Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Որ ասում են, ընդ որում շատ, էդ նշանակում ա, որ առանց պատճառի չեն ասում: Նմանություններ բնության ու նույնիսկ շինարարության մեջ կա: Ու դա ասվում է ոչ թե նրա համար, որ նշեն Կապանի գեղեցկությունը` Շվեյցարիան դիտարկելով, որպես գեղեցկության չափանիշ (շատ հեշտությամբ կարելի է հակառակը դիտարկել), այլ ուղղակի նմանությունները հաշվի առնելով: Հիմա դու կարող ա Շվեյցարիայում եղել ես, բայց Կապանում չես եղել: Հետո էլ էսօրվա ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարում պարտադիր չի մի երկրում լինել, կարծիք կազմելու համար այդ տարածքի բնության ու տեսարժան վայրերի մասին:
Այո, Շվեյցարիայում եղել եմ, Կապանում՝ ոչ։ Կապանի տեղադրած նկարները դիտեցի, առանձնապես մեծ նմանություն իմ տեսած շվեյցարական համայնապատկերների հետ չնկատեցի։

Համենայն դեպս, ես ոչ մի սիսիանցի ու գորիսեցի չեմ հանդիպել, որ նման բան պնդի, իսկ ես ավելի շատ գորիսեցի ու սիսիանցի եմ հանդիպել:
Պարզ է, որ դու ավելի շատ գորիսեցի տեսած կլինես, քանի որ ապրել ես նրանց հարևանությամբ։ Դե հիմա իմ տեսած գորիսեցիներից մեկը էլի խոսում էր Գորիսի և Շվեյցարիայի նմանության մասին։

Անկեղծ ասեմ. ինձ այս համեմատությունները դուր չեն գալիս և թվում են ինչժոր բարդույթի արտահայտում։
Ես, օրինակ, Երևանը չեմ անվանի, ասենք, փոքրիկ Անդորրա, կամ էլ մեծ Լիխտենշտեյն։ Երևանը Երևանն է, Անդորրան՝ Անդորրան։