User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստանին)

  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստանին)

    Հետաքրքիր զրույց էր, շատ հետաքրքիր ու ճիշտ խորհուրդներ կային:

    Հայաստանում է գտնվում Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յուն: Նա ավելի քան 3 տասնամյակ ղեկավարել է ասիական այդ պետությունը, կերտել այսպես կոչված սինգապուրյան հրաշքը: Յուն Հայաստան է այցելել մոսկվաբնակ հայ գործարար, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանի հրավերով, որը Սինգապուրի հետ վաղուց սերտ տնտեսական կապեր է հաստատել:

    Ո՞րն է սինգապուրյան հրաշքի գաղտնիքը, ի՞նչ խորհուրդներ կտա Յուն Հայաստանին՝ այս հարցերը հետաքրքրում էին բոլոր նրանց, որոնք երեկ ներկա էին Ազգային մրցունակության խորհրդի ընդլայնված նիստին:

    86-ամյա Յուն, պետք է խոստովանել, ներկաներին չհիասթափեցրեց, միայն կազմակերպիչներին խնդրել էր նիստին հաջորդող ասուլիսի ընթացքում 3-ից ավելի հարց չտալ: Նշենք, որ հարց տալու իրավունքը կազմակերպիչները վերապահեցին բացառապես պետական լրատվամիջոցներին:

    Այնուամենայնիվ, Յուն հասցրեց բավական շատ բան ասել, ու նրա ասածների մեջ օգտակար շատ բաներ կային: Գլխավորը, մեր կարծիքով, այն էր, որ պետք է փոխենք մտածելակերպը:

    «Աշխարհը մեզ ոչինչ պարտական չէ, մենք ենք պարտական աշխարհին»,- ասում էր Յուն: Հետևաբար, կարիք չկա տնտեսական քաղաքականություն վարել՝ հիմնվելով արտաքին օգնությունների վրա, լինեն դրանք տրանսֆերտներ, թե միջազգային կառույցների վարկեր ու դրամաշնորհներ: Յուն օրինակ էր բերում աֆրիկյան երկրներին, որոնց զարգացած երկրները միլիարդավոր դոլարներ են տրամադրում, որը սակայն «լրիվ կորած բան է»: Յուի կարծիքով՝ պետք է սովորել ձուկ որսալ, այլ ոչ թե ձուկը պատրաստի ստանալ:

    Սինգապուրի տնտեսական հաջողության գաղտնիքներից մեկը կոռուպցիայի դեմ հաջող պայքարն էր: Ապշեցուցիչ է այն հետևողականությունը, որով Յուն պայքարել է կոռուպցիայի դեմ՝ կիրառելով իսկապես ոչ ստանդարտ քայլեր:

    Օրինակ՝ Սինգապուրը մի օրենք է ընդունել, ըստ որի՝ եթե պաշտոնյան իր եկամուտին անհամապատասխան գույք է ձեռք բերում, ապա պարտավոր է ինքը ապացուցել, թե որն է գույքի ձեռքբերման օրինական աղբյուրը:

    Ընդ որում՝ ապացուցել նա պարտավոր է դատարանում՝ ի տես ողջ հանրության: Յուն այդ օրենքի իմաստը շատ պարզ է ներկայացնում. քանի որ կոռուպցիայի ապացույց գտնելը շատ դժվար է, դրա բեռը տեղափոխվել է գույք ձեռք բերողի վրա:

    Յուն ասում է, որ հակակոռուպցիոն պայքարը պետք է սկսել երկրի առաջնորդից և տարածել պետկառավարման բոլոր օղակներում: Այդ միջոցների արդյունքում Սինգապուրի հասարակությունը սկսել է վստահել կառավարությանը, իսկ դա նպաստել է, որ վերջինս ավելի հեշտությամբ ֆինանսական միջոցներ հայթայթի:

    Յուի հաջորդ կարևոր առաջարկությունը վերաբերում էր ինտերնետին: «Եթե ուզում եք լինել մրցունակ և հզոր, ապա բոլոր բնակավայրերում մալուխներ անցկացրեք»,- հորդորում էր սինգապուրցի հյուրը:

    Յունի որոշ առաջարկություններում, թերևս, վիճարկելի դրույթներ կային: Օրինակ՝ առաջարկվում է անգլերենը դարձնել աշխատանքային լեզու: Հայերենն այդ պարագայում մղվում է երկրորդ պլան, իսկ ռուսերենը՝ երրորդ: Չենք կարծում, որ լեզվի պետական տեսչությունում նման առաջարկներին խանդավառությամբ կվերաբերվեն, չնայած Յուն ասում է, որ անգլերենի համատարած գործածումը բավական հեշտացնում է անդրազգային կորպորացիաների մուտքը, նպաստւմ ներդրումների աճին:

    Եթե լեզվի կիրարկման հարցում առայժմ խուսափենք ծայրահեղություններից, ապա Յուի այս խորհրդի մեջ ևս օգտակար շատ բաներ կան: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել բուհերում և դպրոցներում օտար լեզուների ուսուցման մակարդակին, այն հաշվով, որ բուհն ավարտած ցանկացած մասնագետ լիարժեք տիրապետի առնվազն 2 օտար լեզվի:

    Ներկաների համար անսպասելի՝ Սինգապուրի նախկին վարչապետը բարձրացրեց Հայաստանի տնտեսական կողմնորոշման վերանայման հարցը, որում կարելի էր նաև քաղաքական ենթատեքստ գտնել: Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա հարցադրումը Հայաստանում կարծես թե վաղուց օրակարգից դուրս է եկել, սակայն սինգապուրցի հյուրն ակնհայտորեն այդ մասին չգիտեր:

    Նա նախ առաջարկեց հստակեցնել, թե ի՞նչ տիրույթում ենք գործելու՝ տարածաշրջա՞ն, Ա՞ՊՀ, Եվրոպա՞, թե՞ Ամերիկա: Իր՝ Յուի եզրակացությունը բավական միանշանակ էր՝ հարկավոր է ընտրել զարգացման ամերիկյան մոդելը, որն ամենադինամիկն է: ԱՄՆ-ին նա համարում է աշխարհում ամենաառաջադեմ գաղափարների աղբյուրը, որի տնտեսությանը բնորոշ է «ընկնել, բայց արագ ոտքի կանգնել» ոճը:

    Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Յուն եվրոպական տնտեսությունը համարում է ծանրաշարժ, կառչած «հին սովորույթներից»: Այս բնորոշումը հետաքրքիր էր թեկուզ նրանով, որ Յուն, իր խոստովանմամբ, 4 տարի սովորել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում:

    Հետաքրքիր էին Յուի դատողությունները Հայաստանի տարածաշրջանային դերակատարման առումով: Ըստ նրա՝ մեր հարևաններից օգնություն ստանալու ակնկալիք ունենալ չենք կարող, քանի որ իրենք էլ օգնության կարոտ են և զարգացվածության մակարդակով Հայաստանից շատ չեն տարբերվում:

    «Պետք է ցատկել նրանց (հարևանների,-Ս.Ա.) վրայով»,- ասաց Յուն, և իր կողքը նստած արտգործնախարար Նալբանդյանին խորհուրդ տվեց ավելի ակտիվորեն համագործակցել Սևծովյան երկրների հետ:

    Մի խոսքով՝ Յուն ռեսուրսների առկայությունը տվյալ երկրի համար առավելություն չի համարում և օրինակ է բերում Սինգապուրին, որը ո՛չ նավթ ուներ, ո՛չ անտառ, ինչպես հարևանները, սակայն կարողացավ նրանցից ավելի արագ զարգանալ:

    «Ես պետք է ստեղծեի մի բան, որ հարևանները չունեին: Ստեղծեցի կառավարման ստանդարտներ, արմատախիլ արեցի կոռուպցիան, ստեղծեցի այնպիսի ենթակառույցներ, որ աշխարհը չուներ: Մենք երրորդ աշխարհում օազիս դարձանք, երրորդ աշխարհից հայտնվեցինք առաջինում»,- այսպես ընդհանրացրեց իր գործունեությունը Սինգապուրի նախկին վարչապետը:
    www.cdaily.am

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.09.2009), h.s. (20.09.2009), ministr (20.09.2009), Rammer (20.09.2009), Tig (23.09.2009), Գաղթական (03.06.2010), Հայկօ (20.09.2009), Ձայնալար (21.04.2010), Մանուլ (20.09.2009), Սահակ (20.09.2009)

  3. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Շատ բան ունենք ովորելու նրանցից: Հիմա կասեք, թե մենք, որ.... իրանք ծառի վրա... Լավ հասկացեք, էտ առաջ էր, իսկ հիմա կոռուպցիայից դուրս գալը գերխնդիր ա դարձել: Ու մի արդարացեք, թե փոքր ազգ ենք, սաղ ԽԾԲ են: Իրանք կարող ա մեզ նման փոքր չէին? Միայն համաձայն չեմ անգլերենն աշխատանքային լեզու դարձնելու գաղափարի հետ: Դե, հասկանում եք, մեր լեզուն 500 000 անգամ թանկ ա իրանց լեզվից: Ուղղակի ցանկալի կլներ, որ տարբեր տեղերում, շատ մատչելի գներով կազմակերպվեին անգլերենի դասնթացներ, որպեսզի ժովովրդի մեջ բարձրանար անգլերենի մակարդակը:

  4. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Յուն ասում է, որ հակակոռուպցիոն պայքարը պետք է սկսել երկրի առաջնորդից և տարածել պետկառավարման բոլոր օղակներում: Այդ միջոցների արդյունքում Սինգապուրի հասարակությունը սկսել է վստահել կառավարությանը, իսկ դա նպաստել է, որ վերջինս ավելի հեշտությամբ ֆինանսական միջոցներ հայթայթի:
    Սա հակակոռուպցիոն պայքարի առանցքային կետն է: Ձուկը գլխից է հոտում: Ցածրաստիճան ու միջին պաշտոնյաները երբեք չեն դադարի կաշառք վերցնելուց, քանի դեռ կառավարական, օրենսդական և դատական վերին օղակներում կաշառքը ընդունված երևույթ է: Այնուամենայնիվ՝ ընդամենը մեկ մարդ ունակ է իսպառ վերացնելու կոռուպցիան Հայաստանից, և այդ մարդը նախագահն է:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.07.2010), Սելավի (21.09.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Հա ինչ լավ է:
    Իսկ Յունը նաև ասել էր որ իրենց մոտ վերականգնել են մահապատիժը առավելապես ծանր հանցանքների դեպքում նույնիսկ տնտեսական:

    Այդ մասին մեր հոդվածագրերը չեն գրում: Դե մի հատ փորձեք մահապատիժ վերականգնել ու մի երկու գող ավազակ գնդակահարել, տենամ հաջորդ օրը ինչ վայնասուն կբարձրանա «առաջադեմ» հասարակության կողմից
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր զրույց էր, շատ հետաքրքիր ու ճիշտ խորհուրդներ կային:
    Եթե տեղադրել ես, որ կարծիք հայտնենք, ապա համարձակվում եմ իմ տեսակետը շարադրել.
    Զարմանալը , հետաքրքրվելը կամ հավատալը շատ լավ հատկություններ են. Բայց առավել կարևոր է ընդօրինակել կարողանալու, դրան պատրաստ կամ առավել ևս պատրաստակամ լինելու հարցը.
    Մենք, հայերս /իմ տեսակետն է, հանգիստ մոտեցիր/ ուրիշների արածին, հաջողություններին վերաբերվում ենք որպես կինոֆիլմի–հենց դուրս ենք գալիս դահլիճից ու մտնում մեր հայկական կյանք, տեսածը անհետևանք վերանում է. Կյանքը շարունակվում է առանց մի միկրոն տեսածից ընդօրինակելով.
    Եթե նկատեցիր, նույնիսկ լրագրողն է սկսել վիճել այդ մարդու հետ– թե ինչ անգլերեն, ինչ ամերիկյան կողմնորոշում՞.
    Շատ հեռու պետք չի գնալ մեզ հասկանալու համար. Մենք հենց այդ լրագրողն ենք.
    Դե արի ու մի ասա, տո այ տգետ, գավառական, թերուսի մեկը, դու ինչ իրավունքով էս արևելքում նոր, հեքիաթային երկիր սարքած ու նոր կուլտուրա ներդրած մարդուն առանց հասկանալու հակաճառում՞.
    Քո սահմանափակ ուղեղը ժամանակակից աշխարհից մի հազար լուսատարի հեռու է, քո գործը ինֆորմացիա տալն էր, ինչու ես խառնվել մեկնաբանման գործին՞
    Բայց ասես, չասես այդ տգետ ուղեղը չի հասկանալու. Հենց սրանում է մեր պրոբլեմը. –չհասկանալը, ճխորանալը, չընկալելը, չյուրացնելը, մեծամտությունը, տգիտությունը, գեղցիությունը, սահմանափակությունը.
    Մարդն ասում է, ինքը ամերիկյան դինամիկ մոդելի կողմնակիցն է, քանի որ նրա կարգախոսը դա նույն մանկական սկզբունքն է– ընկնել, վեր կենալ, առանց լացելու շարունակել վազելը. Իսկը մերը հակառակն է––վույ ամանը, ստատիկը, հավերժ միտինգը, սահմանադրականը, անբնականը.
    Ով էլ փորձի գոնե մի քիչ կասկած մտցնել այդպիսի մոտեցման ու մտածելակերպի մեջ. արդյունքը զերո է լինելու.
    Մենք երկրից Անդրանիկ վռնդող ժողովուրդ ենք, մենք մեր անելիքը էն գլխից գիտենք. Մենք աշխարհից սովորելիք չունենք. և թող չփորձեն ինչ որ ծերուկներ մեզ խելք սովորեցնել.
    Այ սա եմ հասկացել թե տեղադրածից, թե ակումբի այլ քննարկումներից.
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 20.09.2009, 16:34:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.07.2010), davidus (20.09.2009), dvgray (20.09.2009), Rammer (20.09.2009), REAL_ist (20.09.2009), Tig (23.09.2009), Հայկօ (20.09.2009), Սահակ (20.09.2009), Վիշապ (20.09.2009)

  9. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Ժողովուրդ, թեթև տարեք.. մեզ Սինգապուրի հրաշքը չի "սպառնում":
    Մի քանի տարի առաջ առիթ ա եղել հենց Սինգապուրի օրինակը ուսումնասիրել ու ասեմ, որ հիմնական հաջողությունները Սինգապուրի պայմանավորված են եղել նախ և առաջ բարենպաստ աշխարհագրական դիրքով: Բանն նրանում է, որ Սինգապուրը միշտ հանդիսացել է տրանսպորտային ուղիների խաչմերուկ, ինչը հիմա էլ շատ լավ օգտագործվում է: Պատահական չի, որ Սինգապուրը իր զարգացման շեշտերից մեկը դրել է հենց ավիափոխադրումենրի, բեռնափոխադրումների ու ծովային տրանսպորտի զարգացման վրա:
    Բացի դրանից, տարիներ առաջ սկսել է բնակֆոնդի տրամադրման ծրագիր իրականացնել, ինչը խթան է հանդիսացել երկիրը վատ վիճակից հանելու համար:
    Իսկ վեջին քսանամյակում Սինգապուրում նպատակաուղղված սկսել են զարգացնել ՏՏ...
    Մի խոսքով, երկար պատմություն ա...
    Ի դեպ, Սինգապուրի հաջողության պատճառներից մեկն էլ նվիրված ու տաղանդավոր երիտասարդ ղեկավարներն են եղել …
    Ու իրանց ժողովրդի մտածելակերպը փդած գող-գռփողի մտածելակերպ չի եղել...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.07.2010), Բիձա (20.09.2009), Հարդ (20.09.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    http://maps.google.com/maps?f=q&hl=e...gapore%20views
    Կարող եք քարտեզի վրա շարժվել ու նկարնենր ու կլիպեր նայել սինգապուրից.

  12. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, թեթև տարեք.. մեզ Սինգապուրի հրաշքը չի "սպառնում":
    Մի քանի տարի առաջ առիթ ա եղել հենց Սինգապուրի օրինակը ուսումնասիրել ու ասեմ, որ հիմնական հաջողությունները Սինգապուրի պայմանավորված են եղել նախ և առաջ բարենպաստ աշխարհագրական դիրքով:
    իսկական "հայկական" մեկնաբանություն: Որ Աստված իրանց շնորհել է, իրենք էլ օգտվել են :

    ասեմ, որ դեռևս "հեռավոր" 95 թ. մեր /ինկատի ունեմ որտեղ աշխատում էի/ էլեկտրոնային սխեմաների պեչատնի պլատեքը պատվիրում էինք հենց Սինգապուրում: Ու էն պայմանները, որոնցով նրանք էին աշխատում, որ պատմեմ, "հայկական" մտածելակերպը կասի դրանք ապուշ են, ինչ են : Կարաիր օրինակ մի 5 հատ փորձնական ուզեիր, նրանք ասենք 1000 դոլար ծախս էին անում, ու 5 դոլարի ապրանք էին պատրաստում ու քեզ ուղարկում, վերջում էլ ասում էին որ ուղարկելու համար ու այդ ապրանքի համար փող չեն ուզում, ու եթե մենք որոշենք որ այդ պլատեքից մեզ պետք է, կարող ենք իրանց պատվիրել:
    Այ սա է իրանց առաջընթացի գաղտնիքը: Որ իրանք կարողանում են համաշխարհային իմաստով առաջնակարգ ապրանք պատրաստել ու խորությամբ տիրապետելով առևտրի բոլոր կողմերին ու ունենալով շատ հզոր բանկային-վարկային համակարգեր, սյդ ամենը լավագույնս ռեալիզացնում են:
    Ճանապարհը երկրորդական բան է: Որ եթե շատ ուզենաս, ապա ասենք "Մետաքսի" ճանապարհը կարելի է Սոմալիով էլ տանել:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (20.09.2009), One_Way_Ticket (20.09.2009), Ձայնալար (21.04.2010)

  14. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Շատ զարմանալի է, թե էտ խելոք վարչապետը ոնց է Տիգրանիկի նման Հայաստանի տնտեսությունը քարուքանդ արած ու կոռուպցիայի մեջ լողացող մարդու կողքը նստել ,ու հլա մի բան էլ սովորացնում ա իրան … ինչ՞ ա սովորացնում, շատ հետաքիքիր է
    ստեղ են աել, "գայլի գլխին ավետարան կարդացին, որ գառը մեղք է, իրան ուտելը մեղք է, : իսկ գայլը թե՝ Տեև-Հայր, մի քիչ արագացրա, գառը արդեն սար բարձրացավ"

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marduk (20.09.2009), Ֆրեյա (20.09.2009)

  16. #10
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետևաբար, կարիք չկա տնտեսական քաղաքականություն վարել՝ հիմնվելով արտաքին օգնությունների վրա, լինեն դրանք տրանսֆերտներ, թե միջազգային կառույցների վարկեր ու դրամաշնորհներ: Յուն օրինակ էր բերում աֆրիկյան երկրներին, որոնց զարգացած երկրները միլիարդավոր դոլարներ են տրամադրում, որը սակայն «լրիվ կորած բան է»: Յուի կարծիքով՝ պետք է սովորել ձուկ որսալ, այլ ոչ թե ձուկը պատրաստի ստանալ:
    Էսքանը մնումա Տիգրան Սարգսյանը հասկանա:

  17. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու իրանց ժողովրդի մտածելակերպը փդած գող-գռփողի մտածելակերպ չի եղել...
    Ֆրեյա ջան մեր "փդած գող-գռփողի մտածելակերպը" դա իր խորքում տհասություն է, տգիտություն, դեբիլություն է. ու հենց էդ ֆունդամենտն է, որ ծնում է քո ասած փդած գողին ու դռփողին.
    Էդ գող գռփողը դա հետևանք է, հետևանք իր տգետ հոր ու մոր, տատի ու պապի, որանք ապրել են որպես խավարամիտ ստրուկներ ու շարունակում են իրենց էշը քշել. թե որդիների թե թոռների միջոցով.
    Կուրությունը մտել է գենետիկ մակարդակ.- գնում աշխարհ ման են գալիս ու ոչինչ չտեսած գալիս հետ իրենց պապենական -անասնականը շարունակելու
    Շղթան վերջ չունի, սա է զարհուրելին ու տխուրը-
    Հիվանդը կարող է բուժվել . բայց տգետը դա նույն կուզիկն է, որին դարման միայն գերեզմանն է.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (20.09.2009)

  19. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսքանը մնումա Տիգրան Սարգսյանը հասկանա:
    ապեր, ոնց՞ հասկանա
    դու մտածում ես, որ իրան իրա օգնականները խաբում են ու ճիշտ չեն ասում, ու դրա համար էլ ինքը չի հասկանում՞:
    Դեռ համբավավոր Լևոնն էր ասել, որ "ժողովուրդ, մեկտ- մեկից պարք արեք, ու ապրեք" կամ սրա նման մի բան

    Տիգրան Սարգսյան կոչվող հանցագործը մենակ դոլար-դրամ կուրսը իրա ու իրա շայկի ձեռը պահելով, միլիարդավոր գումարներ /հիմնականը տրանսֆեր եղած/, պետական, այսինքն իմ ու քո գրպանից հանգիստ հանեց ու մտցրեց իրանց գրպանը: հիմա դու ասա, ով՞ ա չհասկացողը

  20. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ՝ ընդամենը մեկ մարդ ունակ է իսպառ վերացնելու կոռուպցիան Հայաստանից, և այդ մարդը նախագահն է:
    Հայկօ՞
    իրակում դու հավատում ես որ դա այդպես է՞: Որ Սերոժը մենակ, կամ Քոչը մենակ, կամ Լևոնը մենակ, կամ Պուտինը մենակ, կամ Լենինը մենակ կարող են իրանց շրջապատին ինր որ բան պարտադրել՞:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.07.2010), Tig (23.09.2009)

  22. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ զարմանալի է, թե էտ խելոք վարչապետը ոնց է Տիգրանիկի նման Հայաստանի տնտեսությունը քարուքանդ արած ու կոռուպցիայի մեջ լողացող մարդու կողքը նստել ,ու հլա մի բան էլ սովորացնում ա իրան … ինչ՞ ա սովորացնում, շատ հետաքիքիր է
    ստեղ են աել, "գայլի գլխին ավետարան կարդացին, որ գառը մեղք է, իրան ուտելը մեղք է, : իսկ գայլը թե՝ Տեև-Հայր, մի քիչ արագացրա, գառը արդեն սար բարձրացավ"
    ԴՎ, Էդ մարդուն Տիգրանն է կանչել. Իմանալով Տիգրանի անկեղծ վերաբերմունքը առաջավորի նկատմամբ, կարող եմ վստահորեն ասել, որ Ռուբեն Վարդանյանին թղթակիցն է մեջտեղ գցել. Գործը դասավորել է Տիգրանը. Տիգրանը եղածներից միակն է, որ թե մասնագիտական կրթություն է ստացել /Լենինգրադում/, և թե վերապատրաստվել Նյու Յորքում.
    Տիգրանը հիմա իհարկե մաս է դարձած է Ռոբ ՍԵրժ աբսուրդի, բայց չարժի էդ մարդուն հավասարեցնել մյուսներին. Ինքը մնացածից մի քանի գլուխ բարձր մասնագետ է, ներառյալ Բագրատյանը.

  23. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    ԴՎ, Էդ մարդուն Տիգրանն է կանչել. Իմանալով Տիգրանի անկեղծ վերաբերմունքը առաջավորի նկատմամբ, կարող եմ վստահորեն ասել, որ Ռուբեն Վարդանյանին թղթակիցն է մեջտեղ գցել. Գործը դասավորել է Տիգրանը. Տիգրանը եղածներից միակն է, որ թե մասնագիտական կրթություն է ստացել /Լենինգրադում/, և թե վերապատրաստվել Նյու Յորքում.
    Տիգրանը հիմա իհարկե մաս է դարձած է Ռոբ ՍԵրժ աբսուրդի, բայց չարժի էդ մարդուն հավասարեցնել մյուսներին. Ինքը մնացածից մի քանի գլուխ բարձր մասնագետ է, ներառյալ Բագրատյանը.
    Բիձա ջան: Սատանանեի որջ մտնողը ու գլխավոր սատանայապետ աշխատողը ինչ մասնագետ ա, լրիվ երկրոդական հարց է:
    Իրանք հիմնական ու մասնագիտությունը կոռումպացված թալանչին ա: մնացախը, թե երեխա ժամանակ որ մանկապարտեզն ա գնացել ու ինչքան լավ ա արտասանել
    "Լենին պապին էլ մանուկ է եղել" -ը, լրիվ տասներորդական հարց է

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 13րդ վարչապետի կառավարությունը
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 22.05.2014, 20:45
  2. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  3. Լոս Անջելեսի գաղտնիքները / L.A. Confidential
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.08.2010, 09:50
  4. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին
    Հեղինակ՝ The_only_one, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 110
    Վերջինը: 17.10.2008, 11:48
  5. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •