Մեջբերում Artgeo-ի խոսքերից
Այն, որ հայկական հեռուստաընկերությունները դեռ չեն կայացել, բոլորս էլ շատ լավ գիտենք։ Պարզ է, որ հեռուստաընկերության կայացման համար անհրաժեշտ են ֆինանսներ։ Նոռմալ երկրներում ֆինանսները գոյանում են գովազդից։ Այսօրվա հայկական հեռուստաեթերի գովազդի հսկայական ծավալը լափում են ռուսական (ավելի ճիշտ պուտինական, բայց դա այլ պատմություն է) ալիքները։ Իհարկե, այդ գումարը Ռուսաստան չի գնում, այլ մնում է տեղական վերահեռարձակող ընկերության մոտ, որը հեռուստատեսության հետ որևէ առնչություն չունի։
Հայկական ալիքների անճաշակության ու ցածր մակարդակի հետ ռուսական ալիքների հեռարձակվել-չհեռարձակվելն ի՞նչ կապ ունի։ Հատկապես որ Հայաստանը ռուսական ալիքների գովազդները փոխում է, սեփական գովազդն է դնում ու փող է աշխատում։
Art, դու թշնամանքով ես լցված Ռուսաստանի նկատմամբ ու քո համար ինչ ռուսական է, ուրեմն աղբ է, բայց դա միայն քո սուբյեկտիվ կարծիքն է։
Այնինչ Հայաստանի բնակչության մեծ մասը նախընտրում է ռուսական ալիքները, որովհետև դրանք շատ ավելի բարձր մակարդակի են, քան տեղական ալիքները։
Մեջբերում Artgeo-ի խոսքերից
Բացի դրանից, ռուսական հեռուստաընկերությունները նաև մեծ քարոզչական մեխանիզմներ են։ Դրա համար ռուսական Առաջին ալիքը վերջին մի քանի ամսվա ընթացքում սկսել է նույնիսկ լուրերի այլ թողարկումներ պատրաստել հատուկ ԱՊՀ երկրների համար։
Ինչու՞ է քեզ թվում, թե միայն ռուսական հեռուստաընկերություններն են քարոզչական մեխանիզմներ։ Ընդհանրապես հեռուստատեսությունը ամենաուժեղ քարոզչական մեխանիզմներից մեկն է, ու էդ հարցում արևմտքից ուժեղը չկա։ Քեզ թվում է արևմտյան ալիքները պակա՞ս են մարդկանց գլուխը հարդուկում։
Մեջբերում Artgeo-ի խոսքերից
Ադրբեջանը հունվարի մեկից դադարեցրել է ռուսական ալիքների ազատ հեռարձակումը։ Վրաստանում այդ ալիքները վաղուց չեն հեռարձակվում։
Ճիշտն ասած, գլուխներս կախ Վրաստանի ու Ադրբեջանի քայլերը կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։
__________________
Երբ չկա վարող գութանը,
Մի պատճառ հանիր եզանը,
Նրան էլ մորթիր՝ հանգստանաս։