Ես ինքս չեմ սիրում ձմեռը, նույնիսկ կասեի տանել չեմ կարողանում: Բայց զգացմունքային բոլոր փոփոխությունները հիմնականում ձմռանն են եղել, ու երևի դրա պատճառով է որ հիմա ավելի բարյացակամ եմ վերաբերում ձմռանը: Ես կասեի ձմեռը համարյա միշտ հագեցած է եղել բուռն իրադարձություններով: Գարունը միշտ շատ անկապ է անցնում մոտս, ամառը անհոգ, չնայած ամառը ավելի շատ եմ հակված նոր ծանոթությունների: Աշնանը սիրում եմ մենակ լինել:
Տեսնեմ էս ձմեռ գլխիս ինչ ա գալու՞