Վանաձորցի Տղա-ի խոսքերից
Երևանը մայրաքաղաքն է, Գյումրին` հայրաքաղաքը, Դիլիջանը` ամենագեղատեսիլ քաղաքը, Ղափանը հայտնի է իր աղջիկներով, Ապարանը` անեկդոտներով, Գավառը` օղու հանդեպ սիրով, իսկ Վանաձորը պարզապես քաղաք է, պատուհանից Մասիսը չի երևում, երևում է Թագավորանիստ անունով բլուրը, դրա համար էլ Մասիսից այն ավելի շատ եմ սիրում, Էջմիածնի, ՍԲ Գրիգոր Լուսավորչի, Տաթևի, Գեղարդի, Սանահինի նման վանքեր չունենք, փոխարենը` Մարիամ Աստվածածնի փոքրիկ գավառական եկեղեցին, որ պատկերված է իմ ավատարում, բայց ինձ համար և վանաձորցիներից մեծ մասի համար ուրիշ եկեղեցի գոյություն չունի, նորակառույց եկեղեցիներ շատ կան, բայց շատերից եմ լսել «Ինձ համար միայն սա է եկեղեցի, ոչ մի ուրիշ տեղ մոմ չեմ վառում» ....:
Էջանիշներ