User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Եղանակի գործոնը

  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եղանակի գործոնը

    Տարածված պնդում կա, որ մարդիկ հիմնականում գարնանն են սիրահարվում: Իսկ ինձ մոտ այդպես չէ: Նույնիսկ ավելին, գարունը ես վերջին տեղում կդնեի: Իսկ առաջին տեղում` ձմեռը: Կամ խոր աշունը: Այսինքն, երբ եղանակը դաժան է: Այդ ժամանակաշրջանում սկսում եմ երկրորդ կեսի կարիք զգալ: Ռոմանտիկ հիշողություններումս նույնպես առաջին տեղն են գրավում ձմեռային դրվագները, ամառայինները ոնց որ մի տեսակ անհետաքրքիր լինեն:

    Սակայն այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ավելի բաց են ամռանը, նոր ծանոթություններ հաստատելու, հարաբերություններ սկսելու առիթներ միշտ ավելի շատ են լինում ամռանը, երբ ես դրա կարիքը չեմ զգում, և առիթը, որպես կանոն, բաց է թողնվում:

    Հետաքրքիր է իմանալ ակումբցիների կարծիքը թեմայի շուրջ:

  2. #2
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղանակի գործոնը

    Ես ինքս չեմ սիրում ձմեռը, նույնիսկ կասեի տանել չեմ կարողանում: Բայց զգացմունքային բոլոր փոփոխությունները հիմնականում ձմռանն են եղել, ու երևի դրա պատճառով է որ հիմա ավելի բարյացակամ եմ վերաբերում ձմռանը: Ես կասեի ձմեռը համարյա միշտ հագեցած է եղել բուռն իրադարձություններով: Գարունը միշտ շատ անկապ է անցնում մոտս, ամառը անհոգ, չնայած ամառը ավելի շատ եմ հակված նոր ծանոթությունների: Աշնանը սիրում եմ մենակ լինել:
    Տեսնեմ էս ձմեռ գլխիս ինչ ա գալու՞
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  3. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղանակի գործոնը

    Ձմեռն իմ մոտ էլա միշտ ռոմանտիկ եղանակ եղել )
    Համ էլ աղջիկները ձմեռը միշտ ավելի սիրուն են քան ամռանը Սիրուն շուբաներ, պոլուշուբաներ, դուբլյոնկաներ, ցրտից կարմրած թուշիկներ, ձյան փաթիլներն էլ թարթիչներին... դե արի ու մի սիրահարվի )
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #4
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղանակի գործոնը

    Էս ինչ հետաքրքիր հարց էր...
    Հոգևոր զգացմունքներիս արթնացումն ավելի շուտ աշնանն է, ավելի իմաստավոր է թվում բնությունը, շերմության լրացուցիչ պահանջ է զգացվում:
    Սեքս- թեժ ժարիտ երևանյան ամառ:

  5. #5
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    45
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղանակի գործոնը

    Աաաա, ինչ լավ առիթ հարցնելու համար, ինչ որ մեկը գարունը սիրում է? Կբացատրեք բացի "նոր կյանք, բողբոջներ, տիտերներ ից բացի էլ ինչն է գարնան մեջ այդքան լավ?Տանել չեմ կարողանում գարունը, առավելապես վաղ գարունը, երբ հորմոնները հասնումեն մինչե ականջներտ, աննդմեջ "Մի բան եմ ուզում, բայց չգիտեմ ինչ" տրամադրուտյամբ, ֆիզիկապես ավելի տույլ, ճիլոփ, անձրևներ, ու առօրյա հարց "Ինչ հագնեմ"?...ԲՌՌՌ...Իսկ աշնանը իսկապես, նոր պլաններ են կառուցվում, նոր որոշումներ, ու ընդհանրապես ավելի պոէտիկ տրամադրություն ե... Իսկ ամառն ու ձմեռը էներգիայի լավ պաշար հավաքելու եղանակներ են )))

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եղանակի տեսություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.05.2011, 22:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •