User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ռուսական ալիքների հեռարձակումը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • պիտի դադարեցվի

    6 13.04%
  • պիտի շարունակվի

    38 82.61%
  • էական չէ, մեկ է

    2 4.35%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ռուսական ալիքներ...

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Ռուսական ալիքներ...

    Այն, որ հայկական հեռուստաընկերությունները դեռ չեն կայացել, բոլորս էլ շատ լավ գիտենք։ Պարզ է, որ հեռուստաընկերության կայացման համար անհրաժեշտ են ֆինանսներ։ Նոռմալ երկրներում ֆինանսները գոյանում են գովազդից։ Այսօրվա հայկական հեռուստաեթերի գովազդի հսկայական ծավալը լափում են ռուսական (ավելի ճիշտ պուտինական, բայց դա այլ պատմություն է) ալիքները։ Իհարկե, այդ գումարը Ռուսաստան չի գնում, այլ մնում է տեղական վերահեռարձակող ընկերության մոտ, որը հեռուստատեսության հետ որևէ առնչություն չունի։ Բացւ դրանից, ռուսական հեռուստաընկերությունները նաև մեծ քարոզչական մեխանիզմներ են։ Դրա համար ռուսական Առաջին ալիքը վերջին մի քանի ամսվա ընթացքում սկսել է նույնիսկ լուրերի այլ թողարկումներ պատրաստել հատուկ ԱՊՀ երկրների համար։
    Ադրբեջանը հունվարի մեկից դադարեցրել է ռուսական ալիքների ազատ հեռարձակումը։ Վրաստանում այդ ալիքները վաղուց չեն հեռարձակվում։
    Իսկ Հայաստանո՞ւմ։ Հայաստանում դադարեցրին ռուսական շատ թե քիչ անկախ ՆՏՎ-ի հեռարձակումը դադարեցրին...

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Երբ գալիս եմ Երևան ու ասենք պտի տանը մնամ, ապա հեռուստացույց նայել չեմ կարողանում, որովհետև ոչ մի ալիքով հետաքրքիր բան չեմ գտնում … Իբր ռուսական ալիքներ կան, հմի էլ դրանք հանե՞ն : Կապանում հայկական ալիքներ ընդամենը երեքն են՝ Հ1, Հ2, Արմենիա, և դրանք շա՜տ հազվադեպ եմ նայում, որովհետև հիմնականում բան չեմ գտնում նայելու… Դե հնարավոր ա, որ ես եմ մի քիչ անտեղյակ հաղորդումներից, որովհետև հազվադեպ եմ հեռուստացույց նայում (այն էլ միայն գիշերը), բայց եթե նայում էլ եմ, ապա ռուսական ալիքները:
    Հ.Գ. մեծ քայլ ա էն, որ Հ1-ով սկսել են ֆիլմերը հայերեն թարգմանությամբ ցույց տալ, քանի որ մեծերը կամ այն մարդիկ, ովքեր ռուսերեն չգիտեն առաջ հնարավորություն չունեին ֆիլմ նայելու: Այ էս մեկն իրոք գովելի ա :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այն, որ հայկական հեռուստաընկերությունները դեռ չեն կայացել, բոլորս էլ շատ լավ գիտենք։ Պարզ է, որ հեռուստաընկերության կայացման համար անհրաժեշտ են ֆինանսներ։ Նոռմալ երկրներում ֆինանսները գոյանում են գովազդից։ Այսօրվա հայկական հեռուստաեթերի գովազդի հսկայական ծավալը լափում են ռուսական (ավելի ճիշտ պուտինական, բայց դա այլ պատմություն է) ալիքները։ Իհարկե, այդ գումարը Ռուսաստան չի գնում, այլ մնում է տեղական վերահեռարձակող ընկերության մոտ, որը հեռուստատեսության հետ որևէ առնչություն չունի։
    Հայկական ալիքների անճաշակության ու ցածր մակարդակի հետ ռուսական ալիքների հեռարձակվել-չհեռարձակվելն ի՞նչ կապ ունի։ Հատկապես որ Հայաստանը ռուսական ալիքների գովազդները փոխում է, սեփական գովազդն է դնում ու փող է աշխատում։
    Art, դու թշնամանքով ես լցված Ռուսաստանի նկատմամբ ու քո համար ինչ ռուսական է, ուրեմն աղբ է, բայց դա միայն քո սուբյեկտիվ կարծիքն է։
    Այնինչ Հայաստանի բնակչության մեծ մասը նախընտրում է ռուսական ալիքները, որովհետև դրանք շատ ավելի բարձր մակարդակի են, քան տեղական ալիքները։
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Բացի դրանից, ռուսական հեռուստաընկերությունները նաև մեծ քարոզչական մեխանիզմներ են։ Դրա համար ռուսական Առաջին ալիքը վերջին մի քանի ամսվա ընթացքում սկսել է նույնիսկ լուրերի այլ թողարկումներ պատրաստել հատուկ ԱՊՀ երկրների համար։
    Ինչու՞ է քեզ թվում, թե միայն ռուսական հեռուստաընկերություններն են քարոզչական մեխանիզմներ։ Ընդհանրապես հեռուստատեսությունը ամենաուժեղ քարոզչական մեխանիզմներից մեկն է, ու էդ հարցում արևմտքից ուժեղը չկա։ Քեզ թվում է արևմտյան ալիքները պակա՞ս են մարդկանց գլուխը հարդուկում։
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ադրբեջանը հունվարի մեկից դադարեցրել է ռուսական ալիքների ազատ հեռարձակումը։ Վրաստանում այդ ալիքները վաղուց չեն հեռարձակվում։
    Ճիշտն ասած, գլուխներս կախ Վրաստանի ու Ադրբեջանի քայլերը կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։
    __________________
    Երբ չկա վարող գութանը,
    Մի պատճառ հանիր եզանը,
    Նրան էլ մորթիր՝ հանգստանաս։

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Հայկական ալիքների անճաշակության ու ցածր մակարդակի հետ ռուսական ալիքների հեռարձակվել-չհեռարձակվելն ի՞նչ կապ ունի։ Հատկապես որ Հայաստանը ռուսական ալիքների գովազդները փոխում է, սեփական գովազդն է դնում ու փող է աշխատում։
    Հայաստանը չի աշխատում է, այլ այն «գործարարը», ով դրանով է զբաղվում: Իսկ Հայաստանին դրանից ոչ մի օգուտ չկա, բացի չնչին հարկից, որը ես համոզված չեմ, որ նա վճարում է:
    Art, դու թշնամանքով ես լցված Ռուսաստանի նկատմամբ ու քո համար ինչ ռուսական է, ուրեմն աղբ է, բայց դա միայն քո սուբյեկտիվ կարծիքն է։
    Այնինչ Հայաստանի բնակչության մեծ մասը նախընտրում է ռուսական ալիքները, որովհետև դրանք շատ ավելի բարձր մակարդակի են, քան տեղական ալիքները։
    Ես նույնպես նայում եմ ռուսական ալիքները ու շատ ծրագրեր շատ եմ սիրում, բայց նաև գիտակցում եմ, որ այդ ալիքները խլում են հայկական հեռուստաընկերություններից գովազդի ահռելի ծավալը զրկելով հայկական հեռուստաալիքները բավականին մեծ գումարներից: Իսկ հեռուստաընկերությունը չի կարող կայանալ, առանց ֆինանսների: Իսկ այդքան մեծ նախնական ֆինանսներ, ոչ ոք չի ներդնի:
    Ինչու՞ է քեզ թվում, թե միայն ռուսական հեռուստաընկերություններն են քարոզչական մեխանիզմներ։ Ընդհանրապես հեռուստատեսությունը ամենաուժեղ քարոզչական մեխանիզմներից մեկն է, ու էդ հարցում արևմտքից ուժեղը չկա։ Քեզ թվում է արևմտյան ալիքները պակա՞ս են մարդկանց գլուխը հարդուկում։
    Դե քո համար, ամբողջ աշխարհը մի մեծ մասոնիստական շարժում է, որը զբաղված է մարդկանց ուղեղները հարդուկելով, երբ իրականում այդ ամենը պարզապես կոչվում է կյանք:
    Ճիշտն ասած, գլուխներս կախ Վրաստանի ու Ադրբեջանի քայլերը կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։
    Ոչ ոք չի ասում գլուխը կախ հետևիր, ես իմ տեսանկյունն եմ հայտնում, որին առայժմ համապատասխան հակափաստարկ չլսեցի:

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հայաստանը չի աշխատում է, այլ այն «գործարարը», ով դրանով է զբաղվում: Իսկ Հայաստանին դրանից ոչ մի օգուտ չկա, բացի չնչին հարկից, որը ես համոզված չեմ, որ նա վճարում է:
    Գուցե այդպես է, բայց սա արդեն լրիվ առանձին, ռուսական ալիքների լինել-չլինելու հետ կապ չունեցող պրոբլեմ է։ Ո՞վ է մեղավոր, որ այդ փողերը Հայաստանին ծառայելու փոխարեն, ինչ-որ «գործարարի» գրպանն են գնում։
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ես նույնպես նայում եմ ռուսական ալիքները ու շատ ծրագրեր շատ եմ սիրում, բայց նաև գիտակցում եմ, որ այդ ալիքները խլում են հայկական հեռուստաընկերություններից գովազդի ահռելի ծավալը զրկելով հայկական հեռուստաալիքները բավականին մեծ գումարներից: Իսկ հեռուստաընկերությունը չի կարող կայանալ, առանց ֆինանսների: Իսկ այդքան մեծ նախնական ֆինանսներ, ոչ ոք չի ներդնի:
    Artgeo, տենց էլ չհասկացա, թե ի՞նչ կապ ունեն մասնավոր հեռուստաալիքների գովազդից առաջացած ֆինանսները ռուսական ալիքների հետ։ Նրանց գովազդից առաջացած փողերը ոչ ոք նրանց ձեռքից չի վերցնում։
    Որքան գիտեմ պետական ֆինանսավորում ունի միայն Հ1-ը, այսինքն՝ քո ասածը ամենաշատը կարող է գործել Հ1-ի համար։ Իսկ Հ1-ի մակարդակի ցածր լինելը շատ քիչ կապ ունի ֆինանսների սղության հետ։ Նախ հեռուստատեսության աշխատակիցներն ու տերերը պիտի ավելի հղկված ճաշակ ունենան։

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Դե քո համար, ամբողջ աշխարհը մի մեծ մասոնիստական շարժում է, որը զբաղված է մարդկանց ուղեղները հարդուկելով, երբ իրականում այդ ամենը պարզապես կոչվում է կյանք:
    Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչ մասսոնիստական շարժումների մասին ես ասում, ես տենց բան չեմ ասել, ու ոչ էլ երևույթին որևէ այլ անուն եմ տվել։ Է հա, կյանքն այդպիսին է՝ մեր կյանքում շատ մեծ դեր ունի քարոզչությունը ու դու ինքդ էլ դա ընդունում ես ու առաջինը դրա մասին խոսեցիր։
    __________________
    Երբ չկա վարող գութանը,
    մի պատճառ հանիր եզանը,
    Նրան էլ մորթիր՝ հանգստանաս։

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Մինչև ռուս և բելոռուս դիտորդները հայտարում էին, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները անցել են «ազատ-արդար-թափանցիկ», իսկ Մոսկվայում հերթական հայն է սպանվում`հերթական հետաքրքիր քայլը արեց ՀՀ-ի «գործընկեր» «ռազմավարական դաշնակիցը»:

    Բանն այն է, որ հետխորհրդային, ռուսական լծից ազատված երկրները հրաժարվել են ռուսական ալիքներին տրամադրել պետական հաճախականություններ : Այդ իրավունքը վերապահված է միայն տեղական ալիքներին, բացառություն են կազմում... այո, այո, Ռուսաստանի հպատակներ՝ Հայաստանը, Բելոռուսը և թվացյալ հպատակ Ադրբեջանը: Ադրբեջանը Ռուսաստանի առաջ դրեց պայման. «Կամ հուլիսի մեկից դադարեցվում է ռուսական ալքիների հեռարձակումը Ադրբեջանի տարածքում, կամ նրանց ևս հնարավորություն է տրվում հեռարձակել ադրբեջանական ալիք Ռուսաստանում»: Ռուսաստանի արտգործանախարար Լավրովը հայտարարեց, որ նրանք տրամադրում են ադրբեջանական ալիքներին հաճախականություն Մոսկվայի տարածքում հեռարձակվելու համար:

    Իսկ մենք չենք կարող նման քայլի դիմել: Չէ, որ «Քեզ համար Հայաստանցիները» այդ դեպքում ստիպված կլինեն Ա1+-ի նման ալիքներին հաճախականություն չտրամադրելու համար այլ անհեթեթ պատճառաբանություններ փնտրել:

    Ինչ լավա չէ՞;
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.05.2007, 21:44:

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Թեմային ավելացվել է հարցում:

  8. #8
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Տեղից տուպոյություն են ցույց տալիս, առանց այդ ալիքների կարելի կլինի ընդհանրապես TV չմիացնել

  9. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Թող անջատեն, ես արդեն մի քանի տարի է Культура և Euronews ալիքներից բացի ոչ մի ռուսական ալիք չեմ նայել: Իսկ հիմա հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում: Մենակ թող բոլոր հաղորդումները ու կինոները հայերեն թարգմանեն
    I may be paranoid but no android!

  10. #10
    Պատվավոր անդամ Ra$Ta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    551
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող անջատեն, ես արդեն մի քանի տարի է Культура և Euronews ալիքներից բացի ոչ մի ռուսական ալիք չեմ նայել: Իսկ հիմա հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում: Մենակ թող բոլոր հաղորդումները ու կինոները հայերեն թարգմանեն
    որ անջատեն ռուսաստանի առաջինը մնանք վայլուրի վրեն , վեռջ կլնի , նենցել տելեվիզր չեմ նայում , հազարից մեկ որ նստում եմ ռուսականներնեմ նայում , 20 հատ հայկական կա ու սաղ զիբիլա
    http://www.akumb.am/showthread.php?t=27053

    Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.

  11. #11
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Հայաստանում արգելել ռուսական ալիքները միայն նրա համար, որ այդպես են վարվում այլ պետություններ, այդքան էլ ճիշտ չի լինի: Նախ մյուս պետությունների գլխավոր ռազմական դաշնակիցը Ռուսաստանը չէ, հետո էլ անկախ նրանից այդ ալիքները Պուտինին են գովազդում, թե Մեդվևդեվին, դա Հայ հանդիսատեսին չի վերաբերվում, որովհետև մենք ընտրությունների ժամանակ նրանց չենք ընտրում: Նույն տրամաբանությամբ Հայաստանում էլ պետք է փակել որոշ լրատվական գործակալությունների, որոնք «երկրպագությամբ» են զբաղվում որոշ քաղ. գործիչների: Չնայած այս ամենի, ռուսական ալիքների փակվելը նաև սխալ կարելի է համարել նրանով, որ մեր հեռուստադիդողը սովորել է այդ ալիքներին և հոգեբանորեն դժվար կլինի չնայել ծանոթ հաղորդումները և հեռուստասերիալները, սա տնային տնտեսուհիների համար: Նշեմ, որ Ռուսաստանը Հայաստանին վճարում է, Հայաստանի տարացք եթեր դուրս գալու համար, իսկ մեր պետությանը գումար պետք է: Այսինքն Ռուսաստանը վճարում է Հայ հանդիսատեսի հաճույքի համար: Միակ բանը, որի հետ համաձայն չեմ, դա ՆՏՎ հեռուստատեսության արգելափակումն է ՀՀ տարացքում, չգիտեմ էլ վերականգնվել է, թե ոչ:
    Ուրախ գրառում:

  12. #12
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Միշտ դեմ եմ ինֆորմացիայի սահմանափակմանը: Եթե նրանց քարոզչությունը դեմ է մեր ազգային շահերին, պետք է կազմակերպել ավելի հզոր քարոզչություն, որը կգործի ի նպաստ: Արգելելը, փակելը սովետական տրյուկներ են, որոնցից գարշահոտ է գալիս: Անձամբ ես շատ քիչ եմ նայում ռուսական ալիքներ, որովհետև հակառուսական տրամադրվածություն ունեմ ներքուստ, սակայն երբեմն լինում են շատ որակյալ հաղորդումներ, ինչպիսիք դժվար է հանդիպել հայկական եթերում: Մի խոսքով պետք է աշխատել հեռարձակվող ալիքների ավելացման, այլ ոչ թե կրճատման ուղղությամբ. ընդ որում օտարne8 մշակույթին ծանոթալու հրաշալի հնարավորություն է հեռուստատեսությունը: Նույնիսկ պարսկական ալիքներով երբեմն շատ հետաքրքիր բաներ են լինում, ափսոս չեմ հասկանում

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ դեմ եմ ինֆորմացիայի սահմանափակմանը: Եթե նրանց քարոզչությունը դեմ է մեր ազգային շահերին, պետք է կազմակերպել ավելի հզոր քարոզչություն, որը կգործի ի նպաստ: Արգելելը, փակելը սովետական տրյուկներ են, որոնցից գարշահոտ է գալիս: Անձամբ ես շատ քիչ եմ նայում ռուսական ալիքներ, որովհետև հակառուսական տրամադրվածություն ունեմ ներքուստ, սակայն երբեմն լինում են շատ որակյալ հաղորդումներ, ինչպիսիք դժվար է հանդիպել հայկական եթերում: Մի խոսքով պետք է աշխատել հեռարձակվող ալիքների ավելացման, այլ ոչ թե կրճատման ուղղությամբ. ընդ որում օտարne8 մշակույթին ծանոթալու հրաշալի հնարավորություն է հեռուստատեսությունը: Նույնիսկ պարսկական ալիքներով երբեմն շատ հետաքրքիր բաներ են լինում, ափսոս չեմ հասկանում
    Ես էլ լրիվ քո նման եմ էս հարցում:
    Ավելացնեմ, որ ռուսական մշակույթային հաղորդումները շատ հզոր են: "Կուլտուրան", երբ ինձ հետաքրքիր հաղորդում է եղել նայել եմ, ցնցող են եղել իրենց որակով: Կուլտուրայով ցուցադրվող ֆիլմերը նույնպես լավագույներն են: Ափսոս որ Հայաստանում շատ քիչ մարդ է նայում դրանք: Շաաա՜՜տ ափսոս:

    Ընդանրապես ռուսական կուլտուրան /"Կուլտուրա" ալինք էլ մեջը/, աշխարհի մասշտաբով լավագույներից մեկն են, ու դրանց անհաղորդ մնալ, մանավանդ որ լեզվական արգելք չկա, ինչպես ասենք անգլերենի դեպքում հայերիցս շատերի համար, առնվազն հիմարություն է:

  14. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ լրիվ քո նման եմ էս հարցում:
    Ավելացնեմ, որ ռուսական մշակույթային հաղորդումները շատ հզոր են: "Կուլտուրան", երբ ինձ հետաքրքիր հաղորդում է եղել նայել եմ, ցնցող են եղել իրենց որակով: Կուլտուրայով ցուցադրվող ֆիլմերը նույնպես լավագույներն են: Ափսոս որ Հայաստանում շատ քիչ մարդ է նայում դրանք: Շաաա՜՜տ ափսոս:

    Ընդանրապես ռուսական կուլտուրան /"Կուլտուրա" ալինք էլ մեջը/, աշխարհի մասշտաբով լավագույներից մեկն են, ու դրանց անհաղորդ մնալ, մանավանդ որ լեզվական արգելք չկա, ինչպես ասենք անգլերենի դեպքում հայերիցս շատերի համար, առնվազն հիմարություն է:
    Ես նայում եմ...միշտ

  15. #15
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական ալիքներ...

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող անջատեն, ես արդեն մի քանի տարի է Культура և Euronews ալիքներից բացի ոչ մի ռուսական ալիք չեմ նայել:

    Культура-ն էլ ա ռուսական։ Առանց դրա ես կյանք չունեմ, դրա համար ավել լավ է՝ չփակեն։ Էս մի ալիքը տեղը հանում է բոլոր մնացած ռուսական ախմախությունների։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Youtube ալիքներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Վեբ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 06.09.2018, 12:10
  2. Ակումբցիների հավանած Youtube ալիքներ ու վիդեոներ
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 27.10.2016, 00:21
  3. Գրավիտացիոն ալիքներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.02.2016, 18:40
  4. Արբանյակային հայկական ալիքներ / հայերեն ծրագրեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 21.03.2013, 12:19
  5. Ռուսական ռոք և ռուսական մետալ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.12.2010, 18:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •