Վերջապես էս հարցը ինչ-որ մեկը տվեց![]()
Ասողները շատ են, ինչպես դու նկատեցիր, այդ թվում Շվեյցարիայում եղածները... Հիմնականում ասում են, որ Կապանի պարկած շենքերից կա Շվեյցարիայում մեկ էլ Վլադիվաստոկում , հետո բնությունը, լեռներ, անտառներ, լեռնային գետեր: Ու բացի այդ Կապանում գտնվում է Չայզամի լիճը, որը ամբողջությամբ շրջապատված է անտառով: Օրիանակ այդ լիճը և շրջակայքը շատ նման է իմ պատկերացրած Շվեյցարիային, չնայած, որ այնտեղ չեմ եղել
Հ.գ. Ու քանի որ Ղափանը շատ գեղեցիկ է, իսկ Շվեյցարիան այդ առումով գեղեցկության տիպար է, այն համեմատում են Շվեյցարիայի հետ
Համաձայն եմ, ես մեծ սիրով մեր քաղաքում կապրեի այդ դեպքումլավ կլիներ, որ Երևանը «ամեն ինչի կենտրոնը» չլիներ Հայաստանում, լավ կապված լիներ այլ քաղաքների հետ, որոնք աշխատանքի լավ հնարավորություններ տրամադրեին, և նրանց բնակիչներն առաջին հերթին աշխատանք ունենային իրենց քաղաքներում և ստիպված չլինեին այն փնտրել Երևանում:![]()
Էջանիշներ