Վերնագրում ամեն ինչ ասված է:
Վերնագրում ամեն ինչ ասված է:
Դեմո ռոլիկները 24-ով են ցուցադրվում: 50 FPS -ը արդեն իրեն զգացնել չի տալիս: Օպտիմալ տարբերակը 24-50 -ի սահմաններում պետք է ընտել կապված համակարգչի հզորությունից:
էսպես չի մնա
Նախ պետք ա ճշտել, թե ո՞ր խաղը: Սովորաբար ամենամեծ FPS պահանջող խաղերը հենց FPS-նեռն են () ու ավտոմրցավազքայինները: FPS (first-person shooter) նորմալ խաղալու համար 50-60 կադր վայրկյանում ա պետք (բայց սուբյեկտիվորեն ինձ 30-ը հիմնականում հերիքում ա): TPS-ների համար շեմը ավելի ցածր ա` 35-40: Ստրատեգիաները էլ ավելի քիչ են պահանջում` 25-ը լրիվ հերիք ա: Համ էլ գոյություն ունեն ամենացածր, միջին ու առավելագույն FPS հասկացությունները: Հնարավոր ա, որ ինչ-որ խաղում առավելագույնը մեկ-մեկ 100-ից անցնի, բայց դու դա չես նկատի. իսկ այ եթե տեղ-տեղ՝ ամենածանր պահերին FPS-ը հանկարծ 10-15-ից իջնի, այ դա հաստատ աննկատ չի մնա: Էս առումով՝ վիդեոքարտի տեստերը կոնկրետ խաղի համար նայելիս ավելի ճիշտ ա ուշադրություն դարձնել հենց նվազագույն FPS-ին, եթե, իհարկե, տեստը անողը դա նշել ա:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 11.12.2010, 23:33:
DIXIcarpe noctem
Elmo (24.09.2009)
Մի բան էլի հարցնեմ, ինչքանով ինձ ա հայտնի մարդու աչքը վարկյանում 24 կադր ա ընկալում, այսինքն մնացածը միայն ենթագիտակցական մակարդակով են ազդում, բայց չգիտես թե ինչի ինձ թվում ա ուրիշ ազդեցություն էլ ա թողնում մարդու վրա: Որովհետև նույն բանը ձայնային ալիքների մասին էին պնդում գիտնականները, մարդու ականջը ամենաշատը 18-20 KHz ա ընկալում, դրանից բարձ իմաստ չունի, դրա համար աուդիո սիդիները 22 KHz-ով են: Բայց վերջին հետազոտություններից պարզ դարձավ, որ մենակ "թելիկների" տատանումը չի ու մարդը շատ լավ առանձ ոչ մի սարքավորում տարբերություն զգում ա 22 Khz-ի ու 48 KHz-ի մեջ, ինչքան ավելի բարձր ա սպեկտրը էնքան ավելի բնական ա հնչում:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Կինոմատոգրաֆի 24 կադր վայրկյանումն ու տեսախաղի 24 կադր վայրկյանումը մարդը տարբեր կերպ ա ընկալվում: Հետո ավելի մանրաասն կգրեմ, թե ինչու:
DIXIcarpe noctem
Albus (12.12.2010)
Վայրկյանում 16 կադր ու ավել հաճախականությամբ փոփոխությունը մարդն արդեն ըկնալում է որպես «մոնոլիտ» շարժում: Առաձին կինոպրոեկտորները հենց 16 հերց են եղել: Հետո դառել է 24 հերց, իսկ հեռուստացույցի վրա՝ 50 հերց, բայց վայրկյանում 25 կադր, որովհետև ամեն վազքի ժամանակ էլեկտրոնային ճառագայթը մեկ գծել է կենտ համարներով տողերի վրա, մեկ՝ զույգ:
Ճիշտ է կադրի այսպիսի հաճախությունը մարդը ընկալում է որպես մոնոլիտ շարժում, բայց փոփոխությունների թարթոցները միևնույնն է նկատելի է և աչքերի ու նյարդերի վրա լուշջ ազդեցություն է թողնում: Հենց այդ պատճառով էլ մոնիտորների վրա խորհուրդ տրվող մինիմալ նորմալ հաճախությունը 85 հերց և ավելին է: Իսկ LCD մոնիտորների դեպքում 65-70 Հց, որովհետև այնտեղ վազող ճառագայթ չկա, իսկ կադրի փոփոխությունը տեղի է ունենում պիքսել առ փիքսել, միաժամանակ ր ամեն փիքսելի մակարդակով: Այսինքն LCD մոնիտորների հետ թարթման ազդեցության խնդիր չկա:
Փորձեք ձեր մոնիտորի հաճախությունը դրեք 60 հերց և մի 2 րոպե նայեք նրան, հետո փոխեք 85 հերցի, կամ ավելի և կզգաք ինչի մասին է խոսքը:
էսպես չի մնա
_DEATH_ (24.09.2009)
Դու հավանաբար խառնում ես դիսկրետիզացիայի հաճախականությունը ձայնի հաճախականության հետ: Ամեն ինչ ճիշտ է, մարդը լսում է միայն 18-20 KHz դիապազոնը (լինում են իհարկե բացառություններ, բայց շեղումները չնչին են չեն): Իսկ քո նշած 48 KHz-ը, դա անալոգային->թվային ձևափոխման դիսկրետիզացիայի հաճախությունն է:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
եթե մոնիտորի հաճախականությունը ցածր է FPS -ից, ապա պետք է միացնել ուղղահայաց սինխրոնիզացիան, եթե բարձր է՝ կարիք չկա: Պետք է հիշել, որ ուղղահայաց սինխրոնիզացիան առաջացնում է արագագործության կորուստ: Դրա համար խորհուրդ չի տրվում այն միացնել նորմալ ժամանակ(FPS -ը փոքր է մոնիտորի կադրի թարմացման արագությունից):
էսպես չի մնա
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Մոնիտորի հաճախականությունը դնում եմ 60 հերց, միացնում եմ խաղն առանց ուղղահայաց սինխրոնիզացիայի պատկերը սկսում է լղոզվել, իսկ ուղղահայաց սինխրոնիզացիայով ամեն ինչ նորմալ է: Այսինքն FPS-ն ավելի բարձր է, քան մոնիտորի հաճախականությունը? Իսկ երբ մնիտորի հաճախականւթյունը փոխում եմ 70-75 հերց խաղը սկսում է կտրտել (առանց ուղղահայաց սինխրոնիզացիայի): Այսինքն մոնիտորի հաճախականւթյունից կախված խաղը սկսում է ավելի դանդաղ աշխատել: Ինչից է դա կախված?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ