Կնարեք, կարծիքիս համար, բայց պետքա ասեմ, անիմաստ թեմայա։ Հիմա ես գրում եմ կրիպտավորման մի համակարգ, սի շարփով, ես հիմա ոնց դնեմ էդ 2000 տողանոց ալգորիթմը, որը իրենից ներկայացնումա բազմաֆայլ պրոյեկտ ու ասեմ քայլ առ քայլ ինչ եմ արել, համ էլ։ սենց մի նյուանս կա, մարդ կա ծրագրե գրումա ասսեմբլեեռով, մարդ էլ կա գրումա պասկալով, հիմա որ դնի տող առ տող բացատրի, թե ամեն տողը ինչա նշանակում դժվար թե ծրագրավորում սովորել ցանկացողները մի բան սովորեն։
դրա համար պետքա օգտվել գրքից, այն էլ ոչ թե մեկ այլ բազմաթիվ, որտև կարող է օրինակ մի գրքում մի թեման մակերեսորեն գրած լինի , մի այլ գրքում էլ այդ նույն թեման արդեն խորացված բացատրվի։ Համ էլ ծրագրավորում սովորելու համար պետքա նաև ձեռի տակ ունենալ անհրաժեշտ քանակությամբ վարժեցողական խնդիրներ ամեն թեմայի համար։ Այ օրինակ եթե կարդացատդ գրքի մեջ ինչ-որ օրինակ գրած լինի որը հասկանալի չլինի, էդ դեպքում արժի քոփի անել էս թեմայում, ու տող առ տող ասենք թե ինչա ամեն տողը գրելուց հեղանակը նկատի ունեցել, էդ դեպքում այս թեման իրա օգուտը կտա։
Էջանիշներ