Եթե դժվար չէԲայց այս դեպքում չզիջելու մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, եթե կուզեք կասեմ:Իրոք հետաքրքիր է:
Եթե դժվար չէԲայց այս դեպքում չզիջելու մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, եթե կուզեք կասեմ:Իրոք հետաքրքիր է:
ճիշտն ասած սկզբից ինձ թվաց, թե օրինազանցներին տուգանող հատուկ մլիցեք են լինելու բոլոր խաչմերուկներում, անցումների մոտ և այլն, բայց եթե պետավտոտեսուչներն են լինելու հետևողները, ապա ոչինչ չի ստացվի, անցումով անցնողը իր սովորությանը համաձայն կշարունակի օրենքով անցնել, իսկ հակառակ սովորության տեր մարդիկ ուղակի շուրջը ուշադիր կնայեն ու կտեսնեն մլիցայի մեքենա չի երևում կանցնեն, իսկ եթե երևումա կսպասեն քշի գնա ու էլի նույն ձև փողոցի մեջտեղով կանցնեն:
Գուցե պեսիմիստ եմ, բայց ինձ թվում է նման կերպ հարցը չի լուծվի![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Բացատրեմ
Նախևառաջ կա վտանգ, որ եթե զիջես ու արգելակես, ապա ետևի մեքենան չի հասցնի արգելակել ու հետևից կխփի: Ճիշտա ինքնա մեղավոր, բայց համաձայնեք, որ ամեն դեպքում դա անդուր վիճակա, որից վարորդներն աշխատում են առավելագույնս խուսափել: Խփած սարքած մեքենան էլ առաջվանը չի լինում և այլն... դա մեկ
Երկրորդ: Մարդկային մեծ հոսքի դեպքում կկանգնես մինչև լույսը փոխվելը և խաչմերուկ կմտնես արդեն կարմիր լույսի տակ, ինչն էլ ՊԱՏ տեսուչի կողմից կարող է գնահատվել որպես անցում կարմիրի տակով, որն էլ բնականաբար կբերի մի քանի հազար դրամ տուգանքի: Ու դեռ չհաշված նա, որ աջ մտնող մեքենաների հոսքը նման դեպքում ուղղակի տեղից չի շարժվի և կստեղծվի խցանում:
Երրորդ: Երբ զիջում ես հետիոտնին սկսում են նենց ճեմելով անցնել փողոցը, ոնց որ պապու տնկած այգում զբոսնեն: Ազդումա նյարդերի վրա մի այլ ձևի.. մանավցանդ երբ որ շտապում ես: Բացի դրանից էլ նման ճեմելը բերումա երկրորդ կետի անդուր պահերին:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
davidus (24.09.2009), Lion (26.09.2009), One_Way_Ticket (24.09.2009)
Ի դեպ, անընդհատ աջ մտնելու դեպքն ենք դիտարկում, իսկ եթե պարզապես փողոցի մեջտեղում զեբրա է գծած (օրինակ, Լենինգրադյանի վրա, Շինարարների խաչմերուկից ոչ հեռու), ապա մեքենան պարտավոր չէ՞ հետիոտնին ճանապարհ զիջել: Եթե աջ մտնելիս զիջող մեքենաների քանակը գնալով շատանում է, ապա վերոհիշյալ իրավիճակում դեռևս անհույս է:
Եթե միայն զեբր է, ու լուսացույց չկա զիջելը պարտադիր չէ: Ուղղակի պետք է ավելի ուշադիր լինել:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
One_Way_Ticket (24.09.2009)
Բագ, դու էլ ասիր: Արշակունյացը կտրել անցնելը ոչ միայն ռիսկի, կամ ասենք քաջության գործ ա, այլ ինքնասպանության նման մի բան ա: Զեբրի վրայով եմ անցնում մազերս վախից բիզ-բիզ ա կանգնում, էլ ուր մնաց ուրիշ հատվածից: Դու Մաշտոցի պողոտան նայի, Բաղրամյանը, Տիգրան Մեծը, Լենինգրադյանը, Դավիթ Անհաղթը, Ազատության Պողոտան:
էսպես չի մնա
Արշակունյացն անցնելու հատուկ մեթոդ էի մշակելՄի պահ կա որ ճանապարհն ազատա լինում ու կարող ես ծայրից ծայր անցնել առանց կանգառի
))
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մենակ ոտերը շտրաֆպլաշյադկա չտանեն, ուրիշ ինչ ուզում են թող անեն![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 24.09.2009, 17:38:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Կարծեմ 32 ատամով էին մի էսպիսի հումոր անում.
Ամեն մարդ մեռնելուց առաջ մի ինչ-որ բան ա ասում: Օրինակ.
-Ապե՛ր, անհարմար պահի ես զանգել: Սպասի Արշակունյանց փողոցն անցնեմ, հետ կզանգեմ![]()
Ձայնալար (24.09.2009)
Տուգանքը որ մեծացնեն կարող ա համաձայնվես![]()

Բագ, կանոններում հստակ ամրագրված է այդ պահը։ Չուկի հետ համաձայն եմ, դեռ ահագին պայմաններ պիտի բարելավեին, նոր խստացնեին դրվածքը, իսկ հիմա «բոլոր պարերը պարել ենք»–ի մասին է խոսքը։ Ամեն դեպքում մեջբերում եմ երթևեկության կանոններից հետիոտներին վերաբերող մասը, տգետ գայիչնիկ ռաստվելու դեպքում վստահ լինելու համար.
Չկարգավորվող խաչմերուկներում ու նաև առանց լուսացույցի հետիոտնային անցումներում վարորդները պարտավոր են զիջել երթևեկելի գոտու վրա հայտնված հետիոտներին։ Ամեն դեպքում հետիոտները երթևեկելի մասը հատելիս պիտի վստահ լինեն, որ իրենց զիջում են, դա վարորդների պարագայում էլ է այդպես։Հետիոտների պարտականությունները
3.1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտներին:
Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին` երթևեկելի մասի արտաքին եզրով):
Բնակավայրերից դուրս հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանղամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:
3.2. Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում` ոչ ավելի քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և ետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` առջևից սպիտակ, իսկ ետևից` կարմիր գույնի միացված լապտերիկներով:
Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:
3.3. Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` խաչմերուկներում` մայթերի կամ կողնակների ուղղությամբ: Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
3.4. Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում` տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:
3.5. Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունր և համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:
Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ միայն համոզված լինելով, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
3.6. Դուրս գալով երթևեկելի մաս հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:
3.7. Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:
3.8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ և «տաքսի» թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը:
Շատ տեղերում լուսացույցները աննորմալ են կարգավորում, շատ տեղերում զեբրը կա, իսկ «հետիոտնային անցում» զգուշացնող նշանը բացակայում է, որոշ խաչմերուկներում ձախ շրջադարձ կարատող վարորդների համար սեկցիան կանաչ է, իսկ ձախ մտնող փողոցը հատող հետիոտների համար՝ կարմիր, կեսից սկսում է վերջինս կանաչել։ Այնպես որ հազար չափեք, նոր փողոցն անցեք։ Միայն կանաչ լույսին հետևելը կարող է մահացու լինել։
Si vis pacem, para bellum
Վիշ ջան, բայց տեսադաշտ ա գրած, ուղիղ փողոցի դեպքում դա կարա մի քանի կիլոմետր լինել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ