Կներեք, իհարկե, բայց Կապանի ճարտարապետությունը կարող է չտպավորվել միայն ճարտարապետությունից շատ հեռու մարդու մոտ: Կապանի ճարտարապետությունը մի ունիկալ երևույթ է:Կապանում մի ամբողջ թաղամաս, որը ընդհանուր չափսերով երևի մի Գորիսի չափ է փռված է լեռան լանջերին, այսինքն բոլոր շենքերը կառուցվել են մոտավորապես 45' թեքության վրա: Իսկ այդպիսի շենքեր աշխարհում շատ քիչ տեղ կան, մասնավորապես Շվեյցարիայում...
Պատկեր վերևից.
Իսկ այն, որ դա քո մոտ ավան է հիշեցնում, կասեմ ընդամնեը մի բան... Կապանում է գտնվում Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Ավաններում այդպիսի շենքեր չեն լինում...
Տարօրինակ էիսկ բնությունը ..... Կապանի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատները իրենց սև գործն են արել բնության մաքուր լինելու գործում : Նաև երևի մարդկանց վրա շատ է եղել ազդեցությունը: Կապանի և նրա հարակից գյուղերը շրջելիս շատ եմ հանդիպել արատավոր մարդկանց, որը իհարկե շատ ցավ ու վախ առաջացրեց ինձ մոտ այդ քաղաքի հանդեպ:դեռևս չեմ հանդիպել մի մարդու, որը չհիանա Կապանի բնությամբ, իսկ պղնձամոլիբդենային կոմբինատները իրենց արտադրական թափոնները ժամանակակից մեթոդներով վնասազերծում են, այնպես, որ բնության վրա չազդի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ կոմբինատը քաղաքից դուրս է, ապա քաղաքի վրա նրա ազդեցությունը համարյա զրոյանում է:
Դա մարզկենտրոնի հետ կապ չունի: Դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ գորիս քաղաքը արդյունաբերություն չունի: Իսկ քանի որ տնտեսությունը առաջ չի գնում, հետևաբար նաև ժամանցային վայրերն են բացակայում:Կապանում ինձ դուր էր եկել մարդկանց աշխուժությունը , որը Գորիսում բացակայում է: Դա պայմանավորված է երևի նրանով , որ Կապանը լինելով աշխարհագրական ոչ այնքան լավ տեղում քան Գորիսը, բայց ունենալով հանքային մեծ ռեսուրսներ , մարզկենտրոնը Կապանում են հիմնադրել:
Հալիձոր-Տաթև ճոպանուղին Գորիս քաղաքի հետ համարյա կապ չունի, եդթե խոսում ենք բուն քաղաքի մասին, չնայած նրա կառուցումը դրական կանդրադառնա Գորիսում տուրիզմի զարգացման վրա:Հուսով եմ , որ Գորիսի տարածքը ինչպես կառավարությունն էր խոսք տվել իրոք խոշոր ներդրումներով կդառնա զբոսաշրջային կենտրոն . հիշեցնեմ որ Գորիսի տարածքում պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ ճոպանուղին, որը Հալիձոր գյուղը կկապի Տաթև գյուղի հետ , հետևաբար դյուրին կդառնա Տաթևի վանք հասնելը, մյուս խոշոր նախագիծը այն է, որ պետք Իրանից եկող մայրուղին հանվի Գորիսից , ինչը նույնպես լավ կանդրադառնա բնության վրա, և փոխարենը կստանանք երկաթուղի: Պակաս գեղեցիկ չէ Գորիսի Խնձորեսկ գյուղը:
Ճիշտ նկատեցիր. Իրան-Հայաստան մայրուղին Գորիսից հանելը դրական կանդրադառնա բնության վրա, բայց պետք է նկատել, որ այն խիստ բացասական կանդրադառնա քաղաքի առանց այդ էլ անմխիթար տնտեսության վրաինչպես ասում է իմ սիսիանցի բարեկամը. «Գորիսը կհայտնվի խաղից դուրս վիճակում »:
Էջանիշներ