User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստանին)

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ՞
    իրակում դու հավատում ես որ դա այդպես է՞: Որ Սերոժը մենակ, կամ Քոչը մենակ, կամ Լևոնը մենակ, կամ Պուտինը մենակ, կամ Լենինը մենակ կարող են իրանց շրջապատին ինր որ բան պարտադրել՞:
    Ըսենց քրչոտ երկրներում հենց մեկ մարդն է ամեն ինչ որոշում.
    Էն հերոսը որոշեց, որ թքած ունի 100 տոկոս ձայների վրա ու քանդեց հավատն առ ընտրություն.
    Քոչը եկավ սկսեց աջ ու ձախ աքլոր խաղալ, սաղս դառանք հավ, Պազիկի շոֆերի ախպերը եկել բռնապետ է ձևանում, ազգովի դարձել ենք բանտարկյալ.
    Այո, էս երկիրը մեկ մարդու ձախ ձեռքի դզելու–փչելու գործ է.
    Չես տեսնում, առանց կռիշ կես քայլ գցող չկա. Ամենուրեք քաջ նազարներ են. Հլա վերևից ասեն, տղերք էս կողմ կանգնեք, քո կարծիքով որևէ մեկը ռիսկ կանի շարքից դուրս մնա՞.
    Կզածների երկիր է. Մի չափազանցրու մեզ որպես որևէ ունակության կրող. – քռչոտ ենք, գաճաճ ու վախկոտ. /99.99%-ով/.
    Իմ մնացած գրառումներում խոսել եմ փոքր խմբերով վիճակ փոխելու մասին, հույս ունենալով, որ այդ 0,01%-ը հանդես կգա ու տեր կկանգնի. Բայց մնացած 99.99%-ը ընենց դեմ են դրան քարոզում, որ էդ շանսն էլ է բացարձակ 0.

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը

    Բիձա ջան: Սերոժին. Քոչին, Լևոնին մեր ժողոդուրդը կերտեղ: Եթե նրանք ֆիզիկապես չլինեին էլ, ապա վիրտուալ կկերտեին :

    98 թվին որ պնդում էին, որ սաղ Սերոժի ձեռն ա, խնդում էի, ու էտպես խնդալով էլ եկանք հասանք ընդեղ, որ մի հատ մեեեեեծ թայֆա իրան կանգնեցրեց որպես դրածո իրա ձեռը:
    նույնը եղել ա Սատլինի պարագայում: ինքն էլ սրա պես անգրագետ հայվան էր, ու ով ինչ անում էր Ստալինի անունն էր հելնում: զա ռոդինուն զա Ստալինա, … ագոյն

  3. #18

    Դվ ջան նույն բանն ենք ասում, բայց տարբեր եզրակացություններ անում. Ես ասում եմ մեր 99,99%–ը կզած ա, դու էլ ասում ես, որ սերժերին հենց մենք ենք ստեղծել. Իհարկե մենք ենք ստեղծել, բա որ ասում եմ պազիկի շոֆերի ախպեր–քաջ նազար, հենց դա ի նկատի ունեմ. Բայց հետո դու մեծ տեղ ես տալիս լակոտ–լուկուտին– նրանց թայֆայի մակարդակի բերելով, ես էլ ասում եմ դա թայֆա չի, ընդամենը մեր թույլատրությամբ տեր աշխատողի շներն են.
    Նրանց ֆունկցիան ոչ թե կառավարելն է, այլ պահակ կանգնելը. Դրանք տարբեր խնդիրներ են. Եթե տերը տհաս գող է, և նրա ուշքը– միտքը ստամոքսը լցնելն է, ապա շներն էլ են դրանով զբաղված. Եթե տերը որոշում է աշխատաոճ փոխել, հարցերը դրականորեն լուծել, ապա էդ շները այդ հարցում անելիք չունեն. Եթե տերը ՏՎ–ով մի կես ժամանոց ելույթ ունենա ու ասի, որ էսօրվանից էսինչ– էսինչ բաներն էս ձևով են արվելու, ապա մյուս առավոտ էդպես էլ կարվի.
    97 թվի պալատական հեղաշրջումը դա խեղկատակ ներկայացում էր, գորբաչի ԳԿՉՊ–ի թատրոնի օրինակով բեմադրված. Էնպես որ նման օրինակներով չարժե շփոթության մեջ ընկնել.
    Էդ ՏՎ ելույթից հետո հնարավոր է, որ շները հոտ առնեն, որ կարող է իրենց դերը փոքրանա. և փորձեն դիմադրել տիրոջը, բայց գոնե մեզ մոտ դա աննշան է. Տեր –շուն դիստանցիան մեծ է. Մի շան տեղի համար մի հազար շնանոց կոնկուրս է. Դրա համար տեր–թայֆա կապը հետադարձ ուժ չունի. Ամեն ինչ որոշում է տերը. Հիշիր թե Ստալինը իր շներին ոնց էր ժամանակ առ ժամանակ սատկացնում ու փոխում.
    Այլ հարց, որ տերը պաշտպանված է ժողովրդից այդ շներով և շներին վերացնելը տիրոջը վնասազերծելու ամենաքյասար ու արդյունավետ ճանապարհն է.
    Բայց կներես, մենք սահմանադրական տրամվի ժողովուրդ ենք.
    Էնպես որ սա զուտ տեսական խոսակցություն համարենք.
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 20.09.2009, 18:49:

  4. #19
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Շատ լավ հոդված եր, ու շատ լավ խորհուրդներ։

    Սինգապուրցիների համար շատ հեշտ էր հրաժարվել մայրենի լեզվից և անցնել անգլերենի։ Հայաստանի դեպքում դա դժվար կլինի, բայց գոնե պետք է անգլերենը հասցնել 2-րդ տեղին։ Ներկա պահին անգլերեն լեզվի իմացության մակարդակը Հայաստանում շատ ցածր է։

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Յունը նաև ասել էր որ իրենց մոտ վերականգնել են մահապատիժը առավելապես ծանր հանցանքների դեպքում նույնիսկ տնտեսական:

    Այդ մասին մեր հոդվածագրերը չեն գրում: Դե մի հատ փորձեք մահապատիժ վերականգնել ու մի երկու գող ավազակ գնդակահարել, տենամ հաջորդ օրը ինչ վայնասուն կբարձրանա «առաջադեմ» հասարակության կողմից
    Մահապատիժը օրինական է ԱՄՆ-ում, և ես կարծում եմ որ Հայաստանում ևս պիտի օրինական լինի։

    Հայաստանում մահապատիժը արգելեցին Եվրոպայի խորհրդի հրամանով։

  5. #20
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ՞
    իրակում դու հավատում ես որ դա այդպես է՞: Որ Սերոժը մենակ, կամ Քոչը մենակ, կամ Լևոնը մենակ, կամ Պուտինը մենակ, կամ Լենինը մենակ կարող են իրանց շրջապատին ինր որ բան պարտադրել՞:
    Հա, ու ոչ թե հավատում եմ, այլ համոզված եմ: Կոռուպցիայից ազատվելը երկար ու բարդ պրոցես ա, որը կարող ա տարիներ ու տասնամյակներ տևել, ու ունի մի քանի կարևոր ու պարտադիր նախապայմաններ, որոնցից մեկը նախագահի ցանկությունն ա՝ կաշառակերության քոքը տալու: Առանց սրա ոչ մի բան չի լինի: Ինչ վերաբերում ա պարտադրելուն. «ինչ-որ բան» պարտադրելը՝ չգիտեմ, բայց որ նախագահը էնքան լիազորություններ ունի, որ կաշառք վերցնելու համար մի երկու պաշտոնյայի ոտքերը ջարդել տա՝ էդ հաստատ ա: Մի անգամ կպատժեն, երկրորդ անգամ կպատժեն... Երրորդ անգամ էլ տենց քաք չեն ուտի: Հիմա թող էս մի անգամ էլ, ամենասկզբում օլիգարխին ու նախարարին չկարողանա էդ պարտադրել: Բայց ավելի ցածր օղակներին կարող ա, չէ՞: Հռոմն էլ միանգամից չի սարքվել :
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (20.09.2009), Ֆրեյա (20.09.2009)

  7. #21
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկական "հայկական" մեկնաբանություն: Որ Աստված իրանց շնորհել է, իրենք էլ օգտվել են :

    ասեմ, որ դեռևս "հեռավոր" 95 թ. մեր /ինկատի ունեմ որտեղ աշխատում էի/ էլեկտրոնային սխեմաների պեչատնի պլատեքը պատվիրում էինք հենց Սինգապուրում: Ու էն պայմանները, որոնցով նրանք էին աշխատում, որ պատմեմ, "հայկական" մտածելակերպը կասի դրանք ապուշ են, ինչ են : Կարաիր օրինակ մի 5 հատ փորձնական ուզեիր, նրանք ասենք 1000 դոլար ծախս էին անում, ու 5 դոլարի ապրանք էին պատրաստում ու քեզ ուղարկում, վերջում էլ ասում էին որ ուղարկելու համար ու այդ ապրանքի համար փող չեն ուզում, ու եթե մենք որոշենք որ այդ պլատեքից մեզ պետք է, կարող ենք իրանց պատվիրել:
    Այ սա է իրանց առաջընթացի գաղտնիքը: Որ իրանք կարողանում են համաշխարհային իմաստով առաջնակարգ ապրանք պատրաստել ու խորությամբ տիրապետելով առևտրի բոլոր կողմերին ու ունենալով շատ հզոր բանկային-վարկային համակարգեր, սյդ ամենը լավագույնս ռեալիզացնում են:
    Ճանապարհը երկրորդական բան է: Որ եթե շատ ուզենաս, ապա ասենք "Մետաքսի" ճանապարհը կարելի է Սոմալիով էլ տանել:
    Divie, ինչ ա նշանակում "հայկական մտածելակերպ" … Ոնց հնարավոր չի Անտարկտիդայում պալմա աճացնել, տենց հնարավոր չի Հայաստանում , ասենք, տիեզերագնացություն զարգացնել, կամ էլ նավագնացություն
    Ու, այո, իրանց Աստված շնորհել ա ծով, լավ աշխարհագրական դիրք... Դա դեռ չի նշանակում, որ այդ պայմանները ունենալու պատճառով են հաջողության հասել... բացի դրանից նաև խելք ա պետք ունենալ ունեցածդ ճիշտ օգտագործելու համար:

    Դրա համար, էտքան որ ասում են՝ Մրցակցային առավելություն՜, մրցակցային առավելությունԷ, հենց խոսքը սրա մասին ա, որ պետք չի նայել ով ինչ ա անում, կրկնել, պետք ա նայել, քո երկրում ինչը կարելի ա լավ անել:
    Կոնկրետ Սինգապուրը ունի մի քանի տասնյակ ավել մրցակցային առավելություն: Իսկ մենք՝ մեր տաղանդաշատ ու մտքի գիգանտ ղեկավարների /նաև անցյալի ղեկավարների/ շնորհիվ իզոլյացիայի մեջ ենք...

  8. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մի հարց ունեմ, որը վերաբերում է վերջերս կառավարության «Հայաստանի ազգային մրցունակության» ծրագրերին:
    Ինչ որ մեկդ լսել եք, որ հանրայինով ասել են կառավարությունը որոշել է ինչ-որ ծրագրով անտոկոս մարման ժամկետով ժամանակակից ու շուկայականից էժան կոմպեր է վաճառելու քաղաքացիներին:Որտեղից մանրամասները գտնեմ, որ կազմակերպությունն է վաճառելու, որտեղ և պայմանները

    Հ.Գ. Հարցադրումը օֆտոպ չէ, կառավարության «Հայաստանի ազգային մրցունակության» ծրագրից է, ինչպես որ թեման:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 20.09.2009, 21:10:

  9. #23
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց ունեմ, որը վերաբերում է վերջերս կառավարության «Հայաստանի ազգային մրցունակության» ծրագրերին:
    Ինչ որ մեկդ լսել եք, որ հանրայինով ասել են կառավարությունը որոշել է ինչ-որ ծրագրով անտոկոս մարման ժամկետով ժամանակակից ու շուկայականից էժան կոմպեր է վաճառելու քաղաքացիներին:Որտեղից մանրամասները գտնեմ, որ կազմակերպությունն է վաճառելու, որտեղ և պայմանները

    Հ.Գ. Հարցադրումը օֆտոպ չէ, կառավարության «Հայաստանի ազգային մրցունակության» ծրագրից է, ինչպես որ թեման:
    Անձամբ ես չեմ լսել, բայց ծանոթներս են լսել… Համակարգչային խանութներից ինչ-որ մեկում է լինելու, 500 համակարգիչ / եւ դա կոչվում է "Համակարգիչ ամեն ընտանիքին" , փաստորեն՝ Հայաստանում կա 500 ընտանիք /

    Կարծեմ, ամսեկան մարման գումարը պետք է լիներ 10 .000 դրամ, մինչև երկու տարի ժամկետով, առանց կանխավճարի:
    Ուզում եմ պարզել, արդյոք այդ 10 .000 դրամը երկու տարի մարելու դեպքին է վերաբերվում՞ Մի քիչ չափից ավելի թանկ չի ստացվում

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (20.09.2009)

  11. #24
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Ամենակարևոր բանը նա է, որ պետք է հենց Յուի պես կառավարիչ: Քայլերը դա հարցի երկրորդական կողմն են տվյալ դեպքում: Այսինքն պետք է մարդ, որ ունենա պետական մտածողություն և ցանկություն շտկելու ամեն ինչ: Միակ մարդը, որ ունակ է նման բան անելու, դա երկրի առաջին դեմքն է, մեր դեպքում` ՀՀ Նախագահը:
    Բայց այստեղ էլ գալիս է ամենամեծ պրոբլեմը` այդ մարդը դեռ պետք է դառնա ՀՀ Նախագահ: Քանի որ օլիգարխիկ կլանային սիստեմը էնքան բութա, որ կարող ա բարգավաճել միայն մենաշնորհների և օրենք խախտելու պայմաններում, ապա բնականաբար չի հասկանա, որ տնտեսության առողջացումը իրենց համար հնարավոր է շատ բարենպաստ անդրադառնա: Մի կողմից էլ տնտեսության առողջացումը կբերի ազատ մրցակցության, ինչը հեչ ձեռ չի տալիս: Փաստորեն էդ մարդը ավտոմատ դառնում է նշված համակարգի թշնամին և հետևաբար ամեն ինչ արվելու է, որ Նախագահ դառնա էդ համակարգի շահերը սպասարկող մեկը: Թեկուզ մարդա 20000 կբաժանեն, բայց չեն թողնի: Արյուն թափելու մասին էլ չեմ ասում: Երբ որ կազատվենք էդ բեռից Տիգրան Սարգսյանը շատ հնարավորա, որ գերազանցի էլ Յուին...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (20.09.2009), Tig (23.09.2009), Ֆրեյա (20.09.2009)

  13. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դվ ջան նույն բանն ենք ասում, բայց տարբեր եզրակացություններ անում.
    Բիձա ջան
    ես էլի մնում եմ իմ կարծիքին:
    Ներոնին ստեղծեցին, պահեցին գահին հենց իրա պալատական շքախումբը: Աշխարհում հլա դեռ ոչ մի միահեծան տեր չի եղել ու չի էլ լինի: Որ մենակ տարիներով որոշի պետության ու նրա մեջի ժողովրդի գործերը:
    Մի 10 վայրկյանից կսատկացնեն, ոնց որ արին Հուլիոս Կեսարի հետ: Ոնց որ արին Պողպատի // - Ստալինի հետ:
    Նույնը նաև կլինի Սերոժի հետ: իհարկե դարեր են անցել Հուլիոսից, ու եթե առաջ օձն էր կծում կամ դանակով սպանում էին, հիմա մի հատ ինֆարկտ սարքելն է խաղ ու պար:
    Ապեր, էտ միահեծանի մասին մտածելուց, մի հատ քեզ իրա տեղը դիր, ու պատկերացրու որ դա հնարավոր է՞ մի օր չասեմ, մի ամիս չասեմ, լավ մի 10 տարի նեմոցա- դոդերով սկսած, ներսեսյանցներով վերջացրած … … … դրանց վրա ու դրանց բոլորին դեմ կանգնել ու ասել ,՝ "ուրեմն սնեց, գյադեք, մի հատ հլա էս կողմ անցեք "
    Մի վայրկյանում բորենիների պես կհոշոտեն :

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.09.2009)

  15. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոռուպցիայից ազատվելը երկար ու բարդ պրոցես ա, որը կարող ա տարիներ ու տասնամյակներ տևել, ու ունի մի քանի կարևոր ու պարտադիր նախապայմաններ, որոնցից մեկը նախագահի ցանկությունն ա՝ կաշառակերության քոքը տալու:
    Երևի խաբար ես, թե Հոնդուրասի լեգիտիմ/ընտրված Նախագահին ոնց մի վայրկյանում երկրից վտարեցին, որ ուզում էր սահմանադրական փոփոխություն աներ որ երրորդ անգամ հնարավոր լիներ ընտրվել:
    Սաղ աշխարհը ասում ա, որ թողեք էտ մարդուն իջնի իրա հայրենիք, իսկ իրա հայրենակիցները ասում են, որ էս երկիր երեսը դու մեկ էլ չես տեսնի:
    Հիմա Նախագահ՞ թե Ժողովուրդ:

  16. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Divie, ինչ ա նշանակում "հայկական մտածելակերպ" …
    Հայկական մտածելակերպ նշանակում է ՝ Քաջ Նազարի հիմնական թեզը, որ մարդ պետք ա Բախտ ունեն, Բախտ ու աշխարհի քարավանները գան Հայաստանով անցնեն ու ամեն անցնել դառնալուց մենք շլագբաումն բացենք ու իրանցից բացելու խարջը վեկալենք:

  17. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենակարևոր բանը նա է, որ պետք է հենց Յուի պես կառավարիչ: Քայլերը դա հարցի երկրորդական կողմն են տվյալ դեպքում: Այսինքն պետք է մարդ, որ ունենա պետական մտածողություն և ցանկություն շտկելու ամեն ինչ: Միակ մարդը, որ ունակ է նման բան անելու, դա երկրի առաջին դեմքն է, մեր դեպքում` ՀՀ Նախագահը:
    Կներես, բայց սովետի վախտով էլ էին կուխնիներում նստած մարդիկ սենց մտածում, որ սաղ Բրեժնևից ա գալիս: Որովհետև ռուսական իշխանական ձևն էր իշխում, որ ոչ թե պետք ա օրենքից վախենալ, այլ ղեկավարից:
    Ցավոք, սովետը քանդվոց, բայց ռուսաստանը հլա դեռ իշխում ա Հայաստանի վրա, իրա կառավարման եղանակով:
    Բարի Ցարին սպասեք, ու մի հատ էլ մի քանի տարում Նամակ կգրևեք "ռուսաց թագավորին": Որ սենց գնա, դա հաստատ լինելու ա

  18. #29
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Ի դեպ, որոշ տեղեկություններ Սինգապուրից:

    Տարածքը-692.7 կմ/քառ.
    Բնակչությունը-4.893.000 մարդ
    ՀՆԱ-162մլրդ. դոլլ.(աշխարհում 44-րդը)
    Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը-52.000դոլլ.:
    Պատմությունը: Անկախացել է 1965թ-ին: Անկախանալու ժամանակ Սինգապուրը իրենից ներկայացնում էր փոքրիկ և աղքատ պետություն, որը չուներ գրեթե ոչ մի տեսակի արտադրություն: Հարևան պետությունները թշնաբար էին տրամադրված, իսկ բնակչության 1/3-ը համակրում էին կոմմունիստներին:
    Այդ տարիների երկրի վարչապետ էր Լի Կուան Յուն(1959-1990): Լի Կուան Յույի կառավարության նպատակն էր Սինգապուրը վերածել խոշոր ֆինանսական և առտևտրային խոշոր կենտրոնի և արտասահմանյան ներդնողների ներգրավումը: "Մենք ողջունում էինք ամեն մի ներդնողի.... մենք կաշվից դուրս էինք , որպեսզի օգնենք նրանց սկսել արտադրությունը",- նշում է Կուան Յուն: Արդյունքում ի շնորհիվ ամերիկյան տրանսնացիոնալ կորպորացիանների Սինգապուրում հիմք դրվեց հզոր և բարձրտեխնոլոգիական արդյունաբերության, մասնավորապես էլեկտրոնիկայի բնագավառում:
    Անկախություն ձեռք բերելու ժամանակ Սինգապուրում տարածված էր կոռուպցիան: Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվեց որոշուներ ընդունելու ընթացակարագի պարզեցումով և երկիմաստ օրենքների վերացումով, որոնց փոխարինեցին պարզ բոլորին հասկանալի կանոներով:
    Կտրուկ բարձրացվեցին դատավորների աշխատավարձերը, իսկ դատավոր նշանակվեցին լավագույն փաստաբանները: Սինգապուրի դատավորների աշխատավարձերը բարձրացան մինչև 100 հազ. դոլլ. տարեկան, իսկ արդեն 1990-ականներին ավելի քան 1 մլն դոլլ.:
    Ուժեղ պայքար սկսվեղ տարբեր մաֆիոզ խմբավորումների դեմ, որոնց թիվ կտրուկ նվազեց: Պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացվեցին ընդհուպ մինչև մասնավոր ընկերությունների թոփ-մենեջերների չափ:
    Ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին, որը պետք է վերահսկողություն իրականացներ վերին օղակներում(Հետաքննություն է սկսվում , նույնսիկ Լի Կուան Յույի հարազատների նակատմամբ):
    Մի շարք նախարարներ, որոնք մեղադրվում էին կաշառակերության մեջ. դատապարտվեցին տարբեր պատժաչափերով, շատերը ինքնասպան եղան կամ փախուստի դիմեցին երկրից: Նրանց մեջ էին նաև Լի Կուան Յույի համախոհները, օրինակշրջակա միջավայրի պաշտպանության նախարար Վի Տուն Բուն:
    Արդյունքում ըստ անկախ փորձագիտական կենտրոնների, Սինգապուրը դասվեց աշխարհի ամենաքիչ երկրների շարքին:
    Լի Կուան Յուն նշում է, որ նրա նպատակն էր հասնել օրենքի գերակայության և բոլորի հավասարությանը օրենքի առջև, ներառյալ բարձրաստիճան պաշտոնայններին և իր բարեկամներին:
    Վերջին խմբագրող՝ Norton: 21.09.2009, 00:05:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.07.2010), dvgray (21.09.2009), Tig (23.09.2009), Բիձա (21.09.2009), Ռուֆուս (21.09.2009), Սահակ (21.09.2009)

  20. #30
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի խաբար ես, թե Հոնդուրասի լեգիտիմ/ընտրված Նախագահին ոնց մի վայրկյանում երկրից վտարեցին, որ ուզում էր սահմանադրական փոփոխություն աներ որ երրորդ անգամ հնարավոր լիներ ընտրվել:
    Սաղ աշխարհը ասում ա, որ թողեք էտ մարդուն իջնի իրա հայրենիք, իսկ իրա հայրենակիցները ասում են, որ էս երկիր երեսը դու մեկ էլ չես տեսնի:
    Հիմա Նախագահ՞ թե Ժողովուրդ:
    Ի՞նչ կապ ունի քո գրածը իմ գրածի հետ: Դու կոնկրետ ասա. կոռուպցիայի վերացման համար նախագահի կամքը պարտադի՞ր նախապայման ա, թե՞ չէ:

    Նույն գայիշնիկների օրինակը վերցնենք: Վրաստանում վարորդներին կլպելու սովորությունը վերացավ, չէ՞: Բիբլիական հրա՞շք ա երևի, մեզ հասու չի՞: Կամ էլ մի հատ բարձր աթոռի վրայից մի քանի հոգու ականջները ձգվեցին, էդ մի քանի հոգին իրանց ենթականերին մի քանի հատ քացի տվեցին, ի պաշլո-պայեխալո՝ էլ փող չեն վերցնում: Կոնկրետ կոռուպցիայի մասին ենք խոսում, սարուձոր ընկնելու կարիք չկա: Բոլորն էլ սենց թե նենց իմանում են, որ էսինչը կաշառք ա վերցնում. հարցը էդ բոլորի ու մանավանդ՝ էդ էսինչի վերադասի վերաբերմունքն ա էդ երևույթին: Եթե Պողոսը գիտի, որ իրա շեֆ Պետրոսն էլ ա փող վերցնում, ինքն էլ արխային կվերցնի: Եթե Պողոսը գիտի, որ իրա շեֆ Պետրոսը որ իմանա, որ ինքը փող ա վերցրել, իրա հերը կանիծի, կյանքում տենց բան չի անի:
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (21.09.2009)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 13րդ վարչապետի կառավարությունը
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 22.05.2014, 20:45
  2. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  3. Լոս Անջելեսի գաղտնիքները / L.A. Confidential
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.08.2010, 09:50
  4. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին
    Հեղինակ՝ The_only_one, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 110
    Վերջինը: 17.10.2008, 11:48
  5. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •