)

  5. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Եւս մի նոր ''տեսություն''

  6. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    .....Նույնիսկ պատմիչների կողմից չկա էրիստոնյաների զանգվածային հալածանքի փաստեր, որովհետև այդպիսի զանգվածներ ուղղակի չկային:

    Շարունակելի ...
    Սա Էլ քեզ փաստ.:

    Թադեոս առաքյալի՝ Հայաստանում ունեցած գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտի նահատակության պատմությունը, որին մենք հպանցիկ անդրադարձանք Մովսես Խորենացու հաղորդումների հետ կապված: Սանդուխտի մարտիրոսանալը մանրամասն նկարագրված է «Սոփերք»-ում: Թադեոս առաքյալը վարդապետելով հասնում է Արտազ գավառի Շավարշան քաղաքագյուղը, որը Հայոց թագավորների հովոց վայրն էր: Առաքյալի քարոզների ազդեցությամբ շատ-շատերը հավատացին Քրիստոսին, որոնց թվում էր նաև Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտը: Շատ հավատացյալներ թագավորի հրամանով սրամահ արվեցին, իսկ Սանդուխտը բանտ նետվեց: Թադեոս առաքյալը, հրաշքով ազատվելով թագավորական ցասումից, քաջալերում է Սանդուխտին ու մյուս հավատացյալներին, որոնք բանտարկված էին, ամուր մնալ Քրիստոսի հավատին: Դրա արդյունքում 33 բանտապաններ ընդունում են քրիստոնեությունը և մկրտվում: Թագավորի կողմից բանտ ուղարկված իշխանը, որին հանձնարարված էր համոզել Սանդուխտին՝ ետ կանգնել Քրիստոսի հավատից, հավատում է նոր վարդապետությանը՝ իր 50 զինվորների հետ՝ պատճառ դառնալով, որ ևս 200 հոգի նահատակվի Սանատրուկի հրամանով: Սանդուխտին համոզելու անհաջող փորձից հետո սպառնում են տանջանքներով և անգամ կապում են նրան, սակայն աստվածային հրաշքով՝ կապերը քանդվում են: Սանդուխտի մոտ առաքված մի նոր իշխան ևս հավատում է Քրիստոսին և մկրտվելով ստանում Սամվել անունը: Զայրացած Սանատրուկը կարգադրում է նահատակել նրան մի քանի գլխավորների հետ միասին, ինչպես նաև իր մերձավորներից Զարմանդուխտ իշխանուհուն: Տեսնելով իր դստեր անկոտրում կամքը՝ Սանատրուկը կարգադրում է մահապատժի ենթարկել Սանդուխտին, սակայն հրաշքով՝ սխալմամբ զարնվում է դահճապետը, որի հետևանքով 2000 մարդ ևս հավատում է Քրիստոսին և մկրտվում: Այսուհանդերձ՝ Սանդուխտը, խոցվելով կրծքից, նահատակվում է: Երեք օր անց ձերբակալվում է նաև Թադեոս առաքյալը, որին նախ նետում են գազանների առաջ, այնուհետև հնոցը, սակայն առաքյալն անփորձանք դուրս է գալիս այդ արհավիրքներից, որի պատճառով ևս 433 հոգի հավատում է Քրիստոսին, մկրտվում, բայց և շատ չանցած՝ նահատակվում: Որոշում են Թադեոսին գլխատել, սակայն դահիճը սխալմամբ գլխատում է իր եղբայր Զեմենտոսին, որին առաքյալը կենդանացնում է: Այդ հրաշագործության վրա ևս 720 հոգի ընդունում է նոր հավատը, սակայն Թադեոս առաքյալն ի վերջո սրատվում է: Լույս է ճառագում, և մերձակա ժայռերից մեկը ճեղքվելով ներս է առնում Թադեոսի մարմինը, ու 3400 մարդ ևս հավատում է Քրիստոսին: Սանդուխտ կույսի նահատակության օր է նշվում Քաղոց ամսի 7-ը, իսկ Թադեոսինը՝ նույն ամսի 14-ը: «Յայսմաւուրք»-ում օգոստոսի 20-ի տակ ասված է. «Յիշատակ սուրբ առաքելոյն Թադէոսի լուսաւորչին Հայոց, և վկայութիւն աշակերտաց իւրոց Սամուէլի և Զարմանդխտու և բազմութեան հազարոյն որ ընդ նոսա կատարեցան ի Սանատրկոյ»:
    շարունակելի...

  7. #36
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, բա ոնց, մի քանի հազար մարդ հավատացին, որ առաքյալը գլխատվածին կենդանացրեց, բայց մեռավ սրատվելով, լավ էլի:
    Ես հեքիաթներին չեմ հավատում, հրաշքներին եմ միայն հավատում: Հրաշք չէ այն, ինչ չես տեսել
    Ով ք տեսել առաքյալների և սրբերի "աջերը" եկեղեցու գանձարանում: Ընենս տպավորություն ա, որ դրանք կամ մուտանտներ էին, կամ թերաճներ: Առաջյալների աջերը երեխայի թաթիկներ են հիշեցնում, իսկ, եթե չեմ սխալվում, Գայանեի աջի մատնեմատը երեքի փոխարեն 4 ֆալանգ ունի: Լուսավորչի աջն էլ երևի նեգր բասկետբոլիստից են վերցրել, կամ էլ Գրգորիսը քայլում էր ձեռքերը ծնկներին դրած
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 07.06.2011, 11:04: Պատճառ: վիճահարույց հատվածի հեռացում

  8. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բա ոնց, մի քանի հազար մարդ հավատացին, որ առաքյալը գլխատվածին կենդանացրեց, բայց մեռավ սրատվելով, լավ էլի:
    Ես հեքիաթներին չեմ հավատում, հրաշքներին եմ միայն հավատում: Հրաշք չէ այն, ինչ չես տեսել
    Ով ք տեսել առաքյալների և սրբերի "աջերը" եկեղեցու գանձարանում: Ընենս տպավորություն ա, որ դրանք կամ մուտանտներ էին, կամ թերաճներ: Առաջյալների աջերը երեխայի թաթիկներ են հիշեցնում, իսկ, եթե չեմ սխալվում, Գայանեի աջի մատնեմատը երեքի փոխարեն 4 ֆալանգ ունի: Լուսավորչի աջն էլ երևի նեգր բասկետբոլիստից են վերցրել, կամ էլ Գրգորիսը քայլում էր ձեռքերը ծնկներին դրած
    Դու փաստ ուզեցիր, ես էլ ներկայացրի, մնացածը դու գիտես ՝ քո իրավունքն է:

  9. #38
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակություն...
    3. Ինչպես մեզ հայտնի է Արշակունիները իշխում էին Պարթև Աքեմենյան ողջ կայսրության տարածքում ընդգրկված գրեթե բոլոր թագավորություններում, այդ թվում նաև Հայաստանում: Սասանյանների կողմից պարսկական գահի զավթումը միանշանակ չընդունվեց` մի մասը դրանում տեսան առիթ բարձրացնելու իրենց դիրքերը, ինչպես նաև առանձնանալու, մի մասն էլ, որպես տոհմի և արյան պաշտպան ընդվզեցին դրա դեմ: Չեմ կարող ասել, թե Հայոց արքա Խոսրովն ինչ մղումներով էր պայքարում Սասանյանների դմ, սակայն, նրան օգնում էին նաև այլ Արշակունիներ: Ըստ Խորենացու Խոսրովնայնքան նեղեց Պարսից նոր արքային, որ վերջինս փախավ դեպի Հնդկաստանի սահմանը: Սասանյանները կոտորել էին Պարսից Արշակունիների 3 հիմնական տոհմերից 2-ին, իսկ մյուսը շահադիտորեն միասել էր Սասանյաններին: Հենց այս տոհմից էր Անակը` Գրիգորի հայրը: Անակը որպես կեղծ բարեկամ ժամանելով հայաստան սպանում է արքային: Անակի ամբողջ տոհմը կոտորվեց, փրկվեց միայն մի տղա, որին հետ սկսեցին կոչել Գրիգորիս (հետաքրքիր է, թե ինչ էր նրա իսկական անունը, եթե իրոք նա պարթև էր)
    4. Վերադառնալով Հայաստան Գրիգորիսը շահում է արքային վստահությունը, սակայն լինելով քրիստոնյա հակադրվում է քրմական դասին, նաև թագավորին: Օրինակ գլխավոր քուրմը, որպես կանոն կամ թագավորի զարմից էր կամ նրա հետ բարեկամական կապեր ուներ: Սակայն Գրիգորիսը նաև հայաստանում ձեռք էր բերել համակիրներ իշխանական և քրմական շրջաններում, ինչպես նաև ուներ համակիրներ թե հռոմում և թե Պարսկաստանում: համախոհներ ուներ նաև արքայական տոհմում, մասնաորապես արքայի քույը,արն ամենայն հավանականությամբ Գրիգորիսի հետ ոչ միայն հոգևոր կապի մեջ էր:
    5. Դժվար է հավատալ, որ արքան կենդանի կթողներ այն մարդուն, որը համարվում էր իր հոր դավաճանը և սպանողը, ինչպես նաև խժդժությունների առիթ էր տալիս
    Դժվար է ասել, թե կոնկրետ ում ջրաղացին էր ջուր լցնում, սակայն իմ կարծիքով կրկնակի խաղ էր խաղում և ոչմեկի կողմից չեր` ինքն իր կողմից էր:
    6. Դատելով Տրդատ արքայի անձի նկարագրություններից, կարելի է ասել, որ ահարկությամբ իր հոր արժանի զավակն էր և, չնայած հռոմեական տարիներին, այնուամենայնիվ մնում էր Արշակունի և դժվար թե չձգտեր ժառանգական իրավունքներին:
    7. Գրգորիսը փորձեց իր բարեկամուհու և նրա “ընկերուհիների” միջոցով արքային “դարձի” բերել, սակայն դավադրությունը բացահայտվեց և “կույսերը” սպանվեցին: Սա բնավ կապ չուներ արքայի ցանկասիրության հետ: Հնարավոր է, որ նրանց սպանությունը նաև արքայի հրամանով չէր կատարվել: Կույս լինելը նույնպես բավականին ուժեղ արգումենտ էր և այն ժամանակներում բավականին գնահատվող և թանկարժեք հատկություն էր և սիրված էր մանավանդ արքաների և ազնվականների կողմից: Նշեմ մի փաստ էլ, որ վաղ միջնադարյան քրիստոնեության մեջ կույսերը համարվում էին ”Հիսուսի կանայք” և կուսությունը պահում էին, ոչ թե մաքուր լինելու, այլ իրենց ամուսնուն չդավաճանելու բարոյական սկզբունքի համաձայն:
    Որսի ժամանակ հզոր և ահարկու արքան կորավ: Ըստ մի վարկածի խոզ դարձավ, բուժվեց` միայն ակնաջն էր խոզի: Սակայն իրականում, ամենայն հավանականությամբ արքան որսի ժամանակ սպանվեց և նրան փոխարինեցին նմանակով: Քանի որ նմանակն այդքան էլ նման չէր, ապա հորնվեց նրա բորոտության առասպելը: Դան նպատակ էր հետապնդում արքայի մտերիմնրին բացատրելու նրա տեսքրի և պահվածքի փոփոխություները: Նմանատիպ “փոխատեղումներ” հին աշխարհում մեկ անգամ էր, եր իրականացվել էին` հաջող և անհաջող:
    8. Արքայի բորոտության մասին պատմությունը նորից ոչ մի քննադատության չի դիմանում: Ստացվում է, որ Գրիգորիսն օժտված էր առաքյալներին և նույնիսկ Հիսուսին հատուկ բորոտներին բժշկելու ունակությամբ: Էլ չեմ ասում զնդանում ենդանի էր մնացել 13 տարի, որի միայն կեսը բավարար էր ամենապինդ առողջությամբ մարդուն, նույնիսկ յոգին սպանելու համար: Հատկանշական է, որ արքային քույր է հորդորում վերադարձնել Գրիգորիսին զնդանից:
    9. Արքայի բուժվելուց հետո դեռևս որոշ ժամանկ նրան չէր ընդունում հենց նրա ընտանիքը, մասնավորապես կինը, սակայն պալատականների և իշխանների "հորդորների" շնորհիվ` ընդունեց: Պարզ բան է` թագուհին հստակ գիտեր, որ դա արքան չէ, այլ ուրիշ մարդ: Սակայն այդ "հորդորների" բնույթը կարող էր նույնիսկ պարտադրական լինել սպառնալիքներով ոչ միայն թագուհու այլև նրա մերձավորների և ընտանիքի անդամների կյանքին:
    10. Նոր արքան պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը, որը դժգոհությամբ ընդունվեց ոչ միայն քրմական դասի, այլև շատ իշխանների կողմից և ռազմական կոնֆլիկտի առիթ հանդիսացավ:
    11. Նոր արքայի ի հայտ գալը գործնականում զրկեց հարևան այլ Արշակունի արքաների օգնությունից:
    12. Գրիգորիսի հրամանով սկսեցին արմատախիլ անել հեթանոսությունը` առաջին հերթին ոչնչացնելով քրմական տոհմերը, գրականությունը, պաշտամունքի վայրերը և այլն:
    13. Գրիգորիսը արդեն սկսեց տիրապետել բավականին մեծ քաղաքական և տնտեսական ռեսուրսների (հողեր ուներ և բավականաչափ թալանված ավար տաճարներից և սպանվածներից): Փաստացի երկիրը կառավարում էր հենց Գրիգորը իր համախոհների հետ միասին, քանի որ արքան ընդամենը դրածո տիկնիկ էր:
    14. Միանգամից նոր հոգևոր և քաղաքական առաջնորդը ձեռնամուխ եղավ տաճարների կառուցմանն ու եկեղեցու ամրապնդմանը: Առնվազն հիմարություն կլինի մտածել, որ ներ տաճարները միանգամից ստացան այլ ճարտարապետական լուծումներ և կառուցվածք: Բնակա է, որ եկեղեցիների շինարարությանհամար բառացիորեն ոչ միայն հիմք էին հանդիսանում մեհյանները, այլև որպես ճարտարապետական լուծումներ ընդունվում էր հեթանոսական, բայց ոչ հելենիստական ճատտարաբետությունը, ինչպես նաև շատ մեհյաններ և տաճարներ չավերվեցին, այլ ուղղակի ձևափոխվեցին եկեղեցիների: Նման օրինակով կառուցվու էին նաև սկզբնական քրիստոնեական եկեղեցիները նաև այլ վայրերում, ինչպես նաև հետագայում մեհյանները:
    15. Եկեղեցին ի վիճակի չէր մի անգամից կառուցել իր բրգաձև կառավարման համակարգը, չկաին բավարար քանակով գրագետ և բանիմաց քրիստոնյաներ քահանաներ կարգելու համար: Վերջիններիս դերը սկսեցին կատարել նախկին այն քրմերը կամ նրանց հետևորդները, որոնք Գրիգորի կողմն էին անցել: Օգտագործելով հեթանոսական գիտություն ու գիտելիքները, կարողանում էին սիմբիոտիկ կերպով ժողովրդին համոզել, մանավանդ որ սովորական տգետ գյուղացու համար պաշտամունքը, ոչ թե աստվածների և մեհյանների մեջ էր, այլ “սարսափազդու” քրմի մեջ` ինչ ասում էր, դա էլ ճիշտ էր: Հենց այդ պատճառով էլ մինչ հիմա եկեղեցին պահպանել է ուրույն ինքնատիպ ծեսեր և տոներ` հեթանոսական ծագմամբ: Նույնականացումների կատարումը վերաբերվում էր ժողովրդի կողմից ամենասիրված և ընդունված ավանդույթների պահպանմամբ, և դա մեղմացրեց այն շոկը, որ ապրեց հավատացյալ հեթանոս հայությունը:
    16. Քրիստոնեության ընդունումը և Գրգորիսի տոհմի ազդեցությունը հիմք հանդիսացավ հայոց պետականության թուլացման, պետական ինստիտուտի խորտակման և ի վերջո պետության վերացման համար: Ինչպես նաև հայաստանը մի քանի հարյուր տարով, սոցիումի զարգացման տեսանկյունից, ետ ընկավ: Քրիստոնեության ընդունման տարիները խայտառակ երկպառակության և եղբայրասպանության տարիներ էին:
    17. Հատկանշական են հետևյալ փաստերը.
    - Գրիգորիսի տոհմի հիմնական հենարան հանդիսացան օտար ծագում ունեցող Մամիկոնյանները, որոնց հետ նույնիսկ արյունակցական կապեր ունեին, ինչպես նաև հետագայում Մամիկոնյանները ժառանգեցին նաև կալվածքների մի մասը, ինչպես նաև ստացան սպարապետական նախարարությունը:
    - նույնիսկ քրիստոնեության ընդունումից 150 տարի հետո, արքայական ոստանին այդքան մոտ Գողթնը դեռս հեթանոս էր: Զանգվածային տեղայնացված հեթանոսությունը Հայաստանում պահպանվեց ընդհում մինչ 7-րդ դար:
    - Հայոց եկեղեցու սրբերի պանթեոնում, բացի գրերի գյուտի մասնակիցներից և Վարդանանցից, մնացած բոլոր սրբերն օտարազգի են, նունիսկ ժողովրդի կողմից սիրված Սարգիսը:
    - Ի տարբերություն շատ ազգերի, Հայաստանում բավական երկար պահպանվեց հովվապետի աթոռի ժառանգական փոխանցումը:
    - Հայոց եկեղեցու կաթողիկոսների (մանավանդ մինչև ուշ միջնադար) մեծամասնությունը այլազգիներ էին:
    - Չկան մեր արքաներիա դամբարանները կամ շիրմաքարերը, մինչդեռ կաթողիկոսներինը բավականին լավ են պահպանվել:
    - հայ առաքելական եկեղեցին ակամաից պահպանել է հեթանոսական շատ և շատ մշակությանի և կրոնական ավանդույթներ, որի համար կարելի է նաև շնորհակալ լինել
    18. Անպատասխան հարցեր.
    - Այդպես էլ ոչ մի բանական բացատրութոյւն չի կարողանում տալ հենց նույն եկեղեցին, թե ինչու կանգուն մնաց Գառնու տաճարը, չնայած նրան, որ Գառնին քրիստոնյան արքաների ամառանոցային վայր էր նույնպես:
    - Ինչու էին քրիստոնեական տաճարները կառուցվում մեհյանների հիմքերի վրա? Մի գուցե ավանդույթի համաձայն “սուրբ տեղը դատարկ չի մնա”, կամ ժամանակն էր սուղ, կամ էլ կան բաներ, որ ավելի լավ պահգելու և թաքցնելու համար միշտ պետք է գլխին կանգնած լինես:
    - Արդյոք եկեղեցին չի պահպանել հեթանոսական ժամանակներից մնացած, նույնիսկ թարգմանված կամ արտագրվոծ գիտելիքներ պարունակող գրականություն, որը կապ չունի կրոնի հետ?
    - Որտեղ են արքաների գերեզմանները? Միթե արքան չէր օծվում, միթե նրա գերեզմանը մնում էր եկեղեցու ուշադրությունից կամ գրանցումից դուրս?

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (08.06.2011), յոգի (07.06.2011), Ջուզեպե Բալզամո (08.06.2011)

  11. #39
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու փաստ ուզեցիր, ես էլ ներկայացրի, մնացածը դու գիտես ՝ քո իրավունքն է:
    Քո բերածը փաստ չի, դա ընդամենը գրավոր վկայություն է, որին իրավուն ունեմ չհավատալու:
    Իսկ իմ բերած փաստերը կարող ես քո աչքով գնալ և տեսնել Էջմիածնում:
    Էդ մենակ այդքանն եմ ասել, բա մնացածը ? Այնքայն հետաքրքիր բաներ եմ տեսել ...
    1. Մասնավորապես մտքիցս դուրս չի քալիս մի Կիլիկիայի ժամանակաշրջանի խորանի վարագույր, որտեղ պատկերված է եկեղեցու սրբերի պանթեոնը երկնքում խնջույքի սեղանի մոտ, ինչպես նաև նախկին կաթողիկոսները:
    Տարօրինակ է մի փաստ` վարագույրի կենտրոնում պատկերված է մի հրեշտակ, որը ԿԻՆ Է!!!
    խնջույքի մասնակիցներն էլ, ոչ միանշանակ հայացքներով նայում են նրան, մասնավորապես վարդանանցից մեկը, խեթ ժպիտով նայելով հրեշտակին և մատով ցույց տալով ինչ-որ բան է շշնջում կողքինի ականջին: Այ ասյպիսին է եղել պատկերացումը դրախտի մասին` դե ասեք, որ հեթանոսական տեսարան չէ Ի միջիայլոց իսլամում նույնպես դրախտում կույսեր կան
    Չեմ ասում այն քանդակների ու նկարների մասին, որտեղ Հիսուսը մոնղոլոիդ է, Մարիամը ակնհայտ հարավ-արևելյան ասիայի բնակչի տեսքով է, իսկ սրբերը և Հիսուսը մեզ ծանոթ քրիստոնեական երկու մատերի կոմբինացիան այլ կերպ են արտահայտում` բաց են ցուցամատն ու միջնամատը, մնաած մատները փակ են: Ընդ որում բավականին վաղ շրջանի քանդակներ են:
    2. Հայտնի գեղարդը` Հիսուսի կողը խոցած, մեջտեղում խաչ է փորված, սակայն վատ քողարկման արդյունքում հստակ երևում էր սեև մետաղի քողարկման տակից դեղին մետաղը. բրոնզ, պզինձ, ոսկի` ինչ ասես, բացի հռոմեական զինվորի համար այդ ժամանակ ընդունված երկաթյա նիզակածայրից: Էլ չեմ ասում նիզակածայրի տարորինակ ձևի մասին:
    3. Կաթողիկոսական գավազանները: տարօրինակօրեն հիշեցնում են այլ գավազանների
    Վերջին խմբագրող՝ Varzor: 07.06.2011, 12:51:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (07.06.2011)

  13. #40

    Քիչ թե շատ այդ ամեն ինչին տեղյակ եմ: Թե ով ինչ է հավաքում, ինչով է զբաղվում կամ թե ինչպես է հասկանում՝ իրեց գործն է, դա իմ հավատքը չի փոխում : Քո բերած ճառը հերթական փորձ է անմիտներին մոլորեցնելու համար:
    Մեր տարբերությունը նրանումն է, որ այն ինչ դուք տեսել եք ես էլ եմ տեսել, բայց այն ինչ ես եմ տեսնում՝ դուք չեք տեսնում(փիլիսոփայությունները անիմաստ են):
    Նաև ի գիտություն քեզ՝ հրեշտակները սեռ չունեն:

  14. #41
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիչ թե շատ այդ ամեն ինչին տեղյակ եմ: Թե ով ինչ է հավաքում, ինչով է զբաղվում կամ թե ինչպես է հասկանում՝ իրեց գործն է, դա իմ հավատքը չի փոխում : Քո բերած ճառը հերթական փորձ է անմիտներին մոլորեցնելու համար:
    Մեր տարբերությունը նրանումն է, որ այն ինչ դուք տեսել եք ես էլ եմ տեսել, բայց այն ինչ ես եմ տեսնում՝ դուք չեք տեսնում(փիլիսոփայությունները անիմաստ են):
    Նաև ի գիտություն քեզ՝ հրեշտակները սեռ չունեն:
    Հովարս ջան, դու շատ ես կարծրացել և ցավոք չես հասկանում, թե ես ինչ եմ գրել
    Ես չեմ ասում, թե Աստված չկա, այդպիսի հիմարություն ինձ թույլ չեմ էլ տա
    Չեմ ասում, թե հրեշտակները սեռ ունեն Ուղղակի փաստն եմ արձանագրում` վարագույրի վրա կին է պատկերված
    Չեմ ասում, թե քրիստոնեությունը վատ բան է: Շատ էլ լավ բան է, բացի լավ հատկանիշներից, ուրիշ բան չի ավելացնում, նույնիսկ եթե չես հավատում Աստվածաշնչին, միևնույն է քրիստոնեության հիմնական գաղափարները համամարդկային են
    Ասում եմ.
    1. Մեր եկեղեցին սուտասան է, մարդկանց շատ է խափել և խափում է: Խնդրում եմ սուտասանը չընդհանրացնել: Խոսքս գնում է կոնկրետ դեպքերի մասին: Հաստատ սուտ չի ասում, որ Աստված կա և քրիստոնյա լինելը լավ է: Սրանք շատ էլ ճիշտ ա ասում:
    2. Մեր եկեղեցական քրիստոնեությունը քրիստոնեություն չի, այլ հեթանոսության սիմբիոզ:
    3. Ներկայիս մարդը այլևս եկեղեցու կարիքը չունի` տառերը գիտենք, Աստվածաշունչը կարողանում ենք կարդալ, եկեղեցու բարոյական խրատներն էլ փուչ են, որովհետև չունեն այլևս նախկին ժամանակների փորձն ու շփումը մարդկանց հետ` այլևս "տնից" չեն:
    4. Աստծո տունն էլ այնտեղ է, որտեղ մարդն առանձնանում է իր Աստծուն աղոթելու համար` նույնիսկ իր ննջարանում կամ բաց դաշտում:

    Ըստ նույն Աստվածաշնչի, բավարար է միայն հավատալ Աստծուն, հետևել Հիսուսի խոսքին: Սրանից ավել մարդուց բան չի պահանջվում: Սակայն այսքան հասարակ հնչող պահանջ-պատգամները ոչ բոլորի ուժերում են` ամեն մարդ չի կարողանում ինքն իրեն ստիպել այդպես անել, որովհետև եթե 10 հոգուց մեկն էլ այդպես չի անում, ապա մյուս 9-ը վտանգի տակ են: Եվ շատերը չեն ուզում այդ վտանգի տակ լինել:
    Ես էլ կուզեի ապրել որպես քրիստոնյա, սակայն չեմ ուզում վտանգի տակ ընկնել: Այսինան պատրաստ չեմ անձնական խնդիրներն ու շահերը մի կողմ դնել հոգուս փրկության համար (սա ընդամենը քրիստոնեության տեսանկյունից մեկնաբանություն էր ):

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    յոգի (09.06.2011), Նետ (08.06.2011)

  16. #42
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ, նրանց մեջ եմ» /Մատթ. 18:20 /: Այսինքն եկեղեցու (որպես Աստծո ընտանիք) մեկտեղ հավաքվելու գլխավոր իմաստն ու նպատակն է՝ վայելել Տիրոջ ներկայությունը և պաշտել ու փառաբանել Նրան:
    Պաշտել՝ այո, փառաբանել՝ ինչ խոսք… բայց կարծում եմ Վարզորն ինկատի ուներ եկեղեցու միջնորդ դերը: Ես համաձայն եմ այս մտքին.
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Ներկայիս մարդը այլևս եկեղեցու կարիքը չունի` տառերը գիտենք, Աստվածաշունչը կարողանում ենք կարդալ, եկեղեցու բարոյական խրատներն էլ փուչ են, որովհետև չունեն այլևս նախկին ժամանակների փորձն ու շփումը մարդկանց հետ` այլևս "տնից" չեն:
    Եկեղեցին ու նրա սպասավորներն այլևս մի էություն չեն: Եկեղեցին, որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ, նրանց մեջ եմ, սա է, և միջնորդ չի կարող լինել հավատացյալի (Աստծուն գտած մարդ) ու Աստծո միջև: Այլ է Աստծուն փնտրողի դեպքում. ուղղել ճիշտ ճանապարհի, սովորեցնել զգալ Աստծուն և այլն…
    Մի բան, որ բավարար կերպ չի արվում… ու չի էլ արվել
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  17. #43
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Պաշտել՝ այո, փառաբանել՝ ինչ խոսք… բայց կարծում եմ Վարզորն ինկատի ուներ եկեղեցու միջնորդ դերը: Ես համաձայն եմ այս մտքին.

    Եկեղեցին ու նրա սպասավորներն այլևս մի էություն չեն: Եկեղեցին, որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ, նրանց մեջ եմ, սա է, և միջնորդ չի կարող լինել հավատացյալի (Աստծուն գտած մարդ) ու Աստծո միջև: Այլ է Աստծուն փնտրողի դեպքում. ուղղել ճիշտ ճանապարհի, սովորեցնել զգալ Աստծուն և այլն…
    Մի բան, որ բավարար կերպ չի արվում… ու չի էլ արվել
    Միանգամայն համապատասխանում է իմ ասածին
    Իրոք, ի նկատի ունեի ոչ թե եկեղեցին որպես երևույթ, ինչպիսին նկարագրված է Աստավածշնչում, այլ եկեղեցին որպես կրոնական կառույց-կազմակերպություն:

  18. #44
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Վերջին գրառումներից մոտ 20-ը տեղափոխվել է ««Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ» թեմա՝ բուն թեմայից շեղվելու պատճառով: Մաղթում եմ հաճելի քննարկումներ և կարծիքների փոխանակում

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (11.06.2011), հովարս (11.06.2011)

  20. #45
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական:

    1) Թեմայի վերնագիրը «Քրիստոնեություն - Առաքելական Եկեղեցի» տարբերակից փոխվել է՝ «Քրիստոնեություն. Հայ Առաքելական Եկեղեցի» տարբերակի։ Անիմաստ չակերտները և գծիկը հանված են։

    2) Թեմայի առաջին գրառման մեջ ավելացվել է մի նախադասություն, որը ցույց է տալիս թեմայի նպատակը և ուղղվածությունը։

    3) Թեմայից դուրս մի շարք գրառումներ տեղափոխվել են ««Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ» թեմա։

    4) Մի շարք անձնական հարթության հանված և անիմաստ գրառումներ ջնջված են։

    5) Իսկ հիմա ամենակարևորը։ ՀԱԵ-ի անդամների հանդեպ ծաղրական, սադրիչ և վիրավորական գրառումները ջնջված են, իսկ մի քանի գրառում էլ խմբագրված։

    Զգուշացնում եմ, որ ոչ մեկի թույլ չեմ տալու ծաղրել կամ ձեռ առնել որևէ մեկի կրոնական զգացմունքները, կամ էլ ցույց տալ յուր անձի հումորի անսահման ունակությունները։

    Գրառումների հեղինակները չեն տուգանվել՝ հաշվի առնելով գրառումների վաղեմությունը, բայց հաջորդ նմանատիպ վարքագծի դեպքում կիրառվելու է Ակումբի կանոնադրությամբ նախատեսված բոլոր միջոցները։

    Շատ եմ ուզում հուսալ, որ բանը դրան չի հասնի։

    Բոլորիդ մաղթում եմ հաճելի գրառումներ և հարգալից երկխոսություն։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (14.06.2011), Moonwalker (14.06.2011)

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապղծության դեպքեր Հայ Առաքելական Եկեղեցում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.03.2016, 11:23
  2. Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 16.02.2012, 15:30
  3. Քրիստոնեություն vs հեթանոսություն
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Կրոն
    Գրառումներ: 134
    Վերջինը: 14.08.2011, 14:13
  4. Քրիստոնեություն
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Կրոն
    Գրառումներ: 155
    Վերջինը: 05.06.2011, 18:35
  5. Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.04.2010, 18:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •