User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ագրեսիվ մեծամասնություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Ագրեսիվ մեծամասնություն
    Շատ ծանոթ իրավիճակ է: Նկատի ունեմ ռեալը, ոչ թե վիրտուալը: Կարևորն իրական կյանքում մարդու հետ կատարվողն (աշխատանքում, ծառայության մեջ, ուսանող կամ դպրոցական տարիներին) է, թե չէ «քաղաքականություն» կամ այլ բաժնում, բլոգում, ֆորումում փոքրամասնություն եմ թե ոչ, ընդհանրապես ինձ համար էական չէ ու մեծ առումով թքած ունեմ: Խնդալս էլ նույնիսկ եկավ, երբ համեմատեցի իրական կյանքում փոքրամասնություն լինելը, այստեղ երբեմն փոքրամասնություն կամ միայնակ լինելու հետ:
    Խնդիրն այն է, որ ինքս հարմարվող եմ և երբեմն իմ անձի նկատմամբ անարդար վերաբերմունքը կուլ եմ տալիս, եթե իհարկե այդ ամենը չի անցնում ինձ համար թույլատրելիի սահմանը:

    Հիշեցի ծառայությունս: Ծառայությանս 22 ամիսը ընտիր ծառայեցի: Կատարում էի ոչ միայն իմ պարտականություններն, այլև մեր մի քանի գլուխ բուժաշխատողի: Ձեռի հետ էլ ուղարկում էին հերթափոխի, հենակետերի ստուգման և այլն: Ասեմ, որ միակ բժիշկն էի այդ ժամանակահատվածում, ում հրամանատարությունը վստահում էր ցանկացած տիպի հարցում: Զորքն էլ, իմիջայլոց: Բայց վերջում պայթեցի… Հոգնել էի անարդարությունից ու հաշվարկել էի… 2 ամիս է մնացել: Մեկ օրվա ընթացքում կպա ու ամեն ինչ ասացի և «բժիշկներին», և «բազմափորձ» () բուժքույրերին: Մի երկու բան ասացի նաև հրամանատարությանը: Բուժկետում մնացի միայնակ՝ ֆելդշերներիս հետ… Այ, այդ ժամանակ զգացի փոքրամասնություն լինելու ողջ կայֆը՜՜՜… Կծիծաղեք: : Բայց կայֆ էր, որովհետև լինելով փոքրամասնություն (միայնակ), ես իրենցից կախված չէի ու ես… իրենց հաղթեցի: Վերջին 2 ամիսը (որը քիչ ժամանակ չէ) նագլիաբար պառկում էի բժիշկների սենյակի միակ մահճակալին, զբաղվում էի միայն հիվանդներով, ղժժում ու ցավակցում էի մյուսներին՝ անընդհատ հիշեցնելով ու մատով ցույց տալով իրենց ոչ պիտանի լինելը և սխալները… (լավ էի անում, աչքներն էլ հանում էի):
    Ասելս այն է, որ եթե փոքրամասնություն ես, բայց ճիշտ ես քո տեսակետներում, քո համոզմունքներում, եթե այդ ամենը կարողանում ես հիմնավորել, եթե այնքան ուժեղ ես, որ միայնակ մնալը քո համար պարզապես մի փոքրիկ «ավանտյուրա է» (ոչ թե մահու չափ վախենալի կամ ինչ-ինչ պատճառներով խուսափելի) ապա անպայման կհաղթես...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (22.09.2009), Գաղթական (23.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •