Դե որ մազապուրծ ցատկումա ուրեմն անհրաժեշտություն կար
Ճիշտն ասած ծանոթ չեմ միջազգային պրակտիկային, թե ոնցա էս հարցը կարգավորվում չգիտեմ: Բայց ինձ թվումա պետքա սահման հստակեցնել, թե երբ հետիոտնը կենթարկվի պատասխանատվության, երբ` ոչ: Ես եմ, վռազում եմ, կամ էլ հոյակապ սանիտարահիգիենիկ վիճակում գտնվող անցումներով անցնելու ցանկություն չունեմ, զգուշորեն անցնում եմ փողոցը երթևեկելի մասով, առանց երթևեկությանը խանգարելու, հիմա ինձ ով կարա տուգանի? Ճիշտ էլ կռահեցիր, մեր ինտելեկտուալ ոստիկանները, որոնք դժվար թե իմանան ընդհանրապես սահմանը ինչա, որ մի հատ էլ ջոգեն երբա խախտում երբ ոչ:
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 24.09.2009, 15:23:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Kuk (24.09.2009)
Հա, ես էլ դրա հետ չեմ վիճում: Սկզբում էլ նշել եմ, կան պրոբլեմներ ու չափից շատ կան: Պայմանները չեն ապահովում, դրա համար էլ համաձայն եմ, որ իրանք անարժան իշխանություններ են:
Բայց գոնե պահպանված տեղերում չօգտվելու համար էլ հո մենք ենք մեղավոր:
Ասենք քո բերած օրինակով: պատկերացրա կան բաժիններ, որտեղ հայատառ համակարգը չի աշխատում: Էդ բաժիններում իրավունք չունես բան պահանջել, բայց գոնե ապահոված տեղերում կարող ես չէ՞ պահանջել:
Համ էլ էլի իմ կարծիքով երևի իրանք մենակ տենց տեղերում էլ կտուգանեն: Ոնց որ երթուղայիններին կանգառից դուրս կանգառ չի կարելի, բայց ծայրամասերում ու ոչ ծանրաբեռնված տեղերում աչք են փակում երևույթի վրա, նույն ձև էլ անցում չապահոված տեղում մարդկանց չեն կարող ստիպել օդով անցնել:
էսպես չի մնա
Կարծիքս ստուգելու համար ժամանակ ա պետք, էդ էլ մենք ունենք: Կտեսնենք:
Իսկ միջավայր ապահովելու հարցում համ հետդ համաձայն եմ, համ էլ համաձայն չեմ:
Համաձայն չեմ, որ միջավայր չկա, որովհետև ցանկացած խաչմերուկում գոնե զեբր կա գծած: Այսինքն գոնե կարելի ա զեբրով փողոցը հատել:
Համաձայն եմ, որովհետև շատ ու շատ տեղերում ոչ զեբր կա, ոչ էլ անցում: Սկի լուսաֆորն էլ ճիշտ չի աշխատում:
Ամեն դեպքում պահանջել ավելի անվտանգ(թեկուզ ոչ բոլոր ստանդարտներին համապատասխան) տեղով անցնելը նորմալ է:
էսպես չի մնա
Ախր մարդն ասում ա՝ 70մ հառավորությամբ հետիոնտային անցումները (զեբրաները) թողած՝ մարդիկ անցնում են դրանց արանքով, ընդ որում անկյունագծով: Էդտեղ էլ ի՞նչ միջավայր պիտի ապահովեն: Օրինակները շատ են:
Մեր իշխանությունները էսօր ահավոր վատն են, բայց դրա հետ մեկտեղ մենք էլ լիքը թերություններ ունենք՝ անկախ իշխանության ապահոված պայմաններից: Տարրական էթիկա (հաճախ նաև տրամաբանություն) չունեն մարդիկ: Այդ մարդկանց փոխել ա պետք, որովհետև էս իշխանությունները վաղ թե ուշ կանցնեն, բայց էդ մարդիկ կան ու կլինեն, էդ մարդիկ են լինելու մեր վաղվա լավ իշխանավորներով լավ երկրի լավ քաղաքացիները:
Կներեք ավելորդ ռոմանտիզմիս համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գնամ վիդեոներ կերտելու: Տեղադրեմ վերլուծենք:
էսպես չի մնա
Բարեկամներ, օրինակ մեր հիմնարկի դիմաց առաջ կար լուսացույց հետիոտնի համար՝ կոճակը սեղմում էիր ու հանգիստ անցնում՝ եթե իհարկե գիժ ես, որովհետև լավագույն դեպքում մեքենաների 10 տոկոսն էր բանի տեղ դնում էդ լուսացույցին, իսկ մոտակա խաչմերուկը շատ հեռու է: Ոչ մի ավտոտեսուչի մտքով չեր անցնում կանգնել և տուգանել կարմիրի տակով անցնող վարորդնդներին, չէին տուգանվում նաև հետիոտները: Հիմա կա վերգետնյա անցում ու ես դեռ անօրինական փողոց հատող չեմ նկատել (հանուն արդարության՝ մի հոգու նկատել եմ, երևի գժի թուղթ ուներ): Հիմա եթե տուգանեն փողոցը հատողին, լավ կանեն, բայց եթե տուգանեյին մի ամիս առաջ, *** կուտեին: Խոսքը սրա մասին ա: Ու ճիշտ չի, որ մենք հույսներս դնում ենք մենթերի տրամաբանության ու բարոյականության վրա (մանավանդ, որ նշածս հատկությունները մեծամասմբ խորթ են տվյալ մասնագիտության մարդկանց), մտածելով թե տենց դեպքերում չեն տուգանի: Տենց բաները պետք է ամրագրվեն օրենքով՝ օրինակ, եթե մոտակա 100 մետրում անցում չկա, չեն տուգանում: Իսկ սենց իրանց ազատություն ա տրվում կանգնել իմ նկարագրած «անանցում» տեղերում ու մարդկանցից փող կլպել՝ ու էլի սկսվելու ա 2000 տուր գնա, մոտս 1000 կա դե որ տենց ա գրում եմ, ու էլի գայիշնիկը դառնում ա աստված, որ ինչ կուզի կանի, իսկ հետիոտնը պետք ա «իրան լավ պահի», որ իրա վիճակի մեջ մտնեն, որ դե ցավդ տանեմ, բա ոնց անցնեի, ախր վռազ եմ, մոտիկ տեղ չկա, երեխեքիս պլիտին եմ թողել: Ու նույն տրամաբանությունը գործում ա բոլոր ոլորտներում՝ մասնավորապես նենց են անում, որ հարկ վճարողը չի կարա բիզնես զարգացնի, բոլորին սարքում են հանցագործ, որ պետք եղած ժամանակ՝ «եթե իրան խելոք ճպահի» գան գրեն «այստեղ շահող կտրոն չեն տվել» ու դոմփեն: Օրենք չխախտող քաղաքացուն դժվար ա ենթարկացնել, իսկ հանցագործին՝ հեշտ: Ինչքան շատ հանցագործ, ենքան լավ ռեժիմի համար: Ռեժիմը վերարտադրվում ա հանցագործ աշխարհի օգնությամբ: Բա, տենց բաներ, քաղաքականացրեցի, բայց դա է մեր իրականությունը:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.09.2009, 16:51:
Անցումները քչից շատից նորմալ են հիմա: ՈՒ զուգարանային հոտեր մի երկու անցումիցա գալիս, որոնք չէն էլ գործում նորմալ: Դրանք պետք է մաքրել կարգի բերել: Իսկ մնացած անցումներում նորմալին մոտ վիճակա: Ռաբիզ վաղուց չեմ լսել անցումներում, եթե նույնիսկ լսես էլ 1-2 րոպեում դժվար թե ճաշակդ անդառնալի վնաս կրի կամ մարմնական վնասվածք ստանաս մոտավորապես այն կարգի, ինչ կարող ես ստանալ փողոցով վազելուց...
Ինչի մենակ աջ... որովհետև միայն աջ մտնելուցա, որ տրանսպորտի և հետիոտնի համար վառվում է կանաչ լույս և հանդիպում են: Օրենքով տրանսպորտային միջոցը պետք է զիջի հետիոտնին: Բայց այս դեպքում չզիջելու մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, եթե կուզեք կասեմ:
Ամեն մի գործ սկսվումա փոքրից: Եթե ամեն ինչ վատա ու ՍՍ-ին չեն կարողանում վտարեն էդ աթոռից ուրեմն հենա Հայաստանը վառենք պրծնենք էլի: Գոնե մի երկու տեղ ավել որ քիչ թե շատ օրենք գործի վատա??? Ճիշտտ եղով անցեք հերթը մնացածին էլ կհասնի: Պետավտոտեսուչ ասվածն էլ թուրք չի.. խախտում մի արա չի բռնի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Լուսաբեր (24.09.2009)
Բիձա (29.09.2009)
Հաստատ: Առաջ էր, որ անկապ կանգնացնում էին, իսկ հիմա մի բան պտի արած լինես որ գա կանգնի գլխիդ: Նույնիսկ մանր մունր խախտումները բանի տեղ չեն դնում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ