Կախված է նրանից, թե առաջ տանելու նպատակը/պատճառը որն է: Ինչքանով է քեզ դա պետք: Չուկի բերած օրինակում պետք է, հո չե՞ս հրաժարվելու դաս սովորելուց, ինչ է թե դասարանում մեծամասնությունը դա ամոթ է համարում: Իսկ իմ բերած օրինակներում քաղաքականության բաժնում քննարկումներին չմասնակցելով կամ երկու վայրկյան սպասելով, որ մեքենան անցնի, շատ բան չեմ կորցնում, փոխարենը խնայում եմ նյարդեր, ինչը տվյալ դեպքում ավելի թանկ եմ գնահատում:Փոքրամասնություն լինելու պատճառով ճնշվել գոյություն չունի, համենայն դեպս ինձ համար: Համոզվա՞ծ ես, որ ինչ-որ բան ճիշտ է. վե՛րջ, հարցը փակվեց. դու քո ճիշտը առաջ տար մինչև վերջին շունչդ:
Էջանիշներ