User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստանին)

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա ջան
    ես էլի մնում եմ իմ կարծիքին:
    Ներոնին ստեղծեցին, պահեցին գահին հենց իրա պալատական շքախումբը: Աշխարհում հլա դեռ ոչ մի միահեծան տեր չի եղել ու չի էլ լինի: Որ մենակ տարիներով որոշի պետության ու նրա մեջի ժողովրդի գործերը:
    Մի 10 վայրկյանից կսատկացնեն, ոնց որ արին Հուլիոս Կեսարի հետ: Ոնց որ արին Պողպատի // - Ստալինի հետ:
    Նույնը նաև կլինի Սերոժի հետ: իհարկե դարեր են անցել Հուլիոսից, ու եթե առաջ օձն էր կծում կամ դանակով սպանում էին, հիմա մի հատ ինֆարկտ սարքելն է խաղ ու պար:
    Ապեր, էտ միահեծանի մասին մտածելուց, մի հատ քեզ իրա տեղը դիր, ու պատկերացրու որ դա հնարավոր է՞ մի օր չասեմ, մի ամիս չասեմ, լավ մի 10 տարի նեմոցա- դոդերով սկսած, ներսեսյանցներով վերջացրած … … … դրանց վրա ու դրանց բոլորին դեմ կանգնել ու ասել ,՝ "ուրեմն սնեց, գյադեք, մի հատ հլա էս կողմ անցեք "
    Մի վայրկյանում բորենիների պես կհոշոտեն :
    ԴՎ ջան, դու ուզում ես կայսրություններին ու տիրակալներին համեմատես մատնաչափ մեր անտերանոցի ու ստեղ աքլոր խաղացողների հետ՞ Ստալինի գեներալներին մեր գարշոկ թափելով փողատեր դարձածների հետ՞
    Նույնիսկ ԼՏՊ–ի խանական բնութագիրն էր չափազանցություն– խանությունը լուրջ կառույց է. Մերը դա մի բաշիբոզուկի ձեռքի տակի անտեր անգլուխ տարածք է–իր քաջ նազարներով.
    Դու դրանց մարդատեղ ես դնում ու ֆակտոր համարում, ես էդ ֆանտազիան չունեմ. Ես չեմ կարող լուրջ ընդունել ոչ գալուստին իր ցեղով հանդերձ, ոչ դոդ լֆիկ, աղվան ու լիսկաներին իրենց գեղերով հանդերձ.
    Ես էդ աթոռում ինձ չեմ պատկերացնում, բայց ով էլ նստեց, մնացածը առնետավազքով գալու են ու առջևի ոտքերի վրա ստոյկա տված են կանգնելու ու քամակ լիզելու.
    Ես լրջություն չեմ տեսնում էս ձեռնածուների կրկեսում, ներառյալ ընդիմության ստյոպիկները
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 21.09.2009, 02:46:

  2. #32
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց սովետի վախտով էլ էին կուխնիներում նստած մարդիկ սենց մտածում, որ սաղ Բրեժնևից ա գալիս: Որովհետև ռուսական իշխանական ձևն էր իշխում, որ ոչ թե պետք ա օրենքից վախենալ, այլ ղեկավարից:
    Ցավոք, սովետը քանդվոց, բայց ռուսաստանը հլա դեռ իշխում ա Հայաստանի վրա, իրա կառավարման եղանակով:
    Բարի Ցարին սպասեք, ու մի հատ էլ մի քանի տարում Նամակ կգրևեք "ռուսաց թագավորին": Որ սենց գնա, դա հաստատ լինելու ա
    Կներես, բայց դաժե սովետի վախտ էին մարդիկ ջոկել, որ ձկանը պետք ա գլխից բռնել Օրենքից վախեցնողը, կամ օրենքը պարտադրողը հենց ղեկավարն ա: Ռուսաստանի իշխելը դա հարցի մի կողմնա, իսկ էն փաստը, որ Նախագահը ի զորու է շտկել վերը նշված խնդիրները դա փաստ ա: Ով չի հավատում, թող Սահակաշվիլուն հարցնի: Թեկուզ մեզ մոտ... առաջ գաիշնիկները ճանապարհին կանգնում էին ու ամբախ զամբախ մեքենա կանգնացնում: Հիմա մինչև մի բան չանես չեն կանգնեցնի: Կամ անձնագրային սեղաններում ելքի թույլտվություն տալիս էին մի շաբաթում, իսկ մաղարիչով մեկ օրում: Հիմա առանց ոչ մի բանի տալիս են մեկ օրում: Հնարավոր ա ուղղել թե ոչ? Իհարկե հնարավորա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (21.04.2010)

  4. #33
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Ի դեպ ըստ Forbes-ի տվյալների Սինգապուրում յուրաքանչյուր 10-րդ ընտանիքը միլլիոնատեր է:
    Սա էն պարագայում , երբ 30-40 տարի առաջ աշխարհի ամենաաղքատ պետությունների շարքին էր դասվում:

  5. #34
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լի Կուան Յույի Business Class ամսագրին տրված հարցազրույցը:

    ԴԱՍԵՐ «ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՀՐԱՇՔԻ» ՈԳՈՎ

    Լի Քուան Յու, մարդ, որն Արևմուտքում փայլուն կրթություն ստանալուց հետո վերադարձավ հայրենիք, մտավ ակտիվ քաղաքականության մեջ, 35 տարեկան հասակում ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը, դրանից 6 տարի անց հասավ Սինգապուրի անկախությանը և լծվելով սեփական երկիրը շենացնելու գործին` շատ արագ այն հասցրեց աշխարհի առաջատար երկրների մակարդակին: Մոլորակի խոշորագույն անհատներից մեկը, ում ավելի հաճախ անվանում են «Սինգապուրի հրաշագործ», սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով գտնվում էր մեր երկրում և սեպտեմբերի 18-ին կայացած Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի տարեկան նիստին սեփական մասնակցությունը բերելով` պատրաստակամություն հայտնեց պատասխանել նիստի մասնակիցների հարցերին: Հաշվի առնելով բանախոսի ելույթի բացառիկ հետաքրքրությունը` մենք որոշեցինք այն հրապարակել գրեթե առանց էական խմբագրական միջամտությունների:

    - Ըստ ձեզ` որո ՞նք են այն սոցիալական, տնտեսական, քաղաքական հիմնաքարերը կամ շարժիչ ուժերը, որոնց Հայաստանը պետք է տիրապետի, որպեսզի հասնի այն հաջողությանը, որին հասել է Սինգապուրը` հաշվի առնելով, որ Հայաստանը Սինգապուր չէ և միաժամանակ Հարավ-արևելյան Ասիայում չէ։

    - Նախ` դուք պետք է հասկանաք այն միջավայրը, որտեղ ուզում եք գործել։ Ո՞ր տիրույթում է բացվում ավելի լայն հնարավորություններ ձեզ համար։ Արդյո՞ք դա ձեր հարևան երկրներն են, կամ ԱՊՀ-ն, նախկին ԽՍՀՄ երկրները։ Թե՞ ձեզ համար նոր հնարավորությունների տեղ են Եվրոպան, ԱՄՆ-ը և զարգացած երկրները։ Եթե ինձ հարցնենք, ես այնքան էլ լավ տեղեկացված չեմ ձեր աշխարհագրական դիրքի առավելությունների և թերությունների մասին։ Բայց այն քննարկումներից հետո, որ ունեցա Ռուբեն Վարդանյանի հետ ինքնաթիռում 5 ժամանոց թռիչքի ընթացքում, արդեն որոշակի պատկերացումներ կազմել եմ։ Իմ կարծիքով` դուք զարգացման լավագույն հնարավորություններ կստանաք, եթե փորձեք դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։ Մյուս ճանապարհը զարգանալն է՝ տարածաշրջանի ձեր հարևանների հետ համատեղ։ Սակայն ձեր անմիջական հարևաններն իրենք էլ լավ զարգացած չեն, հետևաբար, չեն կարող օգնել ձեզ բարձրացնելու ձեր զարգացման չափանիշներն ու բարեկեցությունը։ Կապեք ձեզ Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի, Արևելյան Ասիայի հետ, քանի որ վերջինս 21-րդ դարի ամենազարգացող տարածաշրջանն է։ Չինաստանն էլ այսօր կարող է համարվել տնտեսական հսկա։ Շուտով նրա ՀՆԱ-ն կհավասարվի ԱՄՆ-ի ՀՆԱ-ին, միգուցե ոչ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով, բայց գոնե բացարձակ արժեքով։
    Անշուշտ, ամենազարգացած հասարակությունը դուք կգտնեք Ամերիկայում։ Ես, իհարկե, կարծում եմ, որ Եվրոպան իսկապես ամենաառաջադեմ գաղափարակիր հասարակությունն է, սակայն տեսնում եմ, թե ինչպես նրանք ամեն տարի հետ են ընկնում ամերիկյան մոդելից։ Ամերիկյան մոդելն իսկապես դինամիկ է։ Վստահ չեմ, թե ինչ կլինի այս ֆինանսական ճգնաժամից հետո, բայց կարծում եմ` նրանք ունեն ունակություններ նորից վեր ելնելու համար։ Ըստ իս` դա նաև բացատրվում է քաղաքակրթությունների բնույթով: Ա նկմանը միշտ հաջորդում են վեր բարձրանալու համառ փորձեր, և, ի վերջո, դա հաջողվում է։ Եվրոպան մի փոքր այլ է։ Եվրոպան շատ հին ու կայուն հասարակություն է, նրանք հոգնել են պատերազմներից, նրանք չեն ծախսում մեծ գումարներ պաշտպանության վրա, և ընդամենը խաղաղություն են ուզում։ Նրանք ընդամենը լավ կյանքի են ձգտում, որին կարողացան հասնել դեռևս 1970-80-ական թվականներից։ Օրինակ` գերմանացի բանվորը կարող է տարեկան մեկ անգամ, մեկ ամիս իր հանգիստն անցկացնել Բադեն-Բադենում։
    Բայց հանկարծ նրանց մրցակից դարձան այնպիսի աղքատ երկրներ (ինչպիսին Չինաստանն է), որոնք աչքի են ընկնում ավելի մեծ աշխատասիրությամբ, և որոնց ինժեներները եվրոպացիներին ոչնչով չեն զիջում։ Արդյունքում Եվրոպան որդեգրեց նոր մոտեցում՝ ՙհեռու պահել նոր մրցակիցներին՚։ Ամերիկան ընդունեց մարտահրավերը` ասելով. «Լավ, եթե դուք նույնպես բացվում եք, ընդունում եք իմ ծառայությունները, մտավոր սեփականությունը, ֆիլմերը, CD-ները, DVD-ները, մենք նույնպես կբացվենք»։ Սա ավելի ագրեսիվ մոտեցում է, բայց և` ավելի հեռատեսական։ Եվ եթե Հայաստանն ուզում է դառնալ մրցունակ երկիր, ապա, իմ կարծիքով, պետք է հետևի ամերիկյան մոդելին։ Ինքս բրիտանական համակարգի կրթություն և դաստիարակություն եմ ստացել. չորս տարի սովորել եմ Քեմբրիջում և շատ լավ եմ հասկանում նրանց (նկատի ունի բրիտանացիներին - BC), բայց միաժամանակ, անընդհատ հետևելով նրանց, ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք աստիճանական անկում ապրում` չկարողանալով ձերբազատվել հին սովորություններից:
    Այս դարում մենք տեսնելու ենք մեծ ծավալի նորարարություններ և հայտնագործություններ, հատկապես տրանսպորտի և հեռահաղորդակցման ոլորտներում, ինչը փոխելու է շրջապատն ու այն միջավայրը, որտեղ մենք աշխատելու ենք։ Անցյալ գիշեր մենք ժամանեցինք Երևան։ Իմ քարտուղարը միացրեց համակարգիչս, և ես ստացա այն ամբողջ էլեկտրոնային փոստը, որն ինձ ուղարկել էին Սինգապուրից։ Ես կարող եմ կարդալ ու պատասխանել, վերցնել հեռախոսն ու զանգել ուղիղ Սինգապուր։ Սա արդեն ուրիշ աշխարհ է։ Եվ այն կփոխվի, կփոխվեն ապրելու, գործելու, բիզնես անելու ձևերը։ Դուք գիտեք, թե ինչ է Skype-ը։ Դուք կարող եք խոսել ձեր ընկերոջ հետ և տեսնել նրան համակարգչի էկրանին, և սա էժան է։ Այժմ ծնողները, իրենց երեխաներին ուղարկելով ԱՄՆ, հնարավորություն ունեն խոսել նրանց հետ ամեն օր։ Երբ ես 1946-1950 թթ. տեղափոխվեցի Անգլիա, նույնիսկ չզանգեցի տուն։ Զանգն արժեր 5 ֆունտ/րոպե, ինչը բավական մեծ գումար էր այն ժամանակների համար։ Միակ դեպքը, երբ զանգեցի տուն, այն ժամանակ էր, երբ ավարտեցի համալսարանը. զանգահարեցի տուն ր հայտնեցի, որ ավարտել եմ ուսումս և վերադառնում եմ տուն։ Հիմա իմ թոռներից մեկը սովորում է Օքսֆորդում, մեկը MIT-ում (Massachusetts Institute of Technology - BC), մյուսը Փենսիլվանիայում, և երքն էլ մի քանի շաբաթը մեկ անգամ տուն են գալիս։ Մենք չենք կորցրել կապը նրանց հետ։ Եթե նրանք հաճախ չեն էլ այցելում մեզ, կապվում ենք նրանց հետ Skype-ով։ Այնպես որ, եթե ուզում եք լինել ժամանակակից և մրցունակ, ներմուծեք կապի լավ միջոցները։ Կապեք ձեր երկիրն աշխարհի հետ։ Սա կփոխի ձեր ժողովրդի մտածելակերպը։
    Ես հստակ չգիտեմ` որն է ձեր առաջին օտար լեզուն, բայց ենթադրում եմ, որ դա ռուսերենն է։ Եթե ես լինեի ձեր փոխարեն, որպես առաջին օտար լեզու կընտրեի անգլերենը, հետո նոր ռուսերենը։ Ես գիտեմ, դուք դարերով կապված եք եղել Ռուսաստանի հետ, բայց այսօր ամեն ինչ անգելերեն է, ամբողջ տեղեկատվությունը, նոր գիտելիքներն անգլերեն են։ Անգլերենը մեզ համար աշխատանքային լեզու է, որի շնորհիվ մենք մեծ առավելություն ունենք մեր հարևանների նկատմամբ։ Անգլերենն իմ առաջին լեզուն է, չինարենը՝ երկրորդը։ Ես չինարեն շատ լավ չգիտեմ, բայց անհրաժեշտության դեպքում ինձ պետք է ընդամենը 6-8 ամիս` չինարենս զարգացնելու համար։ Անգլերենի իմացությունը հսկայական առավելություն է, քանի որ բոլոր միջազգային ընկերություններն օգտագործում են անգլերենը։ Մեր աշխատուժը խոսում է անգլերեն, մեր տաքսիստները խոսում են անգլերեն։ Դուք պետք է ընդունեք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա։ Եթե Դու ռուս ես, ապա պնդում ես. ՙԵս ուզում եմ, որ աշխարհը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ սիրում՚։ Ռուսները չեն խոսում անգլերեն։ Նրանք խոսում են միայն ռուսերեն։ Նույնն էլ ֆրանսիացիները։ Մի անգամ CNN-ով տեսա, թե ինչպես էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը խոսում անգլերեն, հոյակապ անգլերենով։ Որովհետև նա ուզում էր ազդել հնարավորինս շատ մարդկանց վրա։ Աֆրիկայի ֆրանսալեզու ազգերն այսօր նույնպես խոսում են անգլերեն։ Վիետնամցիները հրաժարվեցին ֆրանսերենից, հրաժարվեցին ռուսերենից։ Նրանք եկան Սինգապուր` անգլերեն սովորելու, նույնիսկ նախարարները։ Եթե ձեր նպատակը Ռուսաստանն ու ԱՊՀ-ն են, պահպանեք ռուսերենը, եթե ձեր նպատակը Ամերիկան ու Չինաստանն են, սովորեք անգլերեն։ Այսօր չինացիները խենթի պես սովորում են անգլերեն։ Առաջ նրանց համար թիվ մեկ օտար լեզուն ռուսերենն էր։ Դա բնական էր, ամբողջ տեղեկատվությունը, քարոզչությունը նրանք ստանում էին Ռուսաստանից։ Այսօր Չինաստանի ապագա բիզնես էլիտան սովորում է Ամերիկայում, Բրիտանիայում և այլուր։ Նրանք հետ կգան անգլերենի բարձր իմացությամբ՝ մի բան, որն անհրաժեշտ է ժամանակակից աշխարհին։ Նրանք կկարողանան հեշտությամբ բանակցություններ վարել ցանկացած արևմտյան ուժի հետ։ Այնպես որ, երբ խոսում եք մրցունակության մասին, նախևառաջ պետք է որոշեք, թե որտեղ են ձեր զարգանալու հնարավորությունները։
    Երբ մենք անկախացանք, ունեինք խիստ թշնամաբար տրամադրված հարևաններ։ Հյուսիսում մահմեդականներ էին, հարավում` նույնպես, և երկուսն էլ չէին ուզում, որ մենք զարգանանք: Եվ մենք որոշեցինք կապել մեզ Ամերիկայի, Ճապոնիայի, Եվրոպայի հետ։ Մենք Սինգապուր հրավիրեցինք նրանց, ինչպես նաև նրանց բանկերին, արդյունաբերական ընկերություններին, որոնք ցածր արտադրական ծախսերով լավ տեղ էին փնտրում։ Մեկը հասավ հաջողության` նրանից հետո եկան վեցը, յոթը։ Այսօր աշխարհի գրեթե բոլոր առաջատարները ներկա են Սինգապուրում։ Ո՞րն է գաղտնիքը։ Մենք կապված ենք աշխարհի հետ։ Մենք ունենք ամենօրյա օդային կապ աշխարհի ցանկացած կետի հետ, ունենք լավ առողջապահություն, անվտանգություն, ապահովություն։ Այս ամենը մեզ տալիս է հիմնարար հնարավորություններ։ Ես լավ ծանոթ չեմ ձեր այլընտրանքների հետ, բայց այսպես եմ կարծում. Վրաստանը չի կարող, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում օգնել ձեզ։ Իրանը պատժամիջոցների է ենթարկված։ Դուրս եկեք Սև ծով։ Հակառակ դեպքում ստեղծեք ավելացված արժեքի բարձր տոկոսով ապրանքներ, որոնք կկարողանաք արտահանել օդային ճանապարհով։
    Դուք ունեք մեծ և հարգված Սփյուռք` 1,5 մլն ԱՄՆ-ում, 0,5 մլն Լատինական Ամերիկայում: Էլ որտե՞ղ կա: Ռուսաստանո՞ւմ: Որքա՞ն է, 2,5 միլիո՞ն: Դե, նրանք չեն կարող օգնել: Եվրոպայում այդքան էլ շատ չեն հայերը։ Բայց կարծում եմ` դուք պետք է կենտրոնանաք ԱՄՆ-ի վրա: Գաղտնիք չէ, հայերը հարգված են դրսում, ինչպես հրեաները։ Իմ դուստրը, որը սովորում էր ԱՄՆ-ում, ինձ ասել է այդ մասին։ Ձեր երկրից մինչև ԱՄՆ օդային ճանապարհը կազմում է ընդամենը 11 ժամ` մինչև արևմտյան ափ, և 17 ժամ` արևելյան ափ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ամերիկացիների հետ, և երբ ամերիկացիներն ինչ-ինչ խնդիրներ են ունենում Ծոցում (նկատի ունի Մալայզական ծոցը - BC), ապա ո՞ւր պետք է գնան։ Թե՜ հյուսիսից և թե՜ հարավից մահմեդականներ են: Նրանք գալիս են Սինգապուր։ Դուք ունեք մեծ համայնք ԱՄՆ-ում, նրանք կօգնեն Ձեզ։ Ընտրեք առաջին հերթին ԱՄՆ-ը, հետո Եվրոպան։

    - Հայաստանը 70 տարի շարունակ ապրել է կոմունիստական համակարգում և ունեցել է կենտրոնացած կառավարում: Ո՞րն է պետության (կառավարության) ճիշտ դերը տնտեսական զարգացման գործում։ Արդյո՞ք այն պետք է ընդամենը նշմարի զարգացման քաղաքականությունը, թե՞ նաև պետք է ակտիվորեն մասնակցի տնտեսական զարգացման ուղղորդմանը։ Մեր երկրում կառավարությունները հաճախ են փոխվում։ Մենք չունենք Սինգապուրի նման 40 տարվա անփոփոխ կառավարություն, որը կարող է իրականացնել երկարաժամկետ ծրագրեր։ Ինչպիսի՞ն պետք է լինի կառավարության դերը հասարակության բարեկեցության ապահովման գործում։

    - Դուք բարդ վիճակում եք, ունեք բարդ հարևանություն։ Ո՞րն է Ձեր ընտրությունը։ Ո՞վ է օգնելու ձեզ զարգացման հարցում։ Դուք պետք է ունենաք բազմակողմանի քննարկումներ ձեր Սփյուռքի հետ, դուք պետք է հետ բերեք նրանց։ Նստեք, քննարկեք նրանց հետ, բացեք խաղաքարտերը և որոշեք, թե որն է ձեր այլընտրանքը։ Երբ ընտրեք այն, դարձնեք ազգային քաղաքականություն, կսահմանեք առաջնահերթություն խնդիրների և նպատակների մեջ։ Ով էլ գա իշխանության, ով էլ կազմի կառավարություն, առաջնահերթությունները չպետք է փոխվեն։ Դուք զարգացո՞ւմ եք ուզում։ Ձեր կրթությունը պետք է համապատասխանի ձեր ծրագրած զարգացմանը։ Եթե ուզում եք աշխատել Ամերիկայի հետ, ձեր կրթական չափորոշիչները պետք է համապատասխանեն նրան։ Նրանք կուզենան տեսնել նույն չափանիշները ձեզ մոտ։ Դուք պետք է օգտագործեք ձեր Սփյուռքը. տնօրեններ, մենեջերներ, կարգին ղեկավարներ են պետք։ Մեկ-երկու հաջողություն, և նրանք կհետևեն ձեզ։ Բայց նրանք անպայման պետք է հաջողության հասնեն այստեղ, այլապես կասեն «Հայաստանը ուրիշ է, Հայաստանը լավը չէ» և այլն... Միգուցե հայերն Ամերիկայում տարբերվում են Հայաստանի հայերից, ինչպես իռլանդացիները։ Ամերիկայի իռլանդացիները հաջողակ էին, Իռլանդիայի իռլանդացիները` ոչ։ Բայց նրանք ստեղծեցին համատեղ շուկա և բիզնես, ու միայն դրանից հետո Ամերիկայի իռլանդացիները վերադարձան Իռլանդիա` աշխատելու։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ժունդիայի (21.04.2010)

  7. #35
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Սինգապուրի խոշորագույն ձեռքբերումներից մեկը, որին ողջ աշխարհը նախանձով է նայում, կառավարման կախարդական հաջողություններն են թե՜ մասնավոր, թե՜ հանրային հատվածներում։ Կարո՞ղ եք ասել` ո՞րն է նման հաջողության ռազմավարությունն ու գործիքները։

    - Մենք քաղաք էինք, որը բրիտանացիներն օգտագործում էին իրենց գաղութները կառավարելու համար։ Մենք չունեինք ոչինչ: Մենք սիրտ էինք` առանց մարմնի։ Եվ մենք որոշեցինք, թե ինչպես պետք է մեզ ներկայացնենք ուրիշներին։ Մեր հարևաններն ունեին նավթ, գազ, երկաթ։ Մենք չունեինք ոչինչ: Ունեինք ընդամենը տարածք և դիրք։ Ինչո՞ւ պետք է օտարերկրացիները գային մեզ մոտ։ Բայց մենք ունեինք այն, ինչ չունեին մեր հարևանները։ Մենք ստեղծեցինք առաջատար աշխարհին հարիր կառավարման համակարգ։ Չկա կաշառակերություն, ամեն ինչ թափանցիկ է, արդյունավետ է, մենք կատարում ենք մեր խոստումները, ունենք աշխատող ենթակառուցվածքներ, որոնք չեն զիջում աշխարհի լավագույններին։ Այլ կերպ ասած` մենք ստեղծեցինք առաջավոր աշխարհի համար մի օազիս` օազիս «Երրորդ աշխարհում»։ Դրան հասնելու միակ գրավականը ենթակառուցվածքները չեն։ Դուք պետք է սովորեցնեք մարդկանց ապրել, ինչպես ապրում են առաջավոր աշխարհում։ Շատ տարիներ առաջ մեզ մոտ մարդիկ ապրում էին այնպիսի տներում, որտեղ գետնին մեծ փոս էր փորած` բնական կարիքները հոգալու համար։ Մենք քանդեցինք նրանց տները, կառուցեցինք երկնաքերեր։ Սինգապուրցիներն իրենց նոր տներ բերեցին իրենց հավերին։ Մենք ասացինք` ոչ, թողեք հավերին և խոզերին դրսում։ Մեզնից պահանջվեց երկար ժամանակ, մինչև որ մեր ժողովուրդը սկսեց իրեն պահել առաջավոր աշխարհի քաղաքացիների նման։
    Մենք բոլորս վերաբնակներ ենք` Չինաստանից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից։ Չինացիներն ունեն մի շատ հին սովորույթ. նրանք սիրում են թքել, թքել ամենուր` տանը, փողոցում, հասարակական վայրերում։ Ովքեր եղել են Չինաստանում, գիտեն։ Մենք սկսեցինք կրթել, սովորեցնել սինգապուրցիներին, որ չի կարելի թքել։ Երբ 1978թ. Չինաստանի պաշտոնական անձինք այցելեցին մեզ, նրանք զարմացած էին. չինացիները չեն թքում։
    Մենք բոլորս միգրանտներ էինք, որոնք ուզում էին անպայման հաջողության հասնել։ Բայց դուք ուրիշ եք, դուք շատ հին քաղաքակրթություն ունեք։

    - Հայաստանը մեծածավալ օտարերկրյա օգնություն է ստանում։ Ի՞նչ կասեք օտարերկրյա օգնության մասին։ Հայաստանը կարո՞ղ է հասնել հաջողության, բայց շարունակել ստանալ մեծ ծավալի օգնություն դրսից։

    - Ես ասել եմ իմ ժողովրդին. մենք պետք է կարևոր լինենք աշխարհի համար։ Մեր արտադրանքն ու ծառայությունները պետք է օգտակար լինեն աշխարհի համար։ Այս սկզբունքը մինչ այժմ պահպանվում է։ Աշխարհը փոխվում է, փոխվում ենք և մենք` մնալով կարևոր աշխարհի համար։ Ես չեմ հավատում օտարերկրյա օգնությանը։ Բայց եթե դուք ստանում եք օգնություն, հատկապես Սփյուռքից, դա պետք է զարգացման լրացուցիչ ուժ լինի ձեզ համար։ Արևմուտքը միլիարդավոր դոլարներ է ծախսում Աֆրիկայի վրա, բայց այդ փողն անհետանում է։ Երբ աֆրիկացիները եկան ինձ մոտ, ես նրանց ասացի. «Ձեր մարդկանց ուղարկեք ինձ մոտ, ես նրանց ձկնորսություն կսովորեցնեմ, բայց չունեմ ձուկ ձեզ համար»:

    - Ռուսական այսպիսի մի խոսք կա` «лиха беда начало», որ նշանակում է` լավ սկիզբը կանխորոշում է գործի հաջողությունը, բայց սկիզբը միշտ ամենադժվարն է։ Որոնք էին այն հիմնական տարրերը, որոնք դուք օգտագործեցիք, երբ սկսեցիք բարեփոխումները ձեր երկրում։

    - Նրանք պետք է աշխատեն, որպեսզի փորձեն ինչ-որ բան փոխել դեպի լավը։ Նրանք իսկապես պետք է ջանք չխնայեն, և ոչ թե այն առաջնորդներին նմանվեն, որոնք անընդհատ խոսում են, բայց ոչինչ չի փոխվում։ Մեր երկրում մի սերուն կա, որը տքնաջան աշխատանքի շնորհիվ հասավ հաջողության։ Նրանք արեցին այն ամենը, ինչ հնարավոր էր։ Տների մեջ փորված փոսերից մենք հասանք երկնաքերերի: Ստեղծված են աշխատատեղեր բանկային, արդյունաբերական հատվածներում, և կյանքի պայմաններն անընդհատ բարելավվում են։
    Բոլորի երեխաներին տրված են հավասար հնարավորություններ: Կապ չունի` ով է` բանվոր, թե ձկնորս, նրանց երեխաները գնում են նույն դպրոցը, ունեն հավասար հնարավորություններ ամեն ինչում, անկախ ծնողների դիրքից։ Երբ մենք նոր էինք սկսում կառուցել մեր երկիրը, հարյուր սինգապուրցիների ուղարկեցինք արտասահման։ Ինչո՞ւ հարյուր, որովհետև ավելին հնարավորություն չունեինք։ Նրանք վերադարձան տարբեր գաղափարներով, հեռանկարներով։ Մենք խիստ գլոբալացված մարդիկ ենք։ Ո՜չ ես և ո՜չ էլ իմ անձնակազմից որևէ մեկը իր կրթությունը չի ստացել Սինգապուրում։ Այն մարդիկ, ովքեր ինձ հետ են այժմ (նկատի ունի պատվիրակության կազմում իրեն ուղեկցող սինգապուրցիներին - BC), պտտվել են ամբողջ աշխարհում, նրանք լավ գիտեն աշխարհը։ Իսկ մենք առաջին անգամ ենք Երևանում, որովհետև Հայաստանը, լինելով խորհրդային բլոկի մի մաս, ընդգրկված չէր այն երկրների շարքում, որոնք կարող էին ինչ-որ բանով մեզ օգտակար լինել։
    Վեց-յոթ տարի առաջ ինձ հրավիրեցին Մոսկվայում մասնակցելու երկու խոշորագույն ընկերությունների` Dimler-ի և JP Morgan-ի դիտորդ-խորհուրդների նիստերին: «Եթե նրանք մի դեպքում` Գերմանիայից, մյուս դեպքում` Ամերիկայից, հասել են Մոսկվա, ուրեմն մի բան կա»,- մտածեցի ես: Իմ հարցին ի պատասխան` նրանք ասացին, որ եկել են ավելի շատ մեքենաներ վաճառելու և բանկի մասնաճյուղեր բացելու համար: Հենց այդ ժամանակ էլ Մոսկվայում հանդիպեցի մի հնդիկի, որը ստացել էր ռուսական կրթություն, ամուսնացել ռուս կնոջ հետ, իսկ ավելի ուշ Ռուսաստանում ձեռնարկել անվադողերի մեծ բիզնես։ Մի անգամ ռուսական մաֆիան փորձել էր սպանել նրան, բայց սպանվել էր միայն նրա վարորդը։ Արդյունքում նա կնոջ հետ միասին փախել էր Սինգապուր և դարձել Սինգապուրի քաղաքացի։ Երբ ես հանդիպեցի նրան Մոսկվայում, նա վերադարձել էր Ռուսաստան` դարձյալ բիզնես անելու նպատակով։ Նա ասում էր, որ պետք է հյուրանոցներ կառուցի, որովհետև մարդիկ այստեղ լավ հյուրանոցների կարիք ունեն։ Դուք պետք է շահագրգռեք մարդկանց` գալ ձեր երկիր։ Նրանք պետք է տնտեսական շահ ունենան ձեր երկիր գալու համար։ Ռուբենը (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին - BC) ինձ մի լավություն է արել, վերջին չորս տարիների ընթացքում հիսուն ռուս հարուստ օլիգարխներ է բերել Սինգապուր։ Նրանցից շատերը բավական թանկ անշարժ գույք են ձեռք բերել Սինգապուրում։ Հիմա էլ ես եմ իրեն ծառայություն մատուցում։
    Մենք պետք է ավելի պրակտիկ լինենք։ Օրն ունի 24 ժամ. ես քնում եմ 8 ժամ, 2-3 ժամ օգտագործում եմ ուտելու համար, իսկ մնացած մասը պետք է օգտաբեր լինի ինձ համար։ Եթե իմ այցելությամբ կարողանամ ինչ-որ բան թողնել ձեզ, ուրեմն այցելությունս արժեք ուներ։
    Ղազախստանի նախագահ Նազարբաևը հրավիրեց ինձ իր երկիր դեռ այն ժամանակ, երբ նավթ չէր հայտնաբերվել այնտեղ։ Իսկ ինձ հրավիրեցին, որովհետև Նազարբաևի օգնականը կորեացի էր, որն իր գիտական թեզը պաշտպանել էր Սինգապուրում։ Ես մտածեցի` Ղազախստա՞ն, որտե՞ղ է դա։ Հետո նայեցի քարտեզի վրա և հայտնաբերեցի` օ, մեծ երկիր է, կարելի է գնալ: Վերցրեցի իմ մասնավոր ինքնաթիռն ու մեկնեցի: Նազարբաևը իր երկիրը զարգացնել էր ուզում, և ես խորհուրդ տվեցի նրան աշխատել Չինաստանի հետ. Չինաստանը նրա հումքի կարիքն ուներ, փոխարենը Ղազախստանին կարող էր տալ ենթակառուցվածքներ։ Նա ինձ լսեց, չինացիները եկան և շենացրին երկիրը։ Երբ Նազարբաևը նորից խնդրեց ինձ այցելել իրեն, ես ասացի. «Լավ, կգամ, բայց տուր ինձ նավթի կոնցեսիա, որովհետև ես չեմ կարող մշտապես անվճար խորհուրդներ տալ» (ժպտում է)։

    - Ինչպե՞ս կարելի է մարդկանց պահել հաջողության մշտական ծարավի մեջ։ Կարելի է հասնել հաջողության, բայց ինչպե՞ս է պետք անել, որ մարդիկ մշտապես ձգտեն դրան։ Սինգապուրն անընդհատ զարգանում է։ Սինգապուրը չի ասում. «Մենք ավելի զարգացած ենք, քան մեր հարևանները, եկեք կանգ առնենք»։

    - Սինգապուրցիներն անընդհատ ճանապարհորդում են։ Ամեն երկրորդ սինգապուրցին արձակուրդ է գնում ինքնաթիռով, այսինքն` տարածաշրջանից դուրս։ Նրանք գնում են Ամերիկա, Ճապոնիա, Արևմտյան Եվրոպա։ Այսպիսով նրանք գիտեն, թե ինչի կարելի է հասնել, եթե մենք շարունակենք զարգանալ։ Բայց ամենակարևոր գործոնն այն է, որ մենք ուզում ենք, որպեսզի մեր երեխաները մեզնից ավելի լավ ապրեն։ Կրթությունը մեր երկրի զարգացման ամենաուժեղ գործոնն է: Մեր դպրոցներն այսօր հեշտությամբ մրցում են 250 տարվա պատմություն ունեցող դպրոցների հետ։ Բոլոր դպրոցներն ունեն համակարգիչներ, լեզվաբանական լաբորատորիաներ, խաղահրապարակներ։ Մենք ունենք տարբեր դպրոցներ տարբեր մարդկանց համար։ Ոչ բոլոր մարդիկ են գիտնականներ և ունեն մաթեմատիկական մտածողություն։ Մեկը լավ երգում է, մյուսը` լավ պարում, կամ ուժեղ է սպորտում։ Մենք գիտենք` ինչպես զարգացնել մեր տաղանդներին։ Շատ վաղ տարիքում մենք կարողանում ենք պարզել, թե ինչ կարող է անել երեխան, որպեսզի ապագայում իր համար կարողանա ապահովել լավ կյանք, և սկսում ենք զարգացնել նրա մեջ այդ հատկությունները։
    Այսօր, եթե գնաք Սինգապուր, այնտեղ կարող եք տեսնել բազմաթիվ համերգային խմբեր, որոնք հանդես են գալիս փողոցներում, և անցորդները խմբվում են նրանց շուրջ, փող տալիս: Ես մի անգամ իմ աշխատակցին հարցրեցի, թե ինչո՞ւ են նրանք անվճար հանդես գալիս: Նա ասաց, որ նրանք այդ կերպ աշխատում են հայտնի դառնալ: Իսկ երբ ճանաչում ձեռք բերեն, կսկսեն գումար վաստակել: Այնպես որ, ոչինչ անվճար չէ, և եթե դուք ակնկալում եք որևէ անվճար բան, ապա ձեզ հիասթափություն է սպասում:
    Սինգապուրցիները ձգտում են, որ իրենց երեխաներն իրենցից լավ ապրեն։ Սա հզոր շարժիչ ուժ է։ Ինձ մոտ աշխատում է անվտանգության մի աշխատակցուհի, որը միայն դպրոցական կրթություն ունի։ Սակայն նրա դուստրը ստացավ կրթաթոշակ և այժմ բժիշկ է։ Ճիշտ է, նրա ո՜չ մայրը, ո՜չ էլ հայրը հիմարներ չեն, սակայն իրենց երեխային ՙաճեցնելու՚ հնարավորություն չունեին։ Աղջիկը ստացավ այդ հնարավարությունը և օգտագործեց այն։ Այժմ նրա մայրն իրեն շատ երջանիկ է զգում։ Այսինքն` յուրաքանչյուր սերունդ փորձում է զարգացնել նախորդի հաջողությունները։
    Մեր բոլոր կանայք կրթված են և կարծում են, որ ընտանիքում մեկ երեխան բավարար է։ Եթե դու ունես երկու երեխա, ապա սկսում ես ավելի քիչ աշխատել, քո զարգացումը կանգ է առնում։ Այդ պատճառով մեր բնակչությունը նվազում է։ Այդ նպատակով մենք հարս ենք բերում հարևան երկրներից՝ Հնդկաստանից, Չինաստանից, մյուս հարևան երկրներից։ Բայց երբ նրանք գալիս են Սինգապուր, նրանք էլ են դառնում մեզ պես։ Ես հարցնում եմ նրանց. ինչո՞ւ չեք ուզում երեք երեխա ունենալ։ Նրանք ասում են, որ շատ բան է պետք տալ երեխաներին՝ դաշնամուրի, պարի դասեր և այլն, ուստի մեկը բավարար է։ Բայց սա գերզարգացած հասարակությունների խնդիրն է։ Թերզարգացած հասարակություններում, ուր չկան նման հաճույքներ, մարդիկ երեխաներ են աշխարհ բերում։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ժունդիայի (21.04.2010)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 13րդ վարչապետի կառավարությունը
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 22.05.2014, 20:45
  2. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  3. Լոս Անջելեսի գաղտնիքները / L.A. Confidential
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.08.2010, 09:50
  4. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին
    Հեղինակ՝ The_only_one, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 110
    Վերջինը: 17.10.2008, 11:48
  5. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •