User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ագրեսիվ մեծամասնություն

  1. #16
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդ միանալով ամբոխին կորցնում է իր անհատական անձնային գծերը
    ես կասեի՝ թաքցնում է.. և ոչ թե կորցնում..
    քանի որ ուժեղ անհատականություն ունեցող մարդը չի կարող դա կորցնել և ոչ մի պարագայում.. և եթե հարկ եղավ՝ կգնա ընդդեմ ամբոխի՝ անկախ հետագա զարգացումներից..
    իսկ իրենց անհատական կարծիքը թաքցնում ու միանում են հակառակ կարծիք ունեցող մեծամասնությանը թույլ անհատականություն ունեցող անձիք..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #17
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով այդպիսի վիճակ է մեր ֆորումի քաղաքականության բաժնում
    Արդեն պատրաստվում էի նույն բանը գրել, երբ գրառումդ տեսա:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է քաղաքականություն բաժնին, ապա միայն սկզբից է թվում անհույս Ուղղակի պետք է մի քիչ ավելի ամուր նյարդեր ունենալ
    Ես կասեի` պետք չի նման բանի վրա նյարդեր քայքայել: Ինչքան էլ ամուր լինեն, ենթակա են քայքայման:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (22.09.2009), One_Way_Ticket (22.09.2009)

  4. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Երբ որ կա ուժեղ փոքրամասնություն, ցանկացած ագրեսիվ մեծամասնություն ի վերջո նահանջում է:

    Եթե փոքրամասնությունը թույլ է և երկչոտ, եթե ինքը չի պայքարում իր սկզբունքների ու արժեքների համար, ուրեմն ինքը «կործանման դատապարտված ցեղի» ներկայացուցիչ է: Ու թող ոչ մի նման փոքրամասնության ներկայացուցիչ չմեղադրի ագրեսիվ մեծամասնությանն իր թուլության համար, թող սովորի պայքարել:

    Կյանքումս հաճախ եմ փոքրամասնություն եղել՝ տարբեր իրավիճակներում: Անգամ սկսած դպրոցից, երբ դաս պատասխանելիս մյուս դասարանցիներս կարող էին ծիծաղել, որ դաս եմ սովորել Աբսուրդի թատրոններ շարքից

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #19
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Հետաքրքիր ձևակերպում է «ագրեսիվ մեծամասնություն» սա արդեն դուրս է բնական վիճակից և ղեկավարվում է բնազդային էմոցիաներով ,շատ վտանգավոր երևութ է ,նրա վերջնական նպատակը մեկն է հաստատագրել իր առավելությունը հնարավորինս երկար ժամանակ:Չեմ հիշում մի դեպք որ նման մեծամասնության մաս կազմած լինեմ,այ «ագրեսիվ փոքրամասնության»մաս կազմել եմ և կարծում եմ որ դա ճիշտ է:
    Ագրեսի մեծամասնությունը ինձ հիշեցնում է խոշոր եղջրավորների հոտը :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (22.09.2009)

  7. #20
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Չուկ ջան, ընդհանուր առմամբ համաձայն եմ: Սակայն պետք է գիտակցել, որ այդ պայքարը քեզանից տանում է նյարդեր, և դա ոչ միշտ է արդարացված: Որպեսզի չկառչեմ քաղաքականության բաժնի օրինակից, ուրիշ օրինակ բերեմ: Մի ժամանակ երբ փողոցը կանաչ լույսի տակ զեբրայով անցնում էի, և ճանապարհիս ինչ-որ մեքենա էր լինում, սկսում էի վիճել հետը: Սակայն դա նյարդեր էր խլում, և ես հոգնեցի այդ դաստիարակչական աշխատանքից, այժմ հանգիստ շրջանցում եմ նման մեքենաներին (կամ սպասում եմ անցնի շարժվող մեքենաների դեպքում, եթե տեսնում եմ, որ չի պատրաստվում ճանապարհը զիջել):

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (22.09.2009)

  9. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ որ կա ուժեղ փոքրամասնություն, ցանկացած ագրեսիվ մեծամասնություն ի վերջո նահանջում է:
    խոսքը նրա մասին չէ, որ ինչպես անել որ ագրեսիվ մեծամասնությունը նահանջի:
    Ինչպես հիանալի ձևակերպես Մեղապարտը, "ագրեսիվ մեծամասնությունը", դա հակաբնական վիճակ է: Բնական է, երբ ագրեսիա հանդես է բերում փոքրամասնությունւ, սակայն մեծամասնություն դեպքում էլի մեջբերեմ Մեղապարտին,
    հիշեցնում է խոշոր եղջրավորների հոտը :



    սակայն կուզենայի որ հասկանաինք, թե ի՞նչ պատճառով է առաջանում այս արտառոց երևույթը, որի իմիջայլոց բավականին երկար տարիներ առկա է Հայաստանում, ամեն քայլափոխին:

  10. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    խոսքը նրա մասին չէ, որ ինչպես անել որ ագրեսիվ մեծամասնությունը նահանջի:
    Ինչպես հիանալի ձևակերպես Մեղապարտը, "ագրեսիվ մեծամասնությունը", դա հակաբնական վիճակ է: Բնական է, երբ ագրեսիա հանդես է բերում փոքրամասնությունւ, սակայն մեծամասնություն դեպքում էլի մեջբերեմ Մեղապարտին,



    սակայն կուզենայի որ հասկանաինք, թե ի՞նչ պատճառով է առաջանում այս արտառոց երևույթը, որի իմիջայլոց բավականին երկար տարիներ առկա է Հայաստանում, ամեն քայլափոխին:
    Իմ մեջ ավելի տպավորվել է "լուռ մեծամասնություն" Ֆյոդոդորովի թեզը, որով նա շեշտում էր. Ռաֆիկ Նիշանովիչի /կարծեմ էդպես էր անունը/ ղեկավարությամբ իրեն էշի տեղ դրած սովետի մեծամասնություն կազմող ԳԽ պարտնոմենկլատուրան. Իր հերթին էլ Ֆյոդորովը դա վերցրել էր արևմուտքում դրա հայտնի դեպքերից.
    Մեզ մոտ էլ հիմա նույնն է, քանի որ մեծամասնոււթյունը անհանգստանալու կարիք չի ունենում, դրա համար էլ մի տեսակ անբնական է նրա ագրեսսիվ լինելը. Մեծամասնության այդ համատարած առավելությունը հայտնի է մեծամասության բռնապետություն /tyranny/ անվան տակ.
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 22.09.2009, 05:20:

  11. #23
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ես կասեի՝ թաքցնում է.. և ոչ թե կորցնում..
    քանի որ ուժեղ անհատականություն ունեցող մարդը չի կարող դա կորցնել և ոչ մի պարագայում.. և եթե հարկ եղավ՝ կգնա ընդդեմ ամբոխի՝ անկախ հետագա զարգացումներից..
    իսկ իրենց անհատական կարծիքը թաքցնում ու միանում են հակառակ կարծիք ունեցող մեծամասնությանը թույլ անհատականություն ունեցող անձիք..
    Չենք կարող միանշանակ ասել։ Իմ բերած փաստերը հետազոտությունների արդյունքներ էին։ Այնտեղ չի խոսվում ոչ ուժեղ անհատականության, ոչ էլ այլ կամային որակների մասին։
    Մի բան է, երբ մարդ գիտակցաբար թաքցնում է իր դիրքորոշումը և միանում մեծամասնությանը, այն պատճառով, որ այդպես հեշտ ու հարմար է։ Մեկ այլ բան է, երբ դա տեղի է ունենում իներցիայով, ինքնաբերաբար, մարդկային հոգու օրենքներից բխելով։ Եվ դա չի կարելի միանշանակ որակել որպես լավ կամ վատ երևույթ, ինչպես չի կարելի անձրևին վերագրել բարոյական հատկանիշներ։
    Ընդհանրապես ոչ մի մարդկային արարք չի կարելի միակողմանի պիտակավորել։ (սկսել եմ ֆորումի տարբեր բաժիններում կրկնվել )

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.09.2009), Սելավի (22.09.2009)

  13. #24
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Փոքրամասնություն լինելու պատճառով ճնշվել գոյություն չունի, համենայն դեպս ինձ համար: Համոզվա՞ծ ես, որ ինչ-որ բան ճիշտ է. վե՛րջ, հարցը փակվեց. դու քո ճիշտը առաջ տար մինչև վերջին շունչդ: Քո՝ կարծիք փոխելու, լռելու, վախենալու համար «մեծամասնությանը» մեղադրելը իրականում ինքնաարդարացման խղճուկ փորձ է: Միշտ էլ կարելի է ասել. «իրենք շատ էին»: Բայց եթե կարծիքդ փոխում կամ լռում ես, ուրեմն մեջդ հենց սկզբից էլ կասկած է եղել, որ դու կարող է սխալ լինես: Ուրեմն վախ է եղել, հենց սկզբից: Իսկ եթե այդ վախը կամ կասկածը կա, ապա մեն-մի հոգին էլ ի զորու է համապատասխան որակներ դրսևորելու դեպքում քեզ ստիպել, որ դու լռես, մտքափոխ լինես ու ճնշվես:
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.02.2010), Ֆոտոն (22.09.2009)

  15. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    հարաբերական փոքրամասնություն զգացել եմ հենց քաղաքականություն բաժնում.... դժվար ա գրառումներ անել ու գլուխ ցավացնել մարդկանց հետ, որոնք մենակ քո ստորագրությունը կարդալիս արդեն քո նկատմամբ լցվում են խորը թշնամանքով...
    բայց դե, ինչպես նշեցի, ամեն ինչ հարաբերական է, այստեղ քիչ ենք, մի այլ տեղ ...

    ագրեսիվ մեծամասնության մաս կազմելիս մոտդ արթնանում են ինչ որ անասնական բնազդներ, որոնք հատուկ չեն "նորմալ" իրավիճակին....
    իրական փոքրամասնություն չեմ եղել... չգիտեմ.... բայց դե դժվար հաճելի լինի....

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ranchpar (24.09.2009)

  17. #26
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Փոքրամասնություն լինելու պատճառով ճնշվել գոյություն չունի, համենայն դեպս ինձ համար: Համոզվա՞ծ ես, որ ինչ-որ բան ճիշտ է. վե՛րջ, հարցը փակվեց. դու քո ճիշտը առաջ տար մինչև վերջին շունչդ:
    Կախված է նրանից, թե առաջ տանելու նպատակը/պատճառը որն է: Ինչքանով է քեզ դա պետք: Չուկի բերած օրինակում պետք է, հո չե՞ս հրաժարվելու դաս սովորելուց, ինչ է թե դասարանում մեծամասնությունը դա ամոթ է համարում: Իսկ իմ բերած օրինակներում քաղաքականության բաժնում քննարկումներին չմասնակցելով կամ երկու վայրկյան սպասելով, որ մեքենան անցնի, շատ բան չեմ կորցնում, փոխարենը խնայում եմ նյարդեր, ինչը տվյալ դեպքում ավելի թանկ եմ գնահատում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (22.09.2009)

  19. #27
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կախված է նրանից, թե առաջ տանելու նպատակը/պատճառը որն է: Ինչքանով է քեզ դա պետք: Չուկի բերած օրինակում պետք է, հո չե՞ս հրաժարվելու դաս սովորելուց, ինչ է թե դասարանում մեծամասնությունը դա ամոթ է համարում: Իսկ իմ բերած օրինակներում քաղաքականության բաժնում քննարկումներին չմասնակցելով կամ երկու վայրկյան սպասելով, որ մեքենան անցնի, շատ բան չեմ կորցնում, փոխարենը խնայում եմ նյարդեր, ինչը տվյալ դեպքում ավելի թանկ եմ գնահատում:
    Այո: Դու ճիշտ ես: Իմ ասածը ուրիշ երևույթի մասին էր. օրինակ՝ եթե սկսել ես ինչ-որ համոզմունք ունենալով մասնակցել քննարկումներին, երբեք մի՛ փոխիր համոզմունքդ կամ մի՛ ձևացրու, թե փոխել ես՝ միայն այն պատճառով, որ ընդդիմախոսներդ շատ են, իսկ դու՝ մենակ: Քեզ կարող են ապացուցել, բացատրել, ցույց տալ, որ քո կարծիքը սխալական է, բայց «շատով վախեցնել» չեն կարող: Կամ էլ կարող են, բայց եթե վախեցար ու կարծիքդ ձևական փոխեցիր, ապա... Դառնում ես արհամարելի մարդ՝ նախևառաջ հենց ինքդ քո աչքում:

    Հ.Գ. Անդեմ «դու» էր :
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (22.09.2009), Բիձա (26.09.2009)

  21. #28
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Դրա հետ համաձայն եմ:

  22. #29
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Ագրեսիվ մեծամասնություն
    Շատ ծանոթ իրավիճակ է: Նկատի ունեմ ռեալը, ոչ թե վիրտուալը: Կարևորն իրական կյանքում մարդու հետ կատարվողն (աշխատանքում, ծառայության մեջ, ուսանող կամ դպրոցական տարիներին) է, թե չէ «քաղաքականություն» կամ այլ բաժնում, բլոգում, ֆորումում փոքրամասնություն եմ թե ոչ, ընդհանրապես ինձ համար էական չէ ու մեծ առումով թքած ունեմ: Խնդալս էլ նույնիսկ եկավ, երբ համեմատեցի իրական կյանքում փոքրամասնություն լինելը, այստեղ երբեմն փոքրամասնություն կամ միայնակ լինելու հետ:
    Խնդիրն այն է, որ ինքս հարմարվող եմ և երբեմն իմ անձի նկատմամբ անարդար վերաբերմունքը կուլ եմ տալիս, եթե իհարկե այդ ամենը չի անցնում ինձ համար թույլատրելիի սահմանը:

    Հիշեցի ծառայությունս: Ծառայությանս 22 ամիսը ընտիր ծառայեցի: Կատարում էի ոչ միայն իմ պարտականություններն, այլև մեր մի քանի գլուխ բուժաշխատողի: Ձեռի հետ էլ ուղարկում էին հերթափոխի, հենակետերի ստուգման և այլն: Ասեմ, որ միակ բժիշկն էի այդ ժամանակահատվածում, ում հրամանատարությունը վստահում էր ցանկացած տիպի հարցում: Զորքն էլ, իմիջայլոց: Բայց վերջում պայթեցի… Հոգնել էի անարդարությունից ու հաշվարկել էի… 2 ամիս է մնացել: Մեկ օրվա ընթացքում կպա ու ամեն ինչ ասացի և «բժիշկներին», և «բազմափորձ» () բուժքույրերին: Մի երկու բան ասացի նաև հրամանատարությանը: Բուժկետում մնացի միայնակ՝ ֆելդշերներիս հետ… Այ, այդ ժամանակ զգացի փոքրամասնություն լինելու ողջ կայֆը՜՜՜… Կծիծաղեք: : Բայց կայֆ էր, որովհետև լինելով փոքրամասնություն (միայնակ), ես իրենցից կախված չէի ու ես… իրենց հաղթեցի: Վերջին 2 ամիսը (որը քիչ ժամանակ չէ) նագլիաբար պառկում էի բժիշկների սենյակի միակ մահճակալին, զբաղվում էի միայն հիվանդներով, ղժժում ու ցավակցում էի մյուսներին՝ անընդհատ հիշեցնելով ու մատով ցույց տալով իրենց ոչ պիտանի լինելը և սխալները… (լավ էի անում, աչքներն էլ հանում էի):
    Ասելս այն է, որ եթե փոքրամասնություն ես, բայց ճիշտ ես քո տեսակետներում, քո համոզմունքներում, եթե այդ ամենը կարողանում ես հիմնավորել, եթե այնքան ուժեղ ես, որ միայնակ մնալը քո համար պարզապես մի փոքրիկ «ավանտյուրա է» (ոչ թե մահու չափ վախենալի կամ ինչ-ինչ պատճառներով խուսափելի) ապա անպայման կհաղթես...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (22.09.2009), Գաղթական (23.09.2009)

  24. #30
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ագրեսիվ մեծամասնություն

    Մի տիպի մեծամասնություն կա: Երևի կարելի է անվանել շակալային: Եթե առյուծ չես կամ փիղ, պետք ինչքան ուժ ունես փախչես ու խուսափես այդ մեծամասնության հետ հանդիպումից ամեն ձև: Չէ, ինքս իմ նախորդ գրառմանը չեմ հակասում: Ուղղակի այս տիպի մեծամասնության մոտ ճիշտ ես թե սխալ, կարևոր չի, մեկ ա, գլուխդ ջարդելու են, որովհետև… շակալ են:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 22.09.2009, 19:24:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (26.09.2009)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •