User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Ռադիոհեդ/Radiohead

  1. #31
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա մի քիչ սիրտս թեթևացնեմ գնամ

    Էսօր Last.fm-ի շաբաթական չարտերում իսկական սենսացիա էր: Radiohead-ը մեկ տարի ընդմիջումից հետո 2-րդ հորիզոնականից կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական՝ հետևում թողնելով The Beatles-ին: Սենսացիան սա չէր, իրականում հենց այսպես էլ պետք է լիներ: Սենսացիան Radiohead-ի ռեկորդային թվով ունկնդիրներն ու նոր ալբոմի երգերի ունկնդրությունների քանակն են

    4 օրվա ընթացքում Ռադիոհեդի 103,793 ունկնդիրների բանակը աճել է 173,291-ի (last.fm-ի պատմության մեջ այս թիվը ամենաշատը 130.000 է եղել), իսկ Ռադիոհեդի երգերը անցած շաբաթ լսվել է 3,353,864 անգամ (իսկ այս թիվը ամենաշատը եղել է 1.500.000): Որպես համեմատություն նշեմ, որ այս շաբաթ չարթերում 2-րդ տեղ գրաված The Beatles-ը ունի ընդամենը 109,398 ունկնդիր, իսկ երգերը լսվել են ընդամենը 1,283,388 անգամ: Իսկ երգերի չարտի առաջին 8 հորիզոնականները զբաղեցնում են The King Of Limbs ալբոմի երգերը:

    Անխոսք Ռադիոհեդը հերթական անգամ ապացուցեց, որ իրենք կենդանի լեգենդներ են, մենակ իրենք կարող են ընդամենը հինգ օր առաջ հայտարարել նոր ալբոմի թողարկման մասին, ալբոմը թողարկեն հայտարարված օրվանից մեկ օր շուտ ու ունկնդիրների ամենամեծ բանակը հավաքած իսկական իրարանցում առաջացնեն ինտերնետում

    3 օր անընդմեջ ալբոմը լսելուց հետո վերջապես կարող եմ գնահատական տալ: Ամենասկզբում ինձ շատ զարմացրեց ալբոմի երկարությունը, ընդամենը 8 երգ՝ ընդհանուր 37 րոպե տևողությամբ: Հիմա ամբողջ ինտերնետով բամբասանքներ են տարածված, որ հնարավոր է, որ The King Of Limbs-ը իրականում ընդամենը կես ալբոմ է ու շատ շուտով Ռադիոհեդը կթողարկի ալբոմի մյուս կեսը: Բանն այն է, որ ալբոմի վերջին երգի անունը Separator (Կիսող) է, երգում հնչում են այսպիսի տողեր If you think this is over, then you're wrong (եթե կարծում ես, որ սա ավարտն է, սխալվում ես), իսկ երգը մի տեսակ կիսատ է վերջանում, այնպիսի տպավորություն է, որ ալբոմի շարունակությունը պահել են ավելի լավ օրերի համար: Շատ հնարավոր է, որ սա ընդամենը երկրպագուների վառ երևակայության արդյունքն է, ամեն դեպքում ալբոմը մի քանի անգամ լսելուց հետո համոզվեցի, որ «կարճությունը» շատ խաբուսիկ է: Ալբոմում վատ, թույլ, անհաջող երգ չկա, իսկ երգերն այնքան հարուստ են գործիքավորմամբ ու ձայնային էֆեկտներով, որ էդ 37 րոպեն հավերժություն են թվում Երաժշտության հարստությունն ու հագեցածությունը այնքան շատ է, որ նույնիսկ մեկ ավել երգի դեպքում ալբոմի էֆեկտը կկորեր, իսկ ունկնդրությունը տհաճ կդառնար: Ինչ վերաբերվում է երգերին, ամբողջ ալբոմի մեջ ոչ մի սխալ օգտագործված րոպե, ոչ մի ավելորդ էֆեկտ չկա, ամեն ճիշտ է ու տեղին

    Լսելիս միանգամից զգացվում է, որ ալբոմը երկու մասից է բաղկացած. առաջին 4 երգը էքսպերիմենտալ, ոչ ավանդական ու խիստ համարձակ ստեղծագործություններ են, որոնք Ռադիոհեդին անծանոթ մարդկանց դժվար թե միանգամից դուր գան, իսկ մյուս կեսը ավելի հեշտ լսվող դասական Ռադիոհեդյան երգեր են, որտեղ ռոքային տարրերը ավելի զգալի են, իսկ երաժշտությունը ավելի հանգիստ է: Ինձ հիմա առաջին 4 երգն ավելի են հետաքրքրում, որովհետև շատ են հիշեցնում Kid A, Amnesiac ու The Eraser ալբոմների երգերին, ավելի հարուստ ձայնային լանդշաֆտներ ունեն ու ավելի պրովոկատիվ են: Իսկ Lotus Flower-ը այպիսի հանճարեղ գործ է, որ երկրպագուներն այն անմիջապես կնքեցին որպես Ռադիոհեդյան կլասիկա

    Մի խոսքով, եզրափակենք ալբոմը: Ի տարբերություն Ռադիոհեդյան նախորդ ալբոմների այս ալբոմը հեղափոխություն չարեց երաժշտության ասպարեզում, սակայն իմ կարծիքով սա իրենց ամենակատարյալ, ամենաօրգանական, ամենակապակցված ալբոմն է, որտեղ ամեն հնչյուն իր տեղում է ու ոչ մի ավելորդ բան չկա, ամեն ինչ այնպես է, ինչպես որ պետք է լիներ: Ալբոմը լսելիս այնպիսի տպավորություն է, որ խմբի հետ միասին ճամփորդում ես մութ, չարագուշակ անտառով, միայնակ ես, մենակ դու ես ու բնությունը: Ու չնայած երգերի մեծ մասը արագ տեմպ ունեն, ալբոմի մթնոլորտը բավականին մռայլ է ու դեպրեսիվ:

    Մի խոսքով, հանճարեղ ալբոմ՝ հանճարեղ խմբի կողմից, գնահատականը՝ 5/5
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.02.2011, 00:24:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (21.02.2011), Yellow Raven (22.02.2011), Արշակ (22.02.2011), Հարդ (20.06.2011)

  3. #32
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ավելացնեմ (իրականում էնքան եմ ոգևորված, որ կարող եմ ժամերով Ռադիոհեդ քննարկել )

    Ամենասկզբում ինձ թվաց, թե The King Of Limbs-ը Թոմ Յորքի սոլո ալբոմի՝ The Eraser-ի քույր ալբոմ է, էնքան որ երաժշտական առումով իրար նման էին: Իսկ հիմա կարծում եմ, որ էդքան էլ նման չեն: The Eraser-ը լսելիս հասկանում ես, որ դա մի հոգու ստեղծած երաժշտություն է, միակողմանի, որը կարծես պատկերի միայն մի կողմն է ցույց տալիս, իսկ The King Of Limbs-ը կոլեկտիվ ալբոմ է, էստեղ մենակ Թոմ Յորքի վոկալը չի, ամեն երգի մեջ հստակորեն լսում ես թե Քոլինին, թե Ջոնիին, թե Էդ Օ՛Բրայնին, թե Ֆիլ Սելվեյին: Ու երաժշտությունն էլ ես տարբեր տեսանկյուններից մեկնաբանում ու զգում Զգացվում է, որ տղաներից յուրաքանչյուրը իրենց ներդրումն են արել ալբոմի մեջ

    Իսկ ալբոմի ամենաուժեղ կողմը Թոմ Յորքի վոկալն է, որոշ երգերում ֆալցետը կատարելության ա հասցրել, փշաքաղվելու աստիճան գեղեցիկ է
    I may be paranoid but no android!

  4. #33
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ որտեղից կարելի ա քաշել ալբոմը? Միայն լաստ.ֆմ-ում կարելի ա լսել?
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #34
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որտեղից կարելի ա քաշել ալբոմը? Միայն լաստ.ֆմ-ում կարելի ա լսել?
    Rutracker-ից http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3433496
    thepiratebay-ից http://thepiratebay.org/torrent/6183..._King_of_Limbs mp3
    http://thepiratebay.org/torrent/6183..._King_of_Limbs FLAC
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (25.02.2011)

  7. #35
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երգերով չանցնե՞նք Ի դեպ խորհուրդ չեմ տա The King Of Limbs-ը լսել դինամիկներով, էս ալբոմը պարտադիր ականջակալներ է պահանջում ամբողջական էֆեկտը զգալու համար

    1. Bloom



    Ռադիոհեդի գրեթե բոլոր ալբոմներում շատ կարևոր է առաջին երգը, այսպես կոչված opening track-ը: Այս երգը ունկնդրին տալիս է ընդհանուր տպավորություն, թե ինչ տիպի մթնոլորտ է տիրելու ամբողջ ալբոմում, առաջին երգը կարծես ալբոմի տրամադրության հավաքականը լինի: Bloom-ը այս գործը հրաշալիորեն է կատարում: Երգի ամենասկզբում իսկական խառնաշփոթ է, դաշնամուրին հանկածակիորեն հետևում են սինթեզատորները, որից հետո սկսվում են շատ արագ տեմպով կտրուկ հարվածայինները: Սակայն դրանից հետո խառնաշփոթը չի վերանում, ամեն ինչ ավելի է խառնվում իրար: Հարվածայինների, դաշնամուրի ու կիթառի շատ արագ տեմպին խիստ հակադրվում է սինթեզատորների հանգիստ ամբիենտությունը, Թոմ Յորքի դանդաղ, ծորացող ֆալցետն ու երգի քառատողերին հետևող oooooooh-ները (որտեղ իր մեծ վաստակն ունի նաև Ed O'Brien-ը): Երաժշտությունը էլ ավելի է խառնվում իրար, երբ երգի մեջ են մտնում ջազային երանգներով փողայինները...

    Իսկ Թոմ Յորքի միստիկ ձայնը մեզ ասում է.

    Open your mouth wide
    The universe will sigh

    որից հետո Թոմի հետ սկսում ենք ճամփորդել տարօրինակ ու խորհրդավոր աշխարհով

    Իսկ երգի վերնագիրը՝ Bloom (ծաղկել, ծաղկունք) լիարժեքորեն նկարագրում է երգի էությունը: Անընդմեջ այս երգը լսելուց հետո կնկատեք, թե ինչպես է երգը ծաղիկի պես բացվում ու ի ցույց դնում իր գաղտնիքները: Bloom-ը ալբոմի թերևս ամենաբարդ երգն է ու մի անգամ լսելով հնարավոր չէ զգալ իր ամբողջական գեղեցկությունը, ընկալել ձայնային բոլոր շերտերը....


    Ուշադրություն դարձրեք 3:00-ից սկսվող ջազային մասին ու երգի ավարտին, երբ մնացել է կատարյալ ամբիենտություն ու անհամբեր սպասում ենք, թե երբ է հնչելու վերջին նոտան
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (26.02.2011), Հարդ (26.02.2011)

  9. #36
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Morning Mr. Magpie



    Այս երգը ուղղակիորեն շարունակում է Bloom-ի թեմատիկան, մենակ թե այստեղ խառնաշփոթը ավելի քիչ է, կիթառը ավելի գերիշխող դեր ունի ու ի տարբերություն Bloom-ի կտրուկ ու արագ տեմպով հարվածայինները ավելի փափուկ են հնչում:

    Ու այս ամենի հետ համատեղ հնչում է Թոմ Յորքի փոքր ինչ նեղված ձայնը.

    «Դու դեռ համարձակվում ես այստե՞ղ գալ,
    վերադարձրու ամբողջը, ինչ գողացել ես
    Բարի առավոտ, պարոն Կաչաղակ,
    ինչպե՞ս ենք մենք այսօր»:

    Եվս մեկ անգամ ուշադրություն դարձրեք 2:00-ից սկսվող դասական Ռադիոհեդյան Oooooh-երին, վոկալ հարմոնիաները այս երգում չափից դուրս գեղեցիկ են ստացվել

    Իսկ երգի վերջում երաժշտությունը էլի վերածվում է խառնաշփոթի ու միայն տեղն է ընկնում, երբ հնչում են այս բառերը.

    Now you've stolen all the magic
    Took my melody...

    Իսկ երգի վերջում լսում ենք թռչունների ճռվողյունը ու ևս մեկ անգամ հիշում, որ Ռադիոհեդի հետ միասին ճամփորդում ենք տարօրինակ, մութ անտառում
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (26.02.2011)

  11. #37
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Little By Little



    Էլի արագ տեմպով հարվածայիններ, սինթեզատորներ, բայց այս երգում կիթառները էլ ավելի գերիշխող դեր ունեն: Երգի մեջ զգացվում է արևելյան ինչ-որ շունչ, իսկ Թոմի կիսաձայնը երգում է.

    I'm such a tease and you're such a flirt

    Հատկապես ուշադրություն դարձրեք 2:05-ից ու 3:05-ից սկսվող կիթառների վրա, արտակարգ լավն ա
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (26.02.2011)

  13. #38
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Feral



    Սա ամբողջովին էքսպերիմենտալ dub step ոճի թրեք է, որտեղ Թոմի ձայնը այն աստիճանի է մանիպուլյացիայի ենթարկվել, որ անհնարին է հասկանալ, թե ինչ է ուզում ասել: Ինչ-որ տեղ հիշեցնում է Everything In Its Right Place երգը

    Feral-ով վերջանում է The King Of Limbs ալբոմի էքսպերիմենտալ մասը, խառնաշփոթությունը, հիստերիկության հասցնող արագ ռիթմերը, սրան հաջորդելու են ավելի հանգիստ երգեր, այս երգից հետո ալբոմի տրամադրությունը կտրուկ փոխվելու, երկրորդ մասը լրիվ ուրիշ խորհուրդ է ունենալու
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (26.02.2011)

  15. #39
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Որպես այդպիսին առաջին ալբոմը Radiohead - ից, որը լսեցի:
    Մինչ այդ փոձել էի լսել Radiohead բայց մեջս չէր տպավորվել, որպես գրավող երաժշտություն:
    Այնուամենայնիվ սրա լոգոն երբ տեսա, շատ գրավեց և ինձ ստիպեց ալբոմը լսել:

    Միանգամից դուրս եկավ, հեշտ մարսվեց: Եվ ինչպես նշեց Ռուֆուսը, այստեղ չկա ոչ մի ավելորդ/չմտածված նոտա (այս ալբոմի դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ ձայն):
    Հատկապես կնշեմ Little By Little սինգլը, որն իմ կարծիքով Lotus Flower - ին բնավ չի զիջում: Իսկ ընդհանուր անիմաստ եմ համարում ալբոմից լավ ու վատ երգեր մատնանշել, քանի որ սա մեկ ամբողջ երգ է, բաժանված ութ մասի:
    Արդեն երևի 3 օր է ինչ ալբոմն ամբողջությամբ լսում եմ ու ավելի ու ավելի եմ սիրում:

    Հիմա էլ քաշում եմ խմբի մյուս ալբոմները, քանբի որ այս խումբն ինձ շատ հետաքրքրեց:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (27.02.2011)

  17. #40
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ: =D Զոռով չի: Չի կպնում: Lotus Flower-ն եմ յութուբում լսել, մեկ էլ էն մեկը, անունը չեմ հիշում, որ last.fm-ում առաջին հորիզոնականում էր:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. #41
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս խմբի մասին շատ կարծիքներ եմ լսել, բայց մեկը կարծում եմ ամենաճիշտն է ու ասվել է այս խմբի ամենամեծ ֆանատներից մեկի կողմից... երբ առաջին անգամ այդ մարդը միացրեց Radiohead, որ լսեմ ու ասաց՝ տես թե ինչքան միայնակ է ինքն իրեն զգում երգերում...

  19. #42
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ IndieLibertines թիմը ինձ հրավիրել էր մասնակցելու Keep Calm & Dance Like Thom Yorke տեսահոլովակի նկարահանմանը: Ափսոս ժամանակի սղությունը թույլ չտվեց երկար մնալ ու ականատես լինել տեսահոլովակի նկարահանմանը, բայց վերջնական տարբերակը լավն ա ստացվել Համ էլ էդքան շատ Ռադիոհեդյան hardcore երկրպագու մի տեղում դեռ չէի տեսել

    Եվ այսպես - Radiohead - Lotus Flower (Indie Libertines-ի կատարմամբ)

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 04.04.2011, 13:02:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (04.04.2011), Yellow Raven (04.04.2011)

  21. #43
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էին հատկապես փոքրիկը
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  22. #44
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մմմ, եթե անկեղծ՝ էդքան էլ հաջող չէր։
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  23. #45
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ շատ դուր եկավ
    Եթե մի քիչ էլ աշխատեին` ասենք շորերի գույները գոնե միանման ընտրեին, ավելի լավ կստացվեր, բայց դե սենց էլա դզում

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Сказка о Красной Шапочке (бред под Radiohead)
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.05.2009, 00:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •