Տարածված պնդում կա, որ մարդիկ հիմնականում գարնանն են սիրահարվում: Իսկ ինձ մոտ այդպես չէ: Նույնիսկ ավելին, գարունը ես վերջին տեղում կդնեի: Իսկ առաջին տեղում` ձմեռը: Կամ խոր աշունը: Այսինքն, երբ եղանակը դաժան է: Այդ ժամանակաշրջանում սկսում եմ երկրորդ կեսի կարիք զգալ: Ռոմանտիկ հիշողություններումս նույնպես առաջին տեղն են գրավում ձմեռային դրվագները, ամառայինները ոնց որ մի տեսակ անհետաքրքիր լինեն:

Սակայն այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ավելի բաց են ամռանը, նոր ծանոթություններ հաստատելու, հարաբերություններ սկսելու առիթներ միշտ ավելի շատ են լինում ամռանը, երբ ես դրա կարիքը չեմ զգում, և առիթը, որպես կանոն, բաց է թողնվում:

Հետաքրքիր է իմանալ ակումբցիների կարծիքը թեմայի շուրջ: