User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Ռադիոհեդ/Radiohead

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռադիոհեդ/Radiohead

    Խայտառակություն, պարզվում է, Ակումբում իմ ամենասիրած խմբի մասին թեմա չկա բացված

    Սկսենք: Ռադիոհեդը անգլիական խումբ է, ժամանակակից ռոք երաժշտության ամենաազդեցիկ դեմքը: Խմբի գործունեության ամբողջ ընթացքում ստեղծագործել են տարբեր ժանրերում, սկսել են բրիթփոփից, հետո միանգամից անցել են էքսպերիմենտալ, էլեկտրոնային ժանր: Թողարկել են յոթ ալբոմ.

    1. Pablo Honey
    2. The Bends
    3. OK Computer
    4. Kid A
    5. Amnesiac
    6. Hail To The Thief
    7. In Rainbows

    Ռադիոհեդը միանգամից լայն ճանաչում ստացավ Creep երգի շնորհիվ


    Pablo Honey ու The Bends ալբոմենրը էդքան էլ չեմ, սիրում, որովհետև համեմատության եզրեր չունեն նրանց մյուս ալբոմների հետ: Այս երկու ալբոմներում էլ գերակշռում է բրիթփոփը:





    Ռադիոհեդի հաջորդ մեծ նվաճումը OK Computer ալբոմն էր, որտեղ բազմաթիվ ոճային փոփոխություններ կատարվեցին: Խումբը առաջին անգամ սկսեց երգերի հետ տարբեր փորձարկումներ կատարել՝ հատկապես զգացվում է էլեկտրոնային, ամբիենտ, ավանգարդ ժանրերի ազդեցությունը ալբոմի վրա: Բազմաթիվ քննադատներ ու մասնագետներ OK Computer ալբոմը համարում են 90-ականների լավագույն ալբոմը:







    OK Computer-ը Ռադիոհեդին դարձրին աշխարհի ամենահայտնի, ամենալսվող, ամենաճանաչված ու հարգված ալտերնատիվ ռոք խումբը, սակայն խմբին դա չէր բավարարում:

    OK Computer-ին հաջորդող երկու ալբոմները՝ Kid A-ն ու նրա քույր ալբոմ Amnesiac-ը, ամբողջովին տարբերվում էր այն ամենից, ինչ Ռադիոհեդը երբևէ ստեղծել էր: Այս ալբոմները մաքուր երաժշտական փորձարկումներ են, տարբեր ոճերի (սկսած ջազից, վերջացրած դասականով), տարբեր գործիքների, ձայնային մանիպուլյացիաների ու էքսպերիմենտների արդյունք է:









    Hail To The Thief ալբոմը ավելի մատչելի sound ունի, կարելի է ասել վերադարձ է իրենց արմատներին: Ալբոմում զգացվում է Beatles-ի, Rolling Stones-ի ազդեցությունը:





    Ի տարբերություն Hail To The Thief-ի In Rainbows ալբոմը ավելի շուտ Kid A-ի ու Amnesiac-ի ավելի մատչելի տարբերակն է: Երգերում էլի ակնհայտ են էքսպերիմենտները, սակայն ընդհանուր առմամբ շատ ավելի ընկալելի է երաժշտությունը:







    Ռադիոհեդի ոճը շատ խմբեր են փորձել ընդօրինակել, նրանց թվում են նույնիսկ այնպիսի հայտնի խմբեր ինչպիսիք են Muse-ը, Coldplay-ը, բայց միևնույնն է, իրենք միշտ էլ կմնան յուրօրինակ, համարձակ ու տաղանդավոր:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.08.2010), ars83 (07.12.2011), BeatleMan (18.07.2010), cold skin (21.09.2009), Kita (21.09.2009), kyahi (03.04.2010), Minerva (09.04.2010), Sagittarius (11.12.2010), Whyspher Whisper (04.05.2010), Yellow Raven (21.09.2009), Yevuk (05.07.2010), Ուլուանա (21.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Сказка о Красной Шапочке (бред под Radiohead)
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.05.2009, 00:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •