Yeghoyan (30.09.2009)
Պառկած շենքերերևի կան ինչ-որ մասում, չգիտեմ: Ինձ շատ դուր է գալիս Լոզանը, որտեղ կտրուկ զառիվերներ կան և գտնվում է լճի ափին: Մոնտրյոն էլ էր գեղեցիկ: Տատենց Բյուլն էլ
Իսկ ամենաանհամ շվեյցարական քաղաքը (երևի ոչ միայն Շվեյցարիայի մակարդակով), իմ կարծիքով, Ժնևն է:
Բայց չէի ասի, որ Շվեյցարիան ինչ-որ դրախտային բնություն ունի: Ամեն ինչ լավ մշակված է, բայց, կարծում եմ, մարդու միջամտությունը բավական շատ է. «վայրի գեղեցկություն» շատ չեմ տեսել:
Համենայն դեպս, կարծում եմ չարժի շատ կրկնել այդ համեմատությունը երբ չգիտես՝ ինչի հետ ես համեմատումՈւ բացի այդ Կապանում գտնվում է Չայզամի լիճը, որը ամբողջությամբ շրջապատված է անտառով: Օրիանակ այդ լիճը և շրջակայքը շատ նման է իմ պատկերացրած Շվեյցարիային, չնայած, որ այնտեղ չեմ եղել![]()
Մեկ էլ տեսար՝ հեչ էլ «գեղեցկության տիպար» չի:
Ի դեպ, միայն Հարավային Հայաստանի բնակիչներից եմ լսել այդ համեմատությունը. կապանցիները պնդում էին (են), որ Կապանն է «փոքրիկ Շվեյցարիան», մի գորիսեցի ասում էր, որ դա Գորիսն է, և մի սիսիանցի էլ պնդում էր, որ դա Սիսիանն էՄի բան էլ ավելացնեմ, որ շվեյցարացին չի ասի, թե իր քաղաքը «փոքրիկ Հայաստան է» (ասածս այն է, որ նման համեմատություններն ավելորդ են, ըստ իս):
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Երբ Անդրկարպատներ էի գնացել (Ուկրաինա), տուրիստական ուղեցույցիս մեջ այդ ռեգիոնը հեղինակը հպարտորեն անվանում էր "ուկրաինական Շվեյցարիա"![]()
Որ ասում են, ընդ որում շատ, էդ նշանակում ա, որ առանց պատճառի չեն ասում: Նմանություններ բնության ու նույնիսկ շինարարության մեջ կա: Ու դա ասվում է ոչ թե նրա համար, որ նշեն Կապանի գեղեցկությունը` Շվեյցարիան դիտարկելով, որպես գեղեցկության չափանիշ (շատ հեշտությամբ կարելի է հակառակը դիտարկել), այլ ուղղակի նմանությունները հաշվի առնելով: Հիմա դու կարող ա Շվեյցարիայում եղել ես, բայց Կապանում չես եղել: Հետո էլ էսօրվա ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարում պարտադիր չի մի երկրում լինել, կարծիք կազմելու համար այդ տարածքի բնության ու տեսարժան վայրերի մասին:
Համենայն դեպս, ես ոչ մի սիսիանցի ու գորիսեցի չեմ հանդիպել, որ նման բան պնդի, իսկ ես ավելի շատ գորիսեցի ու սիսիանցի եմ հանդիպել:
Հարավային Հայաստան տերմինը հետաքրքիր էր: Առաջին անգամ էի լսում:![]()
Սիսիանցին նման բան չի կարող ասել, ես տեսել եմ Սիսիանը, նամանավանդ հիմա քաղաքի մի նշույլ անգամ չկա,գյուղերում ավելի շատ մարդ կա, քան քաղաքում: Տներն էլ հասարակ մեկ-երկու հարկանի, մի քանի հատ էլ նոր բազմահարկ շենք ունեն: Դատարկվել է քաղաքը, մտնում ես քաղաք, եթե ուզենաս էլ չես կարող կորելԲայց բնությունը ամեն ինչ արժի, հիանալի վայր է: Շատ գեղեցիկ է Շաքեի ջրվեժը/համանուն գյուղում է գտնվում/,մի նկար դնեմ տեսեք/ադնօից եմ ցրել, հատուկ ակումբի համար
/
Ի միջայլոց հիմա այս գեղեցիկ ջրվեժը փողով է, դա էլ շատ համարեցին, վերցրին ու փակեցին, ուզւմ ես տեսնել բնություն պետք է վճարես/թե որտեղ է նման բան գրված չգիտեմ/
Մի դեպք հիշեցի, ծանոթներից մեկն է պատմել,երբ գնացել են զինվորի մոտ:Տեսակցության ժամանակն ավարտվում է, որոշում են հյուրանոց գտնեն մի 2 օր մնան: Ամբողջ Սիսիանում չեն կարողանում մի կարգին տեղ գտնեն/մարդ չկա, որ հարցնեն/, 3 ժամ փնտրելուց հետո բաց դռներով մի շենք են հազիվ գտնում,մտածում են հյուրանոց է, կամ խանութ, մտնում են մարդ չկա, բարձրանում են 2-րդ հարկ, էլի մարդ չկա, մի քիչ քչփորելուց հետո պատերի ցուցակներից հասկանում են, որ քաղմասում են:
Սիսիանում հիմա 19-րդ դարն է, պետական մարմիններին մեկ-մեկ հիշեցնել է պետք, որ ուրիշ քաղաքներ էլ ունենք, որոնց վրա ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել:
Վերջին խմբագրող՝ Yeghoyan: 01.10.2009, 11:14:
Tig (12.01.2010)
Եղբայրս, կեցցեն գյումրեցիները, որ պահպանողական են... սիրուն է չէ Գյումրին, իրա հին թաղամասերը որ գնում ես, ճարտարապետությամբ ես հիանում, էդ մարդկանց բնավորության գծերն են գեղեցիկ... վերջը էսօր կարում ես ասես, որ գյումրեցիներ են իրենք, ոչ թե ասենք Ադրբեջանցի, կամ վրացի... հայ են չէ մնացել... ինչ, ուզում ես որ էո թոռներն էլ հնարավորություն չունենան տեսնել իսկական գյումրեցու, չհիանան իրանց կերպարով, թե՞ մենակ կարդան իրենց մասին... էդքանը կա, որովհետև գյումերցիները պահպանողական են... ու իրանց ցավն էլ տանեմ... հանկարծ չփորձես դեպի վատը փոխես քո հնարավորության բնագավառում...
Ինչ վերաբերվում է Գորիսին, չկա Շվեցարիայի հետ համեմատվելուն, Շվեցարիան, ճիշտ է, Եվրոպայի ամենագեղատեսիլ վայրերն ունի... բայց, Եվրոպայի, ինքը կա Եվրպացիների մեծարման համար, ոչ թե մեզ՝ հայերիս, կամ եթե նեղվում եք, Սյունեցիներիս…
Մարդ պիտի կառչած լինի իր հողից ու շենացնի իր հողը.. ծաղկեցնի...
Ոչ թե գնա ուրիշի ծաղկեցրածը վայելի...
Ինչևէ, խաշ ուտողները երևի գիտեն, որ խաշի ժամանակ երեք կենաց են խմում, խաշ չուտողների համար նշեմ, դրանք են՝
1. Պարի լուսը պարի ինի, առողջություն հաջողույուն
2. Խաշ սարքողների կենացը
3. Խաշ ուտողների կենացը...
Գորիսում կա 4-րդ կենացը
4. Կյուրիսի ծորի կենացը /Գորիսի ձորի կենացը/
մենք սիրում ենք մեր ձորը... ու աշխարհում սենց ձոր մեկ էլ մեր մոտ է... էնպես որ գրողի ծոցը Շվեցարիա
Եվ մի մոռացեք, իհարկե, որ դրախտը աշխարհում համարվել է Հայկական Լեռնաշխարհը, ոչ թե ...
հ.գ. Կարող եք գնալ ազգային պատկերասրահի քարտեզները դիտել
Համեցեք մեր ղոլը...![]()
Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 01.10.2009, 15:03:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Gayl (22.04.2010)
Այո, Շվեյցարիայում եղել եմ, Կապանում՝ ոչ։ Կապանի տեղադրած նկարները դիտեցի, առանձնապես մեծ նմանություն իմ տեսած շվեյցարական համայնապատկերների հետ չնկատեցի։
Պարզ է, որ դու ավելի շատ գորիսեցի տեսած կլինես, քանի որ ապրել ես նրանց հարևանությամբ։ Դե հիմա իմ տեսած գորիսեցիներից մեկը էլի խոսում էր Գորիսի և Շվեյցարիայի նմանության մասին։Համենայն դեպս, ես ոչ մի սիսիանցի ու գորիսեցի չեմ հանդիպել, որ նման բան պնդի, իսկ ես ավելի շատ գորիսեցի ու սիսիանցի եմ հանդիպել:![]()
Անկեղծ ասեմ. ինձ այս համեմատությունները դուր չեն գալիս և թվում են ինչժոր բարդույթի արտահայտում։
Ես, օրինակ, Երևանը չեմ անվանի, ասենք, փոքրիկ Անդորրա, կամ էլ մեծ Լիխտենշտեյն։Երևանը Երևանն է, Անդորրան՝ Անդորրան։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ես էլ ներկայացնեմ Վանաձորը` իմ հարազատ քաղաքը:
Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է և հանրապետության հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։
Բնակչությունը 100 000-ից ավելի է:
Սկզբում Վանաձորի տարածքում եղել է փոքր գյուղ` Ղարաքիլիսա անունով, որը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, 1935 թվականին վերանվանվեց Կիրովական` կոմունիստ Կիրովի անունով, իսկ Հայաստանի անկախացումից հետո, 1992 թվականին քաղաքին տրվեց Վանաձոր անունը:
Լոռու մարզպետարան`
1929-30-ին կազմվել է Վանաձորի առաջին հատակագիծը (ճարտարապետներ` Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան, Գ, Քոչար), որը նախատեսում էր քաղաքի տարածքը ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով` Դիմաց թաղամասում:
1939 թ.-ի գլխավոր հատակագծով (ճարտարապետներ` Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը` զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր):
1949 թ.-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ` Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան): 1950-ական թթ.-ին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ` Հայքի) հրապարակը` քաղաքի վարչակառավարչական կենտրոնը:
Գուգարք հյուրանոցը` Վանաձորի Հայքի հրապարակում`
Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը` իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին:
Վանաձորի «Լճերը»`
Վանաձորում է ծնվել հայ անվանի գրող Ստեփան Զորյանը:
Ամեն տարի, հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Վանաձորում նշվում է քաղաքի տոնը:
«Կիրովական» հյուրանոցը`
Հակիրճ` այսքանը իմ քաղաքի մասին: Հ. Մ.
Հրաչ ջան, քանի որ դու թվարկում էիր Վանաձորի նախկին անունները, ավելացնեմ, որ մեր քաղաքի տարածքում գտնվող ամենահին բնակավայրը կոչվել է Կանակա, հետո նոր գալիս են՝ Ղարաքիլիսա, Կիրովական, Վանաձոր:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.10.2009, 17:46:
yerevanci (19.04.2010)
Իսկ Կանակայի մասին ինչ-որ աղբյուրներ կա՞ն ինտերնետում:
Ճիշտն ասած չգիտեմ, բայց առաջ քաղաքում այդ անունով շինարարական ընկերություն կար, հիմա չգիտեմ՝ գործում է, թե ոչ, այդ ժամանակ հետաքրքրվեցի, թե ի՞նչ ա նշանակում, ու ասացին, որ հնագույն բնակավայր է եղել մեր քաղաքի տարածքում, թերևս ուրարտական ժամանակներից, մոտավորապես Ղշլաղի ու Տարոն թաղամասների տարածքում: Բացի այդ, երբ հանրաքվե է անց կացվում, քաղաքը անվանափոխելու համար, այդ տարբերակն էլ կար, բայց ինչքան գիտեմ Գուգարք տարբերակը անցավ, վերջում որոշեցին, որ Վանաձոր լինի:
_Հրաչ_ (03.10.2009)
http://www.zhamanak.com/article/7194/
«Վանաձորի օրը» յոթ տարեկան է, իսկ Վանաձո՞րը
18:09 Yerevan | 14:09 GMT | Thursday 4 October 2007
Գայանե Հովսեփյան
Արդեն յոթերորդ տարին է` Վանաձորում նշվում է «Վանաձորի օր» տոնակատարությունը: Ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ ամեն տարի, սկսած խորհրդային ժամանակներից, հստակ հաշվարկվում է, թե երբ է հիմնադրվել Էրեբունի-Երեւանը, Վանաձորում նման հաշվարկ չի տարվում:
Գոնե մի խորհրդանշական տարեթիվ չի նշվում` նախկին Ղարաքիլիսայի հետ կապված, որ դրա «պոչից բռնեին» ու ամեն տարի «բարձրանային»: Եւ ստացվում է, որ դա դառնում է ինքնանպատակ տոն, որ սահմանվել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք, 2000 թվականից, եւ նա պարզապես նշում է իր պաշտոնավարման հերթական տարեդարձը:
«Վանաձորի օրը» նշվում է հոկտեմբերի առաջին շաբաթվա վեցերորդ օրը, ընդ որում` ավելի մեծ շուքով, քան` Անկախության օրը, որը գրեթե աննկատ է անցնում, մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ ներկա իշխանություններն իրենց այսօրվա կարգավիճակի համար առաջին հերթին պետք է պարտական լինեն Անկախությանը: Չէ՞ որ անկախությունից հետո` 1996թ. ձեւավորվեցին նախկին քաղխորհուրդներին փոխարինող տեղական ինքնակառավարման մարմինները: Եւ հետո, հանրապետության երրորդ քաղաքը Վանաձոր է անվանափոխվել անկախությունից հետո, երբ քաղաքային նախկին իշխանությունների օրոք հանրաքվեի միջոցով «Կիրովականը» դեն նետեցին այնպես, ինչպես Կիրովի արձանը` համանուն հրապարակից (ներկայումս` Հայքի), եւ քաղաքը հռչակեցին Վանաձոր, ինչը շատերի սրտով չէր: Մարդիկ դժգոհում էին, թե ինչպես կարելի է, որ եւ թաղամասի անունը Վանաձոր լինի, եւ քաղաքի` «Վանաձորի «Վանաձոր» թաղամաս»: Չնայած քվեարկության էր դրված նաեւ պատմական Կանակա անունը, սակայն «հաղթեց» Վանաձորը (չի բացառվում, որ այդ անունն «անցկացվեց» այնպես, ինչպես 2005թ.` «բարեփոխված» Սահմանադրությունը): Այդուհանդերձ, բարեբախտություն է, որ քաղաքին շատ ավելի հնաբույր եւ անբարեհունչ անվանում չեն տվել. ասենք` նախկին բնակավայր «Քոսի Ճոթեր» անունը: Պատկերացնու՞մ եք` ասեին «Քոսի Ճոթերի քաղաքապետարան»:
1998թ. իշխանափոխությունից հետո, երբ ներկա իշխանություններն սկսեցին նախորդ իշխանություններին ժողովրդի աչքում վարկաբեկելու կուրս որդեգրել, քաղաքի սոցիալիստամետ ուժերը ոգեւորվելով դիմեցին այն ժամանակվա Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին` խնդրելով, որ Վանաձորը կրկին անվանակոչեն Կիրովական: Վերջինս էլ «խաթրները չկոտրելու» համար մի կես բերան համաձայնություն տվեց, բայց դրանից ոչինչ չստացվեց. Վանաձորն այդպես Վանաձոր էլ մնաց:
«Վանաձորի օրը» քաղաքային իշխանությունները նշում են մեկշաբաթյա միջոցառումների տեսքով, իսկ «բուն» օրվա արարողությունը Հայքի հրապարակում տեղի ունեցող շքերթն է լինում, որը պարզապես խորհրդային տարիների պարզ նմանակումն է. դպրոցականների, ուսանողության երթը` հրապարակով եւ տեղական իշխանությունների` նրան ուղղված ողջույնը տրիբունայից: Քանի որ նախկին տարիների նման գործարանները չեն աշխատում, ուստի «աշխատավորական կոլեկտիվների» հիմնական կազմը կրթօջախների աշխատողներն են լինում: Այնուհետեւ տեղի է ունենում տոնախմբություն, որն էլ Էրեբունի-Երեւանի տոնակատարության նմանակումն է` պատմական կերպարներով թատերականացված հանդես:
... Նախկին Ղարաքիլիսայի մասին հետաքրքիր տեղեկություններ կան լրագրող-հրապարակախոս, հանգուցյալ Նարեկ Մեսրոպյանի «Կիրովական» գրքույկում: Հղում անելով 1826թ. Ղարաքիլիսա այցելած Խաչատուր Աբովյանին` հեղինակը գրում է. «Այստեղի բնիկ հայերը բոլորն էլ շատ վաղուց Երեւանից էին գաղթել եւ բնակություն հաստատել: Դրա համար էլ սրանց տները, ինչպես եւ հագուստները ոչնչով չէին տարբերվում նրանցից, ինչ որ այժմ էլ կարելի է տեսնել Երեւանում»: Գրքից նաեւ տեղեկանում ենք, որ 1899թ. Թիֆլիս-Ղարաքիլիսա ուղեմասով սկսվել է ժամանակավոր մարդատար գնացքների երթեւեկությունը. «Փոքրիկ քաղաքի բնակիչների համար դա իսկական տոն էր, որը երկար տարիներ մնաց շատերի հիշողության մեջ: Անգամ քսան-երեսուն տարի հետո կայարանի կառամատույցը սիրված զբոսավայր էր, իսկ գնացքի ժամանումը` օրվա ամենանշանակալից իրադարձությունը»: Նախահեղափոխական Ղարաքիլիսայում եղել է 60 խանութ, 6 պանդոկ, 3 հյուրանոց, 4 իջեւանատուն, կղմինդրի 3 գործարան, 1 բաղնիք, 40 կառք եւ նույնիսկ ամառային ակումբ` «Ռոտոնդա» անունով:
Հատուկ Ներսես_AM-ի համար՝ առանց դուդուկի դուդուկ նվագող տղան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ