User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

  1. #1
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Հայաստանում կան շատ սիրուն քաղաքներ , ամեն մեկի համար, սակայն, իր բնօրրանը ամենագեղեցիկն է , օրինակ ես պաշտում եմ իմ քաղաքը ` Գորիսը, բայց չեմ սիրում Գորիսի բնակիչներին : Սիրում եմ քաղաքիս բնությունը , նրա աշունը , գարունը, ամառը և ձմեռը : Հետաքրքիր է ամենաշատը գարնանը երբ վերևից նայում ես ծաղկած ծառերը բուրաստան են հիշեցնում, ու ամենուր գեղեցիկ է (մարդկանց չհաշված): Հայտնի Գորիսեցին` Ակսել Բակունցը, հետաքրքիր է նկարագրել Գորիսը իր "Ալպիական մանուշակ " պատմվածքում:
    Ինչ կասեք դուք ձեր բնօրրանի մասին:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ranchpar (26.09.2009), Rhayader (26.09.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում կան շատ սիրուն քաղաքներ , ամեն մեկի համար, սակայն, իր բնօրրանը ամենագեղեցիկն է , օրինակ ես պաշտում եմ իմ քաղաքը ` Գորիսը, բայց չեմ սիրում Գորիսի բնակիչներին : Սիրում եմ քաղաքիս բնությունը , նրա աշունը , գարունը, ամառը և ձմեռը : Հետաքրքիր է ամենաշատը գարնանը երբ վերևից նայում ես ծաղկած ծառերը բուրաստան են հիշեցնում, ու ամենուր գեղեցիկ է (մարդկանց չհաշված): Հայտնի Գորիսեցին` Ակսել Բակունցը, հետաքրքիր է նկարագրել Գորիսը իր "Ալպիական մանուշակ " պատմվածքում:
    Ինչ կասեք դուք ձեր բնօրրանի մասին:
    Չեմ հասկանում, թե ոնց կարելի ա մի քաղաք սիրել, բայց էդ քաղաքի բնակիչներին չսիրել: Եթե բնությունն ես սիրում, ապա բնությունը քաղաքի հետ կապ չունի: Ու առավել շատ տարօրինակ ա էն, որ մարդը չի սիրում սեփական քաղաքի բնակիչներին: Էդ համարյա նույնն ա, որ մարդ չսիրի իր ազգությունը: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե հատկապես ինչու չես սիրում գորիսեցիներին: Աչքիս ես իմ կապանցի հալով գորիսեցիներին ավելի լավ եմ վերաբերվում, քան դու

    Հիմա խոսեմ իմ ծննդավայրի՝ Կապանի մասին: Շատ եմ սիրում Կապանս: Աշխարհի ամենալավ քաղաքն ա: Ի տարբերություն ՀՀ շատ քաղաքների Կապանը մաքուր է: Փողոցներում զիբիլ չես գտնի: Բնությունը մի հրաշք է: Չորսբոլորը անտառներ, կանաչ: Հարավ-արևելքում բազմել է խրոխտ Խուստուփը, որը կարծես հսկում է քաղաքի կյանքը: Ընդհանրապես Խուստուփը մեծ դեր ունի յուրաքանչյուր կապանցու համար: Այն կարծես լրացուցիչ վեհություն է տալիս քաղաքին: Քաղաքով հոսում են երեք գետեր՝ Ողգին, Վաչագանը ու Կավարտիջուրը: Մի ժամանակ գետերը կեղտոտ էին, վերջերս մաքրվել են: Վաչագանը և Կավարտիջուրը գալիս քաղաքի մեջ թափվում են Ողջու մեջ, որն էլ իր հերքին գնում ու խառնվում է Մայր Արաքսի ջրերին: Մի խոսքով՝ Կապանի բնության մասին խոսելիս, ասում են, որ այն մի փոքր Շվեյցարիա է Սյունյաց աշխարհում: Երբ առօրյադ անց է կենում այդ քաղաքում, այնքան էլ նկատելի չի Կապանի բնության առավելություններն ու գեղեցկությունը, սակայն երկար ժամանակ ապրելով Երևանում հետ եմ վարժվել ու բնության այդ հրաշքները շատ եմ կարոտել: Այժմ ամեն առիթով երբ հայտնվում եմ Կապանում աչքս մեր անտառներից ու մեր լեռներից չի կտրվում ու հասկանում եմ, թե ինչքան գեղեցիկ բաներ կան իմ քաղաքում, որ առաջ չէի նկատում:
    Հիմա խոսեմ մարդկանց առօրյայի մասին: Քաղաքում առօրյան անցնում է բավականին հետաքրքիր: Քաղաքում տեղի են ունենում բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Գործում է մշակույթի տունը: Սպորտային կյանքը նույնպես բավականին աշխույժ է: Քաղաքը ունի ֆուտբոլային թիմ՝ Գանձասարը, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում ու անցած տարի գրավել է երրորդ տեղը և նույնիսկ իրավունք ստացել հանդես գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Բացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմից, ակտիվ է նաև մանկապատանեկան ֆուտբոլը: Շատ պատանիներ հաճախում են ֆուտբոլային խմբակներ, որոնք գործում են Գանձասար ակումբին կից: Շուտով քաղաքի մոտակայքում կկառուցվի Գանձասար ակումբի նոր մարզադաշտը, որը լրացուցիչ հետաքրքրություն կհաղորդի ֆուտբոլի նկատմամբ: Ասեմ, որ Հայաստանի առաջնության հանդիպումների ժամանակ ամենաշատ հանդիսատես լինում է Գանձասարի կապանյան հանդիպումներում: Բացի ֆուտբոլից, քաղաքում գործում է նաև թեթև ատլետիկայի, գիմնաստիկայի, բռնցքամարտի և բասկետբոլի խմբակներ: Թեթև ատլետիկայում և բռնցքամարտում նույնիսկ գրանցվել են միջազգային հաջողություններ: Քաղաքում մի քանի տարի առաջ վերանորոգվել է Վաչագան գետի վրա գտնվող «Կարապետի գյոլ» կոչվող ջրավազանը, որտեղ ամռանը շոգից զովանում ու լողանում են (հատուկ նշեմ, որ անվճար) կապանցիները: Շուտով կվերանորոգվի նաև Ողջի գետի վրա գտնվող ջրավազանը, որը նոր հետաքրքրություն կհաղորդի քաղաքի առօրյային: Քաղաքում աշխույժ գործում է նաև Վազգեն Սարգսյանի անվան կենտրոնական զբոսայգին, որը մի տարի առաջ հիմնովին վերանորոգվել է: Այս տարի զբոսայգին համալրվել է նոր ատտրակցիոնով: Այգում ամռան սկզբին բացվել է ավտոդրոմ և միանգամից գրավել է բոլոր կապանցի մանուկների ուշադրությունը: Բացի ավտոդրոմից, այգում գործում են նաև սովետից մնացած 9 կամ 10 տեսակի ատտրակցիոններ: Ամռանը ամեն շաբաթ այգում համերգներ են տալիս կապանցի պատանիները: Վերանորոգվել է նաև թատրոնի շենքը ու արդեն սկսվել է թատերական ներկայացումների ցուցադրություն, որոնք երկար ժամանակ բացակայում էին կապանցիների կյանքից:
    Քաղաքում գործում է երկու հեռուստաալիք՝ Սոսի և Խուստուփ TV: Բացի սրանից ու ստանդարտ մի քանի ալիքներից, բնակիչները օգտվում են նաև արբանյակային հեռուստաալիքների կենտրոնացված համակարգից, որոնց միջոցով հասանելի են դարձել մի շարք միջազգային հետաքրքիր հեռուստաալիքներ;
    Քաղաքում կառուցվում է ժամանակակից բիզնես կենտրոն: Շինարարությունը կավարտվի 2010 թվականի աշնանը: Սա նոր խթան կհանդիսանա Կապանում տնտեսության առաջընթացի համար:
    Քաղաքում միջին հաշվով շաբաթական ծնվում է 15 երեխա;
    Մի խոսքով, լավն ա մեր Կապանը ու լավն են մեր կապանցիները, որոնք հիմնականում իրատես են, պարզ ու անմիջական; Բոլորիդ հրավիրում եմ: Եթե զրկված եք կապանցի լինելու մեծն պատվից, ապա գոնե ժամանակավորապես այցելեք մեր քաղաք ու հիացեք նրա գեղեցկությամբ ու հանգիստ կյանքով:
    Հ.Գ. Էնքան բան կա ասելու իմ քաղաքի մասին... ինձ մենակ կապանցիները կհասկանան; Հուսով եմ նրանք նույնպես կարտահայտվեն այս թեմայում;
    Հ.Հ.Գ Մեկ էլ մեր Կապանը մի յուրահատուկ բան ունի, որ ՀՀ շատ քաղաքների այսօր տրված չի` մեր քաղաքապետը հանրապետական չի

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.11.2009), One_Way_Ticket (26.09.2009), ranchpar (26.09.2009), Surveyr (26.09.2009), Whyspher Whisper (24.04.2010), Աթեիստ (26.09.2009), Արևհատիկ (26.09.2009), Բարձրահասակ (26.09.2009), Գաղթական (10.12.2009), Լուսաբեր (26.09.2009), Նաիրուհի (15.10.2010), Տատ (26.09.2009)

  5. #3
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    շատ հաճելիա mkofranc ջան ....ապրես...ես ել եմ գորիսեցի ...իրար ել կճանաչենք

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    mkofranc (26.09.2009)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում կան շատ սիրուն քաղաքներ , ամեն մեկի համար, սակայն, իր բնօրրանը ամենագեղեցիկն է , օրինակ ես պաշտում եմ իմ քաղաքը ` Գորիսը, բայց չեմ սիրում Գորիսի բնակիչներին :
    Բա որ իմանաս ես ոնց եմ սիրում Գորիսն ու ոնց չեմ սիրում գորիսեցիներին
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ համարյա նույնն ա, որ մարդ չսիրի իր ազգությունը:
    Հասկացողությունից ա, Արիացի ջան Չհասկանալու ի՞նչ կա, սիրելու բան չեն՝ չի սիրում: Ոչ ադեկվատ ու փոխադարձ սերը հիվանդություն ա: Ես, օրինակ, ազգությունն էլ չեմ սիրում, չեմ սիրում նամանավանդ իրա քյառթուների ու նացիստների պատճառով: Բայց բավականաչափ լայնամիտ եմ, որ ընդունեմ, որ նման ազգի մեջ էլ հաճելի բացառություններ են լինում: Բայց ազգության մասին կասեմ՝ սիրելու բան չի: Ու ինքն էլ ինձ չի սիրում: Իսկ «մերժված սիրահարի» դերն իմ համար չի: Էն էլ տենց գեշ օբյեկտի նկատմամբ:
    Մեջբերում ranchpar-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ հաճելիա mkofranc ջան ....ապրես...ես ել եմ գորիսեցի ...իրար ել կճանաչենք
    Ես էլ ասեմ ինչի սկզբից էլ ահավոր դուրս չես գալիս
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    mkofranc (26.09.2009)

  9. #5
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, թե ոնց կարելի ա մի քաղաք սիրել, բայց էդ քաղաքի բնակիչներին չսիրել: Եթե բնությունն ես սիրում, ապա բնությունը քաղաքի հետ կապ չունի: Ու առավել շատ տարօրինակ ա էն, որ մարդը չի սիրում սեփական քաղաքի բնակիչներին: Էդ համարյա նույնն ա, որ մարդ չսիրի իր ազգությունը: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե հատկապես ինչու չես սիրում գորիսեցիներին: Աչքիս ես իմ կապանցի հալով գորիսեցիներին ավելի լավ եմ վերաբերվում, քան դու

    Հիմա խոսեմ իմ ծննդավայրի՝ Կապանի մասին: Շատ եմ սիրում Կապանս: Աշխարհի ամենալավ քաղաքն ա: Ի տարբերություն ՀՀ շատ քաղաքների Կապանը մաքուր է: Փողոցներում զիբիլ չես գտնի: Բնությունը մի հրաշք է: Չորսբոլորը անտառներ, կանաչ: Հարավ-արևելքում բազմել է խրոխտ Խուստուփը, որը կարծես հսկում է քաղաքի կյանքը: Ընդհանրապես Խուստուփը մեծ դեր ունի յուրաքանչյուր կապանցու համար: Այն կարծես լրացուցիչ վեհություն է տալիս քաղաքին: Քաղաքով հոսում են երեք գետեր՝ Ողգին, Վաչագանը ու Կավարտիջուրը: Մի ժամանակ գետերը կեղտոտ էին, վերջերս մաքրվել են: Վաչագանը և Կավարտիջուրը գալիս քաղաքի մեջ թափվում են Ողջու մեջ, որն էլ իր հերքին գնում ու խառնվում է Մայր Արաքսի ջրերին: Մի խոսքով՝ Կապանի բնության մասին խոսելիս, ասում են, որ այն մի փոքր Շվեյցարիա է Սյունյաց աշխարհում: Երբ առօրյադ անց է կենում այդ քաղաքում, այնքան էլ նկատելի չի Կապանի բնության առավելություններն ու գեղեցկությունը, սակայն երկար ժամանակ ապրելով Երևանում հետ եմ վարժվել ու բնության այդ հրաշքները շատ եմ կարոտել: Այժմ ամեն առիթով երբ հայտնվում եմ Կապանում աչքս մեր անտառներից ու մեր լեռներից չի կտրվում ու հասկանում եմ, թե ինչքան գեղեցիկ բաներ կան իմ քաղաքում, որ առաջ չէի նկատում:
    Հիմա խոսեմ մարդկանց առօրյայի մասին: Քաղաքում առօրյան անցնում է բավականին հետաքրքիր: Քաղաքում տեղի են ունենում բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Գործում է մշակույթի տունը: Սպորտային կյանքը նույնպես բավականին աշխույժ է: Քաղաքը ունի ֆուտբոլային թիմ՝ Գանձասարը, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում ու անցած տարի գրավել է երրորդ տեղը և նույնիսկ իրավունք ստացել հանդես գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Բացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմից, ակտիվ է նաև մանկապատանեկան ֆուտբոլը: Շատ պատանիներ հաճախում են ֆուտբոլային խմբակներ, որոնք գործում են Գանձասար ակումբին կից: Շուտով քաղաքի մոտակայքում կկառուցվի Գանձասար ակումբի նոր մարզադաշտը, որը լրացուցիչ հետաքրքրություն կհաղորդի ֆուտբոլի նկատմամբ: Ասեմ, որ Հայաստանի առաջնության հանդիպումների ժամանակ ամենաշատ հանդիսատես լինում է Գանձասարի կապանյան հանդիպումներում: Բացի ֆուտբոլից, քաղաքում գործում է նաև թեթև ատլետիկայի, գիմնաստիկայի, բռնցքամարտի և բասկետբոլի խմբակներ: Թեթև ատլետիկայում և բռնցքամարտում նույնիսկ գրանցվել են միջազգային հաջողություններ: Քաղաքում մի քանի տարի առաջ վերանորոգվել է Վաչագան գետի վրա գտնվող «Կարապետի գյոլ» կոչվող ջրավազանը, որտեղ ամռանը շոգից զովանում ու լողանում են (հատուկ նշեմ, որ անվճար) կապանցիները: Շուտով կվերանորոգվի նաև Ողջի գետի վրա գտնվող ջրավազանը, որը նոր հետաքրքրություն կհաղորդի քաղաքի առօրյային: Քաղաքում աշխույժ գործում է նաև Վազգեն Սարգսյանի անվան կենտրոնական զբոսայգին, որը մի տարի առաջ հիմնովին վերանորոգվել է: Այս տարի զբոսայգին համալրվել է նոր ատտրակցիոնով: Այգում ամռան սկզբին բացվել է ավտոդրոմ և միանգամից գրավել է բոլոր կապանցի մանուկների ուշադրությունը: Բացի ավտոդրոմից, այգում գործում են նաև սովետից մնացած 9 կամ 10 տեսակի ատտրակցիոններ: Ամռանը ամեն շաբաթ այգում համերգներ են տալիս կապանցի պատանիները: Վերանորոգվել է նաև թատրոնի շենքը ու արդեն սկսվել է թատերական ներկայացումների ցուցադրություն, որոնք երկար ժամանակ բացակայում էին կապանցիների կյանքից:
    Քաղաքում գործում է երկու հեռուստաալիք՝ Սոսի և Խուստուփ TV: Բացի սրանից ու ստանդարտ մի քանի ալիքներից, բնակիչները օգտվում են նաև արբանյակային հեռուստաալիքների կենտրոնացված համակարգից, որոնց միջոցով հասանելի են դարձել մի շարք միջազգային հետաքրքիր հեռուստաալիքներ;
    Քաղաքում կառուցվում է ժամանակակից բիզնես կենտրոն: Շինարարությունը կավարտվի 2010 թվականի աշնանը: Սա նոր խթան կհանդիսանա Կապանում տնտեսության առաջընթացի համար:
    Քաղաքում միջին հաշվով շաբաթական ծնվում է 15 երեխա;
    Մի խոսքով, լավն ա մեր Կապանը ու լավն են մեր կապանցիները, որոնք հիմնականում իրատես են, պարզ ու անմիջական; Բոլորիդ հրավիրում եմ: Եթե զրկված եք կապանցի լինելու մեծն պատվից, ապա գոնե ժամանակավորապես այցելեք մեր քաղաք ու հիացեք նրա գեղեցկությամբ ու հանգիստ կյանքով:
    Հ.Գ. Էնքան բան կա ասելու իմ քաղաքի մասին... ինձ մենակ կապանցիները կհասկանան; Հուսով եմ նրանք նույնպես կարտահայտվեն այս թեմայում;
    Հ.Հ.Գ Մեկ էլ մեր Կապանը մի յուրահատուկ բան ունի, որ ՀՀ շատ քաղաքների այսօր տրված չի` մեր քաղաքապետը հանրապետական չի
    Կներեք , իհարկե , բայց ես շատ անգամներ եմ եղել Կապանում, բայց այդ քաղաքի ոչ մի բանը չտպավորեց ինձ, կասեմ ավելին շատ չոր քաղաք էր, ճարտարապետությունը զրո, ավան էր հիշեցնում, իսկ բնությունը ..... Կապանի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատները իրենց սև գործն են արել բնության մաքուր լինելու գործում : Նաև երևի մարդկանց վրա շատ է եղել ազդեցությունը: Կապանի և նրա հարակից գյուղերը շրջելիս շատ եմ հանդիպել արատավոր մարդկանց, որը իհարկե շատ ցավ ու վախ առաջացրեց ինձ մոտ այդ քաղաքի հանդեպ:
    Կապանում ինձ դուր էր եկել մարդկանց աշխուժությունը , որը Գորիսում բացակայում է: Դա պայմանավորված է երևի նրանով , որ Կապանը լինելով աշխարհագրական ոչ այնքան լավ տեղում քան Գորիսը, բայց ունենալով հանքային մեծ ռեսուրսներ , մարզկենտրոնը Կապանում են հիմնադրել: Հուսով եմ , որ Գորիսի տարածքը ինչպես կառավարությունն էր խոսք տվել իրոք խոշոր ներդրումներով կդառնա զբոսաշրջային կենտրոն . հիշեցնեմ որ Գորիսի տարածքում պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ ճոպանուղին, որը Հալիձոր գյուղը կկապի Տաթև գյուղի հետ , հետևաբար դյուրին կդառնա Տաթևի վանք հասնելը, մյուս խոշոր նախագիծը այն է, որ պետք Իրանից եկող մայրուղին հանվի Գորիսից , ինչը նույնպես լավ կանդրադառնա բնության վրա, և փոխարենը կստանանք երկաթուղի: Պակաս գեղեցիկ չէ Գորիսի Խնձորեսկ գյուղը:

    Գորիսում գործում է Ֆրանսախոսների կենտրոնը և Ֆրանս-հայկական տուրիստական գործակալությունը , որոնց միջոցով ամեն տարի շատ ֆրանսիացիներ են ժամանում Գորիս: Գորիսը Ֆրանսիայի Վիեն քաղաքի քույր քաղաքն է: Իսկ Գորիսի տխրահռչակ բանտը շուտով իր հուշերը կկիսի այցելուների հետ, (բանտը տեղափոխում են , իսկ նրա փոխարեն թանգարան կհիմնվի , որպես հուշ ցարական խիստ ռեժիմով բանտից)
    P.S. Գորիսը հիմնվել է 1885թ, հատակագծի հեղինակը գերմանացի Է:
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 26.09.2009, 09:55:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  10. #6
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք , իհարկե , բայց ես շատ անգամներ եմ եղել Կապանում, բայց այդ քաղաքի ոչ մի բանը չտպավորեց ինձ, կասեմ ավելին շատ չոր քաղաք էր, ճարտարապետությունը զրո, ավան էր հիշեցնում
    Կներեք, իհարկե, բայց Կապանի ճարտարապետությունը կարող է չտպավորվել միայն ճարտարապետությունից շատ հեռու մարդու մոտ: Կապանի ճարտարապետությունը մի ունիկալ երևույթ է:Կապանում մի ամբողջ թաղամաս, որը ընդհանուր չափսերով երևի մի Գորիսի չափ է փռված է լեռան լանջերին, այսինքն բոլոր շենքերը կառուցվել են մոտավորապես 45' թեքության վրա: Իսկ այդպիսի շենքեր աշխարհում շատ քիչ տեղ կան, մասնավորապես Շվեյցարիայում...
    Պատկեր վերևից.

    Իսկ այն, որ դա քո մոտ ավան է հիշեցնում, կասեմ ընդամնեը մի բան... Կապանում է գտնվում Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Ավաններում այդպիսի շենքեր չեն լինում...
    իսկ բնությունը ..... Կապանի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատները իրենց սև գործն են արել բնության մաքուր լինելու գործում : Նաև երևի մարդկանց վրա շատ է եղել ազդեցությունը: Կապանի և նրա հարակից գյուղերը շրջելիս շատ եմ հանդիպել արատավոր մարդկանց, որը իհարկե շատ ցավ ու վախ առաջացրեց ինձ մոտ այդ քաղաքի հանդեպ:
    Տարօրինակ է դեռևս չեմ հանդիպել մի մարդու, որը չհիանա Կապանի բնությամբ, իսկ պղնձամոլիբդենային կոմբինատները իրենց արտադրական թափոնները ժամանակակից մեթոդներով վնասազերծում են, այնպես, որ բնության վրա չազդի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ կոմբինատը քաղաքից դուրս է, ապա քաղաքի վրա նրա ազդեցությունը համարյա զրոյանում է:
    Կապանում ինձ դուր էր եկել մարդկանց աշխուժությունը , որը Գորիսում բացակայում է: Դա պայմանավորված է երևի նրանով , որ Կապանը լինելով աշխարհագրական ոչ այնքան լավ տեղում քան Գորիսը, բայց ունենալով հանքային մեծ ռեսուրսներ , մարզկենտրոնը Կապանում են հիմնադրել:
    Դա մարզկենտրոնի հետ կապ չունի: Դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ գորիս քաղաքը արդյունաբերություն չունի: Իսկ քանի որ տնտեսությունը առաջ չի գնում, հետևաբար նաև ժամանցային վայրերն են բացակայում:
    Հուսով եմ , որ Գորիսի տարածքը ինչպես կառավարությունն էր խոսք տվել իրոք խոշոր ներդրումներով կդառնա զբոսաշրջային կենտրոն . հիշեցնեմ որ Գորիսի տարածքում պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ ճոպանուղին, որը Հալիձոր գյուղը կկապի Տաթև գյուղի հետ , հետևաբար դյուրին կդառնա Տաթևի վանք հասնելը, մյուս խոշոր նախագիծը այն է, որ պետք Իրանից եկող մայրուղին հանվի Գորիսից , ինչը նույնպես լավ կանդրադառնա բնության վրա, և փոխարենը կստանանք երկաթուղի: Պակաս գեղեցիկ չէ Գորիսի Խնձորեսկ գյուղը:
    Հալիձոր-Տաթև ճոպանուղին Գորիս քաղաքի հետ համարյա կապ չունի, եդթե խոսում ենք բուն քաղաքի մասին, չնայած նրա կառուցումը դրական կանդրադառնա Գորիսում տուրիզմի զարգացման վրա:
    Ճիշտ նկատեցիր. Իրան-Հայաստան մայրուղին Գորիսից հանելը դրական կանդրադառնա բնության վրա, բայց պետք է նկատել, որ այն խիստ բացասական կանդրադառնա քաղաքի առանց այդ էլ անմխիթար տնտեսության վրա ինչպես ասում է իմ սիսիանցի բարեկամը. «Գորիսը կհայտնվի խաղից դուրս վիճակում »:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.11.2009), Annushka (26.09.2009), Apsara (27.09.2009), cold skin (26.09.2009), One_Way_Ticket (26.09.2009), Safaryan (26.09.2009), Surveyr (26.09.2009), Արիացի (26.09.2009), Արևհատիկ (03.10.2009), Նաիրուհի (15.10.2010)

  12. #7
    ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԻԿ :) Surveyr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    222
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    [QUOTE=mkofranc;1799063]Կներեք , իհարկե , բայց ես շատ անգամներ եմ եղել Կապանում, բայց այդ քաղաքի ոչ մի բանը չտպավորեց ինձ, կասեմ ավելին շատ չոր քաղաք էր, ճարտարապետությունը զրո, ավան էր հիշեցնում, իսկ բնությունը .....

    Մնացած սաղ հեչ, ճաշակի հարցա, բայց այ բնության հարցում ցնցված եմ, լուրժ եմ ասում

    Մի փոքր օրինակ բերեմ՝
    Աշխատում եմ Կապանում, սովորական աշխատանքային գրաֆիկով, ունեմ ընդհամենը 1 ժամ ընդմիջում, ու էտ ընդմիջումը /նորմալ եղանակային պայմաններում/ շատ հանգիստ անցնումա բնության գրկում: Այսինքն ես մեկ ժամվա ընթացքուկ կարամ հասցնեմ հայտվեմ սրտիդ ուզած անտառում, մի սառնորակ աղբյուրի մոտ, սնվեմ, ու հետ գամ աշխատանքի, ընդ որում, շաբաթվա ընթացքում, նույն տեղը 2 անգամ գնալ չկա:

    Մոտավոր պատկերացում տալիս է չէ՞ էս օրինակը
    Երկիրը կլորա, ինքն էլ փոքր

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (26.09.2009), Բարձրահասակ (26.09.2009), Գուգօ (26.09.2009)

  14. #8
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, իհարկե, բայց Կապանի ճարտարապետությունը կարող է չտպավորվել միայն ճարտարապետությունից շատ հեռու մարդու մոտ: Կապանի ճարտարապետությունը մի ունիկալ երևույթ է:Կապանում մի ամբողջ թաղամաս, որը ընդհանուր չափսերով երևի մի Գորիսի չափ է փռված է լեռան լանջերին, այսինքն բոլոր շենքերը կառուցվել են մոտավորապես 45' թեքության վրա: Իսկ այդպիսի շենքեր աշխարհում շատ քիչ տեղ կան, մասնավորապես Շվեյցարիայում...
    Պատկեր վերևից.

    Իսկ այն, որ դա քո մոտ ավան է հիշեցնում, կասեմ ընդամնեը մի բան... Կապանում է գտնվում Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Ավաններում այդպիսի շենքեր չեն լինում...


    Տարօրինակ է դեռևս չեմ հանդիպել մի մարդու, որը չհիանա Կապանի բնությամբ, իսկ պղնձամոլիբդենային կոմբինատները իրենց արտադրական թափոնները ժամանակակից մեթոդներով վնասազերծում են, այնպես, որ բնության վրա չազդի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ կոմբինատը քաղաքից դուրս է, ապա քաղաքի վրա նրա ազդեցությունը համարյա զրոյանում է:

    Դա մարզկենտրոնի հետ կապ չունի: Դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ գորիս քաղաքը արդյունաբերություն չունի: Իսկ քանի որ տնտեսությունը առաջ չի գնում, հետևաբար նաև ժամանցային վայրերն են բացակայում:

    Հալիձոր-Տաթև ճոպանուղին Գորիս քաղաքի հետ համարյա կապ չունի, եդթե խոսում ենք բուն քաղաքի մասին, չնայած նրա կառուցումը դրական կանդրադառնա Գորիսում տուրիզմի զարգացման վրա:
    Ճիշտ նկատեցիր. Իրան-Հայաստան մայրուղին Գորիսից հանելը դրական կանդրադառնա բնության վրա, բայց պետք է նկատել, որ այն խիստ բացասական կանդրադառնա քաղաքի առանց այդ էլ անմխիթար տնտեսության վրա ինչպես ասում է իմ սիսիանցի բարեկամը. «Գորիսը կհայտնվի խաղից դուրս վիճակում »:
    Ամեն դեպքում ձեր գրառումներում հեգնանքի ու արհամարական տոնը հեչ տեղին չէր:
    Ժողովուրդը այսպիսի լավ բան է ասել , իհարկե շատ տեղին է այն հիշել հենց ձեր գրառումը կարդալու ժամնակ "" Նույնիսկ ագռավի ճուտը իր մոր համար ամենագեղեցիկն է"" : Մի քիչ կոպիտ էր , բայց շատ տեղին:
    Իսկ բարձրահարկ շենքերը կառուցվում են ոչ թե ելնելով գեղեցկությունից, այլ լոկ քիչ տարածք շատ բնակարան ունենալու նկատառումից , այսինք մեկ հարվածով երկու նապաստակ : Իսկ Գորիսը քիչ է բնակեցված , բայց տարածքվ նույնիսկ գերազանցում է Կապանին /այլ ոչ թե կապանին/ ունի և հարթ և ,ինչպես ձեզ մոտ շատ անհարթ, բայց գեղեցիկ լեռներ: Հուսանք որ այդ թափոնները կեղտոտում են միայն իմ տեսած Կապանը :
    Տնտեսական առումով ինչքան հարուստ լինեն գյուղերը այնքան հարուստ կլինի շրջանի կենտրոնը: Ավան , լինում են այնպիսի քաղաքիկներ ուր միակ սնող աղբյուրի շնորհիվ, ձեր դեպքում հանքարդյունաբերության շնորհիվ , զգացվում են աշխատողների պակաս , իսկ պակասը լրացվում էր եկվորների հաշվին: Իսկ սովետական ժամանակների "սուպեր" ավանները կառուցվում էին միայն հանքարդյունաբերության աշխատողների բնակարանային պահանջները բավարարելու համար: Երկու երնեկ մի տեղ չի լինում:
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 26.09.2009, 17:25:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  15. #9
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում ձեր գրառումներում հեգնանքի ու արհամարական տոնը հեչ տեղին չէր:
    Ժողովուրդը այսպիսի լավ բան է ասել , իհարկե շատ տեղին է այն հիշել հենց ձեր գրառումը կարդալու ժամնակ "" Նույնիսկ ագռավի ճուտը իր մոր համար ամենագեղեցիկն է"" : Մի քիչ կոպիտ էր , բայց շատ տեղին:
    Իսկ բարձրահարկ շենքերը կառուցվում են ոչ թե ելնելով գեղեցկությունից, այլ լոկ քիչ տարածք շատ բնակարան ունենալու նկատառումից , այսինք մեկ հարվածով երկու նապաստակ : Իսկ Գորիսը քիչ է բնակեցված , բայց տարածքվ նույնիսկ գերազանցում է Կապանին /այլ ոչ թե կապանին/ ունի և հարթ և ինչպես ձեզ մոտ շատ անհարթ բայց գեղեցիկ լեռներ: Հուսանք որ այդ թափոնները կեղտոտում են միայն իմ տեսած Կապանը :
    Տնտեսական առումով ինչքան հարուստ լինեն գյուղերը այնքան հարուստ կլինի շրջանի կենտրոնը:

    Խնդրում եմ, առանձին մեջբերես այն հատվածը որտեղ տեսար գոնե մեկ հեգնանքի նշույլ.
    Ի տարբերություն քեզ, ես ոչ միայն Գորիսն եմ սիրում, այլ նաև գորիսեցիներին: Ու երբեք չեմ փորձել որևէ մրցակցություն տեսնել Կապանի ու Գորիսի միջև: Իմ համար շատ ցավալիա,երբ տեսնում եմ, որ այնպիսի գեղեցիկ քաղաքը ինչպիսին Գորիսն է, որը հայ ազգին տվել է այդքան նշանավոր ու արժանի մարդիկ այսօր անմխիթար վիճակում է:
    Իմ գրածի մեջ ես ընդամենը արտահայտել էի իմ ափսոսանքը այդ կապակցությամբ:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  16. #10
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք , իհարկե , բայց ես շատ անգամներ եմ եղել Կապանում, բայց այդ քաղաքի ոչ մի բանը չտպավորեց ինձ, կասեմ ավելին շատ չոր քաղաք էր, ճարտարապետությունը զրո, ավան էր հիշեցնում, իսկ բնությունը ..... Կապանի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատները իրենց սև գործն են արել բնության մաքուր լինելու գործում : Նաև երևի մարդկանց վրա շատ է եղել ազդեցությունը: Կապանի և նրա հարակից գյուղերը շրջելիս շատ եմ հանդիպել արատավոր մարդկանց, որը իհարկե շատ ցավ ու վախ առաջացրեց ինձ մոտ այդ քաղաքի հանդեպ:
    Կապանում ինձ դուր էր եկել մարդկանց աշխուժությունը , որը Գորիսում բացակայում է: Դա պայմանավորված է երևի նրանով , որ Կապանը լինելով աշխարհագրական ոչ այնքան լավ տեղում քան Գորիսը, բայց ունենալով հանքային մեծ ռեսուրսներ , մարզկենտրոնը Կապանում են հիմնադրել: Հուսով եմ , որ Գորիսի տարածքը ինչպես կառավարությունն էր խոսք տվել իրոք խոշոր ներդրումներով կդառնա զբոսաշրջային կենտրոն . հիշեցնեմ որ Գորիսի տարածքում պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ ճոպանուղին, որը Հալիձոր գյուղը կկապի Տաթև գյուղի հետ , հետևաբար դյուրին կդառնա Տաթևի վանք հասնելը, մյուս խոշոր նախագիծը այն է, որ պետք Իրանից եկող մայրուղին հանվի Գորիսից , ինչը նույնպես լավ կանդրադառնա բնության վրա, և փոխարենը կստանանք երկաթուղի: Պակաս գեղեցիկ չէ Գորիսի Խնձորեսկ գյուղը:
    Գորիսում գործում է Ֆրանսախոսների կենտրոնը և Ֆրանս-հայկական տուրիստական գործակալությունը , որոնց միջոցով ամեն տարի շատ ֆրանսիացիներ են ժամանում Գորիս: Գորիսը Ֆրանսիայի Վիեն քաղաքի քույր քաղաքն է: Իսկ Գորիսի տխրահռչակ բանտը շուտով իր հուշերը կկիսի այցելուների հետ, (բանտը տեղափոխում են , իսկ նրա փոխարեն թանգարան կհիմնվի , որպես հուշ ցարական խիստ ռեժիմով բանտից)
    P.S. Գորիսը հիմնվել է 1885թ, հատակագծի հեղինակը գերմանացի Է:
    Այնուամենայնիվ հարցիս չպատասխանեցիր: Մի կողմ թողնելով Կապանի հասցեին հնչեցրած քո սուբյեկտիվ կարծիքը, ես քեզ երկրորդ անգամ իմ բոլոր գորիսեցի բարեկամների ու ընկերների անունից հարցնում եմ. «Ո՞րն է պատճառը, որ դու չես սիրում գորիսեցիներին»: Եթե չես ուզում պատասխանել, գոնե դա ասա:
    Եթե կարելի ա, մի խորհուրդ տամ քեզ: Մի փորձիր համեմատել Հայաստանի տարբեր քաղաքներ ու մրցակցություն մի ստեղծիր: Հուսով եմ թեման նրա համար չես բացել, որ համեմատվես:

  17. #11
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Գորիս այս տխուր վիճակում է իր """"հարգարժան""" զավակների շնորհիվ, իսկ այստեղ միակ մեղավորը հենց "գորիսեցին" է: Շատ ներդրողներից մասնաբաժիններ են պահանջում ամեն մի ներդրումից 50 տոկոսը ուզում են: Թվում է թե ուրիշ պետք է քրտնի աշխատի, իսկ մի ուրիշը` (" չոբան " ը) 50 տոկոսը վայելի: Այդ պատճառով էլ , քաղաքը լճանում է, էլ չեմ խոսում չտես ուսանողներից , մի խոսքով այս վիճակի համար պատսխանատու է ամեն մի "գորիսեցի":
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  18. #12
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ հարցիս չպատասխանեցիր: Մի կողմ թողնելով Կապանի հասցեին հնչեցրած քո սուբյեկտիվ կարծիքը, ես քեզ երկրորդ անգամ իմ բոլոր գորիսեցի բարեկամների ու ընկերների անունից հարցնում եմ. «Ո՞րն է պատճառը, որ դու չես սիրում գորիսեցիներին»: Եթե չես ուզում պատասխանել, գոնե դա ասա:
    Եթե կարելի ա, մի խորհուրդ տամ քեզ: Մի փորձիր համեմատել Հայաստանի տարբեր քաղաքներ ու մրցակցություն մի ստեղծիր: Հուսով եմ թեման նրա համար չես բացել, որ համեմատվես:
    Ես չէի համեմատվում, իմ կարծիքն էի արտահայտում, հասուն մարդ լինելով գիտակցում եմ որ " Ճաշակին ընկեր չկա" , պարզապես արտահայտեցի կարծիքս
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 26.09.2009, 18:00:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  19. #13
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում mkofranc;1799279
    Իսկ բարձրահարկ շենքերը կառուցվում են ոչ թե ելնելով գեղեցկությունից, այլ լոկ քիչ տարածք շատ բնակարան ունենալու նկատառումից , այսինք մեկ հարվածով երկու նապաստակ : Իսկ [B
    -ի խոսքերից
    Գորիսը քիչ է բնակեցված , բայց տարածքվ նույնիսկ գերազանցում է Կապանին [/B]/այլ ոչ թե կապանին/ ունի և հարթ և ,ինչպես ձեզ մոտ շատ անհարթ, բայց գեղեցիկ լեռներ:
    Էս հատվածը չէի կարող անտեսել... Զուտ գրում եմ նրանց համար, որքեր չեն եղել, ո՛չ Գորիսում, ո՛չ Կապանում.
    Ուրեմն Կապանի երկարությունը 15կմ, Գորիս՝ 2,5-4 կմ, ուղղակի Կապանը ավելի քան 11 ձորերի մեջ է և միայն Կապանի երեք գետերը իրենց ափամերձով ավելի մեծ տարածք են զբաղեցնում, քան Գորիսը:
    Եվ չմոռանանք, Կապանում մոտ 50 հազար մարդ է ապրում, Գորիսոմ մոտ 20հազար

    Էսքան գրեցի, բայց բնօրրանիս մասին չասեցի սեփական վերաբերմունքս
    Սիրում եմ, հիանում եմ, աննկարագրելի զգացում եմ ունենում, երբ ոտքս դնում եմ այդ փոքրիկ, հրաշք բնության մեջ հպարտ կանգնած քաղաքում
    Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ քաղաքիս կամուրջների նկատմամբ, որոնք թվով 40 կլինեն: Սիրում եմ կանգնել ու նայել գետի ջրերին, զգալ ինչպես են դրանք ինձ տանում,գլխապտույտ առաջացնելով....

    Ամենաշատը իմ քաղաքի համար օդանավակայանի վերականգնումն եմ ուզում, որ շուտ-շուտ կարողանամ գնալ
    Կարոտե՜լ եմ
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (26.09.2009), Surveyr (28.09.2009), Yeghoyan (27.09.2009), Yevuk (27.09.2009), Արիացի (26.09.2009), Արևհատիկ (03.10.2009), Նաիրուհի (15.10.2010), Ֆոտոն (26.09.2009)

  21. #14
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հատվածը չէի կարող անտեսել... Զուտ գրում եմ նրանց համար, որքեր չեն եղել, ո՛չ Գորիսում, ո՛չ Կապանում.
    Ուրեմն Կապանի երկարությունը 15կմ, Գորիս՝ 2,5-4 կմ, ուղղակի Կապանը ավելի քան 11 ձորերի մեջ է և միայն Կապանի երեք գետերը իրենց ափամերձով ավելի մեծ տարածք են զբաղեցնում, քան Գորիսը:
    Եվ չմոռանանք, Կապանում մոտ 50 հազար մարդ է ապրում, Գորիսոմ մոտ 20հազար

    Էսքան գրեցի, բայց բնօրրանիս մասին չասեցի սեփական վերաբերմունքս
    Սիրում եմ, հիանում եմ, աննկարագրելի զգացում եմ ունենում, երբ ոտքս դնում եմ այդ փոքրիկ, հրաշք բնության մեջ հպարտ կանգնած քաղաքում
    Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ քաղաքիս կամուրջների նկատմամբ, որոնք թվով 40 կլինեն: Սիրում եմ կանգնել ու նայել գետի ջրերին, զգալ ինչպես են դրանք ինձ տանում,գլխապտույտ առաջացնելով....

    Ամենաշատը իմ քաղաքի համար օդանավակայանի վերականգնումն եմ ուզում, որ շուտ-շուտ կարողանամ գնալ
    Կարոտե՜լ եմ
    Իսկ ես կասեմ, այսպես , գիտեք տարբերությունը այպսինն է օրինակ Երևանը, Բաքուն և Թբիլիսին, Թբիլիսին միայն ձգվում է երկարությամբ, իսկ Երևանըկամ Բաքուն և երկարությամբ և լայնությամբ:Եթե համեմատեք Թբիլիսիի երկարությունը ահռելի կիլոմետրերի է հասնում, Երևանին և Բաքվին թողնելով շատ հեռու , բայց հո այդպես չէ (Պաշտոնական տվյալներով Բաքուն 2200000, Երևան 1260000 իսկ Թբիլիսին 1270000, մոտ. հաշվարկներ):
    Այստեղ կա նաև մի բայց եթե քաղաքի տնտեսությունը լավանա ապա հետագայում Գորիսի արվարձանները, կամ գյուղերը , Վերիշենը, Ակները, Քարահունջը կմտնեն քաղաքի մեջ , բայց հիմա էլ են քաղաքի մեջ , միայն վարչական բաժանումն է նրանց անջատում: Իսկ ամեն գորիսյան սեփական տան կամ առանձնատան տեղը բազմահարկ շենքեր են Կապանում, չհաշվենք որ դեռ շատ լեռներ և շատ տարածքներ կարող են քաղաքի տարածք օգտագործվել:
    Գորիսում կառուցվում է Սյունիքի ԼՂՀ ամենամեծ սրտաբանական հիվանդանոցը որը պետք է սպասարկի նաև իրանցիներին, և եկող տարի կսկսվի Գորիսի գլխավոր օդանավակայանի վերանորոգումը և ընդարձակումը: Իսկ եթե բացվի Ադրբեջանի հետ սահմանը ապա Կովկաս Եվրոպա մայրուղին անցնելու է Բաքու -Ստեփանակերտ -Գորիս - Նախիջևան մայրուղով, իհարկե սա դեռ ապագայի ծրագիր է ,. և քիչ հավանական :
    Իսկ մի այլ հրաշք է բակունցյան օրերը , ամեն մի տուն սեղանիկ է դնում իր տան շեմին ու անցորդներին հյուրասիրում :
    P.S. Մեկ անգամ տեսնելը ավելի լավ է քան հազար անգամ գունավոր պատկերելը և ուռճացնելը, ինչ ասեմ համեցեք Զանգեզուր և վայելեք աննման Քարահունջի օղին, և զգացեք ալպիական մաքուր օդը, Համեցեք Գորիս:
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 26.09.2009, 20:49:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  22. #15
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Ես էլ ծնունդով Ջերմուկից եմ:
    Այս քաղաքի մասին խոսքերն ավելորդ են, ավելի լավ է նկարները դնեմ:
    Ավելի ճիշտ նրա բնության նկարները դնեմ, շենքեր Երևանում լիքը կտեսնեք:











    Ափսոս աշխատանքի պրոբլեմ կա, թե չէ էդ բնությունը չէի թողնի:
    էսպես չի մնա

  23. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.11.2009), cold skin (28.09.2009), Empty`Tears (03.10.2009), Sona_Yar (27.09.2009), Surveyr (28.09.2009), Yeghoyan (27.09.2009), Yevuk (27.09.2009), Գաղթական (10.12.2009), Գուգօ (26.09.2009), Նաիրուհի (15.10.2010), Նիկեա (17.11.2014), Ֆոտոն (26.09.2009)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներսից...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 06.02.2021, 23:05
  2. Հայաստանի ներքին քաղաքականություն` իրատես հայացք:
    Հեղինակ՝ 7or.am, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.09.2011, 12:06
  3. Մեր ազգի լավ ու վատ կողմերը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 167
    Վերջինը: 18.02.2011, 04:04
  4. Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 16:55
  5. Պոեզիա. Ես՝ ներսից:
    Հեղինակ՝ Aida, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.09.2006, 21:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •