Այդպիսի հոգեբանական օրինաչափություն կա. մարդ միանալով ամբոխին կորցնում է իր անհատական անձնային գծերը և դառնում այդ խուժանի մի մասնիկը, այլ ոչ թե մարդ մարդկանց միջև։ Այդ ֆենոմենը ցայտուն դրսևորվում է, երբ ամբոխը ինքնասպանության փորձ անող մարդուն ծաղրում և հրահրում է. «Չես կարա», «դուխդ չի հերիքի», «հլը մի հատ քցվի՝ տեսնենք» արտահայտություններով։ Այդ ամբոխը կազմող մարդիկ առանձին-առանձին վերցրած կարող է կարեկցեին և խղճային ինքնասպանին, սակայն երբ նրանք միասին են, իրար կողք կանգնած ու կազմում են մեկ ամբողջություն, նրանց մտքովն էլ չի անցնի, որ իրենց խոսքերով մարդուն ինքնասպանության են դրդում։
Իզուր չէ, որ ամբոխը մարդկանց ուղղակի հավաք չեն համարում և վերաբերվում են դրան որպես առանձին ֆենոմենի։
Էջանիշներ