User Tag List

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Տուգանք հետիոտներին

  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տուգանք հետիոտներին

    Փաստորեն բանը հասավ դիվան բաշուն հետիոտներին:


    Հոկտեմբերի 1–ից կարգազանց հետիոտները կտուգանվեն 3000 դրամով

    -Հոկտեմբերի 1-ից հետիոտների նկատմամբ խիստ գործողություններ են իրականացվելու,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապեպ Մարգար Օհանյանը։

    Նա հաղորդել է, որ սկսած հոկտեմբերի 1-ից՝ կարգազանց հետիոտները նախ զգուշացում կստանան ոստիկանության տեսուչների կողմից, ապա կհրավիրվեն բաժին, երեք ժամ կմնան այնտեղ, մինչ նրանց անձը կհաստատվի, ապա կտուգանվեն 3000 դրամով և բաց կթողնվեն։

    -Քաղաքացիները գուցեև իրենց արդարացի դժգոհությունը կհայտնեն, երբեմն նաև կվիճեն տեսուչի հետ, սակայն այս ամենն արվելու է ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու և խախտում արատավոր երևույթը վերացնելու համար։
    http://www.7or.am/hy/news/2009-09-23/6770/

    Հետիոտների պարտականությունները

    3.1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտներին:
    Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին` երթևեկելի մասի արտաքին եզրով):
    Բնակավայրերից դուրս հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանղամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:
    3.2. Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում` ոչ ավելի քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և ետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` առջևից սպիտակ, իսկ ետևից` կարմիր գույնի միացված լապտերիկներով:
    Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:
    3.3. Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` խաչմերուկներում` մայթերի կամ կողնակների ուղղությամբ: Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
    3.4. Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում` տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:
    3.5. Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունր և համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:
    Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ միայն համոզված լինելով, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
    3.6. Դուրս գալով երթևեկելի մաս հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:
    3.7. Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:
    3.8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ և «տաքսի» թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը:

    Մոդերատորական: Գրառումը խմբագրվել է, ավելացվել է Վիշապի մեջբերումը՝ կանոններն առաջին էջում տեղադրելու համար:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 25.09.2009, 10:58:

  2. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Վերջապես։ Վաղուց էի սպասում նման մի թատրոնի։
    Թատրոն, որովհետև ինչպես և բոլոր նմանատիպ այլ հրամանները (ջիպերին տուգանել, սպիտակ համաներով տաքսիներին բռնել և այլն), գործելու է մոտ 1 ամիս։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (24.09.2009), Jarre (24.09.2009), keyboard (01.10.2009), Ապե Ջան (24.09.2009), Կաթիլ (01.10.2009), Հակոբ Գեւորգյան (04.10.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Ամրագոտիներինը դեռ շարունակվում է

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.09.2009), javaharut (01.10.2009)

  6. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Ինչպես ինքդ նշեցիր - դեռ
    Իսկ մգեցված ապակիների արգելքը վաղուց չի գործում։ Վերջերս փոխեցին օրենքը, որ բոլորը մգեցնեն, հետո կգնա թատրոնի 2-րդ ակտը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.09.2009), Second Chance (24.09.2009)

  8. #5
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամրագոտիներինը դեռ շարունակվում է
    Երևի դեռ ամրագոտներ կան որ չեն վաճառվել

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (24.09.2009)

  10. #6
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Բայցևայնպես, նույնիսկ թատրոնի տեսքով, ինձ դուր է գալիս օրենքը: Վերջապես ես «օրինավոր» ի պիտակով կլինեմ, ոչ թե՝ «ա դե, մեկ ա ոչ մեկ էլ չի նայում լույսին» կամ «էս հաստատ փչացել ա», «հո պիոներ չես»...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.09.2009), javaharut (01.10.2009), Լուսաբեր (24.09.2009)

  12. #7
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես։ Վաղուց էի սպասում նման մի թատրոնի։
    Թատրոն, որովհետև ինչպես և բոլոր նմանատիպ այլ հրամանները (ջիպերին տուգանել, սպիտակ համաներով տաքսիներին բռնել և այլն), գործելու է մոտ 1 ամիս։
    չէ էս ինձ չի թվում որ մի ամիսա գործելու, հա ու լավ բանա, կխուսափենք ճանապարհատրանսպոտային պատահարներից, երթևեկությունը ավելի կարագա, չեն լինի խցանումներ առավոտյան, երբ հասարակությունը շտապում է ուսումնական հաստատություն և վերջիվերջո մի քիչ կսովորենք օրենքի ենթարկվել, ինչքան պետք է սենց անօրեն ապրենք

  13. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Գոնե ճանապարհ չզիջող մեքենաներին էլ տուգանեն:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (24.09.2009), Cassiopeia (24.09.2009), Elmo (24.09.2009), Grieg (24.09.2009), Jarre (24.09.2009), javaharut (01.10.2009), Kita (24.09.2009), Morpheus_NS (24.09.2009), Second Chance (24.09.2009), Աթեիստ (24.09.2009), Արամ (01.10.2009), Մանուլ (24.09.2009)

  15. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    օրենքին հետևողը առանց տուգանքի վախի էլա հետևում, փող աշխատելու նոր միջոց մլիցեքի համար, հազար դրամ կխոթես ջեբը ու ճանապարհդ կշարունակես: Կայֆա, Հայաստանում ցանկացած ձևի մարդու համար լուծում կա

    Մեջբերում Goooal-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ էս ինձ չի թվում որ մի ամիսա գործելու, հա ու լավ բանա, կխուսափենք ճանապարհատրանսպոտային պատահարներից, երթևեկությունը ավելի կարագա, չեն լինի խցանումներ առավոտյան, երբ հասարակությունը շտապում է ուսումնական հաստատություն և վերջիվերջո մի քիչ կսովորենք օրենքի ենթարկվել, ինչքան պետք է սենց անօրեն ապրենք
    պատահարներից չես խուսափի, վրաերթ անողները գիտեն, որ իրանց բան ասող չկա,իսկ ով մեջք չունի վրաերթ չի անում:

    միակ լավը այն է գուցե, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է մի քիչ օրինապահ դառնան, բայց դե դա էլ ներքին կուլտուրա է, արտաքին ազդակներով դժվար է արդյունքի հասնել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.09.2009), Kita (24.09.2009), Rhayader (24.09.2009)

  17. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոնե ճանապարհ չզիջող մեքենաներին էլ տուգանեն:
    ճիշտ որ, երբ դու քո կանաչ լույսին ես սպասում, իսկ մի հաստավիզ գալիս ու անցումի գծերի վրա է կանգնում, այդ դեպքում ով է մեղավոր, ում տուգանեն կամ բաժին տանեն,

    Հնդկաստանի երթևեկությունից հետո Հայստանի երթևեկությանը հպարտությամբ եմ նայում, բայց Եվրոպայից հետո չի ստացվում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  18. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Ինձ մի քանի անգամ Կասկադի մոտ խփել են կանաչ լույսի տակ, որովհետև վրես էլ քշեն, կանաչի տակ քայլելու եմ: Մի անգամ քֆրտեցի, մի անգամ գլուխը խփեցի ղեկին: Բայց մեկ ա՝ կանաչի տակ փողոցն ավելի վտանգավոր ա: Որովհետև քո անվտանգության մեջ համոզված անցնում ես (-7 աչքերով) ու մեկ էլ...
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Նա հաղորդել է, որ սկսած հոկտեմբերի 1-ից՝ կարգազանց հետիոտները նախ զգուշացում կստանան ոստիկանության տեսուչների կողմից, ապա կհրավիրվեն բաժին, երեք ժամ կմնան այնտեղ, մինչ նրանց անձը կհաստատվի, ապա կտուգանվեն 3000 դրամով և բաց կթողնվեն։

    առը քեզ բարքեր,… կգբեական երկիր, կդբական բարքեր ու վարքեր

    շատ հետաքրքիր ա, էն թոշակառու 70 տարեկան տատիկին, որ զոռով քայլում ա ու 1000 դրամով ապրում, ինչ են անելու բաժնում պահելուց հետո, կախելու են՞՞՞

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (24.09.2009)

  21. #13
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Ոնց որ ձեռառնոցի լինի, կտանեն 3 ժամ կպահեն, հետո 3000 կտուգանեն: Իրենք ժողովրդին սովորացրել են նման պահվածքի հետո էլ ուզում են միանգամից դանակը վզին դնելով վերացնեն: Հայաստանում ապրող հոտիոտնի մեղավորությունն այս հարցում այդքան մեծ չէ: Ոնց եղել է, այնպես սովորել են: Դա պետք է քիչ քիչ սովորեցնեն: Բաժին տանելս որն է, թող տեղում 1000 դրամ տուգանեն պրծնեն
    Love has an enemy, but it is already defeated!

  22. #14
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Շատ էլ լավ են անելուօրենք եք ուզում, ստացեք
    բայց են տանել պահելու պահերը ինձ էլ դուր չեկավ

  23. #15
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Միտինգների հարգելի մշտական մասնակիցներ, հլա չեք ջոկել սրա իմաստը?
    Բոլոր միտինգավորներին ճանապարհը սխալ հատելու համար (դե երթա լինում վերջիվերջո) բռնում տանում են Ու Միտինգին ինչքան մարդ կա.. հլա բազմապատկեք 3000-ով Կրիզիսից Հայաստանն առաջիննա դուրս գալու....

    Իսկ ավելի լուրջ շատ լավ օրենքա: Ինչի պետք ա վարորդբերին տուգանեն իսկ կարգազանց հետիոտնին ոչ? Հուսով եմ կդադարեն ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՄԻ ՎՐԱՅՈՎ փողոց հատելը:
    Համաձայն եմ, որ աջ թեքվելուց չզիջելու դեպքում վարորդին պետք է տուգանել: Բայց որ ընդհանուր նայում եմ, նենց խախտումներ չեն տուգանում, որ դա դրա մոտ հեչ բանա....
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.09.2009), Արիացի (24.09.2009), Բիձա (29.09.2009)

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •