Էս թեման աուրայի մասին չէ, եթե սկսենք դա քննարկել գրառումները միեւնույնն ա կջնջեն: Երեւանում աուրայի դիագնոստիկայի կենտրոն կա, հեռախոսահամարը ունեի, չեմ հիշում որտեղ եմ գրել, Կենտրոնը գտնվում ա Լամբադա մոստի մոտ, կարող ես գնալ տեղում սպառիչ ինֆորմացիա ստանալ, լուսանկարել աուրան եւ պարզել թե ինչ վիճակում է գտնվում քո էներգետիկ դաշտը, արժի 15 հազար: Ես էլ անպայման պիտի գնամ:
Առնվազն վերոհիշյալ հարցերի պատասխանները չունենալով դրա մասին խոսելը համրաում եմ ջուրծեծոցի, որովհետև խոսում ենք ՈՉ ՄԻ ԲԱՆԻ մասին։ Էտ պատասխանները գուցե օգնեն տեսնել ու հասկանալ, թե ինչպես է բախի երաժշտությունը երերում Հայ Առաքելական Եկեղեցու աուրան։
Ու դու նաև նշել ես, որ մեր դարում արդեն ապացուցված է աուրան և նույնիսկ կան տեսանելի ապացույցներ։ Խնդրում եմ բեր դրանք։
Տվյալ քո համեմատությամբ մարդու արժեքը նսեմացրիր, խոսքը գնում է ոչ թե շենքի մասին, այլ եկեղեցու մասին, որտեղ կենտրոնացված է՝ մարդու կողմից Աստծուն ուղված աղոթքի ուժը: Մարդու կարեւորության մասին եք խոսում, բայց մարդուն սարքում եք պրիմիտիվ էակ՝ նյութ: Բացի դրանից, խոսքը ո՞ր մարդու մասին է՞, մարդ կա մարդ ա, մարդ էլ կա զանգում ես տանը մարդ չկա
Իսկ հիմա փորձեմ դիտարկել հետեւյալ տեսանկյունից, որպեսզի ոչ մի մարդ չնեղանա: Ի՞նձ եմ ավելի կարեւորություն տալիս թե՞ եկեղեցու շինությանը: Ո՞վ եմ ես, Ես հայ եմ, հետեւաբար, հայկական մշակույթի կրողն եմ եւ հետագա սերունդներին ժառանգողը, սա է իմ գլխավոր առաքելությունը մարդկության եւ Աստծո առաջ: Եկեղեցու շինությունը հայկական ճարտարապետական եւ հոգեւոր մշակույթի լավագույն արժեքներից մեկն է: Կան եկեղեցիներ որոնք մեզ բաժին են հասել 4-րդ, 5-րդ դարից, ես կանցնեմ կգնամ, իսկ էտ մշակութային կոթողները կշարունակեն իրենց ճանապարհը, հանդիսանալով հայ հասկացության, հայ մշակույթի կրողը:
Էջանիշներ