User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Հարցազրույց Jarre–ի հետ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Հարցազրույց Jarre–ի հետ

    Հարցազրույց Jarre–ի հետ


    Ուլուանա
    Բոլորս գիտենք, որ Ակումբային մականունդ վերցրել ես հանրահայտ երաժշտի ազգանունից, որի ջերմեռանդ երկրպագուն ես և, կարելի է ասել, նաև նրա արվեստի գիտակը։ Եթե Ժառի արվեստից անտեղյակ մեկը հարցներ, թե ինչպիսին է նրա երաժշտությունը, ինչպե՞ս կբնութագրեիր, կբնորոշեիր այն, ասենք, մի երկու նախադասությամբ։
    Jarre
    Փորձեմ այսպես. 1) Ինտելեկտուալ, գիտական, փիլիսոփայական, տիեզերական... 2) Ժառի յուրահատկությունը նրանում է, որ ստեղծում է ոչ միայն մեղեդիներ, այլ նաև յուրաքանչյուր մեղեդուն համապատասխան ձայներ։

    Ուլուանա
    Ի՞նչ է տվել/տալիս քեզ Ժառի երաժշտությունը։
    Jarre
    Ժառի երաժշտությունը իմ արժեքային համակարգում շատ մեծ տեղ է զբաղեցնում, որը միայն իրեն է պատկանում, և ուրիշ ոչինչ չի կարող փոխարինել կամ լրացնել այն: Ժառի երաժշտությունն անմիջական ազդեցություն է թողել իմ անձի ձևավորման վրա։ Այն կարծես հոգեբանական թերապիա լինի ինձ համար։ Այդ երաժշտությունը ես լսում եմ կյանքի յուրաքանչյուր պահի և ամենատարբեր տրամադրություններ ունենալիս։ Երբեմն այն ազդում է իմ որոշումների վրա, ուժ է տալիս պայքարելու դժվարությունների դեմ...

    Ուլուանա
    Համաձա՞յն ես այն տեսակետին, որ որևէ արվեստագետի գործերը գնահատելիս սխալ է նրա անձը, մարդկային կերպարը հաշվի առնելը, այսինքն՝ հավանու՞մ ենք նրա արվեստը՝ վերջ, էլ մեր ի՞նչ գործն է, թե նա ինչպիսի մարդ է կյանքում։
    Jarre
    Որոշ դեպքերում ես ինքս հաշվի չեմ առնում նրանց մարդկային կերպարը։ Բայց մյուս կողմից, երբեք չեմ կարող տարվել որևէ արվեստագետով, եթե նա չի համապատասխանում իմ մարդկային իդեալի գոնե մինիմում պահանջներին։
    Օրինակ՝ երբ արվեստագետը շահարկում է իր սիրված լինելն, ասենք, քաղաքական և այլ նկատառումներով, ես երբեք չեմ կարող տարվել նրանով, ավելին՝ խոր հիասթափություն եմ ապրում։ Կամ եթե նա գոռոզ է ու ինքնահավան՝ կարծելով թե իրենից այն կողմ աշխարհ չկա, չեմ կարող հաճույք ստանալ իր գործերից։
    Ի դեպ, նույն սկզբունքներով եմ առաջնորդվում նաև առօրյա մարդկային փոխհարաբերություններում։
    Կյանքումս առանձնաշնորհում և պատիվ եմ ունեցել անձամբ հաղորդակցվելու ինձ համար շատ սիրելի մարդկանց հետ, ովքեր իրենց բնագավառում միջազգային մակարդակի աստղեր են, և զարմանալիորեն բացահայտել եմ, որ նրանք հասարակ մարդիկ են, ովքեր իրենք իրենց անձի մասին ունեն շատ համեստ ու իրատեսական կարծիք։

    Ուլուանա
    Քեզ համար ովքե՞ր են այն արվեստագետները, որոնք այդ առումով «քննությունն անցել են»։
    Jarre
    Երաժիշտներից՝ Ջորջ Բենսոն, Ժան Միշել Ժառ, Պիտեր Գաբրիել
    Նկարիչներից՝ Միշել Գրանժե, Ժակ դե Սելյե (հանրաճանաչ լուսանկարիչ)
    Գրողներից՝ Արթուր Քլարք
    Գիտնականներից՝ Ուոլտոն Վիլյամս, Գարիկ Իսրայելյան և Ստեֆան Հոքինգ
    Այս մարդիկ իմ ուղեղում գտնվող փոքրիկ աշխարհի գլխավոր հերոսներից են ու իմ «ընկերները»։

    Ուլուանա
    Կա՞ն էնպիսի գրքեր կամ գրողներ, որոնց կարդացած չլինելու դեպքում կհամարեիր, որ աշխարհայացքիդ ձևավորման մեջ ինչ–որ բան թերի է մնացել։
    Jarre
    Այո, կան։ Արթուր Քլարքի «Տիեզերական ոդիսականը» քառահատորյակը և Ռամայի մասին պատմող չորս վեպերը։ Այս գրքերը շոշափում են մարդկային էությանը, հոգեբանությանն և փոխհարաբերություններին առնչվող շատ նուրբ հարցեր, բայց ներկայացված են մատչելի և գեղեցիկ լեզվով։ Իսկ առաջինը Աստվածաշունչն է, քանի որ այդ գիրքն ինձ համար գրքերի Գիրքն է։

    Ուլուանա
    Ի՞նչ մասնագիտություն ունես և ինչո՞վ ես զբաղվում ընդհանրապես։
    Jarre
    Կրթությունս թերի բարձրագույն է, բայց եթե ավարտեի, ապա կդառնայի տնտեսագետ (հուրախություն ձեզ՝ չեմ ավարտել, ու արդյունքում ոչ այնքան խելացի տնտեսագետների թիվը մեկով պակաս է Հայաստանում ։ Իսկ հիմա զբաղվում եմ տարբեր գործերով։ Ես Ժան Միշել Ժառի հիմնած AERO Production–ի համագործակից եմ. կատարում եմ աշխատանքներ Ժառի պաշտոնական Ինտերնետային կայքի համար, ինչպես նաև Ժառի հետ կապված այլ աշխատանքներ։ Ի դեպ, Ժառի կայքի ռուսերեն ամբողջ թարգմանությունը և մասամբ ֆրանսերենը իրագործվել է հենց Հայաստանում։ Բացի դրանից, համագործակցում եմ նաև տարբեր խմբագրությունների հետ, որոնցից մեկում էլ մենեջեր եմ։ Աշխատանքիս ընթացքում զբաղվում եմ ամենատարբեր գործերով՝ գրաֆիկների կազմում, տեխնիկական սպասարկում, թարգմանությունների ստուգում և աշխատակիցներին բարոյահոգեբանական աջակցության ցուցաբերում ։

    Ուլուանա
    Փաստորեն, աշխատանքդ բավական բազմազան է։ Հաճույքո՞վ ես կատարում պարտականություններդ, թե՞ հանգամանքների բերումով ուղղակի էդպես է ստացվել, անում ես։ Կարո՞ղ ասել, որ քեզ իսկապես քո տեղում ես զգում։
    Jarre
    Անկեղծ ասած, երբեք չէի երազել նման մասնագիտության մասին։ Բայց տարիների ընթացքում այն իրոք դարձավ իմը։ Հիմա մեծ բավականություն եմ ստանում աշխատանքիցս, թեև երբեմն կարիք է լինում աշխատելու շատ ծանրաբեռնված ռեժիմով՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, բայց անում եմ ամեն բան, որ կարողանամ լավագույնս տալ։

    Ուլուանա
    Իսկ եթե հնարավորություն ունենայիր զբաղվելու հենց ուզածդ գործունեությամբ, ինչո՞վ կզբաղվեիր։
    Jarre
    Ահավոր շատ սիրում եմ երկու բան ու երկուսից էլ կատարյալ անտաղանդ եմ. երաժշտություն և ֆիզիկա։ Եթե հնարավորություն ունենայի, ապա կդառնայի աստղաֆիզիկոս, ու ձեռքի հետ նաև կստեղծագործեի՝ կգրեի երաժշտություն։ Վստահ եմ, որ գիտնականի ստեղծած երաժշտությունը շատ ունիկալ մի բան պետք է լինի։

    Ուլուանա
    Բնութագրիր քեզ երեք բառով։
    Jarre
    Կան երեք հատկություններ, որոնք ինձ համար շատ կարևոր են, և եթե ինքնաքննադատմամբ չզբաղվեմ, ապա կասեմ, որ իմ էությանը համապատասխան են այդ երեքը. նվիրված, ողջամիտ, կարեկից։

    Ուլուանա
    Ի՞նչ է քեզ համար կրոնը։
    Jarre
    Կրոնը ինձ համար ապրելակերպ է։ Դա ոչ միայն ընդհանուր առմամբ բարի ու լավ գործեր անելն է, այլև առաջին հերթին մեր Ստեղծիչի նկատմամբ իմ մտքերով ու գործերով սեր արտահայտելու միջոց է։

    Ուլուանա
    Ընդհանրապես մարդկությունն, ըստ քեզ, կրոնի կարիք ունի՞։
    Jarre
    Եթե կրոն ասելով հասկանում ենք կրոն՝ այսօրվա ֆորմատով, ապա իմ անձնական կարծիքով՝ ոչ, մարդկությունը նման կրոնի կարիք չունի։ Պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ և մինչև այսօր կրոնը մեծ բիզնեսի ու քաղաքականության անհասկանալի մի խառնուրդ է և բացարձակապես կապ չունի մարդու հոգևոր կարիքների հետ։ Այն Աստծուց ավելի հեռու է, քան աթեիզմը։ Այսօրվա կրոնական համակարգը օգտագործում է մարդու ամենանվիրական զգացմունքներն ու ցանկությունները, որպեսզի մարդկանց դրդի անելու այն, ինչ ձեռնտու է ու շահավետ մի խումբ մարդկանց ու ինստիտուտների։ Այդպիսի կրոնը մարդկանց օգտագործում է այնպես, ինչպես հմուտ տիկնիկավարը խամաճիկին։ Այս առնչությամբ ուզում եմ մեջբերել մի գիտնականի խոսքեր կրոնի վերաբերյալ. «Ուոլտ Դիսնեյը մարդկության երջանկության համար շատ ավելին է արել, քան մարդկային պատմության ընթացքում գոյություն ունեցող կրոնները։ Քաղաքակրթությունն ու կրոնը անհամատեղելի են»։ Եվ, ինչպես ասել է Լուկրեցիան, «կրոնը տիեզերքի առեղծվածների հանդեպ մարդու վախերի կողմնակի ազդեցությունն է»։ Սա կրոնի այն ֆորմատն է, որը մերժում է Աստվածաշունչը և որը մերժում եմ նաև ես։

    Մարդկությունը կարիք ունի այնպիսի կրոնի, որը ոչ միայն քարոզում է բարություն ու սեր, այլև հենց այսօր ցուցաբերում է այդ հատկությունները՝ չնայած տարբեր հանգամանքների։ Այն չպետք է հիմնված լինի վախի կամ առեղծվածների վրա, այլ պետք է լինի ռեալ, և հավատքը պետք է հիմքեր ու հստակ ապացույցներ ունենա։
    Իսկ եթե անցնեմ կրոնական բառապաշարի, ապա մարդկության կրոնն ընդամենը այն է, որ մարդ սիրի իր Ստեղծիչին և չապրի նրանից անկախ։

    Այնուամենայնիվ, ես ընդունում և հարգում եմ մարդու՝ կրոն ընտրելու ազատությունն ու իրավունքը և համոզված եմ, որ ոչ ոք իրավունք չունի խլելու այդ ազատությունը կամ ծաղրելու մարդուն իր ընտրության համար, որը տարբերվում է մեր տեսակետներից։ Դա ամենագռեհիկ և սխալ քայլերից մեկն է, որը սազական չէ հոմո սապիենսին։

    Ուլուանա
    Փոքր ժամանակ ինչի՞ մասին էիր երազում։ Այդ երազանքներից որո՞նք են արդեն իրականացել, որո՞նք են, որ դեռևս երազանքի կարգավիճակում են, և, վերջապես, որո՞նք են, որոնց մասին հիշելիս, հիմա մտածում ես՝ ի՜նչ լավ է, որ չեն իրականացել։
    Jarre
    Տարբեր խնդիրների պատճառով հենց մանկուց երազել եմ, որ նույնիսկ կյանքի ամենածանր փորձությունների ժամանակ լինեմ ուրախ և ազատ։ Այդ մանկական երազանքներս իրականացած են։ Այսօր, չնայած կյանքումս գոյություն ունեցող բազմաթիվ լուրջ խնդիրներին, այդ թվում առողջական, ամեն մի նոր օրն ինձ համար նոր ուրախությունների հիանալի առիթ է։ Նաև վայելում եմ հարաբերական ազատություն, այն առումով, որ փորձում եմ պայքարել քարացած մտածելակերպի դեմ, ստերեոտիպների դեմ և չդառնալ հասարակական կարծիքների և գաղափարախոսության գերի։ Բայց ամենամեծ ազատությունն ինձ համար այն է, որ ես ջանում եմ թույլ չտալ շրջապատին ինձ փոխել։ Եթե ես բարևեմ հարևանիս, ու Նա ինձ կոպտի, ես երբեք չեմ ցանկանա իր կատարած քայլի պատճառով նմանվել իրեն ու փոխվել՝ մտածելով, թե էս կյանքում պիտի տենց լինես։ Իմ պատկերացմամբ սա իրական ազատության ամենակարևոր երեսակներից է։
    Ամենամեծ երազանքս այն է, որ կնոջս հետ մեկնենք Դոմինիկյան հանրապետություն՝ արձակուրդի, կամ էլ ԱՄՆ։

    Բայց կա մի երազանք, որ անչափ երջանիկ եմ, որ չի իրականացել։ Փոքր ժամանակ սիրահարվել էի մի աղջկա և մինչև պատանեկություն ահավոր սիրում էի ու երազում ամուսնանալ նրա հետ։ Բայց հիմա, երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ կյանքիս մոտ 30 տարիների ընթացքում դեռ այդքան անհամապատասխան զույգ չեմ տեսել, ինչպիսին կլինեինք մենք, եթե ամուսնանայինք։ Եվ հետաքրքիր է, որ նա էլ է այդպես մտածում։ Բայց մինչև այսօր մենք՝ նա, իր ամուսինը և ես ու կինս, մտերիմ ընկերներ ենք։ Այստեղից հասկացա, որ լավ ընկեր լինելը դեռ հաջող ամուսնության գրավական չէ, թեև ամուսնությունը չի կարող լինել հաջող, եթե ամուսինները լավ ընկերներ չեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.09.2009), Apsara (25.09.2009), Ariadna (28.09.2009), Chuk (24.09.2009), Interdenominational (24.09.2009), murmushka (25.09.2009), One_Way_Ticket (24.09.2009), Rammstein (26.09.2009), Rhayader (26.09.2009), Sona_Yar (24.09.2009), Tig (26.02.2010), Ungrateful (25.09.2009), Venus (26.09.2009), Yeghoyan (26.09.2009), Yevuk (24.09.2009), Արշակ (25.09.2009), Արևածագ (20.07.2010), Գուգօ (26.09.2009), Դեկադա (26.09.2009), Երկնային (24.09.2009), Լեո (25.09.2009), ԿԳԴ (25.09.2009), Կտրուկ (25.09.2009), Հայկօ (26.09.2009), Մանուլ (26.09.2009), Ռուֆուս (25.09.2009), Տատ (25.09.2009), Ֆոտոն (25.09.2009)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Ուլուանա
    Քեզ ո՞ր գրական կերպարին ես նմանեցնում։
    Jarre
    Բուռատինոյին եմ ինձ նմանեցնում։ Չգիտեմ ինչու, բայց որ իր մասին կարդում եմ, կամ հեռուստացույցով ցույց են տալիս, միանգամից ինձ եմ հիշում։

    Ուլուանա
    Իսկ ուրիշնե՞րը։ Ինչ–որ կերպարի նմանեցրե՞լ են երբևէ։
    Jarre
    Կինս ինձ միշտ նմանեցնում է Արթուր Քլարքի ստեղծած Ռիչարդ Ուեկֆիլդին։ Ռիչարդը մի գիտնական է, որն ունեցել է ծանր մանկություն և իրեն տվել է գիտությանը։ Մինչև խոր ծերություն նա ապրում է պրոգրեսիվ կյանքով և երբեք չի կորցնում նոր բան սովորելու և զարմանալու իր ունակությունը։ Ես էլ եմ կյանքում շատ հաճախ տարբեր իրավիճակներում գտնվելիս հիշում ու համեմատականներ անցկացնում Ռիչարդի հետ։ Նույնիսկ մի անգամ երազումս ես Ռիչարդն էի

    Ուլուանա
    Ի՞նչ ես անում, երբ հասկանում ես, որ դիմացինդ քո մասին չափազանցված դրական կարծիք ունի, այսպես ասած՝ իդեալականացրել է քեզ։
    Jarre
    Այդ ժամանակ հանում եմ իմ դիմակներից մի քանիսը ու փորձում եմ ինձ պահել այնպես, ինչպես կամ իրականում, ու միանգամից ամեն բան փոխվում է

    Ուլուանա
    Իսկ դիմակներդ շա՞տ են։
    Jarre
    Չէ, շատ չեն։ Բայց ասեմ, որ ես երբեք ինքս չեմ ստեղծում այդ դիմակները. դրանք ինքնիրեն են առաջանում։

    Ուլուանա
    Դիմակներիցդ մի քանիսի հետ կծանոթացնե՞ս։
    Jarre
    Առաջին ու սիրածս դիմակը անվանում եմ «Դեբիլ»: Դա այն է, որ ինձ կատարյալ չհասկացողի ու դեբիլի տեղ եմ դնում։ Կարծես չեմ հասկանում, թե դիմացինս ինչ ակնարկ է անում, կամ հայացքը ինչ է նշանակում։ Այդպես նա սկսում է կարծել, որ չջոկող եմ, ու ցույց է տալիս իր իրական դեմքը։ Փաստորեն, իմ դիմակն էդքան էլ վատը չի, այն օգնում է հանել դիմացինի դիմակը։
    Մյուս դիմակիս անունն է «Երջանիկ»։ Դա այն է, որ միշտ ուրախ եմ պահում ինձ, բայց իրականում երբեմն շատ վատ եմ լինում։ Մեկ ուրիշն էլ կա՝ «Հոգատարությունը»։ Դա այն է, որ երբեմն չափազանցնում եմ մարդու նկատմամբ իմ հետաքրքրությունը, ու դրանից տպավորվում են։ Բայց հենց տեսնում եմ, որ խաբվել են, միանգամից հանում եմ ու ասում, որ սխալ տպավորություն է եղել։ Բայց հետաքրքիրն այն է, որ փոխանակ նեղանան, կարծիքները փոխեն, ասում են՝ վա՜յ, էս ինչ անկեղծ մարդ ես, կամ, ոնց որ դու էսօր ասեցիր, համեստ։

    Ուլուանա
    Իսկ նման դեպքերում դիմակներդ հանելիս չե՞ս վախենում դիմացինին հիասթափեցնելուց։ Թե՞ միշտ վստահ ես լինում, որ հակառակ էֆֆեկտն ապահովված է ։
    Jarre
    Չէ, չեմ վախենում։ Ես մարդկային փոխհարաբերություններում ամենից շատ գնահատում եմ անկեղծությունը։ Ուրիշին խաբելով՝ առաջին հերթին մարդ իրեն է խաբում։

    Ուլուանա
    Ինչպե՞ս հայտնվեցիր Ակումբում։
    Jarre
    Մինչև հիմա դեռ ոչ ոքի չեմ ասել, բայց հիմնական պատճառը Արշակի այս http://www.akumb.am/showpost.php?p=5...postcount=1227 գրառումն էր, որը կարդացել էի գրանցվելուցս ուղիղ մի տարի առաջ, և վճռել, որ եթե օրերից մի օր որևէ ֆորումում գրանցվեմ, ապա դա կլինի այն ֆորումը, որտեղ կարդացել եմ այդ գրառումը։ Այնպես որ շնորհակալ եմ Ակումբի ադմինիստրացիային, որ չի ջնջում հին գրառումները, որովհետև ես հենց դրա շնորհիվ մի տարի հետո գտա Ձեզ, Ակումբ ջան։

    Ուլուանա
    Փաստորեն, եթե Արշակն այդ գրառման մեջ Ժառի փոխարեն ուրիշ երաժշտի անուն տված լիներ, դու հիմա Ակումբում չէիր լինի։
    Jarre
    Չեմ կարող ասել, որ չէի լինի, բայց կարող եմ հաստատ ասել, որ նպատակադրված չէի գա հենց այստեղ։ Միգուցե փնտրեի, գտնեի ու գրանցվեի, բայց դա չէր լինի նախօրոք որոշած քայլ։

    Ուլուանա
    Լավ, իսկ ինչպիսի՞ն էր Ակումբն առաջին հայացքից և ինչպիսի՞ն է հիմա։
    Jarre
    Էլի մի բան ասեմ, որ մինչև հիմա ոչ մեկի չեմ ասել։ Առաջին գրառումը, որ կարդացի դա մի ակումբցու գրառում էր, որը հետագայում դառնալու էր իմ ամենասիրելի ակումբցիներից մեկը, այսինքն՝ քո, Ուլուանա ջան։ Հետո հիշում եմ, որ անմիջապես կարդացի Հայկօ-ի, dvgray-ի, Astgh-ի, Annushka-ի, Տատ-ի (կամ Տատոջ ) ու Dekada-ի գրառումները։ Իսկ մյուս օրը Ռուֆուսինը։ Վստահ եմ, որ այս նշածս ակումբցիների անուններից արդեն պարզ էր, թե հենց սկզբից ինչպիսի դրական ու բարձր կարծիք ձևավորվեց Ակումբի մասին։ Բայց այս անուններով չեմ ցանկանում առանձնացնել միայն այս ակումբցիներին, քանի որ ես շատ-շատերին եմ շնորհակալ, շատերից եմ շատ բաներ սովորել։ Պարզապես սկզբում իրենցով եմ տպավորվել ու դա երբեք չեմ կարող մոռանալ։
    Հենց առաջին հայացքից էլ հասկացա, որ բավականին լուրջ ու խելացի ֆորում է՝ խելացի ու լուրջ մարդկանց շնորհիվ։ Մի քանի օր գրառումներին ծանոթանալուց հետո հասկացա, որ Ակումբն ավելին է, քան պարզապես ֆորում։ Ինձ գրավեց ադմինիստրացիայի լուրջ ուշադրությունը և ցածրորակ ու անմակարդակ թեմաների գրեթե բացակայությունը։ Իսկ հիմա Ակումբն ինձ համար կարծես լինի ուղեղների սերվեր, կամ՝ բանականությունների սերվեր։ Այսինքն՝ ամեն անգամ ակումբ մտնելիս կարծես միանում եմ մի մեծ, հավաքական Ինտելեկտի և կարող եմ այնտեղից վերցնել այն ամենը, ինչ share են արել։

    Ուլուանա
    Ի՞նչ է տվել/տալիս քեզ Ակումբը։
    Jarre
    Ակումբի շնորհիվ ես կարողացա ձերբազատվել որոշ կոմպլեսքներից։ Օրինակ, ես այսօր առօրյայում ավելի հեշտությամբ եմ արտահայտում կարծիքս։ Առաջ շատ էի լարվում, շատ ուժ էի ծախսում, բայց Ակումբի շնորհիվ շատ կարճ ժամանակում մեծ փոփոխություն է եղել այս առումով, և ինձ համար դա մեծ ձեռքերում է։

    Ուլուանա
    Ակումբում հենց սկզբից աչքի ես ընկել հազվագյուտ հանդուրժողականությամբ, հավասարակշռվածությամբ։ Ակումբից դուրս է՞լ ես էդպիսին։
    Jarre
    Այո, առօրյա կյանքում նույնպես փորձում եմ լինել այդպիսին։ Բայց դե Ակումբի տարբերությունը նրանում է, որ ունենում եմ ժամանակ մտածելու ու պատասխանելու, ուստի կարողանում եմ լինել ավելի հավասարակշռված, քան զրույցի ժամանակ։

    Ուլուանա
    Կարո՞ղ ես հիշել էնպիսի դեպք, երբ սեփական պահվածքդ լրջորեն անակնկալի է բերել քեզ, երբ վարվել ես քեզ բոլորովին ոչ բնորոշ ձևով։
    Jarre
    Մի անգամ երթուղայինում վարորդի անտակտ պատասխանից այնքան կատաղեցի, որ սկսեցի իր վրա իրենից ուժեղ գոռալ, իսկ երթուղայինի մեջ լիքը մարդ կար։ Ճիշտ է, բոլորը հավանություն տվեցին արածիս, բայց, թեև արդեն 8 տարի է անցել, մինչև այսօր հիշում ու զարմանում եմ...

    Ուլուանա
    Լավ, զարմանալը հասկանալի է, իսկ, հետաքրքիր է, փոշմանե՞լ ես, թե՞ համարում ես, որ էդ պահին հենց էդպես էր պետք։
    Jarre
    Չէ, շա՜տ եմ փոշմանել։ Ուրեմն երթուղայինից իջնելուց հետո այնքան էի փոշմանել արածիս համար, որ նույն օրը՝ ավելի ուշ, գնացի այդ երթուղու ամենավերջին կանգառը և սպասեցի այդ վարորդին։ Հենց եկավ ու ինձ տեսավ, անկեղծ ասած, վախեցավ։ Երևի մտածեց, որ կռիվ անելու եմ եկել։ Մոտեցա, շատ շփոթված ինձ էր նայում։ Ես էլ միանգամից ասացի, որ եկել եմ՝ ներողություն խնդրեմ իրենից, քանի որ հասկանում եմ, որ ինքն էլ շատ լարված է աշխատում, ու որ այսօր Երևանում երևի ամենադժվար գործն իրենցն է։ Ու ինքն էլ, երբ ասածս լսեց, սկսեց երեխայի պես ներողություն խնդրել իր անտակտության համար, ու իր հետ էդպես մտերմացա։ Հիմա որ մեկ-մեկ իր երթուղայինն եմ նստում, փող չի վերցնում Դե հասկացել էի, որ տարիքով մարդ է ու, այսպես ասած, «հաբռգած» չի, այլ ուղղակի պահի տակ է ստացվել։ Իսկ եթե հիմիկվա լկտիներից լիներ, բնականաբար, նման ձևով չէի վարվի, բայց էլի կփոշմանեի, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, իսկական ազատությունը ինձ համար այն է, որ ես թույլ չտամ շրջապատին ինձ դարձնել իրենց նման, որ, անկախ ամեն ինչից, կարողանամ պահպանել իմ անհատականությունը։

    Ուլուանա
    Ո՞րն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը կյանքում։
    Jarre
    Ունեմ երկու մեծ ձեռքբերում՝ Աստված և մարդիկ։ Ամենամեծ ձեռքբերումս համարում եմ առողջ և ռեալ հավատս Աստծու հանդեպ։ Երկրորդ ձեռքբերումս ինձ մտերիմ մարդիկ են։ Սրանցից ավելի մեծ ձեռբերում չունեմ և չեմ էլ ունենա։ Իհարկե, հուսով եմ, որ դեռ կունենամ բազմաթիվ ձեռքբերումներ, բայց այս երկուսը միշտ կլինեն ամենակարևորները։

    Ուլուանա
    Մեր ժամանակներում հաճախ ենք լսում, որ իսկական մտավորականները խիստ պակասել են, հիմա բոլորը ծախու են և այլն։ Քեզ համար այսօր ովքե՞ր են իսկական մտավորականի կերպարներ, մարդիկ, որոնք, քո կարծիքով, կարող են և պետք է հեղինակություն լինեն մեր ազգի համար, որոնցից արժե օրինակ վերցնել։
    Jarre
    Ճիշտն ասած՝ չկա մեկը, ումով ես շատ տարված լինեմ, թեև ակումբի մականունիցս ոմանք կարող են նման եզրակացություն անել։ Բոլորն էլ մարդիկ են և ունեն իրենց դրական և բացասական կողմերը։ Բայց հայ մտավորականներից կարող եմ առանձնացնել ընդամենը մի քանի հոգու։ Նրանք են՝ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, հրապարակախոս Վահան Իշխանյանը, գրող Աղասի Այվազյանը (թեև վերջինս արդեն մահացել է)։ Այս մարդկանցից յուրաքանչյուրն ունի դրական բաներ, որոնք, կարծում եմ, մեր ազգին պարզապես անհրաժեշտ են։ Բայց, ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ նրանք, ունեն բաներ, որ չարժե ընդօրինակել:

    Ուլուանա
    Եթե հնարավորություն ունենայիր բոլոր մարդկանց մի հատկանիշ «նվիրելու», միայն մեկը և բոլորին նույնից, դա ո՞րը կլիներ։
    Jarre
    Միանշանակ ՍԵՐ. անձնուրաց, սկզբունքային սեր։ Սեր, որը դրսևորում ես ոչ թե այն պատճառով, որ քեզ համար է հաճելի, և ուզում ես, այլ սեր, որը դրսևորելու համար հարկավոր են սկզբունքներ, կամքի ուժ, և որը ծառայում է դիմացինի ու հասարակության շահերին։ Այսինքն՝ այնպիսի սեր, որը չի վերջանա անգամ շրջապատում տիրող չարության, դաժանության, ատելության պատճառով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.09.2009), Ambrosine (25.09.2009), Apsara (25.09.2009), Ariadna (28.09.2009), Chuk (25.09.2009), cold skin (25.09.2009), Interdenominational (24.09.2009), Norton (24.09.2009), One_Way_Ticket (24.09.2009), Rammstein (26.09.2009), Ungrateful (25.09.2009), Venus (26.09.2009), Yeghoyan (26.09.2009), Yellow Raven (25.09.2009), Yevuk (25.09.2009), Արշակ (25.09.2009), Արևածագ (20.07.2010), Գուգօ (26.09.2009), Երկնային (24.09.2009), Լեո (24.09.2009), Լուսաբեր (24.09.2009), ԿԳԴ (26.09.2009), Կտրուկ (25.09.2009), Հայկօ (26.09.2009), Հետաքրքրություն ջան (30.09.2009), Ձայնալար (25.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Չամիչ (25.09.2009), Ռուֆուս (25.09.2009), Վազգեն (25.09.2009), Տատ (25.09.2009), Ֆոտոն (25.09.2009)

  5. #3
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Վայ, ինչքան լավն էր
    Էնքա՜ն դրական հույզեր ստացա ես էս հարցազրույցից, էնքա՜ն բարի ու անկեղծ էր, ապրեք

    Դու ակումբի համար մեծ ձեռքբերում ես, Արթուր: Ես շատ-շատ ուրախ եմ, որ այն երջանիկներից մեկն եմ, որ ճանաչում են քեզ:
    Աշխարհը բարի է, մարդիկ՝ ևս, քանի դեռ այդ աշխարհում քեզ պես մարդիկ կան
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.09.2009), Ungrateful (25.09.2009), Yevuk (25.09.2009), Արշակ (25.09.2009), Ռուֆուս (25.09.2009)

  7. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    էհ, լավն էր, բարի ու այնքան բացառիկ, նույնիսկ հավատս չի գալիս, որ նման մտածելակերպով և ապրելակերպով մարդ կա,
    Չգիտեմ պատճառը որն է, բայց Ժառին ակումբում չէի նկատել, նույնիսկ զարմացա, որ մեծամասնությունը նրա հարցազրույցը ուզեց, անհամբեր սպասում էի սպասումներս սպասվածից շաաաատ արդարացան

    էհ Ժառով տպավորված մոռացա Անուկին խորին շնորհակալություն հայտնել հետաքրքիր, շաղկապված ու բնույթը բացահայտող հարցերի համար, որի արդյունքում էլ ստացվեց նման հարցազրույց
    Վերջին խմբագրող՝ Apsara: 25.09.2009, 02:18:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.09.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Ուրախ եմ քո համար ՝ Jarre

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.09.2009)

  11. #6
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուկ, էս ի՞նչ մտավոր հարցախույզ արեցիր:
    Ժառե ջան, նույնիսկ էստեղ չմոռացար կայքերը տալ: Դե ինչ խոսում ես, միայն ապացույցներով:
    Շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար:

    Հ.Գ. Ամենաանակնկալը բուռատինոյի հետ համեմատությունն էր:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.09.2009)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Jarre

    Շնորհակալ եմ քեզանից թանկագին ՄԱՐԴ՝ որ դու մեր մեջ էս ապրում ու քո հրաշալի գաղափարներով գեղեցկացնում էս այս մոլորակը, դարձնելով այն ավելի բարի:
    Ուլիանա ջան, քեզանիցելմ եմ շնորհակալ, հետաքրքիր հարցերի համար:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.09.2009), Ungrateful (25.09.2009)

  15. #8
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Մեծագույն հաճույք ստացա, լիքը անակնկալ, ու լիքը համաձայնություն...Ուլուանա, ի՜նչ ճիշտ ուղղությամբ ես հարցերդ գնալով կենտրոնացրել, Ժառին լրիվ ջրի երես հանելու համար
    Ժառռ, երանի քեզ, հավեսս եկավ քո բնութագրություններից ու կերպարից (դե գոնե դրա մի փոքր մասից): Աստծո մասին, ակումբի մասին ( Օրինակ, ես այսօր առօրյայում ավելի հեշտությամբ եմ արտահայտում կարծիքս ), վարորդի պատմությունը... բայց ամենաշշմեցուցիչը սա էր՝
    Բայց ամենամեծ ազատությունն ինձ համար այն է, որ ես ջանում եմ թույլ չտալ շրջապատին ինձ փոխել։

    Ժառռ, ինչ կլինի, մի խոսք գրիր այստեղ, որ վարկանիշների բեռնատարը դատարկենք գլխիդ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.09.2009), ԿԳԴ (27.04.2010), Ֆոտոն (25.09.2009)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Մի հատ բառ կա, որ շատ եմ սիրում, բայց ցավոք շատ քիչ տեղեր կա, որ կարելի ա իսկապես օգտագործել: Իսկ էստեղ հանգիստ կարող եմ ու ուզում եմ Ուլուին ու Ժառին շնորհակալություն հայտնել ինձ այդ բառն ասելու հնավաորություն տալու համար.

    Զիլ էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.09.2009), ԿԳԴ (26.09.2009), Ֆոտոն (25.09.2009)

  19. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Ինչ լավն էր, Արթուր ջան...
    Ան, դու էլ ապրես, շատ լավ, "քրքրիչ, լիքը բան պարզիչ" հարցեր էին:

    Ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ, Արթուր ու լավ ա, որ ռեալի Արթուրից վիրտուալ Ժառը չի տարբերվում:
    Իսկական ես

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.09.2009)

  21. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Սկսեցի անհամբեր սպասել, բայց չեմ ասի ինչի

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.09.2009)

  23. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհը բարի է, մարդիկ՝ ևս, քանի դեռ այդ աշխարհում քեզ պես մարդիկ կան
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    լավն էր, բարի ու այնքան բացառիկ, նույնիսկ հավատս չի գալիս, որ նման մտածելակերպով և ապրելակերպով մարդ կա,
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ քեզանից թանկագին ՄԱՐԴ՝ որ դու մեր մեջ էս ապրում ու քո հրաշալի գաղափարներով գեղեցկացնում էս այս մոլորակը, դարձնելով այն ավելի բարի:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառռ, երանի քեզ, հավեսս եկավ քո բնութագրություններից ու կերպարից
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ, Արթուր ու լավ ա, որ ռեալի Արթուրից վիրտուալ Ժառը չի տարբերվում:
    Ահա՛ դիմակներիս նոր զոհերը....
    Բայց դե ինչպես խոսք եմ տվել՝
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ես անում, երբ հասկանում ես, որ դիմացինդ քո մասին չափազանցված դրական կարծիք ունի, այսպես ասած՝ իդեալականացրել է քեզ։
    Jarre
    Այդ ժամանակ հանում եմ իմ դիմակներից մի քանիսը ու փորձում եմ ինձ պահել այնպես, ինչպես կամ իրականում, ու միանգամից ամեն բան փոխվում է
    Խոսք եմ տալիս մոտակա օրերում գրառումներ կատարելիս հանել դիմակներս՝ ձեզ ցույց տալու իրական Ժառին

  24. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Իսկ եթե լուրջ, ապա անչա՜փ զգացված ու շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերից։ Շնորհակալություն բոլոր կարդացողներին, շնորհակալություն հայտնողներին և գրառումներ կատարողներին և ոչ միայն իրենց, այլ բոլորիդ՝ ԱԿՈՒՄԲ

    Ուլուանա ջան, Անուկ ջան, գիտես, թե ինչքան բան եմ ուզում ասել, բայց խոսքերը.... Մի խոսքով, պարզապես՝ ՄԵՐՍԻ ընկեր

    Ինչպես արդեն նշել եմ և կնշեմ դեռ առնվազն այնքան ժամանակ որքան որ ապրում եմ՝ իմ համար ՄԱՐԴ-ը կյանքիս երկու մեծագույն ձեռքբերումներից մեկն է։ Եվ ուզեք, թե չուզեք դուք էլ եք իմ ձեռքբերումը....

    Ճիշտ է բոլորս էլ ունենք թերություններ, բայց մեզանից յուրաքանչյուրը նույնքան բարդ ու առեղծվածներով լի մի հրաշք է, որքան մեզ շրջապատող բնությունն ու տիեզերքը։ Ուրեմն շնորհակալություն ձեր մարդկային լավ հատկանիշների, դրական լիցքերի, բարության.... համար....

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.09.2009), Apsara (26.09.2009), ԿԳԴ (26.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (26.09.2009), Ռուֆուս (25.09.2009)

  26. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի մի բան ասեմ, որ մինչև հիմա ոչ մեկի չեմ ասել։ Առաջին գրառումը, որ կարդացի դա մի ակումբցու գրառում էր, որը հետագայում դառնալու էր իմ ամենասիրելի ակումբցիներից մեկը, այսինքն՝ քո, Ուլուանա ջան։ Հետո հիշում եմ, որ անմիջապես կարդացի Հայկօ-ի, dvgray-ի, Astgh-ի, Annushka-ի, Տատ-ի (կամ Տատոջ ) ու Dekada-ի գրառումները։ Իսկ մյուս օրը Ռուֆուսինը։ Վստահ եմ, որ այս նշածս ակումբցիների անուններից արդեն պարզ էր, թե հենց սկզբից ինչպիսի դրական ու բարձր կարծիք ձևավորվեց Ակումբի մասին։
    Կյանքում չէի մտածի, որ իմ գրառումը կարող է դրական կարծիք ձևավորել թեկուզ իմ մասին, մնաց՝ ակումբի Զգացված եմ

    Շատ հետաքրքիր հարցազրույց էր
    Ժառ ջան, Չելենտանոյի ազդեցության տակ ես պատասխանե՞լ... Confessa? /Խոստովանություն/
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.09.2009)

  28. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Jarre–ի հետ

    Հարցազրույցը երեք անգամ կարդացի, էնքան որ հետաքրքիր էր ու անկեղծ: Երբ առաջին անգամ Արթուրի հետ հանդիպեցի, այնքան դրական լիցքեր էի ստացել ու այնքան էի տպավորվել, որ դժվարանում էի հավատալ, որ աշխարհում իր պես մաքուր մարդիկ դեռ կան: Ու հավատացեք, որ Արթուրը ռեալ կյանքում նույնիսկ ավելի բարի է, ազնիվ ու հոգատար, քան վիրտուալում:

    Մենակ մի բանի հետ համաձայն չեմ

    Մեկ ուրիշն էլ կա՝ «Հոգատարությունը»։ Դա այն է, որ երբեմն չափազանցնում եմ մարդու նկատմամբ իմ հետաքրքրությունը, ու դրանից տպավորվում են։
    Ես չեմ հավատում, որ սա դիմակ է, սա քո իրական էությունն է: Ինձ միշտ զարմացրել ու հիացրել է, թե որքան ուշադիր ու հոգատար ես դիմացինի նկատմամբ, էնպես որ ավելորդ համեստություն մի արա

    Իսկ ազատության Արթուրի բնութագրումը շատ լավն էր, իրոք բոլորս պետք է աշխատենք այդպես ապրենք, դրանից աշխարհը մի փոքր ավելի կբարիանա

    Ապրեք, Անահիտ ու Արթուր
    I may be paranoid but no android!

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.09.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց CactuSoul -ի հետ
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 09.08.2016, 19:45
  2. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  3. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •