Կյանքումս մի EISHOCKEY խաղի եմ գնացել: Ցյուրիխը (միշտ շատ ուժեղ ու վայրի բարքերով) խաղում էր Ֆրիբուրի (մարդուս հարազատ) դեմ: Խաղը...Ցյուրիխում էր, և մենք անկապ էինք ընկել այնտեղ, այսինքն չէինք գտնվում մեր բալելշիկների մեջ:
Երբ Ֆրիբուրը մի գոլ խփեց, մենք իհարկե հարիֆների պես վեր թռանք, որ ուրախանաք: Ու ես անձամբ վախեցա: Որովհետև մեծամասնություն կազմող հարևանների քֆուրներից (օ, միայն խաղացողներին ուղղված) ու դեմքերի արտահայտությունից խոշոր եղջրավորների հոտ էր գալիս:
Լավ ա մերոնք տարվեցին:
Բայց այդ խաղին լիքը կենդանական բնազդներ արթնացան նաև իմ մոտ: Հենց նույն այդ վախը մեծամասնությունից, կամ մեծամասնությանն ինադու գոլ խփելու ուրախությունը (աչք հանելը)



Մեջբերել


/:




Էջանիշներ