User Tag List

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Տուգանք հետիոտներին

  1. #61
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերթական փող աշխատելու միջոցը
    Ամեն դեպքում, եթե էդ որոշումը թեկուզ 1 տոկոսով կբարձրացնի փողոց անցնելու կուլտուրան թող ընդունեն, կողմ եմ Բայց ամեն դեպքում եթե փող կլպելու միջոց չի, ինչի հենց 3000, թող սիմվոլիկ 1000 դրամ դնեին, հիմա եթե մոտս 3000 չլինի, ստացվումա, որ պետքա 3 ժամ գնամ մնամ բաժին... Տխուրա մեր օրենք հանողների տրամաբանության վիճակը
    3000-ն էլ էդքան շատ չէ, համ էլ տուգանքի չափը պիտի լինի այնքան, որ մարդուն նաև դաս լինի՝ հաջորդ անգամ նույն սխալը չկրկնել համար:

    Իսկ ինչ վերաբերում ա 3000 դրամ տվյալ պահին չունենալուն, է չունես, խախտում աշխատիր չանել, քեզ ո՞վ ա ստիպում:

  2. #62
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    REAL_ist ջան էդ քո ասածով որ լիներ, շատ լավ կլիներ: Բայց հենց նոր մեքնեյաի դեմից մազապուրծ մայթինց ցատկած մարդուն դժվար ա հավատալ, որ ինքը չէր դժվարացնում երթևեկությունը: Էլ չասեմ արգելակելու մասին:
    Դե որ մազապուրծ ցատկումա ուրեմն անհրաժեշտություն կար
    Ճիշտն ասած ծանոթ չեմ միջազգային պրակտիկային, թե ոնցա էս հարցը կարգավորվում չգիտեմ: Բայց ինձ թվումա պետքա սահման հստակեցնել, թե երբ հետիոտնը կենթարկվի պատասխանատվության, երբ` ոչ: Ես եմ, վռազում եմ, կամ էլ հոյակապ սանիտարահիգիենիկ վիճակում գտնվող անցումներով անցնելու ցանկություն չունեմ, զգուշորեն անցնում եմ փողոցը երթևեկելի մասով, առանց երթևեկությանը խանգարելու, հիմա ինձ ով կարա տուգանի? Ճիշտ էլ կռահեցիր, մեր ինտելեկտուալ ոստիկանները, որոնք դժվար թե իմանան ընդհանրապես սահմանը ինչա, որ մի հատ էլ ջոգեն երբա խախտում երբ ոչ:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 24.09.2009, 15:23:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (24.09.2009)

  4. #63
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրիմիտիվ օրինակ: Ակումբում պահանջում եմ հայատառ գրել, բայց մինչև պահանջելը հնարավոր բոլոր տարբերակներն ապահովել ենք, չէ՞:
    Հա, ես էլ դրա հետ չեմ վիճում: Սկզբում էլ նշել եմ, կան պրոբլեմներ ու չափից շատ կան: Պայմանները չեն ապահովում, դրա համար էլ համաձայն եմ, որ իրանք անարժան իշխանություններ են:
    Բայց գոնե պահպանված տեղերում չօգտվելու համար էլ հո մենք ենք մեղավոր:
    Ասենք քո բերած օրինակով: պատկերացրա կան բաժիններ, որտեղ հայատառ համակարգը չի աշխատում: Էդ բաժիններում իրավունք չունես բան պահանջել, բայց գոնե ապահոված տեղերում կարող ես չէ՞ պահանջել:

    Համ էլ էլի իմ կարծիքով երևի իրանք մենակ տենց տեղերում էլ կտուգանեն: Ոնց որ երթուղայիններին կանգառից դուրս կանգառ չի կարելի, բայց ծայրամասերում ու ոչ ծանրաբեռնված տեղերում աչք են փակում երևույթի վրա, նույն ձև էլ անցում չապահոված տեղում մարդկանց չեն կարող ստիպել օդով անցնել:
    էսպես չի մնա

  5. #64
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ թող անցումները դադարեն շուկա լինելուց: Մեկ էլ թող նենց անեն, որ աստիճանների քարերը ոտերներիս տակից չփախնեն: Հետո թող ռաբիզ աղմուկը անջատեն:
    գետնանցումների ու քաղաքային ճանապարհների սպասարկումը տեղական ինքնակառավարման մարնինների պարտականությունն ա... դժգոհելուց պետք է ճիշտ դժգոհել... գաիշնիկից ինչի պիտի պահանջես, որ անցումները մաքուր լինեն... քաղաքապետից ու ավագանուց պահանջի....

  6. #65
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ մազապուրծ ցատկումա ուրեմն անհրաժեշտություն կար
    Հիմա քաղաքաի բանուկ փողոցներից մեկի մոտ եմ ապրում:
    Հեսա գնամ ընդմիջման, պատուհանից մի քիչ նկարահանումներ կանեմ ու կտեղադրեմ: Եթե իհարկե տեխնիկական խնդիրներ չառաջանան: Ու միասին կնայենք ինչքանով կա դրա անհրաժեշտությունը:
    էսպես չի մնա

  7. #66
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ էլի իմ կարծիքով երևի իրանք մենակ տենց տեղերում էլ կտուգանեն: Ոնց որ երթուղայիններին կանգառից դուրս կանգառ չի կարելի, բայց ծայրամասերում ու ոչ ծանրաբեռնված տեղերում աչք են փակում երևույթի վրա, նույն ձև էլ անցում չապահոված տեղում մարդկանց չեն կարող ստիպել օդով անցնել:
    Կեցիր, եղբայր:
    Քո՛ կարծիքով:
    Իսկ ես այ կարծում եմ, որ ոչ:

    Ու պնդում եմ, որ նման խստություններ մտցնելու բարոյական իրավունք կունենային միայն անհրաժեշտ միջավայրն ապահովելուց հետո:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #67
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցիր, եղբայր:
    Քո՛ կարծիքով:
    Իսկ ես այ կարծում եմ, որ ոչ:

    Ու պնդում եմ, որ նման խստություններ մտցնելու բարոյական իրավունք կունենային միայն անհրաժեշտ միջավայրն ապահովելուց հետո:
    Կարծիքս ստուգելու համար ժամանակ ա պետք, էդ էլ մենք ունենք: Կտեսնենք:

    Իսկ միջավայր ապահովելու հարցում համ հետդ համաձայն եմ, համ էլ համաձայն չեմ:
    Համաձայն չեմ, որ միջավայր չկա, որովհետև ցանկացած խաչմերուկում գոնե զեբր կա գծած: Այսինքն գոնե կարելի ա զեբրով փողոցը հատել:

    Համաձայն եմ, որովհետև շատ ու շատ տեղերում ոչ զեբր կա, ոչ էլ անցում: Սկի լուսաֆորն էլ ճիշտ չի աշխատում:

    Ամեն դեպքում պահանջել ավելի անվտանգ(թեկուզ ոչ բոլոր ստանդարտներին համապատասխան) տեղով անցնելը նորմալ է:
    էսպես չի մնա

  9. #68
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու պնդում եմ, որ նման խստություններ մտցնելու բարոյական իրավունք կունենային միայն անհրաժեշտ միջավայրն ապահովելուց հետո:
    Ախր մարդն ասում ա՝ 70մ հառավորությամբ հետիոնտային անցումները (զեբրաները) թողած՝ մարդիկ անցնում են դրանց արանքով, ընդ որում անկյունագծով: Էդտեղ էլ ի՞նչ միջավայր պիտի ապահովեն: Օրինակները շատ են:

    Մեր իշխանությունները էսօր ահավոր վատն են, բայց դրա հետ մեկտեղ մենք էլ լիքը թերություններ ունենք՝ անկախ իշխանության ապահոված պայմաններից: Տարրական էթիկա (հաճախ նաև տրամաբանություն) չունեն մարդիկ: Այդ մարդկանց փոխել ա պետք, որովհետև էս իշխանությունները վաղ թե ուշ կանցնեն, բայց էդ մարդիկ կան ու կլինեն, էդ մարդիկ են լինելու մեր վաղվա լավ իշխանավորներով լավ երկրի լավ քաղաքացիները:

    Կներեք ավելորդ ռոմանտիզմիս համար:

  10. #69
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր իշխանությունները էսօր ահավոր վատն են, բայց դրա հետ մեկտեղ մենք էլ լիքը թերություններ ունենք
    Ուհու, մանավանդ հենց այն փաստը, որ հանդուրժում ենք այսպիսի իշխանություններին՝ թերությունների թերությունն ա:
    էսպես չի մնա

  11. #70
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր մարդն ասում ա՝ 70մ հառավորությամբ հետիոնտային անցումները (զեբրաները) թողած՝ մարդիկ անցնում են դրանց արանքով, ընդ որում անկյունագծով: Էդտեղ էլ ի՞նչ միջավայր պիտի ապահովեն: Օրինակները շատ են:
    Տեղեր կան, որ ես էլ կնախընտրեմ 70մ էն կողմից անցնել, որպեսզի կյանքս ավելորդ վտանգների չենթարկեմ: Օրինակ, ասացի, Մամուլի շենքի մոտի խաչմերուկը: Ու էդ օրինակները շատ են: Սրա մասին եմ խոսում:

    Իսկ որ անտեղի խախտողներ կան, բոլորս էլ գիտենք: Հեծանիվ չենք հայտնաբերում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #71
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Գնամ վիդեոներ կերտելու: Տեղադրեմ վերլուծենք:
    էսպես չի մնա

  13. #72
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Բարեկամներ, օրինակ մեր հիմնարկի դիմաց առաջ կար լուսացույց հետիոտնի համար՝ կոճակը սեղմում էիր ու հանգիստ անցնում՝ եթե իհարկե գիժ ես, որովհետև լավագույն դեպքում մեքենաների 10 տոկոսն էր բանի տեղ դնում էդ լուսացույցին, իսկ մոտակա խաչմերուկը շատ հեռու է: Ոչ մի ավտոտեսուչի մտքով չեր անցնում կանգնել և տուգանել կարմիրի տակով անցնող վարորդնդներին, չէին տուգանվում նաև հետիոտները: Հիմա կա վերգետնյա անցում ու ես դեռ անօրինական փողոց հատող չեմ նկատել (հանուն արդարության՝ մի հոգու նկատել եմ, երևի գժի թուղթ ուներ): Հիմա եթե տուգանեն փողոցը հատողին, լավ կանեն, բայց եթե տուգանեյին մի ամիս առաջ, *** կուտեին: Խոսքը սրա մասին ա: Ու ճիշտ չի, որ մենք հույսներս դնում ենք մենթերի տրամաբանության ու բարոյականության վրա (մանավանդ, որ նշածս հատկությունները մեծամասմբ խորթ են տվյալ մասնագիտության մարդկանց), մտածելով թե տենց դեպքերում չեն տուգանի: Տենց բաները պետք է ամրագրվեն օրենքով՝ օրինակ, եթե մոտակա 100 մետրում անցում չկա, չեն տուգանում: Իսկ սենց իրանց ազատություն ա տրվում կանգնել իմ նկարագրած «անանցում» տեղերում ու մարդկանցից փող կլպել՝ ու էլի սկսվելու ա 2000 տուր գնա, մոտս 1000 կա դե որ տենց ա գրում եմ, ու էլի գայիշնիկը դառնում ա աստված, որ ինչ կուզի կանի, իսկ հետիոտնը պետք ա «իրան լավ պահի», որ իրա վիճակի մեջ մտնեն, որ դե ցավդ տանեմ, բա ոնց անցնեի, ախր վռազ եմ, մոտիկ տեղ չկա, երեխեքիս պլիտին եմ թողել: Ու նույն տրամաբանությունը գործում ա բոլոր ոլորտներում՝ մասնավորապես նենց են անում, որ հարկ վճարողը չի կարա բիզնես զարգացնի, բոլորին սարքում են հանցագործ, որ պետք եղած ժամանակ՝ «եթե իրան խելոք ճպահի» գան գրեն «այստեղ շահող կտրոն չեն տվել» ու դոմփեն: Օրենք չխախտող քաղաքացուն դժվար ա ենթարկացնել, իսկ հանցագործին՝ հեշտ: Ինչքան շատ հանցագործ, ենքան լավ ռեժիմի համար: Ռեժիմը վերարտադրվում ա հանցագործ աշխարհի օգնությամբ: Բա, տենց բաներ, քաղաքականացրեցի, բայց դա է մեր իրականությունը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.09.2009, 16:51:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.09.2009), murmushka (24.09.2009), REAL_ist (24.09.2009)

  15. #73
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ թող անցումները դադարեն շուկա լինելուց: Մեկ էլ թող նենց անեն, որ աստիճանների քարերը ոտերներիս տակից չփախնեն: Հետո թող ռաբիզ աղմուկը անջատեն:


    Ինչի՞ մենակ աջ:


    Ինչ վերաբերում է օրենքին, ապա դեմ չեմ նման խստացումների, բայց թող նախ նույն պետավտոտեսուչները լինեն օրինապահ, լինեն բարոյական, հետո տուգանեն:
    Ու բացի այդ, նենց տպավորություն ա, որ սաղ Հայաստանում ամեն ինչը տեղն ա, մնում ա մարդիկ ճիշտ տեղով անցնեն փողոցը: Մեր սիրելի իշխանավորները քանի որ երկրի լավացման ուղղությամբ լուրջ բաներ ձեռնարկել չգիտեն, որոշել են ոմանց աչքերին սենց բաներով թոզ փչեն, որ իբր գործ են անում:
    Անցումները քչից շատից նորմալ են հիմա: ՈՒ զուգարանային հոտեր մի երկու անցումիցա գալիս, որոնք չէն էլ գործում նորմալ: Դրանք պետք է մաքրել կարգի բերել: Իսկ մնացած անցումներում նորմալին մոտ վիճակա: Ռաբիզ վաղուց չեմ լսել անցումներում, եթե նույնիսկ լսես էլ 1-2 րոպեում դժվար թե ճաշակդ անդառնալի վնաս կրի կամ մարմնական վնասվածք ստանաս մոտավորապես այն կարգի, ինչ կարող ես ստանալ փողոցով վազելուց...

    Ինչի մենակ աջ... որովհետև միայն աջ մտնելուցա, որ տրանսպորտի և հետիոտնի համար վառվում է կանաչ լույս և հանդիպում են: Օրենքով տրանսպորտային միջոցը պետք է զիջի հետիոտնին: Բայց այս դեպքում չզիջելու մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, եթե կուզեք կասեմ:

    Ամեն մի գործ սկսվումա փոքրից: Եթե ամեն ինչ վատա ու ՍՍ-ին չեն կարողանում վտարեն էդ աթոռից ուրեմն հենա Հայաստանը վառենք պրծնենք էլի: Գոնե մի երկու տեղ ավել որ քիչ թե շատ օրենք գործի վատա??? Ճիշտտ եղով անցեք հերթը մնացածին էլ կհասնի: Պետավտոտեսուչ ասվածն էլ թուրք չի.. խախտում մի արա չի բռնի:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (24.09.2009)

  17. #74
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետավտոտեսուչ ասվածն էլ թուրք չի.. խախտում մի արա չի բռնի:
    Հաստա՞տ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (29.09.2009)

  19. #75
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տուգանք հետիոտներին

    Հաստատ: Առաջ էր, որ անկապ կանգնացնում էին, իսկ հիմա մի բան պտի արած լինես որ գա կանգնի գլխիդ: Նույնիսկ մանր մունր խախտումները բանի տեղ չեն դնում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •