Մեջներիդ գյուղացին ես եմ աչքիս
Գանձաս՝ Ջավախքի ամենամեծ գյուղերից մեկը։ Գանձայի ներկայիս բնակիչներն այստեղ հաստատվել են 1830-ականներից՝ Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո։ Հիմնականում եկել են Կարնո շրջակայքի գյուղերից։
Գանձան գյուղի մոտ գտնվող Ժամի սարից։ Հետևում երևացող գյուղը Փոկան է (ականջդ կանչի, MWMS)։
Վերոնշյալ Ժամի սարի գագաթին գտնվող ս. Հովհաննեսի մատուռը։ Ինչքան գիտեմ՝ կառուցման ժամանակի մասին միանշանակ կարծիք չկա. համենայն դեպս՝ այն եղել է մինչև կարնեցիների գալը
Գյուղից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող ս. Սարգսի մատուռը։ Ներսում 3-4 մետր բարձրությամբ և մոտ մեկ մետր լայնությամբ քար է, որի վրա խաչ է փորագրված, սակայն այն թերևս վիշապաքար է եղել. նկատելի է քարը օղակող գոտի, որի մեջտեղում շրջանակ կա, ինչպես նաև դեմ դիմաց կանգնած երկու թռչուն։ Քարի լուսանկարը չունեմՄինչև 1988-ը քարը եղել է բաց երկնքի տակ, սակայն վրան մոմ են վառել, իսկ 88-ին Ծալկա գյուղից մեկը երազ է տեսել, որ ինքը պիտի ծածկի տակ առնի քարը, և կառուցել է մատուռը։
Գյուղի միջով հոսում է Թափարվան գետը, որը երբեմն կոչում են նաև Փարվանա, քանի որ սկիզբ է առնում Փարվանա լճից։ Այս նկարում գետի վրա գցված կամուրջներից երկուսն են. ձախ կողմինը կառուցել են 19-րդ դարում, աջ կողմինը՝ խորհրդային տարիներին։ Այս տեսարանն ամեն օր աչքիս առաջ է եղել
Ինչքան գիտեմ՝ այս պատը կառուցվել է խորհրդային տարիներին։ Ինչ-որ փոքրիկ հիդրոէլեկտրակայան է եղել այս հատվածում
Գետը ձմռանը
Ամենագանձացու՝ Վահան Տերյանի հայրական տունը
![]()
Նույն ամենագանձացու թանգարանը
Տերյանի դստեր՝ Նվարդի գերեզմանը
Տերյանի տուն-թանգարանի մոտ բույն հյուսած այս արագիլներին գյուղում անվանում են «Տերյանի արագիլները»։ Արագիլներն ամեն տարի պարտաճանաչորեն գյուղ են վերադառնում մարտի 8-ին կամ 9-ին
![]()
Տեսարան Գանձայից. ս. Կարապետ եկեղեցին իշխում է համայնապատկերի վրա։ Ուշադի´ր նայեք. հենց եկեղեցու կողքին երևում են Տերյանի հայրական տունն ու թանգարանը (ձախից)
Էս էլ մեր կիկլոպյան ամրոցը՝ Քորօղլին (Քոռ-օղլի՝ կույրի տղա)
Առայժմ այսքանը։ Հետո էլի նկարներ կդնեմ ու մի քիչ էլ դրական-բացասական բաներից կխոսեմ![]()
Էջանիշներ