Հրաչի դրած նկարում երևում է իմ բնօրրանի ամենավատ կողմը` կեղտոտությունը: Կյանքումս չեմ տեսել ավելի կեղտոտ քաղաք, քան Վանաձորը: Աղբը թափած է ամենուր: Երբ Դամասկոս էի գնացել, Հայաստանի տարբեր քաղաքներից հետս մարդիկ կային, բոլորը ապշած էին Դամասկոսի փնթիությամբ, իսկ ես համեմատում էի Վանաձորի հետ, ու գալիս շատ տխուր եզրակացության. իմ քաղաքը ավելի կեղտոտ է: Մայթերին ամենուր աղբարկղեր կան, աղբարկղերը դատարկ են, իսկ դրանց չորս կողմը թափված են ծխախոտի մնացորդներ, մի մմ այն կողմ կարելի էր գցել մնացորդը, և մեկ բիչոկով ավելի մաքուր քաղաք կունենայինք: Ամենատխուրն այն է, որ նույն վանաձորցին Երևանում երբեք իրեն թույլ չի տալիս փողոցում որևէ բան նետել, մեկը ինձ մի օր ասաց` ի՞նչ ես աղբարկղ փնտրում, այդտեղ էլ գցիր, սա էլ հո Երևանը չիՀարգանքի ապշեցուցիչ բացակայություն ինքն իր հանդեպ, այլ կերպ դա չեմ կարող մեկնաբանել: Չգիտեմ, դժվար է ավելին ասել ինձ համար, ախր իմ քաղաքը շատ եմ սիրում, իմ տունը, իմ ընտանիքը, իմ նոր տարիները, իմ առավոտվա վազելը, գործի տեղը, ծերությունը, մահը, գերեզմանը միայն ու միայն Վանաձորում եմ պատկերացնում, եթե երազանքներիս տունը ծովի ափին է, ապա այդ ծովն էլ է Վանաձորում, երազելն է, երազելը
Հասկանում եք, չէ՞…
Հրաչը մեղավոր չի, որ հենց այս նկարն է դրել ակումբում, հավատացեք, քաղաքում չեմ պատկերացնում մի տեղ, որ դրսում արված նկարում չարտահայտվի այդ թափթփվածությունը, առնվազն, պետք է այնպես նկարել, որ գետինը չերևա, գեղեցիկ կանայք են չէ՞ լինում, որ գզգզված մազերով, ճպռոտ աչքերով, լաքոտ հագուստով հարևանի տուն ատավոտ գիշերով սրճելու են գնում![]()
Էջանիշներ