User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում կան շատ սիրուն քաղաքներ , ամեն մեկի համար, սակայն, իր բնօրրանը ամենագեղեցիկն է , օրինակ ես պաշտում եմ իմ քաղաքը ` Գորիսը, բայց չեմ սիրում Գորիսի բնակիչներին : Սիրում եմ քաղաքիս բնությունը , նրա աշունը , գարունը, ամառը և ձմեռը : Հետաքրքիր է ամենաշատը գարնանը երբ վերևից նայում ես ծաղկած ծառերը բուրաստան են հիշեցնում, ու ամենուր գեղեցիկ է (մարդկանց չհաշված): Հայտնի Գորիսեցին` Ակսել Բակունցը, հետաքրքիր է նկարագրել Գորիսը իր "Ալպիական մանուշակ " պատմվածքում:
    Ինչ կասեք դուք ձեր բնօրրանի մասին:
    Չեմ հասկանում, թե ոնց կարելի ա մի քաղաք սիրել, բայց էդ քաղաքի բնակիչներին չսիրել: Եթե բնությունն ես սիրում, ապա բնությունը քաղաքի հետ կապ չունի: Ու առավել շատ տարօրինակ ա էն, որ մարդը չի սիրում սեփական քաղաքի բնակիչներին: Էդ համարյա նույնն ա, որ մարդ չսիրի իր ազգությունը: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե հատկապես ինչու չես սիրում գորիսեցիներին: Աչքիս ես իմ կապանցի հալով գորիսեցիներին ավելի լավ եմ վերաբերվում, քան դու

    Հիմա խոսեմ իմ ծննդավայրի՝ Կապանի մասին: Շատ եմ սիրում Կապանս: Աշխարհի ամենալավ քաղաքն ա: Ի տարբերություն ՀՀ շատ քաղաքների Կապանը մաքուր է: Փողոցներում զիբիլ չես գտնի: Բնությունը մի հրաշք է: Չորսբոլորը անտառներ, կանաչ: Հարավ-արևելքում բազմել է խրոխտ Խուստուփը, որը կարծես հսկում է քաղաքի կյանքը: Ընդհանրապես Խուստուփը մեծ դեր ունի յուրաքանչյուր կապանցու համար: Այն կարծես լրացուցիչ վեհություն է տալիս քաղաքին: Քաղաքով հոսում են երեք գետեր՝ Ողգին, Վաչագանը ու Կավարտիջուրը: Մի ժամանակ գետերը կեղտոտ էին, վերջերս մաքրվել են: Վաչագանը և Կավարտիջուրը գալիս քաղաքի մեջ թափվում են Ողջու մեջ, որն էլ իր հերքին գնում ու խառնվում է Մայր Արաքսի ջրերին: Մի խոսքով՝ Կապանի բնության մասին խոսելիս, ասում են, որ այն մի փոքր Շվեյցարիա է Սյունյաց աշխարհում: Երբ առօրյադ անց է կենում այդ քաղաքում, այնքան էլ նկատելի չի Կապանի բնության առավելություններն ու գեղեցկությունը, սակայն երկար ժամանակ ապրելով Երևանում հետ եմ վարժվել ու բնության այդ հրաշքները շատ եմ կարոտել: Այժմ ամեն առիթով երբ հայտնվում եմ Կապանում աչքս մեր անտառներից ու մեր լեռներից չի կտրվում ու հասկանում եմ, թե ինչքան գեղեցիկ բաներ կան իմ քաղաքում, որ առաջ չէի նկատում:
    Հիմա խոսեմ մարդկանց առօրյայի մասին: Քաղաքում առօրյան անցնում է բավականին հետաքրքիր: Քաղաքում տեղի են ունենում բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Գործում է մշակույթի տունը: Սպորտային կյանքը նույնպես բավականին աշխույժ է: Քաղաքը ունի ֆուտբոլային թիմ՝ Գանձասարը, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում ու անցած տարի գրավել է երրորդ տեղը և նույնիսկ իրավունք ստացել հանդես գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Բացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմից, ակտիվ է նաև մանկապատանեկան ֆուտբոլը: Շատ պատանիներ հաճախում են ֆուտբոլային խմբակներ, որոնք գործում են Գանձասար ակումբին կից: Շուտով քաղաքի մոտակայքում կկառուցվի Գանձասար ակումբի նոր մարզադաշտը, որը լրացուցիչ հետաքրքրություն կհաղորդի ֆուտբոլի նկատմամբ: Ասեմ, որ Հայաստանի առաջնության հանդիպումների ժամանակ ամենաշատ հանդիսատես լինում է Գանձասարի կապանյան հանդիպումներում: Բացի ֆուտբոլից, քաղաքում գործում է նաև թեթև ատլետիկայի, գիմնաստիկայի, բռնցքամարտի և բասկետբոլի խմբակներ: Թեթև ատլետիկայում և բռնցքամարտում նույնիսկ գրանցվել են միջազգային հաջողություններ: Քաղաքում մի քանի տարի առաջ վերանորոգվել է Վաչագան գետի վրա գտնվող «Կարապետի գյոլ» կոչվող ջրավազանը, որտեղ ամռանը շոգից զովանում ու լողանում են (հատուկ նշեմ, որ անվճար) կապանցիները: Շուտով կվերանորոգվի նաև Ողջի գետի վրա գտնվող ջրավազանը, որը նոր հետաքրքրություն կհաղորդի քաղաքի առօրյային: Քաղաքում աշխույժ գործում է նաև Վազգեն Սարգսյանի անվան կենտրոնական զբոսայգին, որը մի տարի առաջ հիմնովին վերանորոգվել է: Այս տարի զբոսայգին համալրվել է նոր ատտրակցիոնով: Այգում ամռան սկզբին բացվել է ավտոդրոմ և միանգամից գրավել է բոլոր կապանցի մանուկների ուշադրությունը: Բացի ավտոդրոմից, այգում գործում են նաև սովետից մնացած 9 կամ 10 տեսակի ատտրակցիոններ: Ամռանը ամեն շաբաթ այգում համերգներ են տալիս կապանցի պատանիները: Վերանորոգվել է նաև թատրոնի շենքը ու արդեն սկսվել է թատերական ներկայացումների ցուցադրություն, որոնք երկար ժամանակ բացակայում էին կապանցիների կյանքից:
    Քաղաքում գործում է երկու հեռուստաալիք՝ Սոսի և Խուստուփ TV: Բացի սրանից ու ստանդարտ մի քանի ալիքներից, բնակիչները օգտվում են նաև արբանյակային հեռուստաալիքների կենտրոնացված համակարգից, որոնց միջոցով հասանելի են դարձել մի շարք միջազգային հետաքրքիր հեռուստաալիքներ;
    Քաղաքում կառուցվում է ժամանակակից բիզնես կենտրոն: Շինարարությունը կավարտվի 2010 թվականի աշնանը: Սա նոր խթան կհանդիսանա Կապանում տնտեսության առաջընթացի համար:
    Քաղաքում միջին հաշվով շաբաթական ծնվում է 15 երեխա;
    Մի խոսքով, լավն ա մեր Կապանը ու լավն են մեր կապանցիները, որոնք հիմնականում իրատես են, պարզ ու անմիջական; Բոլորիդ հրավիրում եմ: Եթե զրկված եք կապանցի լինելու մեծն պատվից, ապա գոնե ժամանակավորապես այցելեք մեր քաղաք ու հիացեք նրա գեղեցկությամբ ու հանգիստ կյանքով:
    Հ.Գ. Էնքան բան կա ասելու իմ քաղաքի մասին... ինձ մենակ կապանցիները կհասկանան; Հուսով եմ նրանք նույնպես կարտահայտվեն այս թեմայում;
    Հ.Հ.Գ Մեկ էլ մեր Կապանը մի յուրահատուկ բան ունի, որ ՀՀ շատ քաղաքների այսօր տրված չի` մեր քաղաքապետը հանրապետական չի

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.11.2009), One_Way_Ticket (26.09.2009), ranchpar (26.09.2009), Surveyr (26.09.2009), Whyspher Whisper (24.04.2010), Աթեիստ (26.09.2009), Արևհատիկ (26.09.2009), Բարձրահասակ (26.09.2009), Գաղթական (10.12.2009), Լուսաբեր (26.09.2009), Նաիրուհի (15.10.2010), Տատ (26.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներսից...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 06.02.2021, 23:05
  2. Հայաստանի ներքին քաղաքականություն` իրատես հայացք:
    Հեղինակ՝ 7or.am, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.09.2011, 12:06
  3. Մեր ազգի լավ ու վատ կողմերը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 167
    Վերջինը: 18.02.2011, 04:04
  4. Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 16:55
  5. Պոեզիա. Ես՝ ներսից:
    Հեղինակ՝ Aida, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.09.2006, 21:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •